«Ընձենավորը», անտարակույս, որոշ նմանություն ունի արևմտաեվրոպ․ ասպետական վեպերի և միջնադարի արլ․ էպիկառոմանտիկական պոեմների հետ, սակայն, ամբողջությամբ վերցրած, Ռ․ ընթացել է ինքնուրույն ուղիով։ Ռ․ զարգացրել ու մի նոր աստիճանի է բարձրացրել վրաց պոեզիան։ Պոեմը ներարկված է բանաստեղծական խոսքի դինամիզմով, գունեղ պատկերներով ու համեմատություններով, լայնախորհուրդ ասույթներով, բանահյուսական տարրերով։ Ռ․ ստեղծել է բաղաձայնների ու ձայնավորների հանգիտություն, հարուստ ռիթմիկա, որոնք ընթերցումը դարձնում են գրավիչ ու դյուրին։ Պոեմը գրված է շաիրիի՝ տասնվեց վանկանի բանաստեղծական չափով։ «Ընձենավոր»-ի առաջին տպագիր հրտ․ իրականացվել է 1712-ին, Թիֆլիսում։
Պոեմը թարգմանվել է ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ Ռ–ու անունով են կոչվում Թբիլիսիի պետ․ ակադեմիական թատրոնը, թատերական ինստ–ը, ՎՍՍՀ ԴԱ վրաց գրականության պատմության ինստ–ը, Վրաստանի գրական պետ․ բարձրագույն մրցանակը։
«Ընձենավոր»-ի առանձին հատվածներ հայերեն (Թիֆլիսի բարբառով) առաջինը թարգմանել է գրական–հասարակական գործիչ, բժիշկ Ս․ Բաստամյանը և 1860–1862 թթ․ (որոշ ընդմիջումներով) տպագրել «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում։ 1896-ին Հ․ Միրիմանյանը երկի բովանդակությունը արձակ վերաշարադրել և զետեղել է «Մուրճ»-ում։ 1910-ական թթ․ կեսերին Վ․ Տերյանը նախերգանքից թարգմանել է 12 քառատող, որը համարվում է բնագրին համարժեք։ Հայ իրականության մեջ առաջին անգամ (1937-ին) «Ընձենավորն» ամբողջությամբ թարգմանել է Գ․ Ասատուրը (Աստվածատրյան)։
Հայազգի գրիչները դարերի ընթացքում ավելի բան տասն անգամ արտագրել են «Ընձենավորը»։ Նշանավոր և կատարյալ է Աղմուրանց Բաղդասարի որդի Դասպարի ընդօրինակումը (1671), որը ներառում է 2126 տուն և համարվում է հիմքձեռագիր։ Պոեմի մասին հոդվածներ և ուսումնասիրություններ են գրել Հ․ Թումանյանը, Ա․ Իսահակյանը, Հ․ Օրբելին, Լ․ Մելիքսեթ–Բեկը, Պ․ Մուրադյանը և ուրիշներ։ Երևանում Ռ–ի անունով կա դպրոց, փողոց, նրա անունն է կրում համալսարանի հայ–վրաց բանասիրության գիտահետազոտական կաբինետը։
ՌՈՒՍԹԱՎԻ (հին վրացերեն՝ ռու-ջրանցք և թավի–ակունք, ջրանցքի ակունք), քաղաք Վրաց․ ՍՍՀ–ում, Կուրի ափին, Թբիլիսից 28 կմ հվ–արլ․։ Երկաթուղային կայարան է Թբիլիսի–Բաքու գծի վրա։ 137 հզ․ բն․ (1982)։ Ծանր արդյունաբերության կենտրոն է։ Զարգացած են սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմ․ և շինանյութերի արդյունաբերությունը։ Կան թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, արտադրական պրոցեսների ավտոմատացման, նախագծային–կոնստրուկտորական ինստ․, Վրաց․ պոլիտեխ․ ինստ–ի երեկոյան ուսուցման մասնաճյուղ, պոլիտեխնիկում, երաժշտ․ ուսումնարան, պիոներների պալատ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Ռ–ի մոտ է Թբիլիսիի ՊՇԷԿ–ը։
ՌՈՒՍ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ․ 1799-ի պայմանագիրը կնքվել է Կ․ Պոլսում 1798-ի դեկտ․ 23 (1799-ի հունվ․ 3)-ին։ Նապոլեոն I-ի ներխուժումը Եգիպտոս (որը ենթարկվում էր Թուրքիային) ստիպեց Թուրքիային մտնել երկրորդ հակաֆրանս․ կոալիցիայի մեջ։ Պայմանագրի բաց հոդվածներով որոշվում էր պահպանել դաշնակիցների տիրույթների ամբողջականությունը, հակազդել Ֆրանսիայի ծրագրերին։ Գաղտնի հոդվածներում Ռուսաստանը ռազմ, օգնություն էր խոստանում Թուրքիային՝ Ֆրանսիայի դեմ պայքարում։ Ռուսաստանն առաջին անգամ պաշտոնապես իրավունք էր ստանում ռազմանավեր անցկացնել սևծովյան նեղուցներով։ Պայմանագիրը կնքվեց 8 տարի ժամկետով։ Ռուս–թուրք․ այս դաշնակցության հետևանքով օսմանյան կառավարությունը օգնեց Ռուսաստանին միջամտելու հայ եկեղեցու գործերին և կաթողիկոսական ընտրություններին (տես Դավիթ–Դանիելյան վեճ)։ 1805-ի պայմանագիրը ստորագրվել է Կ․ Պոլսում սեպտ․ 11(23)-ին։ Հաստատել է 1799-ի պայմանագիրը։ Նախատեսում էր փոխադարձ զինված օգնություն՝ կողմերից մեկի հարձակման ենթարկվելու դեպքում, պատերազմի ժամանակ Թուրքիան պարտավորվում էր օժանդակել ռուս, ռազմանավերին անցնելու սևծովյան նեղուցներով։ Սակայն 1805-ին Աուստերլիցի մոտ ռուս. զորքերի պարտությունը Նապոլեոնից և Կ․ Պոլսում ֆրանս․ դիվանագիտության ճնշման տակ, Թուրքիան խախտեց պայմանագիրը, որը հանգեցրեց 1806–12-ի ռուս–թուրք․ պատերազմին։
ՌՈՒՍ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1914 Հայկական բարենորոգումների վերաբերյալ, ստորագրվել է հունվարի 26 (փետր․ 8)-ին, Կ․ Պոլսում, ռուս, կայսերական հավատարմատար Կ․ Դուլկևիչի և թուրք, արտգործմինիստր, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի կողմից՝ ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո (տես Հայկական բարենորոգումներ 1913– 1914)։ Համաձայնագրով Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (1-ինը ընդգրկում էր էրզրումի, Տրապիզոնի և Սվազի, 2-րդը՝ Վանի, Բիթլիսի, խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների, դրանց նշանակում էր Բ․ Դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։ Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնըվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում զինվորական ուժեր։ Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, փոխարինել ստորին պաշտոնյաներին նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրք, կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին։ Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ։ Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով։ Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից։ Դատավճիռները կազմելու էին թուրքերեն, և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով։ Վիլայեթի ժող․ կրթության բյուջեում յուրաքանչյուր ցեղային տարրի (ունսուր) բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան։ Կայսերական կառավարությունը չէր խոչնդոտելու համայնքներում հավատակիցներին հոգալու իրենց դպրոցների ծախսերը։ Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմանյան հպատակ իր զինվորական պարտականությունը կատարելու էր այն զինվորական շրջանում, որտեղ նա բնակվում էր։ «Համիդիե> հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում։ Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարզելը (որը պետք է տեղի ունենար մարդահամարի միջոցով՝ Ընդհանուր տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների (մեջլիսի–ումումի) և Կոմիտեների (էնջումեն) անդամները ընտրվելու էին հավասար թվով՝ մահմեդականներից և ոչ մահմեդականներից։ էրզրումի վիլայեթում (եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար) Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով։ Սվազի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվելու էին համեմատական սկզբունքով ևն։ Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը։ Վարչական մարմիններում անդամները ընտրվելու էին կես առ կես մահմեդականներից և ոչ մահմեդականներից։ Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ։ Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում։