Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոցներ, Մեսրոպյան դպրոցներ), այնու– հետև՝ Վրաստանում (VI դ․)* Ռուսաստա– նում նման դպրոցներ բացվել են X– XI դդ․ (տես ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ հոդվածնե– րի ժող․ կրթությունը բաժինները)։ Հնա– գույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միշին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դըպ– րոցներ ու համալսարաններ։ Հետագա– յում Տ․ դ–ների պահպանությունն ու հո– վանավորությունն ստանձնել են պետ․ իշ– խանությունների տեղական մարմինները (Ռուսաստանում, օրինակ, ծխական դըպ– րոցների հետ միասին լայն տարածում են ստացել գեմստվային, գավառային ու նահանգային ստորին տիպի դպրոցները)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո դպրոցների ղեկավարությունը հանձնվել է լուսժողկոմատին։ Միասնական աշխա– տանքային դպրոցների կանոնադրությամբ (1918) սահմանվել է Տ․ դ–ի ուսման 5-ամյա ժամկետ, որը 1923-ին, 7-ամյա դպրոցի ստեղծման կապակցությամբ, դարձել է 4 տարի, իսկ 60-ական թթ․ վերջերին՝ 3 տարի։ 1930-ին մտցվել է համընդհանուր պարտադիր տարրական ուսուցում։ ՍՍՀՄ–ում Տ․ դ–ներ ստեղծվում են հիմնա– կանում ոչ մեծ բնակավայրերում, որոն– ցում չկա 8-ամյա կամ միջնակարգ դըպ– րոց։ Տ․ դ–ները և ոչ լրիվ միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատաս– խան դասարանները միասնական հանրա– կրթական դպրոցի օրգանական մասն են։ Բոլոր Փուլերի կապն ու հաջորդականու– թյունն ապահովվում է ուս․ պլանների ու ծրագրերի, ուսումնա–դաստիարակչա– կան աշխատանքի կազմակերպման սկըզ– բունքների միասնությամբ։ Տ․ դ–ում թերի միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարաններում պար– տադիր պարապմունքները շաբաթական 24 ուս․ ժամ է։ Ազգ․ դպրոցներում ռուս, և օտար լեզուներ դասավանդելու կապակ– ցությամբ թույլատրվում է ծանրաբեռնը– վածության ավելացում 2–3 ժամով։ Տնա– յին աշխատանքներ հանձնարարվում են այն հաշվով, որ 1-ին դասարանում դրանց կատարմանը տրամադրվի մինչե 1, 2-րդ–ում՝ մինչե 1,5, Յ–րդում՝ մինչև 2 ժամ։ ՀՍՍՀ–ում Տ․ դ–ներն ստեղծվել են 1920-ական թթ․։ Դպրոցական համակար– գի հետագա ծավալմանը զուգընթաց դը– րանք մնացել են որպես ոչ լրիվ և լրիվ միջնակարգ դպրոցների տարրական դա– սարաններ։

ՏԱՐՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տար– րական մաթեմատիկայի բաժին։ Տ․ ե–յան շրջանակները այնքան էլ հստակ չեն որոշ– ված, սովորաբար նկատի են ունենում առաջին անգամ Էվկլիդեսի «Սկզբունք– ներում համակարգված երկրաչափու– թյունը, որը որոշ Փոփոխություններով մինչե այսօր էլ ուսուցանվում է միջնա– կարգ դպրոցում։ Տ․ ե–յան պարզագույն հասկացություններն են՝ կետը, հատվա– ծը, անկյունը, հարթությունը և պատկեր– ների հավասարությունը, երկրաչափական մյուս պատկերները որոշվում են վերջա– վոր թվով այդպիսի պարզագույն պատ– կերներով։ Տ․ ե․ ուսումնասիրում է երկ– րաչափական պատկերների կամ նրանց տարբեր տարրերի փոխդասավորությու– նը և հավասարությունը, երկարություն– ները, մակերեսները, ծավալները։ Տ․ ե․ բնորոշվում է նրանով, որ ուսումնասի– րում է ոչ թե ընդհանրապես ցանկացած գծեր, մակերևույթներ և այլ պատկերներ, այլ յուրաքանչյուր դեպքում մասնավոր եղանակով տրվող կամ կառուցվող պատ– կերներ և նրանց՝ նույնպես մասնավոր հատկություններ։ Կամայական պատկեր– ների և նրանց երկարությունների, մա– կերեսների ու ծավալների ընդհանուր սահմանումները, դրանց ընդհանուր հատ– կությունների ուսումնասիրումն ու հաշ– վումների ընդհանուր մեթոդի ստեղծումը Տ․ ե–յան շրջանակներից դուրս են։ Դրանցով զբաղվում են անաչիտիկ երկրաչափու– թյունը, դիֆերենցիաւ երկրաչափությու– նը, դիֆերենցիաւ հաշիվը, ինտեգրաչ հա– շիվըt բազմությունների տեսությունը են (տես նաև Մաթեմատիկա, Երկրաչափու– թյուն)։ Վ․ Սաղաթեւյան

ՏԱՐՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՏ*, բնու– թյան մեջ հայտնի նվազագույն է չեկ տրա– կան չիցքը (e)։ Կարող է լինել դրական կամ բացասական։ Բոլոր միկրոմասնիկ– ների և մակրոսկոպիկ մարմինների էլեկ– տրական լիցքը ±e մեծության բազմա– պատիկն է (լիցքի քվանտացում)։ Բնու– թյան բոլոր փոխազդեցություններում տե– ղի ունի էչեկտրական փցքի պահպանման օրենքը, որը համազոր է առանձին Տ․ է․ լ–ի անոչնչանալիությանը։ Տ․ է․ լ–ի գոյությունն առաջինը նշել է իռլանդացի գիտնական Զ․ Սթոնին՝ (G․ J․ Stoney, 1826-1911), 1874-ին՝ ելնելով էլեկտրոլիզի օրենքնե– րից (տես Ֆարադեյի օրենքներ)։ Տ․ է․ լ–ի մեծությունն առաջինը չափել է Ռ․ Մի– չիկենը, 1911-ին։ Ըստ արդի չավւումների՝ e=(4,803242zt0,000014)․ 10՜10 լիցքի CGSE միավոր = (1,6021892±0,0000046)․ ․10~~19 կ։ Տ․ է․ լ–ի մեծությունը բնության հիմնական հաստատուններից է․ այն որո– շում է էլեկտրամագնիսական փոխազդե– ցության ինտենսիվությունը։ Փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ ուժեղ Փոխազդող տարրական մասնիկները (հադրոնները) կազմված են ավելի պարզ մասնիկներից՝ քվարկներից, որոնք ունեն կոտորակային էլեկտրական լիցք ^–|–^-e, dz-–՜ e^։ Ազատ քվարկների որոնում– ների կապակցությամբ կատարվում են Տ․ է․ լ–ի չափման մի շարք նոր փորձեր։ IX․ Իոշամիրյան

ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ, տարրական մաթեմատիկայի բաժին, որը հիմնակա– նում ուսումնասիրում է թվերը (իրական և կոմպլեքս), պարզագույն տարրական ֆունկցիաները, հանրահաշվական արտա– հայտությունների նույնական ձևափոխու– թյուններ, առաջին և երկրորդ աստիճա– նի, մասնավոր տեսքի բարձր աստիճանի, ցուցչային, լոգարիթմական հավասարում– ներ ու անհավասարություններ և դրանց համակարգեր, ինչպես նաև միացություն– ների տեսության տարրերը։ Դասավանդ– վում է միջնակարգ դպրոցում և դպրոցա– կան ծրագրերի փոՓոխման հետ մեկտեղ փոփոխվում են նաև Տ․ հ–ի ընդգրկման սահմանները։

ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄ՛ԱՏԻԿԱ, ոչ լիովին որոշված հասկացություն, որով սովորա– բար անվանում են մինչև XX դ․ կեսերը միջնակարգ հանրակրթական դպրոցում դասավանդվող մաթեմատիկան՝ թվաբա– նությունը, տարրական հանրահաշիվը, տարրական երկրաչափությունը և եռան– կյունաչափությունը։ Տ․ մ․ ուսումնասի– րում է մաթ․ այնպիսի հասկացություններ ու մեթոդներ, որոնք ստեղծվել են հնա– գույն ժամանակներից մինչե XVII դ․ և, բացառությամբ առանձին դեպքերի, վե– րաբերում են հաստատուն մեծություննե– րին ու երկրաչափական ձևերին ու նրանց միջև գոյություն ունեցող կայուն հարաբե– րություններին։ Այս առումով այն անվա– նում են նաև հաստատ ու ն մեծ ու– թյունների մաթեմատիկա։ ճիշտ է, Տ․ մ–ում դեռևս վաղ ժամանակնե– րից դիտարկվել են նաև կոնկրետորեն որոշվող փոփոխականներ ու ֆունկցիա– ներ (օրինակ, եռանկյունաչափական ֆունկցիաները), ինչպես նաև ըստ էու– թյան հաջորդականության սահմանի հաս– կացությանը հանգող կոնկրետ դեպքեր (օրինակ, շրջանագծի երկարության որո– շումը ներգծյալ և արտագծյալ կանոնավոր բազմանկյունների պարագծերի հաջորդա– կանությունների միջոցով), սակայն փո– փոխականի, ֆունկցիայի, սահմանի, գծի, մակերևույթի, բազմության ընդհանուր՝ վերացարկված հասկացությունները, որոնք ստեղծվել ու զարգացվել են XVII դ․ հետո, դուրս են գալիս Տ․ մ–ի շրջանակ– ներից։ Դրանք բարձրագույն մաթեմատի– կայի ուսումնասիրման հիմնական առար– կան են։ ժամանակի ընթացքում, առանձնապես վերջին տասնամյակներին, դպրոցում դա– սավանդվող մաթեմատիկա են ներթա– փանցել մաթ․ անալիզի և բազմություննե– րի տեսության որոշ հասկացություններ, որի հետևանքով ավելի է դժվարանում Տ․ մ–ի և բարձրագույն մաթեմատիկայի սահմանազատումը։ Այնուամենայնիվ, Տ․ մ–ի հասկացություններն ու մեթոդնե– րը, որոնք շարունակում են զարգանալ ու նոր կիրառություններ գտնել, էապես տարբեր են մաթ, անալիզի, բազմություն– ների տեսության, ժամանակակից հանրա– հաշվի՝ առավելագույն չափով ընդհան– րացված և վերացարկված հասկացություն– ներից ու մեթոդներից։ Վ․ Սաղաթեւյան

ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՆԻԿՆԵՐ, ըստ տերմինի ճշգրիտ նշանակության՝ սկզբնային, ան– բաժանելի, ներքին կառուցվածք չունեցող մասնիկներ, որոնցից կազմված է ամբողջ մատերիան։ Արդի ֆիզիկայում Տ․ մ․ հաս– կացությունը երկակի իմաստ ունի։ Մի կողմից, այդ ընդհանուր անվանումը միա– վորում է ատոմների և ատոմային միջուկ– ների կազմի մեջ մտնող մասնիկները (էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն), հատկու– թյուններով դրանց մոտ մի շարք այլ մաս– նիկների հետ (տես աղյուսակը)։ Մյուս կողմից, քանի որ Տ․ մ–ի մեծամասնությու– նը (այդ թվում նաև պրոտոնը և նեյտրո– նը) ունի ներքին կառուցվածք, իմաստ ունի նրանցից առանձնացնել «իսկական» Տ․ մ․ (օրինակ, էլեկտրոնը), որոնց բաղադրիչ