Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ապարատում, այնուհետև՝ մինիստրությունում (մինիստրի տեղակալ, առաջին տեղակալ, մինիստր), 1953–55-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ապարատում։ 1958–60-ին և 1962–64–ին Ռ․ եղել է դիվանագիտական աշխատանքում։ 1962–1964-ին՝ ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան ՄԺՀ–ում։ 1960–62-ին և 1964-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի ապարատում։ 1968-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ, 1972-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի գլխ․ քարտուղարի օգնական։ 1977-ից Ռ․ ՍՄԿԿ ԿԿ–ի քարտուղար և միաժամանակ բաժնի վարիչ է։ Եղել է ՍՄԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1966–71)։ 1971-ից ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ է։ ՍՍՀՄ VII–XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ, սովետական պետության առաջին ակտերից։ Հաստատվել է ՌՍՖՍՀ ԺԿխ–ի 1917-ի նոյեմբ․ 2(15)-ի դեկրետով։ Դեկլարացիայում խստորեն քննադատվել է ազգամիջյան թշնամանք հրահրելու քաղաքականությունը, որպիսին վարում էր ցարական, ապա նաև բուրժ․ Ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ։ Հռչակվել են լենինյան ազգ․ քաղաքականության հետևյալ սկզբունքները․ 1․ Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարություն և անկախություն, 2․ ազատ ինքնորոշման իրավունք, ընդհուպ մինչև անջատվելն ու անկախ պետություն ստեղծելը, 3․ ազգ․, ազգային–կրոն․ ամեն տեսակի արտոնությունների ու սահմանափակումների վերացում, 4․ Ռուսաստանի տերիտորիայում ապրող ազգ․ փոքրամասնությունների ու էթնիկական խմբերի ազատ զարգացում։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ (բոլշևիկների) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել 1918-ի նոյեմբերի կեսերին Թիֆլիսի մոտակայքում գտնվող Դիղոմի գյուղում, անլեգալ պայմաններում։ Հրավիրվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի Թիֆլիսի բյուրոյի նախաձեռնությամբ։ Մասնակցել է 34 պատգամավոր, այդ թվում Մ․ Ցխակայան, Ս․ Կասյանը, Դ․ Շահվերդյանը, Գ․ Ստուրուան, Լ․ Գոգոբերիձեն, Ա․ Կախոյանը, Գ․ Ալիխանյանը, Ա․ Շահսուվարյանը և ուրիշներ։ Կոնֆերանսի օրակարգի գլխ․ հարցն էր՝ ընթացիկ մոմենտը և կովկասյան կուսակցական կազմակերպությունների խնդիրները, որի վերաբերյալ զեկուցել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ Ս․ Կասյանը: Ինչպես զեկուցման մեջ, այնպես էլ պատգամավորների ելույթներում նշվել է Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների ծանր վիճակը, որը հետևանք էր ռեակցիայի կողմից կիրառվող ճնշման ու հալածանքների։ Այդ հարցի կապակցությամբ կոնֆերանսի ընդունած որոշման մեջ տրվում էր ամբողջ երկրում, մասնավորապես Կովկասյան երկրամասում ստեղծված արտաքին ու ներքին դրության բնութագրումը և նշվում էին անդրկովկասյան կուսակցական կազմակերպությունների առաջիկա խնդիրները։ Զարգացվում էր այն միտքը, որ «Թուրքերի կապիտուլյացիան ու Դարդանելի բացումը իմպերիալիզմի համար հնարավորություն են ստեղծել սպառազինելու բազմացեղ հարավի և Անդրկովկասի «հակահեղափոխական հորդաները»։

Բանաձևում վճռականորեն քննադատվում էին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի այսպես կոչված «դեմոկրատական հասարակապետությունները», որոնք իրականում «կուրորեն գործադրում» էին ցարական կառավարման ձևերն ու մեթոդները, աշխատավորներին զինելու փոխարեն, «արյան ու երկաթի միջոցով» զինաթափում էին նրանց։ Նշվում էր, որ «իմպերիալիստները շղթաներ են բերում իրենց հետ, որպեսզի «դեմոկրատական» կառավարությունների օգնությամբ ստրկության մեջ կաշկանդեն ոչ միայն Անդրկովկասի, այլև Ռուսաստանի և ամբողջ աշխարհի բանվորությանն ու աղքատ գյուղացիությանը»։

Կոնֆերանսը տեղական բոլշևիկյան կազմակերպությունների առջև խնդիր դրեց՝ ամենուրեք ամրապնդել տեղական կազմակերպություններն ու նրանց կապը «ղեկավարող կենտրոնների» և ժող․ լայն զանգվածների հետ, բանավոր և գրավոր ագիտացիայի միջոցով մերկացնել կառավարող կուսակցությունների սուտը, նրանց «կեղծ ու նենգ քաղաքականությունը», աշխատավորներին զինելու, նրանց ուժերը համախմբելու նպատակով, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ տեղերում ստեղծել «հեղափոխական օրգաններ», մասսաներին նախապատրաստել «բացահայտ հեղափոխական ակտերի համար,երկրամասում պահպանել շարունակական ապստամբական դրությունը»՝ սովետական իշխանություն հաստատելու համար։

Կոնֆերանսի աշխատանքների մասին տեղյակ պահվեց ՌԿ(բ)Կ Կենտկոմին։ Ս․ Կասյանի զեկուցագրում նշվում էր, որ կոնֆերանսի բանաձևը ընդունվել է միաձայն, որ այդպիսի «մարտական բանաձևի» ընդունմանը նպաստել է նաև նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում։

Կոնֆերանսի որոշումը լույս տեսավ ընդհատակում, Թիֆլիսի բոլշևիկների հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի տպարանում, 1918-ի դեկտեմբերի 8-ին։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ (բոլշևիկների) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՄ, տեղի է ունեցել 1919-ի մայիսի 7–8-ը, Բաքվում։ Կոնֆերանսի աշխատանքին մասնակցել է 35 պատգամավոր, որոնք ներկայացնում էին Անդրկովկասի գրեթե բոլոր խոշորագույն կազմակերպությունները։ Պատգամավորների թվում էին Ի․ Անաշկինը, Լ․ Գոգոբերիձեն, Ի․ Դովլատովը (Դովլաթյան), Ա․ Դոլիձեն, Վ․ Դումբաձեն, Ֆ․ Կալանդաձեն, Ա․ Կախոյանը, Ս․ Կասյանը, Ա․ Կարաևը, Ե․ Կվանդալիանին, Վ․ Լոմինաձեն, Ֆ․ Մախարաձեն, Ա․ Միկոյանը, Լ․ Միրզոյանը, Ա․ Մռավյանը, Հ․ Նազարեթյանը, Վ․ Նանեյշվիլինին, Ա․ Նուրիջանյանը (Ավիս), Մ․ Օկուջավան, Մ․ Օրախելաշվիլին, Մ․ Դանիելյանը (Սարգիս), Ի․ Ստուրուան, Գ․ Ստուրուան, Մ․ Տորոշելիձեն, Դ․ Շահվերդյանը, Ի․ Չիկարևը և ուրիշներ։

Օրակարգ․ հաշվետվություն ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի գործունեության մասին, զեկուցումներ տեղերից, ընթացիկ մոմենտի մասին, ազգ․ հարցի վերաբերյալ կուսակցության տակտիկայի մասին և այլն։

ՌԿ(բ)Կ Կովկասյան կոմիտեի գործունեության մասին Ֆ․ Մախարաձեի (Հս․ Կովկաս) և Ս․ Կասյանի (Անդրկովկաս) զեկուցումներում, պատգամավորների ելույթներում նշվում էր, որ չնայած հակահեղափոխական ուժերի գործադրած հալածանքներին, կուսակցական աշխատանքը երկրամասում նկատելիորեն աշխուժացել է, աճել է բոլշևիզմի ազդեցությունը մասսաների շրջանում։ Հաշվետու ժամանակաշրջանում ստեղծվել են նոր կազմակերպություններ, մի շարք կազմակերպություններ վճռականորեն սահմանազատվել են մենշևիզմից։ Դրանց թվում էր նաև Երևանի կազմակերպությունը, որը 1918-ի նոյեմբերից ձևավորվել է որպես ինքնուրույն բոլշևիկյան կազմակերպություն։ Դենիկինյան և ընդհանրապես սպիտակգվարդիական վտանգին դիմակայելու նպատակով կոնֆերանսը տեղական բոլշևիկյան կազմակերպություններից պահանջեց ստեղծել ժող․ միասնական ճակատ։ Այդ կապակցությամբ մերկացվում էր անդրկովկասյան բուրժ․ կառավարությունների վարքագիծը, որոնք բացեիբաց դաշնակցում էին Դենիկինի հետ՝ ընդդեմ սովետական իշխանության։

Կոնֆերանսում, ինչպես և նրանից հետո լուրջ տարաձայնություններ ծագեցին ազգ․ հարցի շուրջը։ Մինչև կոնֆերանսը Անդրկովկասի բոլշևիկները, հատկապես տեղական բուրժ․ կառավարությունների ստեղծումից հետո, չէին դնում ինքնորոշման, անջատման և ինքնուրույն պետականության ստեղծման հարցը։ Նրանք կողմ էին սովետական իշխանության համար համատեղ պայքարին։ Այդ կոնֆերանսում Ադրբեջանի կոմունիստները դրեցին անջատման և ինքնուրույն պետականության ստեղծման հարցը, առաջ քաշեցին «Հանուն անկախ Սովետական Ադրբեջանի» լոզունգը։ Այդ գաղափարն աշխատավորական շրջաններում լայն համակրանքի արժանացավ և մեկնաբանվեց նոր ձևով՝ բուրժ․ հանրապետության փոխարեն հաստատել սովետական հանրապետություն։ Կոնֆերանսի պատգամավորների մեծամասնությունը մերժեց ադրբեջանցի ընկերների առաջարկը։ Սակայն կոնֆերանսից հետո ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն, անդրադառնալով այդ հարցին, հավանություն տվեց «Հանուն անկախ Սովետական Ադրբեջանի» լոզունգին և առաջարկեց պայքարել լիակատար ինքնորոշման, ինքնուրույն կոմունիստական կուսակցությունների ստեղծման համար։ Տվյալ շրջանում դա