Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տային քաղաքներում YIII դարից կառուցվել են արաբ․ ճարտ․ ոգով կրաքարէ-խեցեքարե շենքեր։ Քաղաքների ճարտ․ XIX դ․–XX դ․ սկզբին գերակշռել է Էկլեկտիկ կան։ 1960-ից տարվում են քաղաքների բարեկարգման ու հատակագծերի կարգավորման աշխատանքներ (ճարտ․ Հ․ Դիրի և այլք), զարգանում է բնակելի շինարարությունը։ ժամանակակից կերպարվեստը ներկայացնում են տեղական թեմաներով դեկորատիվ կոմպոզիցիաներ ստելծող գեղանկարիչները (Աբդի Մոհամմեդ, Սուֆի)։ Գեղարվեստական արհեստների ավանդական տեսակներից են ծեփածո խեցեղենի և երկրաչափական զարդապատկերներով փայտե կահ–կարասու, հյուսածո իրերի պատրաստումը։


ՍՈՄԱԼԻ ԼԵԶՈՒ, տես Քուշակւսն լեզուեր։

ՍՈՄԱԼՅԱՆ Սուքիաս (24․1․1776, Կ․ Պոլիս –11․2․1846, Վենետիկ), հայ բանասեր, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804), աբբահայր (1824-ից), արքեպիսկոպոս (1826)։ Մեծ ջանքեր է գործադրել միաբանության հեղինակության ամրապնդման համար, եղել Հնդկաստանում, բացել Մուրատ– Ռափայելյան առաջին վարժարանը (1853, Պադուա․ հետագայում տեղափոխվել է Փարիզ)։ Ձեռնամուխ է եղել հայ հին մատենագրության տպագրությանը․ «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել Ս–ի կազմած «Սրբոյ էորն մերոյ Եղիշեի վարդապետի մատենագրութիւնք» (1838) ժողովածուն (համահեղինակ՝ Ն․ Սարգիսյան)՝ առածաբանով, ծանոթագրություններով և տեքստաբանական ուսումնասիրությամբ։ Ս․ գրել է հայ հին գրականության պատմությունը («Պատկեր հայկական դպրության», 1820, իտալ․) և հայ հին թարգմանությունների մատենագիտությունը («Ցուցակ թարգմանութեանց նախնեաց», 1825, իտալ․)։ Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան (1835, 1843)՝ հայերեն, անգլ․ և տաճկ․ բառանյութի ընդգրկումով։ Հայերեն է թարգմանել Սոավեի «Կենդանագիր զգաստ ել զգօն անձին» և Ֆենելոնի «Իմաստք ողջախոհ մտաց» (տպակից՝ 1836) փոքրածավալ գործերը։

ՍՈՄԱԼՆԵՐ, սոմալցիներ, ժողովուրդ։ Բնակվում են Աֆրիկայի Սոմալի թերակղզում՝ Սոմալիի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայի սահմանամերձ շրջաններում, նաև Քենիայում, Զիբութիում և մի քանի այլ երկրներում։ Թիվը՝ ավելի քան 4,3 մլն (1978)։ Լեզուն պատկանում է քուշական Լեզուներին։ Կրոնով սուննի մահմեդականներ են։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է (ուղտեր, խոշոր եղջերավոր անասուններ), գետահովիտներում՝ երկրագործությունը։ Ազգ․–ազատագր․ պայքարի հետևանքով նախկին Բրիտ․ Սոմալի լենդից և Իտալ․ Սոմալիից կազմվեց (1960) ինքնուրույն Սոմալիի Հանրապետությունը։ Ս–ի պատմության, տնտ․ և մշակույթի մասին տես Սոմաչի հոդվածը։

ՍՈՄԻՏՆԵՐ (< հուն.σωμα – մարմին), առաջնային հատվածներ, զույգ մետամեր գոյացություններ (տես Մետամերիա) որոշ անողնաշարավորների (օղակավոր որդեր, միջատներ), բոլոր քորդավոր կենդանիների և մարդու սաղմում։ Սաղմնային զարգացման ընթացքում Ս-ի է բաժանվում (հատվածավորում) միջին սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը: Ս. տեղադրված են մարմնի երկայնական առանցքով և սահմանակից են նյարդային խողովակին ու քորդային։ Հատվածավորվում է անողնաշարավոր կենդանիների ամբողջ մեզոդերմը, իսկ քորդավորների և մարդու մեզոդերմի միայն ետին՝ մեջքային (դորզալ) բաժինը (մնացած մասն առաջացնում է կողմնային թիթեղիկներ) ։Հատվածավորումն սկսվում է մարմնի առջևի մասից և աստիճանաբար տարածվում ետին մասը։ Զարգացման ընթացքում Ս․ տարբերակվում են միոտոմի, սկլերոտոմի և դերմատոմի, որոնցից ձևավորվում են համապատասխանաբար իրանային մկանունքը, առանցքային կմախքը և մաշկի շարակցական հյուսվածքն իր ածանցյալներով։

ՍՈՄՈՎ Կոնստանտին Անդրեևիչ (1869– 1939), ռուս նկարիչ, «Միր իսկուստվա» («Мир искусства») ամսագրի հիմնադիրներից։ Արվեստաբան Ա․ ի․ Սոմովի որդին։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի (1888–97, 1913-ից՝ ակադեմիկոս) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիաներում։ Պետրոգրադի ազատ գեղարվեստական ուս․ արվեստանոցների պրոֆ․ (1918-ից)։ 1923-ին Ռուսաստանից մեկնել և 1925-ից ապրել է Փարիզում։ Կրել է <մոդեոն> ոճի անգլ․ և գերմ․ գրաֆիկների, ինչպես և ոոկոկոյի արվեստի ու Վենեցիանովի դպրոցի վարպետների ազդեցությունը։ Դիմելով XVIII դ․–XIX դ․ սկզբի ազնվականական կենցաղին, իտալ․ կոմեդիա դելլ արտենի մոտիվների, էրոտիկ սյուժեների՝ Ս․ իր գործերում ստեղծել է տիկնիկա–ստաֆֆաժային կերպարներով բնակեցված մտացածին, առանձնահատուկ մի «փոքր աշխարհ» («Զբոսանք անձրևից հետո», 1896, Ռուս, թանգարան, Լենինգրադ, «Քնած երիտասարդ կինը», 1909, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ս–ի բազմաթիվ դիմանկարներում բնորդի դիպուկ բնորոշումը հաճախ զուգակցված է «մոդեռն»-ին տիպական դիմանկար–դիմակի գաղափարի հետ (Ա․ Ա․ Բլոկի դիմանկարը, 1907, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ձևավորել է «Միր իսկուստվա» («Мир искусства») և «Յուգենդ» («Jugend») ամսագրերը, կատարել գրքերի պատկերազարդումներ, փոքրաչափ քանդակներ։ Ս–ի ինը աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

ՍՈՅԱ, (Glycine), բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ունի մի քանի տասնյակ տեսակ (այլ աղբյուրներով՝ 10)։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի Ս․ (G․ hispida կամ C․ max)։ Միամյա է։ Արմատն առանցքային է, թափանցում է մինչև 1,5–2,5 մ խորության։ Ցողունի բարձրությունը 0,2–2,0 մ է, տերևները եռմասնյա են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց մանուշակագույն, պտուղը՝ ունդ, պարունակում է տարբեր գույնի (դեղին, կանաչ, սե, խայտաբղետ), ձևի (գնդաձև, ձվաձև) և մեծության 1–4 սերմ։ 1000 սերմի կշիռը 38–520 գ է։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ Աճում է բոլոր տիպի (բացի թթու, ճահճացած և ալկալի) հողերում։ Հողը պետք է պարարտացնել գոմաղբով, ֆոսֆորային պարարտանյութերով։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Բերքը հավաքում են․ սերմի համար՝ երբ տերևները թափվել են, ունդերը գորշացել, կանաչ զանգվածի համար՝ ծաղկման և ներքին ունդերի առաջացման փուլում։ Ս․ մշակվում է նաև եգիպտացորենի հետ համատեղ՝ մեջընդմեջ շարքերով կամ քառակուսաբնային եղանակով՝ յուրաքանչյուր բնում 2-ական սերմ։