նաև գլխուղեղի այլ բաժիններ (ցանցանման գոյացություն, լիմբիական համակարգ, ենթատեսաթումբ), որոնք որոշում են Ց–ի բնույթը և դրա համապատասխան հուզական (դիմախաղ, լաց, հառաչանք են) ու վեգետատիվ (արյան ճնշման, շնչառության, սրտի գործունեության փոփոխություն, բբերի լայնացում ևն) արտահայտությունները։ Մեծ կիսագնդերի կեղևն օժտված է ոչ ցավային գրգիռները ցավային դարձնելու, իսկ որոշ պայմաններում (հուզական գրգռվածություն, կամային լարվածություն) Ց–ի զգացողությունը թեթևացնելու և նույնիսկ վերացնելու հատկությամբ։
Տարբերում են իսկական Ց․, որն զգացվում է հենց հիվանդ օրգանում (սրտում, լյարդում, ստամոքսում), անդրադարձված կամ ռեֆլեքսային Ց․, մաշկի որոշակի հատվածներում Ց․ (օրինակ, ձախ ձեռքի և թիակի շրշանի Ց․ սրտի հիվանդությունների ժամանակ)։ Երկարատև և ուժեղ ցավային գրգիռներից նյարդային կենտրոնների, առաշին հերթին գլխուղեղի կեղևի, հյուծումը կարող է հանգեցնել շոկի, կոլապսի, երբեմն՝ մահվան։ Մարդկանց Ց–ի զգացողությունը տարբեր է, այն կարող է լինել բարձր՝ գերցավազգայություն (հիպերալգեզիա), ցածր՝ թերցավազգայություն (հիպոալգեզիա), երբեմն բացակայել՝ անցավազգայություն (անալգեզիա)։ Մարդու Ց–ի ընկալումը խիստ սուբյեկտիվ է և կախված է բազմաթիվ պատճառներից․ կարևոր են անհատական առանձնահատկությունները, բարձրագույն նյարդային գործունեության տիպը, ինքնազգացողությունը, տրամադրությունը, ֆիզիկ․ և հոգեկան վիճակը։ Զգացողության մյուս տեսակների համեմատ, Ց–ի հանդեպ հարմարվողականության պրոցեսներն ավելի թույլ են։ ժամանակակից բժշկագիտությունն ունի ցավազրկող և Ց․ հանգստացնող դեղամիջոցների լայն ընտրության հնարավորություն։ Կիրառվում են նաև բուժման ֆիզիոթերապևտիկական և վիրաբուժական մեթոդներ (տես Նարկոզ, Ցավազրկում, Ցավազրկող դեղամիջոցներ)։
ՑԱՎԱԶՐԿՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, ա ն ա լ գ ե տ ի կ ն ե ր, տարբեր քիմ․ կառուցվածքի, ցավը հանգստացնող դեղանյութերի խումբ։ Տարբերվում են նարկոտիկ (տես Նարկոտիկ դեղանյութեր) և ոչ նարկոտիկ անալգետիկներ՝ սալիցիլաթթվի, պիրազոլոնի, անիլինի, ինդոլի ածանցյալները, որոնք, բացի ցավը հանգստացնելուց, ունեն նաև ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություն։ Այս խմբի պատրաստուկներից ամիդոպիրինը, անալգինը, բուտադիոնը, ֆենացետինը, ացհտիլսալիցիլաթթուն են օգտագործվում են մկանահոդային ցավերի, նյարդացավերի, գլխացավի, ատամնացավի ևն դեպքերում, բայց քիչ արդյունավետ են վնասվածքներից կամ հարթ մկանների սպազմից առաջացած սուր ցավերի դեպքում։
Ցավային զգացողության վրա Ց․դ–ի ազդեցությունն իրականանում է հիմնականում գլխուղեղի կենտրոնների և հիպոֆիզ–մակերիկամ համակարգի միջոցով։
ՑԱՎԱԶՐԿՈՒՄ, ցավի զգացողության արհեստական վերացումը վիրաբուժական միջամտությունների և բուժիչ ու կանխարգելիչ այլ պրոցեդուրների նպատակով։ Ց–ման վերաբերյալ ուսմունքը անեսթեզիոլոգիայի հիմնական բաժինն է։ Ց–ման պարզագույն մեթոդներն ու ցավազրկող դեղամիջոցները հայտնի են վաղ անցյալից։ XIX դ․ լայնորեն կիրառում էին մորֆինը։ Տարբերում են տեղային (անզգայացում) և ընդհանուր (տես Նարկոզ) Ց․։ Տեղային Ց–ման դեպքում մեկուսացվում են ընկալիչ նյարդավերջույթները, ծայրամասերից դեպի կենտրոնական նյարդային համակարգ գնացող նյարդային ուղիները, ընդհանուրի դեպքում ընկճվում են գլխուղեղի ցավազգաց գոյացությունները։ Տեղային Ց․ կատարվում է հյուսվածքներին անզգայացնող դեղանյութեր քսելու (կոկաին, դիկաին), ներարկումների (հիմնականում Ա․ Վ․ Վիշնևսկու մեթոդով՝ նովոկաինի 0,25%-անոց լուծույթ «սողացող ինֆիլտրատի» եղանակով՝ վիրահատվող շրջանի բոլոր շերտերի հյուսվածքների մեջ կամ տվյալ շրջանը նյարդավորող նյարդի շուրջը) և մաշկային ծածկույթների սառեցման (եթերով, քլորէթիլով, սառույցով) միջոցով։ Հատուկ ձե է ողն ու դեղային Ց․ (առաջարկել է գերմ․ գիտնական Ա․ Բիրը, 1899-ին), որի դեպքում 2%-անոց նովոկաինը կամ 1%-անոց սովկաինը ներարկվում է ողնուղեղի ենթասարդոստայնենային տարածություն։ Ներարկումը կատարվում է ողնաշարի տարբեր մակարդակների վրա, կրծքային 11-րդ ողից ոչ բարձր։ Ողնուղեղային Ց–ման դեպքում անզգայացվում են ստոծանուց վար գտնվող օրգանները, ինչպես նաև ստորին ծայրանդամները։
ՑԱՏԿ մ ա ր զ ա կ ա ն, պայմանականորեն տարբերակվում են․ 1․ մարզաձևի (պարաշյուտային սպորտ, Ց․ բատուտի վրա) հիմքը, բովանդակությունը հանդիսացող Ց,; 2․ Որպես ինքնուրույն վարժություն որոշակի մարզաձեում (թեթև աթլետիկայում, սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի մեջ, ջրային մարզաձևերում են)։ 3․ Որպես վարժության տարր որեէ մարզաձևում (գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, որոշ խաղեր են)։
Պ ա ր ա շ յ ու տ ա յ ի ն ս պ ո ր տ ու մ Ց–երը բաժանվում են 3 հիմնական խմբերի․ ճշգրիտ վայրէջքով, պարաշյուտը հապաղումով բացելով և համակցված Ց–եր։ (Տես Պարաշյուտային սպորտ)։
Բ ա տ ու տ ի վրա Ց–երը շրջադարձով և շրջապտույտով բարձր ոստյուններ են (անհատական կամ մի քանի մարզիկների, սինքրոն)։ Տես Բատուտ։
Տ ր ա մ պ լ ի ն ի ց Ց․ դ ա հ ու կ ն ե ր ո վ։ Օլիմպիական խաղերի ծրագրում է 1924-ից, աշխարհի 1-ին չեմպիոնատը 1925-ին, ՍՍՀՄ–ինը՝ 1926-ին։ Գնահատվում են ցատկի հեռավորությունն ու ոճը (գեղեցկությունը և կատարման ճշգրտությունը)։ Տես Տրամպլին։
Թ ե թ և ա թ լ ե տ ի կ ա կ ա ն Ց․ (թափառքից), մրցումներում ընդգրկված է XIX դ․ 60-ական թվականներից։ Օլիմպիական խաղերի ծրագրում է 1896-ից։ Բարձրացատկը, հեռացատկը և ձողացատկը տղամարդկանց թեթևաթլետիկական տասնամարտի, առաջին երկուսը՝ կանանց հնգամարտի ծրագրերում են։ Համամիութենական ՊԱՊ ֆիզկուլտուրային համալիրում ընդգրկված են բարձրացատկն ու հեռացատկը։
Ս պ ո ր տ ա յ ի ն մ ա ր մ ն ա մ ա ր զ ու թ յ ա ն մեջ Ց–երը լինում են պարզ կամ առանց հենարանի և հենարանով՝ մարմնամարզական գործիքների օգնությամբ (հենացատկ)։ Մարմնամարզական նժույգի վրայով Ց․ մարմնամարզության բազմամարտի ծրագրում է։ Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1896-ից։ Տես Մարմնամարզություն։
Գ ե ղ ա ր վ ե ս տ ա կ ա ն մ ա ր մ ն ա մ ա ր զ ու թ յ ա ն մեջ Ց․ վարժությունների հիմնական տարրերից է։ Տարբերակվում են ուղղելով, կծկված, փակ, բաց, երեսնիվայր, արտակորված ևն Ց–եր։
Ա կ ր ո բ ա տ ի կ ա յ ու մ (խմբակային և անհատական) Ց–երը լինում են գլորումներով, գլուխկոնծիներով, կիսաշրջադարձերով, շրջադարձերով և սալտո։ Գեղասահք ու մ Ց․ կամավոր ծրագրի առավել բարդ բաժինն է։ Անդրաձիգ Ց․ գեղասահքի տարածված տարրերից է։ Բարդ Ց–երը կատարվում են առանց պտույտների (շպագատ, «եղնիկ») կամ 1–4 պտույտներով։
Ջ ր ա յ ի ն դ ա հ ու կ ն ե ր ո վ տրամպլինից Ց․ ջրադահուկային եռամարտի տարրերից է։ Տես Ջրային մարզաձևեր։
ՑԱՐ (< լատ․ Caesar – կեսար, հռոմ․ կայսրերի տիտղոս), միապետների պաշտոնական անվանումը (տիտղոս) Ռուսաստանում և Բուլղարիայում։ Ռուսաստանում առաջինը Ց–ի տիտղոս ընդունել է Իվան IV Ահեղը, 1547-ին։ 1721-ից ռուս․ Ց–երը ընդունել են կայսրի տիտղոս։ Բուլղարիայում միապետները Ց․ տիտղոսը կրել են XIX դ․ վերջից մինչև ժող․ հանրապետության հռչակումը (1946)։
ՑԱՐԻՑԻՆ, Վոլգոգրադի նախկին (մինչև 1925-ը) անվանումը։
ՑԱՐԻՑԻՆՈ, Եկատերինա II կայսրուհու քաղաքամերձ նստավայրը (այժմ՝ Մոսկվայի տարածքում)։ Ց․ բնապատկերային պարտեզում (նախագիծը՝ 1788, ճարտ–ներ՝ Մ․ Ֆ․ Կազակով,Պ․Ա․ Վալուև) գեղատեսիլ տեղադրված տաղավարների և մասնաշենքերի անսամբլ է, որոնց մեծամասնության ճարտ–յան մեջ կլասիցիզմը համադրված է հին ռուս, և կեղծ գոթական մոտիվների հետ [Մեծ պալատ (1799–82, ճարտ․ Վ․ Ի․ Բաժենով,քանդվել է 1786-ին, 1787-ին վերակառուցել է ճարտ․ Մ․ Ֆ․ Կազակովը, անավարտ է), Փոքր պալատ, «Օպերային տուն», «Հեծելազորային մասնաշենքեր», «Հացի դարպաս», կամուրջներ (բոլորը՝ 1776–85, ճարտ․ Վ․ Ի․ Բաժենով)]։ Սկզբնապես Ց–ի տարածքը 400 հա էր, այժմ՝ 110 հա։
ՑԱՐՅՈՎ Միխայիլ Իվանովիչ [ծն․ 18․11(1․12)․1903, Տվեր (այժմ՝ Կալինին)], ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ 1919–21-ին սովորել է Պետրոգրադի ռուս, դրամայի դպրոցում (դասատու՝ Ցու․ Ցուրև)։ Դեռևս