Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դաստակերտային շենքերում, կիրառված սրահների օրինակները։ Հայաստանում սյունասրահի նախօրինակները կիրառվել են դեռևս ուրարտական շրջանում՝ Երերունի, Թեյշեբաինի, հետագա պաշտամունքային (Գառնի) և պալատական կառույցներում։ Փայտաշեն սյունասրահները կազմել են հայկ․ ժող․ ճարտ․ անբաժանելի մասը։ Դրանց քարաշեն տարբերակները զարդարել են միջնադարյան, հատկապես վաղ շրջանի (IV–VII դդ․) պաշտամունքային [Թանահատ, Կառնուտ, Դառնի, Երերույք, Դվին, Տեկոր, Օձուն ևն, որոնցում սրահները «ապաշխարՈղաց կայանի կոչումը ունեին»․ (Թ․ Թորամանյան)] և պալատական (Դվին, Զվարթնոց, Արուճ ևն) կառույցները։ Y դ․ Ս-ների գոյության մասինՍ է հավաստում նաև Ղազար Փարպեցին («Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Տփղիս, 1904, էջ 178); Հայկական ճարտարապետության մեջ սրահ–տաղավարների յուրահատուկ տիպ են կազմում միջնադարյան աղբյուրները (Հաղպատ, Սանահին, Տաթև)։ Սրահների կիրառությունը տարածում է գտել նաև XVII –XIX դդ․, երբ դրանք կցվել են գոյություն ունեցող եկեղեցիներին (Գայանե, Հռիվւսիմե) կամ կառուցվել նորերի հետ (Մուղնի, Շողակաթ, Տաթևի Մեծ անապատի Ս․ Աստվածածին)։ Սրահները լայնորեն կիրառվում են ժամանակակից բնակելի (սրահային տիպի տներ) և հասարակական շենքերում։

Գ․Շախկյան

ՍՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հվ–արլ․։ Միավորված է Շիկահողի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան։ Գյուղից 2 կմ արմ․ պահպանվել են եկեղեցի (Մ․ Հռիփսիմե, XVII դ․), գյուղատեղիներ, գերեզմանոցներ (XYII– XVIII դդ․)։

ՍՐԱՊՅԱՆ Արամայիս [25․10․1910, Օրթագյուղ, Մաքարիա վիլայեթում (Թուրքիա)–14․2․1969, Միլան], հայ գրող, հասարակական–մշակութային գործիչ։ 1915-ին որբացել է, ապաստանել է Կ․Պոլսի և Կորֆուի որբանոցներում։ Ավարտել է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանը (1929), ապա, Մխիթարյան միաբանության կրթաթոշակով, Միլանի համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ 1945-ին Մ–ի նախաձեռնությամբ հիմնվել է Իտալիայի հայ մշակութային միությունը։ Մ–ի չափածոն («Հանդիպումներ մուսային հետ», 1949, «Ազոլոյեն Վենետիկ», 1956, ժող–ներ) համակված էսիրո,գեղեցկի և հայրենաբաղձության խոր ապրումներով։ Արձակ գործերում («Զենքի տակ», 1956, «Ալպյան ռազմիկներուն հետ», 1959, ժող–ներ), Մեծ եղեռնը տեսած հայի աշխարհզգացողությամբ պատկերվել են երկրորդ աշխարհամարտի անցքերը։ Երկ․ Անավարտ երթ (բանաստեղծություններ և պատմվածքներ, ծաղկաքաղ),․Ե․, 1971։ Սփյուռքահայ բանաստեղծություն [ժող․], Ե․, 1981։

Գ․ Գույումջյան

ՍՐԱՊՅԱՆ Արմենուհի Նիկողոսի (ծն․ 18․2․1918, Երզնկա), հայ սովետական բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1974)։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1940)։ 1943-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ գրկ-յան ինստ–ում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Մ․ Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, 1957) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», 1958 և «Կոստանդին Երզնկացի», 1962, գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ էույս են տեսել Ա–ի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969, ուսումնա^ սիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983, ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագր․) գրքերը։

Հ․ Սիմոն

ՍՐԱՊՅԱՆ Պետրոս (1833, Կ․ Պոլիս - 12․7․1898, Մոֆիա), հայ նկարիչ, մանկավարժ։ Գեղարվեստական նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի Մկյուտարի ճեմարանում, այնուհետև կատարելագործվել Հռոմում։ Վերադարձել և աշխատել է Պաւյանների մոտ։ Ձևավորել է Բերայի նոր թատրոնը, Հունաստանի դեսպանատան շենքը, Ելդզի պալատի մեկ հարկաբաժինը ևն։ Գծագրություն և նկարչություն է դասավանդել հայկ․ դպրոցներում, ինչպես և ամեր․ Ռոբեր կոլեջում։ 1893–1896-ին իյրիմյան կաթողիկոսի հրավերով ձևավորել է էջմիածնի վանքի ժողովարանը և Վեհարանի թանգարանը։ Գործերից են՝ «Թուրքական սրճարան», «Նատյուրմորտ։ Մրգեր», «Որսորդական նատյուրմորտ» (1894), անհայտ անձի դիմանկար (1889), խոր հոգեբանական և ազգ․ կնիք կրող՝ «Հայուհի» (տիկին Ա․ Ֆնտգլյանը՝ նկարչի դուստրը), «Ղարիբ մշեցի» (1882, վերջին հինգը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) երփնագրերը։ 1896-ից ապրել է Մոֆիայում։

Ա․ Առաքեւյան

ՍՐԱՏՈՒՏ (Enterobius vermicularis), Oxyurata ենթակարգի կլոր որդ։ Մարդու մակաբույծ է, էգի երկարությունը 9–12 մմ է, արուինը՝ 2–5 մմ, ձվիկներն անգույն են, 0,05 մմ երկարությամբ։ Մ–ներն ապրում են մարդու բարակ և հաստ աղիքներում։ Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց