զացիա)։ Վ․ սովորաբար վոկալ տեխնի– կան զարգացնող էտյուդ կամ վարժու– թյուն է (Ջ․ Կոնկոնեի, Հ․ Պանոֆկայի, Մ․ Ի․ Գլինկայի և այլոց վ–ները)։ Երբեմն Վ–ի ձեով են գրվում համերգային կատար– ման համար նախատեսված պիեսներ (Ռախմանինովի «Վոկալիգ»-ը, Ռավելի «խաբաներայի ձեով գրված վոկալիզ»-ը, Մետների «Սյուիտ–վոկալիզ»-ը, Գլիերի ձայնի և նվագախմբի կոնցերտը ևն)։
ՎՈԿԱԼ1*ձԱ5ԻԱ, երգեցողություն առանց խոսքի, լոկ ձայնավոր հնչյուններով։ Վ–ի ամենապարզ տեսակը որևէ ձայնավորի կամ վանկի երգելն է երկու կամ ավելի հնչյուններով, բարդը՝ կոլորատուրա– յին պասաժներ։ Հանդիպում են ամբող– ջական ստեղծագործություններ կամ դը– րանց մասեր, որոնցում սկզբից մինչև վերջ երգվում են որևէ բառի վանկեր, օրինակ՝ «ալելուիա» (Մոցարտի «Ալե– լուիա»), «Փառք» (Գլինկայի «Իվան Սու– սանին» օպերայի վերջաբանում)։ Տես նաև Վոկւսչիզ։
ՎՈԿԱՆՍՈՆ (Vaucanson) ժակ դը (1709– 1782), ֆրանսիացի մեխանիկ, Փարիզի ԳԱ անդամ (1757)։ Ստեղծել է ավտոմատ– ների մի շարք կոնստրուկցիաներ, որոն– ցում բարդ շարժումների իրականացման համար օգտագործել է ժամացույցի մե– խանիզմ։ Նախագծել է նաև մեխանիկա– կան մետաքսագործական հաստոց։ Վ–ի գյուտերն ամփոփված են Արվեստների և արհեստների Փարիզի կոնսերվատորիայի իր անունը կրող կաբինետում։ Տպագրված աշխատանքներից հայտնի է Վ–ի «Ավտո– մատ ֆլեյտահարի մեխանիզմը» (1738) բրոշյուրը։ ՎՈՀ, Հայկական լեռնաշխարհի ճորոխ գետի անուններից։
ՎՈՅԱՆ (Vojan) էդուարդ (1853–1920), չեխ դերասան։ Առաջին ելույթն ունեցել է 1869-ին, ապա խաղացել շրջիկ թատերա– խմբերում։ Վ–ի արվեստի նորարարական, ռեալիստական ուղղվածությունը երկար ժամանակ խոչընդոտել է ընդունվելու Պրագայի Ազգային թատրոն, ուր տիրա– պետող էին պահպանողական միտումնե– րը։ 1888-ից՝ դերասան, իսկ թատրոնի ղեկավարության փոխվելուց հետո, 1900-ից՝ Ազգային թատրոնի առաջատար դերասան։ Նշանակալից դերերից են՝ Ցան Հուս, Ցան ժիժկա (Իրասեկի «Ցան Հուս», «Ցան ժիժկա»), Վերշինին (Չեխո– վի «Երեք քույր»), Համլետ, Օթելլո (Շեքս– պիրի «Համլետ», «Օթելլո»), Ռանկ (իբ– սենի «Նորա»)։ «ՎՈՅԱ&ԵՐ» (անգլ․ «Voyager», բառացի՝ ճանապարհորդ), Ցուպիտերի, Սատուռնի, Ուրանի (հնարավոր է նաև Նեպտունի) և դրանց արբանյակների ուսումնասիրման ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) սերիայի անվանումը։ Արձակման համար օգտագործվել է «Տի– տան–ՅԵ» կրող հրթիռը։ «Վ․»-ի զանգվածը 733 կգ է։ 1977-ի օգոստ․ 20-ին և սեպտ․ 5-ին դեպի Ցուպիտեր արձակվել են «Վ–2» և «Վ–1» ԱՄԿ–ները։ «Վ–1» առաջ է անցել «Վ–2»-ից և Ցուպիտերի մոտով անցել 1979-ի մարտի 5-ին («Վ–2» կայանը՝ 1979-ի հուլիսի 9-ին)։ Սատուռնի մոտով «Վ–1» ԱՄԿ անցել է 1980-ի նոյեմբ․ 12-ին, իսկ «Վ–2» կայանը՝ 1981-ի օգոստ․ 25-ին։ Կատարվել են միջմոլորակային տարա– ծության, Ցուպիտերի և Մաաուռնի, դը– րանց օղակների ու մի քանի արբանյակ– ների հետազոտություններ։ Մւստուռնի մոտով անցնելուց հետո «Վ–1»-ը շարու– նակում է հեռանալ Արեգակից։ Այն պետք է դուրս գա խավարածրի հարթությունից և մոտավորապես 1990-ին հեռանա Արե– գակնային համակարգի սահմաններից՝ շարժվելով Օձակիր համաստեղության ուղղությամբ։ «Վ–2»-ը (Սատուռնի մոտով անցնելուց հետո) Սատուռնի ձգողության ազդեցությամբ կատարել է պերտուրբա– ցիոն մանևր (պտույտ^90°-Ով) և դուրս եկել դեպի Ուրան թռիչքի հետագիծ (Ուրա– նի մոտով անցնելու է 1986-ի հունվարին)։ Համակարգերի նորմալ աշխատանքի դեպ– քում «Վ–2»-ը դուրս կգա դեպի Նեպտուն թռիչքի հետագիծ (Նեպտունի մոտով անց– նելու է 1989-ի օգոստ․)։ 4ՈՅԿՈՎ Պյոտր Լազարևիչ [կուսակցա– կան ծածկանունը՝ Պ և տ ր ու ս, Ին– տելիգենտ (1888–1927)], Ռուսաս– տանում հեղափոխական շարժման մաս– նակից, սովետական դիվանագետ։ 1903– 1917-ին եղել է մենշևիկ։ Հեղափոխական գործունեության համար հեռացվել է գիմ– նազիայից, ապա Պետերբուրգի լեռնային Պ․ Լ․ Վոյկով ինստ–ից։ 1907-ին տարագրվել է Շվեյ– ցարիա։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1917-ի օգոստոսին ընդունվել է ՌՍԴ£(բ)Կ շարքերը։ 1918-ին եղել է Ուրալյան սովե– տի մատակարարման կոմիսար, 1919-ին՝ Ցենտրոսոյուզի վարչության նախագահի տեղակալ, 1920-ից միաժամանակ՝ ար– տաքին առևտրի ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921-ից՝ «Սևերոլես» պետ․ տրես– տի նախագահի տեղակալ, 1924-ի հոկտեմ– բերից՝ ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Լեհաստանում։ Սպանել են ռուս սպիտակ– գվարդիականները՝ Վարշավայում։ Թաղ– ված է Մոսկվայում, Կարմիր հրապարա– կում։
ՎՈՅՆԻՅ (Voynich) էթել Լիլիան (11․5, 1864, Կորկ, Իռլանդիա –28․7․1960, Նյու Ցորք), անգլիացի կին գրող։ Լեհ հեղա– Փոխական Մ․ Վոյնիչի կինը։ 1887–89-ին ապրել է Ռուսաստանում։ Ծանոթ է եղել Ֆ․ էնգելսի և Գ․ Պլեխանովի հետ։ 1920-ից բնակություն է հաստատել Նյու Ցորքում։ Վ–ի լավագույն ստեղծագործությունը «Рпп» (1897, հայ հրտ․ 1906) վեպն է՝ նվիր– ված XIX դ․ 30–40-ական թթ․ իտալ․ ժո– ղովրդի ազատագրական պայքարին։ Այս գործը, որ երիտասարդության սիրելի գրքերից է, բազմիցս գրական նյութ է ծա– ռայել բեմադրությունների, կինոնկարնե– րի և օպերայի համար։ «Ջեկ Ռեյմոնդ» (1901), «Օլիվիա Լեթամ» (1904), «Ընդ– հատված մտերմություն» (1910), «Հանիր կոշիկներդ» (1945) վեպերում առկա է նույն ըմբոստ ոգին։ Վ․ գրել է նաև երա– ժըշա․ երկեր․ «Րաբելոն» (1948) օրատո– րիան պատկերում է ռուս․ ինքնակալա> թյան տապալումը։ Վ․ քաջատեղյակ է եղել հայ ժողովրդի պատմությանը, այդ են վկայում 1895-ին ճանապարհորդ, պատմաբան, հայագետ, ազգագրագետ Հենրի Լինչին հասցեագըր– ված երկու նամակները* (հայտնաբերվել են Լինչի արխիվում, այժմ գտնվում են ՀՍՍՀ պետ․ կենտր․ պատմ․ արխիվում)։ Նամակներից մեկում Վ․ համառոտ նկա– րագրել է հայկ․ երկու վանք, ապա ներ– կայացրել անգլերեն մի քարտարան՝ հա– յերի ու Հայաստանի հետ առնչվող գըր– քերով։ Երկ․ Բոռ, Ե․, 1976։ Գրկ, Տ ա ր ա տ ու in ա Եվ․, «9ոռի* հետ– քերով, Ե․, 1976։ Ա․ Գասս/արյան
ՎՈՅՆՈՎա–ՇԻԿԱՆՅԱՆ Լյուբով Պավլով– նա [ծն․ 18(31)․8․1909, Մոսկվա], բալետի սովետական արտիստուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1945)։ 1926-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ 1926–27-ին եղել է Նովոսիբիրսկի, 1927– 1928-ին՝ Սվերդլովսկի, 1928–38-ին՝ Թբի– լիսիի օպերայի և բալետի թատրոնների մենապարուհի; Դերապարերից են՝ Օդե– տա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մեդորա (Ադանի «Կորսար»), Սվա– նիլդա (Դելիբի «Կոպելիա»), Մայա (Շ․ Թաքթաքիշվիլու «Մալտակվա»)։ 1938-ից՝ Երևանի օպերայի և բալետի մենապարուհի։ Եղել է Կարինեի (Խաչա– տրյանի «Երջանկություն») առաջին դե– րակատարուհին։ Լավագույն դերապարե– րից են նաև՝ Մարիա (Ասաֆևի «Բախչի– սարայի շատրվանը»), Ռայմոնդա (Գլա– զունովի «Ռայմոնդա»), Գյուլնարա (Ռիմս– կի–Կորսակովի «Շեհերազադե»), Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երա– ժըշտության), Գայանե (Խաչատրյանի «Գայանե»)։ 1934–38-ին դասավանդել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին կից բալետի ստուդիայում, 1938–42-ին՝ Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1938–63-ին եղել Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստների մաեկավարժ–փորձավարը։ Վ–Շ–ի աշա– կերտուհիներից են՝ Թ․ Գրիգորյանը, Զ․ Քալանթարյանը, Դ․ Ալեքսանյանը, ժ․ Բաբախանյանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՎՈՆՍԱՆ, Գեն զան, քաղաք ԿԺԴՀ–ում։ Կանվոնդո նահանգի վարչական կենտ– րոնը։ Ավելի քան 150 հզ․ բն․։ Խոշոր նա– վահանգիստ է ճապոնական ծովի ափին, ձկնորսական բազա։ Զարգացած է մեքե– նաշինությունը, քիմ․, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը։ Վ–ի մոտ ԷՄունչհո– նի գունավոր մետալուրգիայի խոշոր կոմ– բինատը։ Կան բուհեր և ԳՀԻ–ներ։
ՎՈՆՆԵԳՈՒՏ, Վ ռ ն ն և գ ա տ (Wonne- gut) Կուրտ (ծն․ 1922), ամերիկացի գրող։ «Ուտոպիա 14» (1952), «Օրորոց կատվի համար» (1963), «Համար 5 սպանդանոցը» (1969) վեպերում Վ․ բացահայտել է գի– տատեխ․ հեղափոխության հակասություն– ները, պսակազերծել «տեխնիկական լա– վատեսության» արմ․ փիլ․, որի իրակա–