կել 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժեղացած դեմոկրատիայի ու սոցիալիզմի ուժերը, պաշտպանել հետադիմական վարչակարգերը, միջամտել այլ երկրների ներքին գործերին` դրանց տարածքները վերածելով ՍՍՀՄ–ի և սոցիալիստ. մյուս երկրների դեմ ուղղված ռազմաստրատեգիական հենակետերի։
ՏՐՈՒՆԻՔ, Տ ր ու ն ի ս, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի (VIII դարից Սյունիքի) Գողթն գավառում (համապատասխանում է ներկայիս Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանի Դրնիս գյուղին)։ Տ․ անվանումը ավանդաբար կապվում է Տրունյաց նախարար, տոհմի հիմնադիր Տուրի անվանը։ Տ–ում և մերձակայքում պահպանվել են բազմազան շինությունների ավերակներ, Ս․ Աստվածածին մատուռը և եկեղեցին։ Վերջինս եռանավ բազիլիկ է՝ կառուցված XVII դ․, նախկինում գոյություն ունեցած հինեկեղեցու ավերակների վրա։ Ագուլիսի և Ցղնայի ձորերի միջև ընկած հատվածը (մոտ 30 կմ երկարությամբ) կոչվել է Տրունյաց ձոր։ Գրկ․ Ալիշան Ղ., Սիսական, Վնտ․, 1893։ Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е., 1981․ Ա․ Այվազյան ՏՐՈՒՆՅԱՑ Ս․ ԽԱՉ ՎԱՆՔ, ճարտ․ համալիր, Գողթն գավառի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոն։ Գտնվում է Տրունյաց կամ Վանանդի ձորի վերին մասում, Նուսիս գյուղից (Նախիջևանի ԻՍՍՀ, Օրդուբադի շրջան) ոչ հեռու, Տրունյաց գետի աջ ափին։ XVII դ․ այս վանքում երկար տարիներ գործել է Թովմա Վանանդեցին։ Համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, գավիթ–սրահից և 6–7 վանական այլ շինություններից՝ շրջափակված քարաշեն պարսպով։ Պահպանված միակ հուշարձանը եկեղեցին է, որն ուղղանկյուն հատակագծով,արլ-ում ավագ խորանով ու զույգ ավանդատներով, միանավ թաղածածկ կառույց է։ Թաղակիր կամարները հանգում են երկայնական պատերի երկու զույգ որմնամույթերին։ Միակ մուտքը արմ-ից է։ Ըստ համալիրի և նրա շրջակայքի ավերակների ուսում նասիրության այն հիմնադրվել է մինչև XII դ․։ Համաձայն եկեղեցու հս․ և հվ․ ճակատներին ագուցված վիմագիր քարերի ու մուտքի բարավորի արձանագիր խաչքարի՝ այժմյան շինությունը վերակառուցվել է 1687-ին, նորոգվել՝ 1859-ին։8, ՀՍՀ XII Հատոր:Վանքը անվանվել է նաև Ն ու ն ի ս ի կամ Քաղաքիկի Ս․ Խ ա չ (շրջակա գյու ղերի անուններով)։ Գրկ. Ալիշան Ղ․, Սիսական, Վնա․, 1893։ Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․
Ա․ Այվազյան,
ՏՐՈՒՍԿԱՎԵՑ, քաղաք Ուկր․ ՍՍՀ Լվովի մարզում, Լվովից 100 կմ հեռու, Կարպատների նախալեռներում, բալնեոլոգիական ըմպելային առողջարան։ Բարձրությունը 400 մ է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 16–18°С), ձմեռը չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°С), տարեկան տեղումների քանակը 790 մմ։ Հիմնական բուժիչ միջոցները հանքային 26 աղբյուրներն են, որոնք օգտագործվում են խմելու (14 աղբյուր), մնացածները՝ լոգանքների համար։ Առողջարանի հանրահայտ «Նավթուսիա» հանքաջուրը՝ HC0316Cll6 , ,8 ՜՛ Ca48Mg34 19 CpH7՝1’ լայն կիրառում ունի երիկամաքարային, միզուղիների, երիկամի սկահակի և մի զապարկի, ինչպես նաև լյարդի ու լեղուղիների քրոնիկական հիվանդությունների բուժման համար։ Գործում են մեծահասակների 4 և մանկական մեկ առողջարան, ջրաբուժարան՝ լոգանքների, ցնցուղների և օզոկերիտաբուժության բաժանմունքներով, կուրորտային պոլիկլինիկա, հանքային ջրի լցման գործարան։ Առողջարանը գործում է ամբողջտարին։ [ժ․ Թոփչյան|
ՏՐՈՒՎԵՐ (ֆրանս․ trouvere, trouver – գտնել, հորինել), XII – XIII դդ․ ֆրանսիական բանաստեղծ–երգիչներ։ Տ–ի ստեղծագործությունը կազմավորվել է Ֆրանսիայի հս–ում (գլխավորապես Պիկարղիում), ֆեոդ, դղյակներում։ Տ–ները իրենք են հորինել և կատարել իրենց երգերը, հեղինակել նաև վիպական ու դրամատիկական ստեղծագործություններ։ Տ–ի քնարերգությունը սնվել է ֆրանս․ ժող․ բանարվեստից և կրել պրովանս․ տրուբադուրների ազդեցությունը։ Աչքի ընկնելով տաղաչափության և հանգավորման պարզությամբ՝ Տ–ի պոեզիան զգացմունքների անմիջականությամբ զիջում է պրովանս․ քնարերգությանը և առավել խոհական բնույթ ունի։ Տ–ի բանաստեղծական վարպետությունը ազդեցություն է գործել XIV դ․ պոեզիայի վրա։ Տրուվերական որոշ երգեր թարգմանված են հայերեն։
ՏՈՒԱՄՈՏՈՒ (Tuamotu), Պ ա ու մ ռ տ ու (Paumotu), արշիպելագ խաղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում։ Մտնում է ֆրանսիական անդրծովյան տերիտորիայի մեջ։ Կազմված է իրար զուգահեռ երկու շարք ցածր ատոլներից (այստեղից էլ արշիպե լագի մյուս՝ Իլ–Puiu անվանումը), կորալային կղզիներից և խութերից, հաճախ Տ–ին են վերագրում հվ–արլ–ում գտնվող Գամբիե կղզիների խումբը։ Տարածությունը 810 կմ2 է, Գամբիե կղզիներով՝ 914 կմ2, բն․ 9 հզ․ (1977)։ Գլխավոր քաղաքը՝ Ռոտոավա։ Բնակիչների մեծ մասը պոլինեզիացիներ են։ Կլիման արևադար ձային է, խոնավ (տարեկան տեղումները 1500–2200 մմ)։ Բուսականությունը աղքատ է։ Զբաղվում են արևադարձային հողագործությամբ, ձկնորսությամբ, մարգարտի որսով։ Տ․ հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Պ․ Կիրոսը, 1606-ին։
ՏՈՒԱՊՍԵ, քաղաք (1916-ից), ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի կենտրոնն է, նավահանգիստ Սև ծովի Տուապսեի ծովախորշում։ Կաեր կաթուղային կայարան։ Ավտոճանապարհ ների հանգույց է։ 63 հզ․ բն․ (1985)։ Կան նավթավերամշակման, մեքենաշինական, նավանորոգման, մեխանիկական, սննդի արդյունաբերության, երկաթբետոնե իրերի գործարաններ, կոշիկի ֆաբրիկա։ Ունի ծովային հիդրոօդերևութաբանական տեխնիկում, մանկավարժ, ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Տ–ի շրջանում կան մերձծովյան առողջարաններ։ Հիմնադրվել է 1838-ին։
ՏՈՒԲԱ (իտալ․ և լատ․ tuba – փող), ամենացածր հնչողությամբ նվագախմբային պղնձյափողային երաժշտ․ գործիք։ Կազմված է գլանաձև և կոնաձև փողերից, մունդշտուկից, կափույրիկների մեխանիզմից, ավարտվում է փողալայնուկով։ Առավել կիրառվում են S․-բասը (մի բեմոլ տոնով) և Տ․–կոնտրաբասը (սի–բեմոլ տոնով)։
ՏՈՒԲԱԶԻԴ, իզոնիազիդ, հակաաուբերկուլոզային դեղամիջոցների խմբի պատրաստուկ, իզոնիկոտինաթթվի հիդրազիդը։ Օգտագործում են թոքերի, կոկորդի, բերանի խոռոչի, ստամոքսաաղի քային համակարգի, ոսկրահոդային տուբերկուլոզի բուժման համար։ Նշանակվում է փոշու և հաբերի ձևով։ Հակացուցված է հոգեկան հիվանդությունների, լյարդի և երիկամների ախտահարումների դեպքում։
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (< լատ․ tuberculum– թմբիկ), պալարախտ, թոքախտ, մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություն․ բնորոշվում է հիմնականում թոքերում և ավշային հանգույցներում բորբոքային առանձնահատուկ փոփոխությունների (հատկապես փոքր թմբիկների տեսքով) առաջացմամբ։ Մ ա ր դ ու Տ․ բժշկ․ հատուկ դիսցիպլինի՝ ֆթիզիատրիայի ուսումնասիրության առարկան է։ Տ–ի ախտանշանների նկարագրություններ կան դեռևս հին եգիպտական պապիրուսներում, հնդկական ձեռագրերում, Հիպոկրատի, Մխիթար Հերացու, Գրիգորիսի և այլոց աշխատանքներում։ Հիվանդացությունը և մահացությունը ամենուրեք խիստ աճում էին սոցիալ տնտ․ ճգնաժամերի և պատերազմների ժամանակ։ Բնակչության նյութական, հիգիենային պայմանների բարելավման արդյունավետ բուժկանխարգելիչ միջոցառումների կիրառման շնորհիվ տնտեսապես զարգացած երկրներում Տ–ով հիվանդացությունը և մահացությունը նվազեցին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այդ երկրներում մահացության ընդհանուր պատճառների մեջ Տ․ գրավում է 8–9-րդ, իսկ զարգացող երկրներում՝ 3–4-րդ տեղը։ ՍՍՀՄ–ում ինտենսիվորեն նվազել են Տ–ի տարածվածության բոլոր ցուցանիշները, մասնավորապես երեխաների և դեռահասների հիվանդացությունը։
ԸնդլայնվածՀատուկ նշաններՕգնությունն Սրբագրագործիքներ