Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լում մարդու բարոյական կերպարն ու սոցիալ․ կեցությունը արդիականության պայմաններում։ Այդպիսին են Մ․ Գորկու, Ն․ Օսարովսկու, Ա․ Ֆադեևի, Մ․ Շոլոխո– վի, Դ․ Դեմիրճյանի, Ս․ Զորյանի U մյուս գրողների լավագույն Վ–երը։ Վ–ի՝ ծավա– լի առումով Փոքրիկ ձևն է վիպակը։ Գրկ․ Հ յ ու ր մ յ ու գ ; ա ն է․, Աոձեռն рш- նաստեղձութիւն, Վնտ․, 1867։ Գրական ժան– րեր (ժող․), Ե․, 1973։ Արզումանյան Ս», Սովետահայ վեպը, գիրք 1–2, Ե․, 1967–80։ Ջ․ Ավեաիէւյան ՎԵՊ ԵՐԵՆ, աես Ուգբա–ֆիննական չե– զոմւեր։

ՎԵՌԼԵՆ (Verlaine) Պոլ (30․3․1844, Մեց– 8․1․1896, Փարիզ), ֆրանսիացի բանաս– տեղծ։ Սիւ1վուիզւէի հիմնադիրներից։ Սկսել է գրել պառնասականների, նաև ռոմանտիկների և Շ․ Րոդւերի ազդեցու– թյամբ։ «Սատուռնյան բանաստեղծություն– ներում (1866) և «Նրբակիրթ տոնսփւըմ– բություններ»-ում (1869), պառնասական– ների օրինակով, խստորեն քանդակված կերպարների կողքին, արդեն երևան են եկել Վ–ին բնորոշ մելամաղձոտ ոտանա– վորներ։ «Մաքուր սիրո երգը» (1870) ժողովածուում Վ․ բանաստեղծական խոս– քի բառապաշարն ու շարահյուսությունը մերձեցրել է պարզ խոսակցությանը։ 1871-ին ծառայել է Փարիզյան կոմունայի մամուլի բյուրոյում։ Կոմունայի պարտու– թյունից հետո, մինչև 1877-ը, ապրել է գավառում, Բելգիայում, Անգլիայում; «Ռո– մանսներ առանց խոսքերի» (1874) ժողո– վածուն շատ բանով վճռորոշ է եղել սիմ– վոլիզմի գեղագիտության համար։ «Քե– ռուն ու մոտիկը» (1884), «Զուգահեռա– բար» (1889) բանաստեղծությունների ժո– ղովածուներում և Ա․ Ռեմբոյի, Ս․ Մալլար– մեի ու այլոց մասին գրած հոդվածներում («Անիծյալ բանաստեղծներ», 1884) ուժե– ղացել են անկումային միտումները, միա– ժամանակ Վ․ իր նոր հետևորդներին զգու– շացրել է դեկադենտական ծայրահեղու– թյուններից, տպագրել հեղափոխական բանաստեղծություններ։ Վ․ պոեզիան հարստացրել է նուրբ քնա– րականությամբ, դրան հաղորդելով երա– ժըշտ․ ցայտուն արտահայտչականություն։ Վ–ի մասին հայերեն հոդվածներ են հրա– պարակվել, նրա ստեղծագործություննե– րից թարգմանվել և տպագրվել են պար– բերականներում։ Երկ․ Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, [ժող․], Ե․, 1976։ ՎԵՌՆ (Verne) ժյուլ (8․2․1828, Նանա – 24․3․1905, Ամիեն), ֆրանսիացի գրող։ Գիտաֆանտաստիկական վեպի հիմնա– դիրներից։ Կրթությամբ իրավաբան։ Գրական գործունեությունն սկսել է 1849-ից։ Գրել է պիեսներ։ 1863-ին լույս է տեսել «Հինգ շաբաթ օդապարիկով» (հայ․ հրտ․ 1887) առաջին վեպը, որին հաջորդել են «ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը» (1864, հայ․ հրտ․ 1910), «Երկրից դեպի լուսին» (1865, հայ․ հրտ․ 1883), «Լուսնի շուրջը» (1869, հայ․ հրտ․ 1887), «Նավապետ Գրանտի զա– վակները» (1867–68, հայ․ հրտ․ 1885), «20․000 մղոն ծովերի տակ» (1869–70, հայ․ հրտ․ 1887), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872, հայ․ հրտ․ 1875), «Իյորհըր– Պ․ Վեռլեն ժ․ Վեռն դավոր Կղզին» (1875, հայ․ հրտ,, հ․ 1–3, 1876–78), «Տասնհինգամյա նավապե– տը» (1878, հայ․ հրտ․ 1948), «Ռոբուր նվաճողը» (1886) և այլ գիտաֆանտաս– տիկ, աշխարհագրական–արկածային և սո– ցիալ–երգիծական վեպեր, վիպակներ ու պատմվածքներ։ Գրել է նաև աշխարհա– գրությանը և աշխարհագրական ուսում– նասիրությունների պատմությանը վերա– բերող աշխատություններ։ Վ–ի ստեղծա– գործությունը համակված է մեր մոլորակի և տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտության ռոմանտիկայով։ Հերոսը ան– կաշառ գիտնական է, մարդասեր, երբեմն՝ բռնության և ազգ․ ճնշման դեմ պայքարող։ Դեմոկրատ և հանրապետական Վ․ կապ– ված է եղել ուտոպիստ սոցիալիստների և Փարիզյան կոմունայի (1871) գործիչնե– րի հետ։ Հանդես է եկել գիտության նվա– ճումները ի շահ հարուստների օգտա– գործելու դեմ («XXIX դարում։ Ամերիկյան ժուռնալիստի մեկ օրը 2889 թվականին», 1889, պատմվածք, «Լողացող կղզին», 1895, վեպ)։ Վ–ի մի շարք վեպերում երե– վան է գալիս համաշխարհային տիրապե– տության ձգտող մարդատյաց գիտնակա– նի կերպարը («Բեգումի 500 միլիոնը», 1879, հայ․ հրտ․ 1949, «Աշխարհի տիրա– կալը», 1904) կամ այնպիսի գիտնականի, որը գործիք է դարձել գիտությունը հան– ցավոր նպատակներով օգտագործող բըռ~ նակալների ձեռքին («Ուղղությունը՝ դեպի դրոշը», 1896 ևն)։ Վ–ի անունով է կոչվում Լուսնի հակառակ կողմի խառ– նարաններից մեկը։ Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–10, Ե․, 1963-65։ Միշել Սթրոկոֆ, ԿՊ, 1926։ Գրկ․ P ո ր ի ս ո վ Լ․ Ի․, ժյուլ Վեռն» Ե․, 1957։ Բ ր ա ն դ ի ս Եվ․, ժյուլ Վեոնի հետ, Ե․, 1983*․ Ա․ Գասպարյան

ՎԵՌՆԵՐ (Werner) Աբրահամ Գոտլոբ (1750–1817), գերմանացի երկրաբան և հանքաբան։ 1771-ից բնական գիտություն– ներ է ուսումնասիրել Լայպցիգի համալ– սարանում․ 1775-ից դասավանդել է Ֆրայ– բերգի լեռնային ակադեմիայում։ Մշակել է ապարների և միներալների դասա– կարգումը, ելնելով նրանց արտաքին հատկանիշներից ու քիմ․ կազմից։ Գլխա– վորել է XVIII ղ․ վերջում երկրաբանու– թյան մեջ տարածված ուղղությունը՝ նեպ– աունիզմը։ Վ․ եղեւ է երկրբ․ խոշոր դըպ– րոցի հիմնադիրը։

ՎԵՌՆԵՐ (Werner) Ալֆրեդ (1866-1919), շվեյցարացի քիմիկոս անօրգանիկ։ Կոմպ– լեքսային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ 1893-ից Ցյուրիխի հա– մալսարանի պրոֆ․։ Անօրգանական նյու– թերի կառուցվածքի հետազոտմանը նվիր– ված իր առաջին աշխատանքում (1893) Վ․ առաջարկել է կոմպլեքսային միացու– թյունների կոորդինացիոն տեսությունը։ Մինթեգել է բազմաթիվ նոր միացություն– ներ, մշակել նյութի կառուցվածքի հետա– զոտման եղանակներ, հետազոտել բազ– մաթիվ նյութեր, դասակարգել իր ժամա– նակին հայտնի անօրգանական նյութե– րը։ Ներկոմպլեքսային միացությունների նրա պատկերացումները օգնեցին բացա– հայաելու բազմաթիվ օրգ․ նյութերի (քլո– րոֆիլ, հեմոգլոբին ևն) կառուցվածքը։ Վ–ի տեսության հիման վրա ենթադրվեց կոմպլեքսային միացությունների տարա– ծական իզոմերների գոյությունը, մեկնա– բանվեց կրկնակի աղերի կառուցվածքը։ Մտցվեց կոորդինացիոն թիվ հասկացու– թյունը, ընդլայնվեցին արժեքականու– թյան մասին պատկերացումները։ Նոբել– յան մրցանակ (1913)։

ՎԵՌՆԵՐ (Verner) Կարլ (1846–1896), դանիացի լեզվաբան։ Վ․ հեղինակն է այսպես կոչված «Վեռների օրենքի», ըստ որի խուլ և ձայնեղ բաղաձայնների հեր– թագայությունը գերմ․ լեզուներում բա– ցատրվում է որպես վաղ շրջանում այդ լեզուներին բնորոշ այն ազատ շեշտի հե– տևանք, որը նախորդել է արմատի արտա– շնչական ուժեղ շեշտին։ Գերմանագիտու– թյան մեջ ընդունված է «Վեռների օրենքի» հետևյալ ձևակերպումը․ «Բաղաձայնների գերմ․ տեղաշարժի պատճառով առաջա– ցած հ, p, f, Տ խուլ շփականները ձայնե– ղանում են, եթե նախորդող կից ձայնա– վորը իր վրա չի կրել հնդեվրոպական գլխավոր շեշտը։ Ht, hs, ft, fs․ sk, st, sp կապակցություններում ձայնեղացում տե– ղի չի ունեցել»։ Հմմտ, հին հնդ․ pits, գոթերեն fadar, հին վերին գերմ․ fater, հին անգլ․ fader –«հայր»։ Երկ․ Eine Ausnahme derersten Lautverschie- bung, «Zeitschrift fur vergleichende Sprach- forschung», 1877, Bd 23, Jsfe 2․ Գրկ․ Сравнительная грамматика герман– ских языков, т․ 2, М․, 1962․

ՎԵՌՆՒ, Ղազախ, ՍՍՀ մայրաքաղաքի՝ Աչմա–Աթայի, անվանումը մինչև 1921-ը։

ՎԵՌՆՈՅ Անրի, տես Մաչաքյան Աշոտ Հակոբի։ ՎԵՌ04ՔԻՈ (Verrocchio, իսկականը՝ Անդրեա դի Միքելե Չ ո ն ի, Andrea di Michele Cioni) Անդրեա դել (1435 կամ 1436–1488), Վաղ Վերածննդի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ և ոսկերիչ։ Աովորել է ոսկերիչ Վեռոկքիո– յի (որի անունն էլ ժառանգել է), Ա․ Բալ– դռվինետտիի և, հնարավոր է, Անտոնիո Ռոսսելինոյի մոտ։ 1467-ից կատարել է Ֆլորենցիան կառավարող Մեդիչիների պատվերները։ Վ–ի ստեղծագործություն– ներում ֆլորենտական քվատրոչենտոյի ռեալիստ, ավանդույթները զուգակցված են XV դ․ վերջին Մեդիչիների արքունի– քում աշխատող արվեստագետների գոր– ծերին բնորոշ ազնվականական նրբու– թյանը։ Վաղ շրջանի՝ Ջովաննի և Պիեռո Մեդիչիների մահարձաններում (ծիրա– նաքար, գունավոր մարմար, բրոնզ, 1472, Ֆլորենցիայի Ման Լորենցո եկեղեցու Հին ավանդատուն) Վ․ հասել է ձևերի ներ– դաշնակ համամասնության և նրբագեղ դեկորատիվության։ Դավթի արձանում