գիպսի, շիբի և սոսնձի խաոնուրդից, երբեմն ավելացնելով մարմարի փոշի։ Օգտագործում են խմորի տեսքով, բազմա– թիվ անգամ հղկում մինչև հայելային փայլը։ Ս․ հայտնի էր դեռևս Հին Եգիպ– տոսում, լայնորեն կիրառվել է Հին Հռո– մի, նաև Վերածննդի ու նոր շրջանի ար– վեստում։
ՍՏՈՒՈԿԱ ԴՈՒՑՅԱՎԻՁՅՈՒՍ Լաոլրինաս (1753–1798), լիտվացի ճարտարապետ։ Սովորել է Վիլնյուսի համալսարանում (1773-ից), Հռոմում (1776–77), Փարիզում (1778-80)։ 1793–94-ին և 1797-98-ին՝ Վիլնյուսի Գլխավոր դպրոցի պրոֆեսոր։ Տ․ Կոստյուշկոյի ղեկավարած ապստամ– բության մասնակից։ Ստեղծագործել է կլասիցիզմի ոճով։ Ս․-Գ–ի գործերին բնո– րոշ է կոմպոզիցիոն լուծումների և մոնու– մենտալ ձևերի խստությունը [Վիլնյու– սում՝ կաթողիկե տաճարը, 1777–1801, այժմ՝ Պատկերասրահ, ռատուշան, 1786– 1799, այժմ՝ Գեղարվեստի թանգարան, Վերկյայի պալատական անսամբլի նա– խագիծը (1780-ից հետո, իրականացվել է մասամբ)]։
ՍՏՈՒՁԵՆԿ Ո Անդրեյ Տրոֆիմովիչ (1904– 1972), սովետական զորահրամանատար, բանակի գեներալ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ 1921-ից ծառայել է սովետական բանակում։ Ավարտել է հեծելազորային դասընթացները (1923), հեծելազորային դպրոցը (1926), Մ․Վ․Ֆրունգեի անվ․ ռազմ, ակադեմիան (1939), Գլխ․ շտաբի ռազմ, ակադեմիային կից բարձրագույն ակադե– միական դասընթացները (1952)։ Հայրե– նական մեծ պատերազմի (1941–45) տա– րիներին եղել է հեծելագնդի, հեծելազո– րային և հրաձգային դիվիզիաների, 19-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրա– մանատար, մասնակցել Արմ․, 2-րդ Մերձ– բալթյան և Լենինգրադյան ռազմաճակատ– ներում մղված մարտերին։ Պատերազմից հետո եղել է Հս․ (1956–60), Մերձվոլգյան (1960–61), Անդրկովկասյան (1961–68) ռազմ, օկրուգների զորքերի հրամանա– տար, 1968–69-ին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիայի պետ։ 1969-ի մարտից՝ ԱՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխ․ տեսուչների խմբի զինվ– տեսուչ– խորհրդական։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1961–71)։ ՍՍՀՄ Y1-VII գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կար– միր դրոշի 4, Սուվորովի II և Կուտուզովի II աստիճանի, Հայրենական պատերազ– մի I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով։
ՍՏՈՒՊԱ (սանսկրիտերեն, հիմն, նշանա– կությունը՝ գագաթ, հողակույտ, քարա– կույտ, սկզբնապես՝ կառույց արքայի, առաջնորդի գերեզմանին) բ ու դ դ ա յ ա– կան ճարտ․ մեջ, մոնումենտալ կառույց մասունքներ պահելու կամ որևէ նշանավոր դեպք հավերժացնելու համար։ Տակավին սկզբնական Ս–ները, Սանչիի N 1 Ս․ մ․ թ․ ա․ Ill–II դդ․ ունեցել են կանոնական՝ եռամաս կառուցվածք, աս– տիճանաձև պատվանդան, հիմնական՝ զանգվածեղ ծավալ, պսակող՝ բազմա– հարկ հովանոցաձև մաս։ Հիմնական ծա– վալը լինում է կիսագնդաձև (Հնդկաստան, Շրի Լանկա), քառակուսի աստիճանաձև ճավայի Բորոբուդուր բլուր–ւոաճարի (VIII դ․ վերջ –IX դ․ սկիզբ) սաուպաները (Շրի Լանկա, Թաիլանդ), աշտարակաձև (Վիետնամ, Չինաստան), գանգաձև (Բիր– մա, Թաիլակդ), շշաձև (Մոնղոլիա, Չի– նաստան)։ Սովորաբար Ս–ի ծավալը երես– պատվում է քարով, սվաղված աղյուսով, հարդարանքում հաճախ կիրառվում է գու– նազարդումն ու ոսկեզօծումը։ Ս․ անվա– նումն ընդունված է միայն Հնդկաստա– նում և Նեպալում, իսկ Շրի Լանկայում՝ «դա՝գոբա»,Բիրմայում՝«զե՝դի» և «պատո», Թաիլանդում՝ «չե՝դի» և «պրանն», Լաո– սում՝ «թհատ», Մոնղոլիայում՝ «սուբուր– գան», Չինաստանում և Վիետնամում՝ «բա՝ո տա», ւկագոդա են։
ՍՏՈՒՊՈՐ (< լատ․ stupor – անշարժու– թյուն), ընդարմացում, մարդու կա– մային գործունեության խանգարում, որն արտահայտվում է շարժողական ոլորտի արգելակմամբ, մկանային տոնուսի բարձ– րացմամբ։ Հոգեկան հիվանդության ախ– տանշան է։ Հիվանդներն անշարժ պառկում են կամ նստում, դիրքը բոլորովին չեն փոխում, չեն խոսում (մուտիգմ), երբեմն հարցերին պատասխանում են միայն մի– միկայով։ Ս․ լինում է կատատոնիկ, պսի– խոգեն, դեպրեսիվ ձևերի։ Կատատո– նիկ Ս․ ամենւսհաճախ հանդիպող ձևե– րից է։ Բնորոշվում է մկանային տոնուսի ծայրահեղ բարձրացմամբ (կատալեպ– սիա), որին բնորոշ են «մոմանման ճկու– նությունը» (երկար ժամանակ միևնույն դիրքում, առավել հաճախ «սաղմնային դիրքում» մնալը կամ դիրքի ամեն մի փո– փոխության երկարատև պահպանվելը), «օդային բարձի ախտանշանը» (պառկած վիճակում գլուխը երկար ժամանակ օդում պահելը) ևն։ Կատատոնիկ Ս․ հանդիպում է շիզոֆրենիայի ժամանակ ու համարվում է նրա կլինիկական ձևերից մեկը։ Պ ս ի խ ո– գ և ն Ս․ հետևանք է կյանքին վտանգ ըս– պառնացող իրավիճակներում (երկրա– շարժ, ջրհեղեղ, ռմբակոծություն ևն) առա– ջացած հոգեկան սուր տրավմաների։ Ար– տահայտվում է հոգեշարժական ոչ երկա– րատև ընդարմացմամբ (այստեղից էլ «սարսափից քարացավ» ժող․ արտահայ– տությունը)։ Ուղեկցվում է վեգետատիվ խանգարումներով (պուլսի արագացում, խիստ գունատություն, քրտնարտադրու– թյուն, երբեմն լուծ ևն)։ Հիստերիկ Ս․ պսիխոգեն Ս–ի տա– րատեսակն է, որը հատուկ է հիստերիա– յով տառապողներին։ Զարգանում է աստի– ճանաբար։ Հիմնականում արտահայտվում է ընդարմացմամբ և մուտիգմով (կամա– յին համրություն)։ Դեպրեսիվ Ս․ բնորոշ է ծանր դեպրեսիվ վիճակներին։ Վ․ Հովհաննիսյան
ՍՏՈՒՐՁԱ–P ՈՒԼԱՆ ԴՐԱ (Sturdza-Buland- ra) Լյուչիա (1873–1961), ռումին դերա– սանուհի։ ՌՍՀ ժող․ արտիստուհի (1951)։ Բեմելը՝ 1898-ին, Բուխարեստի Ազգ․ թատ– րոնում։ 1914-ին, Տ․ Բուլանդրայի հետ կազմակերպել է թատերախումբ, որը հե– տագայում դարձել է թատրոն (Ս․-Բ․ եղել է դերասանուհի, ռեժիսոր, դիրեկտոր), ուր բեմադրվել են ազգ․ դրամատուրգիա– յի երկեր և դաստիարակվել ռումին լավա– գույն դերասանները։ 1941-ին թատերա– խումբը ցրվել է՝ շենք չունենալու պատ– ճառով։ Ս․-Բ․ փոխադրվել է Բուխարեստի Մունիցիպալ թատրոն (1947-ին՝ նաև դի– րեկտոր, 1961-ից կոչվել է Ս․-Բ–ի անու– նով)։ Դերերից են՝ Մարիա Մտյուարտ (Շիլլերի «Մարիա Մտյուարտ»), Վասսա ժելեզնովա (Գորկու «Վասսա ժելեզնո– վա»), Դինեսկու (Լովինեսկուի «Ավերված միջնաբերդ»)։ 1930–61-ին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1957– 1961-ին՝ ռումին․ Թատրոնի և երաժշտու– թյան գործիչների ասոցիացիայի նախա– գահ։ ՌՍՀ պետ․ մրցանակ (1952)։ ՍՐԱՀ, երկարավուն, ծածկված լուսառատ շինություն, շենքի մաս, որի երկայնական պատերից մեկին սովորաբար փոխարի– նում են առանձին կանգնած հենարաններ՝ սյուներ, կամարաշար, մույթեր ևն։ Լի– նում է նախամուտքի, նախադահլիճի, գավթի ձևով։ XVI դ․ 1-ին կեսին, հատկա– պես բարոկկոյի շրջանում, եվրոպ․ պա– լատային ճարտ․ մեջ առաջացել է Ս–ի նոր տիպ՝ ընդարձակ դահլիճ (երկայնական պատերից մեկում լայն պատուհանների անընդհատ շարքով), որտեղ ցուցադրվել են գեղարվեստական հավաքածուներ, հնագիտական արժեքներ՝ փաստորեն ծնունդ տալով պատկերասրահ, ց ու ց ա– ս ր ա հ կառույցներին։ Ս․ ճարտ․ հո– րինվածքում կարևոր գործառնական տարր Օձունի գմբեթավոր բազիլիկի (VI դ․) սրահի հարավա– յին թևը (վերակա– ռուցվել է VIII դ․) է։ Տարածված տիպը սյունազարդ սրահն է՝ սյունասրահը, որը լայն տարա– ծում է գտել Հին Արևելքի և անտիկ աշ– խարհի ճարտ․ մեջ, շենքերի ճակատնե– րում և ներքին բակերի շուրջը՝ առաջ բե– րելով բազմազան տիպեր և հորինվածք– ներ {պերիպտեր, պրոստիչ, ւցրոպքդեյ– ներէ ատրիում, պերիստքդ ևն)։ Սյունա– սրահներով են լուծված Վերածննդի, մահ– մեդական ևն բազմաթիվ կառույցներ։ Ինքնատիպ են XVIII–XIX դդ․ ռուս, ճարա–ում, հատկապես պալատական ե