Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քանդակներով խեցեղեն։ Մինչև այժմ էլ հնդկացիները կառուցում են արմավենու տերևներով ծածկված խրճիթներ, պատ– րաստում խեցե անոթներ, փետուրներից ու խոտերից հյուսված իրեր։tXVI–■ XVIII դդ․ կառուցվել են քաղաքներ (հիմ– նականում Փողոցների ուղղանկյուն ցան– ցով), աղյուսե և քարե տներ (սովորա– բար՝ ներքին բակով, փայտե պատշգամբ– ներով, 3 կողմից մուտքերով և չորրորդ կողմից դեպի այգի ելքով), փայտե առաս– տաղով եռանավ եկեղեցիներ։ Գեղանկար– չությունը սահմանափակվել է եկեղեցի– ների որմնանկարազարդումով։ Հանրա– պետություն ստեղծվելուց հետո, հատկա– պես XIX դ․ վերջին, շինարարությունն ընդարձակվել է (նոր կլասիցիզմ կամ նոր գոթիկա)։ XX դ․ կեսից բուռն զարգանում է (հիմնականում Կարակասում) ժամանա– կակից ճարտարապետությունը (Կ․ Ռ․ Վիլյանուեա, Դ․ Բերմուդես, К Մ․ Գա– լիա), որն աչքի է ընկնում մեծ անսամբլնե– րով, նոր շրջանների կոմպլեքսային կա– ռուցապատմամբ, ճարտ․ ձևերի և երկաթ– բետոնե կոնստրուկցիաների նորույթնե– րով, արվեստների սինթեզով։tXIX դ․ սկզբին ձևավորվել է դիմանկարչության տեղական դպրոցը (Խ․ Լովերա), իսկ XIX դ․ 2-րդ կեսին զարգացել են պատմա– նկարչությունը (Մ․ Տովար ի Տովար, Ա․ Միչելենա) և քանդակագործությունը (Մ․ Դոնսալես, է․ Պալասիոս ի Կավե– լիո)։ Ք․ Ռոխասը ժանրային նկարների հեղինակ է։ Ռեալիզմը Վ–ի XX դ․ արվես– տում դրսևորվել է Տ․ Սալասի պատմա– նկարներում, Ֆ․ Բրանդի, Ռ․ Մոնաստե– րիոսի, Ա․ Ռևերոնի բնանկարներում, Պ․ Ա․ Գոնսալեսի գրաֆիկական գործե– րում։ Ոճավորված ազգ․ ժող․ կերպարներ են ստեղծում գեղանկարիչ է․ Պոլեոն, քանդակագործ Ֆ․ Նարվաեսը։ Զարգա– նում են նաև մոդեոնիստական հոսանք– ները։ XV․ Թատրոնը Իսպ․ իշխանությունը կասեցրել է ազգ․ թատրոնի զարգացումը։ XYI դարից Կա– րակասում հազվադեպ կազմակերպվել են թատեր․ ներկայացումներ, բեմադրվել են աուտոներ, ինտերմեդիաներ ևն, կազմա– կերպվել թատերախմբեր։ 1853-ին աոա– ջին անգամ Մարակայբոյում բեմադրվել է վենեսուելական հեղինակ Մ․ Մ․ Ֆեռ– նանդեսի «Անխիղճը, ագահը և ծույլը» կատակերգությունը։ XX դ․ 1-ին կեսի Վ–ի թատեր․ կյանքի որոշ աշխուժացումը կապված է երաժշտ․ կոմեդիայի՝ սայնե– տե ժանրի երևան գալու, ինչպես և դրա– մատուրգներ է․ Ա․ Միչելենայի, Վ․ Մ․ Ռիվասի, ավելի ուշ՝ Ա․ էլոյ Բլանկոյի, К Պադրոնի, Ա․ Սերտադի ստեղծագոր– ծության, Թատրոնի բարեկամների ըն– կերության (կազմ․՝ 1942-ին) գործունեու– թյան հետ։ 1950-ական թթ․ բացվել են մի քանի թատեր․ դպրոցներ, այդ թվում՝ Բեմարվեստի ազգ․ դպրոցը (1954)։ Կա– րակասում գործում են ոչ մեծ թատերա– խմբեր։ Մայրաքաղաքի թատրոններից են՝ «Թեատրո մունիսիպալ»–ը, «Թեատրո նա– սիոնալ»-ը,<Պոլիեդրո»-ն, «Աթենեո»-ն, Կո– մեդիայի թատրոնը։ Թատրոններ կան նաև Մարակայբոյում, Բարկիսիմետոյում, Մե– րիդայում և այլ քաղաքներում։ Բեմադըր– վում են Ի․ Գրամկոյի, Ռ․ Պինեդայի, Մ․ Ռենխիֆոյի, Վ․ Ֆրանկոյի և այլոց պիեսները։ Թատեր․ գործիչներից են՝ Ա․ դե Պաս ի Մատեոսը, Կ․ Օրտիսը, Ա․ Լոպեսը, Ն․ Կուրիելը, խ․ Տոռեսը, Կ․ Ու․ Մամորանոն, Մ․ Գարսիան, Կ․ Պալման, Կ․ Մարկեսը։ 1959-ից անց է կացվում Վենեսուելական թատրոնի փառատոն։ XVI․ Կինոն Վ–ում ազգ․ կինոարտադրությունը սկըս– վել է XX դ․ 30-ական թթ․։ Հիմնականում թողարկվել են վավերագրական և Փաս– տագրական ֆիլմեր։ Երկրորդ համաշխար– հային պատերազմի ժամանակ կինոպրո– կատի 80–90%–ը կազմել են ամեր․ ֆիլ– մերը։ 1948–54-ին Կարակասում գործել է «Բոլիվար ֆիլմ» կինոստուդիան, որի գործունեությունը նպաստել է ազգ․ կի– նեմատոգրաֆիայի կազմավորմանը։ Որոշ ֆիլմերի սյուժեներ կապված են Պերես Ւփմենեսի (երկրի պրեզիդենտը՝ 1952–58–ին) ռեժիմի դեմ պայքարի, XIX դ․ ազգ․ հերոս Մ․ Բոլիվարի կյանքի դեպքերի հետ։ Համաշխարհային ճանա– չում է գտել <Արայյա» (1959, ռեժ․ Մ․ Բե– նասեռաֆ) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմերի մեծ մասը զվարճալի բնույթի են, շահութաբեր։ Տարեկան միջին հաշվով թողարկվում է 2–3 լիամետրաժ ֆիլմ, մշտապես՝ վավերագրական, ռեկլամա– յին կինոնկարներ։ Երկրում կան արտա– դրապրոկատային ֆիրմաներ։ Կինոգոր– ծիչներից են՝ Ս․ էնրիկեսը, Ու․ Պետերսե– նը, Մ․ Լարան, Ռ․ Չալբաուդը, Ա․ Ռոխասը, է․ Ֆեռնանին, է․ Մոնտեխոն։ Պատկերազարդումը տես 256–257-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IV։ Գրկ․ Гонионский С․ А․, Очерки но– вейшей истории стран Латинской Америки, М․, 1964; Демушкина Е․ В․, Венесуэла после 2-й мировой войны․ 1945–1958, М․, 1969; Брито Фигероа Ф․, Венесуэла XX века, [пер․ с исп․], М․, 1969; Венесуэла․ Экономика, политика, культура․ Сб․ ст․, М․, 1967; Художественная литература Ла– тинской Америки в русской печати․ 1765– 1959․ Библиография, [сост․ Л․ А․ Шур], М․, 1960, с․ 102-10, 267-68; Шур Л․ А․, Художественная литература Латинской Аме– рики в русской печати․ 1960–1964․ Библио– графия, М․, 1966; с․ 59–64; Венесуэльские рассказы, М․, 1962; Arellano More– no А-, Guia de historia de Venezuela․ 1492 – 1945, Caracas-Madrid, 1955․ Reforma agraria en Venezuela, [Caracas], 1964; Marrero L․ yArtiles L․, Venezuela sus recursos, Caracas, 1964; Medina J․ R․, Cincuenta anos de literatura venezolana (1918–1968), [Caracas, 1969]; BibliografCa de la novela venezolana, [Caracas, 1963]; Rotival М․, Urbanisme au Venezuela, «Architecture d’au- jourd՝huU, 1950; № 33, decembre, 1951, Jsfe 1, janvier; N u с e t e-s a r d i J․, Notas sobre a pintura у la escultura en Venezuela, Cara– cas, 1940․

ՎԵՆԵՍՈհԵԼԱՑԻՆԵՐ, ազգ, Վենեսուեւայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ ավելի քան 11,9 մլն (1978)։ Խոսում են իսպանե– րեն։ Դավանում են կաթոլիկություն։ Վ–ի հիմնական կորիզը ձևավորվել է զանա– զան էթնիկ, խմբերի (իսպ․ և բասկ, վե– րաբնակիչներ, հնդկացի բնիկներ, Աֆ– րիկայից կամ Վեստ–Ինդիայից բերված նեգր ստրուկներ) միախառնման հետևան– քով։ Վ․ Լատ․ Ամերիկայի առավել մե– տիսացված ժողովուրդներից են․ հիմնա– կան զանգվածը կազմում են իսպանա– հնդկացի մետիսները (հս–ում՝ հաճախ նեգրական խառնուրդով), մոտ 10%-ը՝ նեգրերը, մուլատներն ու սամբոները, 12–15% –ը՝ սպիտակամորթ բնակչությու– նը։ Վ–ի ինքնագործ բնակչության մեջ գե– րակշռում են գյուղատնտ․ պրոլետարիա– տըն ու սակավահող գյուղացիությունը։ Բանվորների զգալի մասն աշխատում է նավթարդյունաբերության մեջ։ Տես նաև Վենեսուեչա, Բնակչությունը ենթաբաժինը։

ՎԵՆԵՏԻԿ (Venezia), Վ և ն և տ ո (Ve- neto), մարզ Իտալիայի հս–արլ–ում, Ադ– րիատիկ ծովի մոտ։ Բաժանված է Բելլա– նո, Վենետիկ, Վերոնա, Վիչենցա, Պա– դուա, Ռովիգո, Տրեվիզո գավառների։ Տարածությունը 18,4 հզ․ կմ2 է, բն․՝ 4,3 մլն (1980)։ Խոշոր քաղաքներն են Վենեւոիկը (վարչական կենտրոնը), Վերոնան, Պա– դուան։ Գտնվում է Վենետիկյան դաշտա– վայրի արլ․ մասում և Վենետիկյան Ալ– պերի ստորոտին (առավելագույն բարձրու– թյունը՝ ավելի քան 3000 մ)։ Կլիման մի– ջերկրածովային է, հունվարի միջին ջեր– մաստիճանը մոտ 3°C է, հունիսինը՝ մոտ 23°C, տեղումները՝ 700–2000 г/г/, գետերն են Պյավեն, Բրենտան, Ադիջեն և մասամբ՝ Պոն։ Տարածված են անտառներն ու մար– գագետինները։ Զարգացած են մեքենա– շինությունը, մետաղամշակությունը, տեքստիլ արդյունաբերությունը (հատկա– պես բրդյա գործվածքների արտադրությու– նը)։ Կա գունավոր մետալուրգիա, նավա– շինություն, նավթավերամշակում, նավ– թաքիմիա, կոքսաքիմիա, հանքային պա– րարտանյութերի արտադրություն, սև մե– տալուրգիա, ապակու ավանդական ար– տադրություն, փայտամշակություն, սննդի արդյունաբերություն։ Մշակում են ցո– րեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, ծխախոտ, բրինձ, ընդավորներ, կարտոֆիլ, զբաղվում այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ձիթենու մշակու– թյամբ, անասնապահությամբ, ձկնորսու– թյամբ ։ Վենեւոիկը և Գարդա լճի շրջակայ– քը տուրիստական կենտրոններ են։

ՎԵՆԵՏԻԿ (Venezia), քաղաք Իտալիայի հս–արլ–ում, Ադրիատիկ ծովի ափին։ Վե– նետիկ ի մարզի և նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ 360 հզ․ բն․ (1978)։ Վ․ գտնվում է Վենետիկի ծոցի Վենե– տիկի ծովալճակի 118 կղզիների վրա, որոնք բաժանված են 150 ջրանցքներով և միմյանց հետ կապված են մոտ 400 կա– մուրջներով։ Ներքաղաքային բոլոր բեռ– նափոխադրումները կատարվում են մո– տորային նավերով, գոնդոլներով, բեռ– նանավերով։ Մայրցամաքի հետ կապված է երկաթուղային և ավտոմոբիլային հա– ղորդակցության կամուրջներով։ Վենետի– կի ծովալճակը ծովից բաժանված է ավա– զային ցամաքալեզվակով, որը իր հերթին կտրտված է նեղուցներով, որոնցից երկու– սը մատչելի են օվկիանոսային նավերի համար։ Քաղաքի տարածքը, առանձնա– պես նրա կենտր․ մասը, դանդաղորեն նստում է, որի հետևանքով աշնանային ալեկոծությունների ժամանակ ջրանցքնե– րի ջուրը բարձրանում և ծածկում է փո– ղոցներն ու հրապարակները։