նացումը լի է սոցիալ․ համընդհանուր աղե– տով, հասարակության բարոյական այ– լասերումով կամ ֆիզիկական ոչնչացու– մով։ Վ–ի արձակում գիտ․ ֆանտաստիկա– յի նմանությունը միաձուլված է գրոտես– կային և այլաբանական գրականության ավանդույթների հետ։
ՎՈՆՈՆ (ծն․ թ․ անհտ․–19), Հայոց թա– գավոր մոտ 12–16-ին։ Պարթևաց Հրա– հատ IV Արշակունու ավագ որդին։ Պատա– նի հասակում պատանդ է եղել Հռոմ․ կայս– րությունում, դաստիարակվել և կրթվել այնտեղ՝ դաոնալով Հռոմի կամակատար։ Որոդես IV արքայի մահից հետո, 7-ին կամ 8-ին հրավիրվել է Պարթեաստանի գահին։ Սակայն գահակալական կռիվ– ներում պարտվելով Արտավան ///-ի ց՝ ապաստանել է Մեծ Հայքում և Հռոմի միջամտությամբ դրվել Հայոց թավւուր գահին։ Վ–ից դժգոհ հայ ավագանին հա– րել է Արտավան Ш-ին, որը ձգտում էր իր հակառակորդին հեռացնել նաև Հայաս– տանից։ Հայ–պարթեական ուժերի դեմ պատերազմելու վտանգից խուսափելու համար, Տիբերիոս կայսրը գահընկեց է արել Վ–ին։ Ըստ Հովսեպոս Փլավիոսի, հայերը ձերբակալել են Վ–ին U հանձնել Ասորիքի հռոմ․ կուսակալ Կրետիկոս Սու– լանոսին։ Տակիտոսը վկայում է, որ Վ․ սպանվել է հռոմեացի զինվորի ձեռքով, երբ փորձել է փախչել կալանքից։ ՎՈՌԳ (Woog) էդգար (1898–1973), շվեյց․ և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ գրադարա– նավար։ 1916-ին մտել է Շվեյցարիայի սո– ցիալիստ․ երիտասարդության կազմակեր– պության մեջ։ 1919-ին մեկնել է Մեքսի– կա, մասնակցել Մեքսիկայի կոմունիստա– կան կուսակցության հիմնադրմանը (1919)։ Եղել է Կոմինտերնի III–У կոնգրեսների պատվիրակ, ԿԻԳԿ (1922–24) U ԿԻԴԿ ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժո– ղովի (1924–28) անդամ։ 1928–35-ին աշխատել է ԿԻԳԿ ապարատում։ 1935-ին վերադարձել է հայրենիք և ընդունվել Շվեյցարիայի կոմկուսի մեջ։ 1944-ին մաս– նակցել է Շվեյց․ աշխատանքի կուսակցու– թյան (ՇԱԿ) հիմնադրմանը։ 1944-ից՝ ՇԱԿ ԿԿ և ԿԿ ղեկավարող կոմիտեի անդամ։ 1946-ից՝ ՇԱԿ փոխնախագահ, 1949-ից՝ գլխ․ քարտուղար։ 1968-ի նոյեմբերից՝ ՇԱԿ ԿՎՀ նախագահ։ 1947–55-ին եղել է պառլամենտի դեպուտատ։
ՎՈՊՐՈՍԻ ԷԿՈՆՈՄԻԿԻ» («Вопросы экономики», «Տնտեսագիտության հար– ցեր»), ՍՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստ–ի գիտ․ ամսագիր։ Հրատարակվում է 1948-ից, Մոսկվայում։ Գլխ․ խմբագիր" Տ․ Ս․ խաչատուրով (1965-ից)։ Լուսաբա– նում է սոցիալիզմի քաղաքատնտեսու– թյան պրոբլեմները, ՍՍՀՄ U սոցիալիստ, մյուս երկրների ժող․ տնտեսության հար– ցերը։ Հոդվածներ է տպագրում տնտեսա– գիտ․ մտքի պատմության վերաբերյալ, քննադատում բուրժ․ և ռևիզիոնիստական տնտեսագիտ, տեսությունները։ Տեղեկու– թյուններ է հաղորդում լույս տեսնող տըն– տեսագիտ․ գրականության, տնտեսագիտ․ ինստ–ների գիտ, կյանքի մասին։ Որպես օգնություն, կուսակցական լուսավորու– թյան համակարգի համար տպագրում է քաղաքատնտեսության հարցերին վերա– բերող հոդվածներ, հաճախակի կազմա– կերպում է բանավեճեր տնտեսագիտ․ տարբեր պրոբլեմների շուրջ։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՎՈՊՐՈՍԻ ԻՍՏՈՐԻԻ» («Вопросы исто– рии, «Պատմության հարցեր»), գիտ․ ամսագիր, ՍՍՀՄ ԳԱ պատմության բա– ժանմունքի և ՍՍՀՄ բարձրագույն ու միջ– նակարգ մասնագիտ․ կրթության մինիստ– րության օրգան։ Հրատարակվում է 1926-ից, Մոսկվայում [մինչև 1941-ը՝ «Իս– տորիկ մարքսիստ» («Историк марксист», «Մարքսիստ պատմաբան»), 1941–45-ին միացել է «Իստորիչեսկի ժուռնալ»-ին («Исторический журнал», «Պատմական հանդես»)]։ Գլխ․ խմբագիրներ՝ Վ․ Պ․ Վոլգին, Ա․ Դ․ Ուդալցով, Պ․ Ն․ Տրետյա– կով, Ա․ Մ․ Պանկրատովա, Ս․ Ֆ․ Նայդա, Վ․ Գ․ Տրուխանովսկի (1960-ից)։ Տպագրում է ՍՍՀՄ և համաշխարհային պատմությա– նը, պատմ․ ընթացքի տեսությանը, առա– ջավոր պատմագրությանը և բուրժ․ պատ– մագրության քննադատությանը նվիրված պրոբլեմային հոդվածներ ու նյութեր։ Հիմնական բաժիններն են․ «Հոդվածներ», «Հրապարակումներ», «Հիշողություններ», «Վավերագրական ակնարկներ», «Պատ– մական գիտությունը ՍՍՀՄ–ում», «Պատ– մական գիտությունը արտասահմանում», «Փաստեր, իրադարձություններ, մարդիկ»։
ՎՈՊՐՈՍԻ ԻՍՏՈՐԻԻ ԿՊՍՍ» («Вопросы истории КПСС», «ՍՄԿԿ պատմության հարցեր»), գիտ․ ամսագիր, ՍՄԿԿ Կենտ– կոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի օրգան։ Հրատարակվում է 1957-ից, Մոսկվայում (մինչև 1963-ի հունվարը՝ երկամսյա)։ Լուսաբանում է Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի, Վ․ ի․ Լենինի գաղափարա– կան–տեսական ժառանգությունը, ՍՄԿԿ պատմության արդի պրոբլեմները, կու– սակցական շինարարության հարցեր, ՍՄԿԿ գործունեությունը սոցիալիստ, ու կոմունիստ, շինարարության ղեկավար– ման բնագավառում, միջազգային կոմու– նիստ․ շարժման պատմությունը։ Հրատա– րակում է ՍՄԿԿ պատմությունն ուսումնա– սիրողներին օգնող կուսակցության աղ– բյուրագիտությանը և պատմագրությանը վերաբերող նյութեր։ Հանդես է գալիս ՍՄԿԿ պատմության կեղծարարների դեմ։ Ամսագրում նշանակալի տեղ են գրավում Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների կյան– քի ու գործունեության, ՍՄԿԿ պատմու– թյան կարևորագույն իրադարձություննե– րի մասին հիշողությունները։ Հանդեսը գրախոսում է պատմա–կուսակցական գրա– կանությունը, վերլուծում ՄԼի–ի և նրա մասնաճյուղերի, բուհերի ՍՄԿԿ պատմու– թյան ամբիոնների հետազոտական գոր– ծունեությունը։
ՎՈՊՐՈՍԻ ՅԱՃԻԿՈ&ՆԱՆԻՅԱ» («Воп– росы языкознания», «Լեզվաբանության հարցեր»), ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստ–ի երկամսյա գիտ․ հանդես։ Լույս է տեսնում 1952-ից, Մոսկվայում։ Նվիրված է լեզվաբանության ընդհանուր պրոբլեմ– ներին։ Տպագրում է տեսական հոդված– ներ՝ ռուս․, հին սլավ․, արևմտաեվրոպ․, ՍՍՀՄ, երբեմն նաև արտասահմանյան (Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի) ժողո– վուրդների լեզուների վերաբերյալ։ Հրա– պարակում է բանավիճային նյութեր ու տեղեկություններ, հաղորդումներ, հոդ– վածներ լեզվաբանության պատմության մասին, տեսություններ, գրախոսություն– ներ, ՍՍՀՄ և արտասահմանի գիտ․ կյան– քի լուրեր։
ՎՈՊՐՈՍԻ ՊՍԻՒՈԼՈԳԻԻ» («Вопросы психологии», «Հոգեբանության հարցեր»), երկամսյա գիտ․ հանդես, ՍՍՀՄ մանկա– վարժական գիտությունների ակադեմիա– յի օրգան։ Հրատարակվում է 1955-ից, Մոսկվայում։ Նյութեր է տպագրում հոգե– բանության տարբեր բնագավառների տե– սական և փորձարարական հետազոտու– թյունների մասին, լուսաբանում է հոգե– բանության դասավանդման փորձը, տե– սություններ նվիրում հոգեբանական գի– տության առանձին պրոբլեմների արտա– սահմանյան ուսումնասիրություններին։ Ունի «Հետազոտման մեթոդներ», «Քննա– դատություն և մատենագիտություն», «Գի– տական ժամանակագրություն» և այլ բա– ժիններ։
ՎՈՊՐՈՍԻ ՏԻԼՈՍՈՖԻԻ» («Вопросы философии», «Փիլիսոփայության հար– ցեր»), ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստ–ի գիտ․ ամսագիր։ Հրատարակվում է 1947-ից, Մոսկվայում (մինչև 1951-ը՝ քա– ռամսյա, 1951–58-ին՝ երկամսյա)։ Գլխա– վոր խմբագիրներ՝ Բ․ Մ․ Կեդրով, Դ․ Ի․ Չեսնոկով, Ֆ․ Վ․ Կոնստանտինով, Մ․ Դ․ Կամարի, Ա․ Ֆ․ Օկուլով, Մ․ Բ․ Միտին, Ի․ Տ․ Ֆրոլով, Վ․ Ս․ Սեմյոնով (1977-ից)։ Լուսաբանում է դիալեկտիկական ու պատմ․ մատերիալիզմի, գիտ․ կոմունիզ– մի և սոցիալիստ, շինարարության տեսու– թյան, սոցիալ․ վերափոխումների, մշա– կույթի ժամանակակից պրոբլեմները փիլ․ ընդհանրացումների տեսանկյունով, անդ– րադառնում բնագիտության, տրամաբա– նության, բարոյագիտության, գեղագի– տության, աթեիզմի, փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի հարցերին, տալիս ժամանակակից ոչ մարքսիստական փիլիսոփայության ու սոցիոլոգիայի հիմ– նական ուղղությունների ու տեսություն– ների քննադատական վերլուծությունը։ Տպագրում է մարքսիզմի դասականների նորահայտ գործերը, ՍՍՀՄ–ում մինչ– մարքսյան ու մարքս–լենինյան փիլիսո– փայության պատմությանը նվիրված աշ– խատանքներ։ «ՎՈՍհ»ՈԴ», շուրջերկրյա ուղեծրով թռիչք– ների համար նախատեսված սովետական բազմատեղ տիեզերանավերի սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքնե– րի (1964–65) ծրագրի անվանումները։ Բաղկացած է (նկ․) փափուկ վայրէջքի հա– մակարգով և արգելակման շարժիչային տեղակայանքով հանդերձված իջեցվող ապարատից (տիեզերագնացների խցիկ) և սարքերի հատվածամասից։ «Վ․-2» տիե– զերանավն ուներ նաև տիեզերագնացի՝ բաց տիեզերք ղուրս գալու շլյուզային հատվածամաս։ Տիեզերագնացները տիե– զերանավում կարող են լինել առանց սկա– ֆանդրի։ Տիեզերանավի առավելագույն զանգվածը 5,68 տ է, թռիչքի առավելա– գույն բարձրությունը՝ 497 կմ։ «Վ․» ծրա– գրով իրականացվել են գիտական և բժըշ– կակենսբ․ հետազոտություններ, տեխ․ փորձեր, հետացոտվել բաց տիեզերքում