Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսանող, 1920-ին ընդունվել է Պետրոգրադի Մեծ դրամատիկ. թատրոն, 1923–37-ին աշխատել տարբեր թատրոններում։ 1937-ից՝ Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան (1950-ից՝ նաև դիրեկտորը)։ Հետևելով ռուս. բեմի հերոսական–ռոմանտիկական ավանդներին՝ ռուս և եվրոպ․ հեղինակների պիեսներում կերտել է մի շարք կերպարներ, որոնցից են՝ Արման Դյուվալ (Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը», 1933), Նեզնամով, ժադով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», 1939, «Եկամտաբեր պաշտոն», 1948)։ Ց–ի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում Չացկու դերակատարումը (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»,1923–24 թատերաշրջան),որին նա անդրադարձել է մինչև 1960-ական թթ․։ Ց․ստեղծել է ինչպես ողբերգական՝ Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1940), Մակբեթ, Լիր արքա (Շեքսպիրի «Մակբեթ», 1955, «Լիր արքա», 1979), Պրոտասով (Լ․Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես», 1962), Մաթիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», 1972), Վանյուշին (Նայդյոնովի «Վանյուշինի զավակները», 1983), այնպես էլ՝ կատակերգական և բնութագրական՝ Միստր Հիգգինս (Շոուի «Պիգմալիոն», 1943), Ռոստանև («Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները», ըստ Դոստոևսկու, 1957), Ֆամուսով (Դրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1963), Պարագլուխ (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Ծերուկ (Գորկու «Ծերուկը», 1969, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1969) բարդ կերպարներ։ Կերտել է նաև ժամանակակցի բազմաթիվ կերպարներ, որոնցում խտացված են սովետական մարդու լավագույն գծերը (Օգնև, Ռոմոդան, Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», 1942, «Թևեր», 1955, Բուրովսկի, Լավրենյովի «Նրանց համար, ովքեր ծովում են», 1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947 ևն) Բեմադրություններ է իրականացնում թատրոնում և հեռուստաթատրոնում։ Հանդես է գալիս նաև ասմունքով։Նկարահանվում է կինոյում։ 1964-ից գլխավորում է Համառուսաստանյան թատերական ընկերությունը, 1959-ից՝ Թատրոնի միջազգային ինստ–ի սովետական ազգ․ կենտրոնի պրեզիդենտը։ 1935-ից զբաղվում է մանկավարժությամբ (1941-ից՝ Շչեպկինի անվ․ թատերական ուսումնարանում, պրոֆեսոր՝ 1962-ից)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։

Երկ․ Что такое театр, [М․], 1960; Неповторимые мгновенья, М․, 1975․

Գրկ․ Михаил Царёв։ Жизнь и творчество, [Сб․], М․, 1983․ Վ․ Գրիգորյան

ՑԱՔԱՆ, գյուղատնտ․ գործիք հողի մակերեսային մշակության և ցանքերի խնամքի համար։ ժամանակակից Ց–ները լինում են ատամնավոր և սկավառակավոր, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության։ Ա տ ա մ ն ա վ ո ր Ց–ները կիրառվում են վարից հետո հողի վերին շերտի փխրեցման, հողի կեղևի քայքայման, ցանքերի ցաքանման, սերմերի ծածկման, դաշտի մակերևույթի թեթևակի հարբեցման, մոլախոտերի ոչնչացման համար։

Ատամնավոր Ց–ները լինում են զիգզագ, տափան–ցաքաններ, ցանցաձև, զսպանակավոր, քաղհանող, մարգագետնային, դանակային–պտտվող ևն։ Ս կ ա վ ա ռ ա կ ա վ ո ր Ց–ները նախատեսված են ճմուտ հողերի փխրեցման և կոշտերի մանրացման համար։ Աշխատանքի ժամանակ պտտվելով կտրում են առը, փխրեցնում, խառնում և շրջում կողքի։ Լինում են ճահճային, դաշտային, այգեգործական, կախովի, կցվող, կիսակախովի։ Շ․ Գրիգորյան

ՑԱՔԻ, տես ժանտափուշ։

ՑԱՔՈՒՏ, բնակատեղի և համանուն եկեղեցի ՀՍՍՀ Տաթև գյուղից հս–արլ․, Որոտան գետի ձախ ափին։ Եկեղեցին (932-ին կառուցել է Սյունյաց եպիսկոպոս Հակոբը) սրբատաշ բազալտից է, ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկայնական պատերին կից երկու զույգ հզոր որմնամույթերով (քանդված են գմբեթը և ծածկի Ցաքուտի եկեղեցու (X դ․) հատակագիծը թաղերը)։ Արլ–ում բեմի խորանն է՝ ուղղանկյուն եզրագծով, որի հատակը մոտ 30 սմ բարձրությամբ ունի կիսաշրջանաձև տեսք։ Միակ մուտքը արմ–ից է։ Կամարները և որմնակամարները շեշտված պայտաձև են, պատերին (ներսում և դրսում) կան շինարար վարպետների նշաններ։ Ըստ Ս․ Օրբելյանի տեղեկության, եկեղեցին հարդարված է եղել ճոխ որմնանկարներով։ Ց–ի եկեղեցին հայկ․ նույնատիպ հուշարձանների շարքում առանձնանում է խորանի ինքնատիպ ու եզակի լուծումով (ուղղանկյուն և կիսաշրջանաձև ձևերի զուգակցումով)։

Գրկ․ Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ H a s r a t i a n М․, L’architecture des églises arméniennes aves un sanctuaire rectangulaire a l’intérieur, «Բազմավեպ», 1982, № 1–2․ Մ․ Հասրաթյան

ՑԵԴԵՆԲԱԼ Յումժագիյն (ծն․ 17․9․1916, Ուբսունուրի այմակ), մոնղ․ ժող․ հեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) և միջազգային կոմունիստական շարժման, ՄԺՀ պետ․ գործիչ։ ՄԺՀ ԳԱ պատվավոր անդամ (1966)։ ՄԺՀ Աշխատանքի հերոս (1961), ՄԺՀ հերոս (1966)։ 1938-ին ավարտել է Իրկուտսկի ֆինանսա–տնտեսագիտական ինստ–ը։ 1939-ին ընդունվել է ՄԺՀԿ շարքերը։ 1939–40-ին եղել է ՄԺՀ ֆինանսների մինիստրի տեղակալ, ապա՝ մինիստր։ 1940-ից՝ ՄԺՀԿ ԿԿ և ՄԺՀԿ ԿԿ նախագահության (1943-ից՝ քաղբյուրոյի) անդամ։ 1940–54-ին Ց․ ՄԺՀԿ ԿԿ գլխ․ քարտուղարն էր, միաժամանակ (1941–1945-ին) Մոնղ․ ժողովրդահեղափոխական բանակի գլխ․ հրամանատարի տեղակալը և քաղվարչության պետը։ 1945–52-ին՝ ՄԺՀ պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ (մինչև 1948-ը)՝ պետպլանի նախագահ։ 1952–74-ին՝ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1958-ից՝ ՄԺՀԿ ԿԿ առաջին, 1980–84-ին՝ գլխ․ քարտուղար։ 1974–84-ին՝ ՄԺՀ ժող․ Մեծ խուրալի նախագահության նախագահ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կուտուզովի I աստիճանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և Ժոլիո–Կյուրիի անվ․ Խաղաղության ոսկե մեդալով (1973)։

ՑեԶԻՈՒՄ (Caesium), Cs, պարբերական համակարգի VI պարբերության, I խմբի քիմ․ տարր, կարգահամարը՝ 55, ատոմական զանգվածը՝ 132,9054։ s-տարր է, պատկանում է ալկալիական մետաղների խմբին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 5s2 5p6 6s1։ К, L և M թաղանթները լրացված են։ Բնական Ց․ բաղկացած է միայն 133Cs կայուն իզոտոպից։ Ստացվել են 123–142 զանգվածի թվերով 22 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենաերկարակյացը 137Cs (T1/2=33 տարի) է։ Ց․ հայտնաբերել են Ռ․ Բունզենը և Գ․ Կիրխհոֆը (1860), Դյուրկհեյմի (Գերմանիա) հանքային ջրում՝ սպեկտրոսկոպիական եղանակով։ Անվանումն ստացել է սպեկտրի կապույտ մարզում երկու պայծառ գծերի առկայության պատճառով (< լատ․ caesius – երկնագույն)։ Մետաղական Ց․ առաջինն անջատել է շվեդ քիմիկոս Կ․ Սետտերբերգը (1882)։ Հազվագյուտ ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 6,5·10-40/0 ըստ զանգվածի (տարածվածությամբ 45-րդ տարրն է)։ Ց–ի սեփական միներալները՝ պոլլուցիտ (մինչև 36% Cs2O) և ավոգադրիտ՝ (մինչև 7,5% Cs2O), չափազանց հազվադեպ են։ Ց․ բուս. և կենդան. օրգանիզմներում մշտական պարունակվող միկրոտարր է։ Նրա կենսբ․ դերը պարզված է մասամբ։

Ց․ փափուկ, թույլ ոսկեգույն երանգով, սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 28,4°C, եռմանը՝ 667,6°C, խտությունը՝ 1903,9 կգ/մ3։ Չափազանց էլեկտրադրական տարր է․ իոնացման էներգիան՝ 3,893 էվ, ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը՝ –2,923 վ։ Լուսազգայուն է։ Քիմիապես խիստ ակտիվ է,