միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։ Ուժեղ վերականգնիչ է։ Օդում օքսիդանում է շաա արագ (ինքնաբոցավառվում է)՝ առաջացնելով գերօքսիդներ՝ Cs2O2 և CsO3։ Հայտնի են նաև Ց–ի օքսիդը՝ Cs2O, և օզոնիդը՝ CsO3։ Օքսիդները խոնավածուծ են, լուծվում են ջրում: Հիդրօքսիդը՝ CsOH, ուժեղ ալկալի է։ Ց․ ջրածնի հետ առաջացնում է հիդրիդ՝ CsH։ Ց–ի հալոգենիդները (անգույն) և սուլֆիդը՝ Cs2S (մուգ կարմիր), լուծվում են ջրում։ էլեկտրական պարպումների ազդեցությամբ Ց․ միանում է հեղուկ ազոտի հետ․ առաջացնում է նիտրիդ՝ CS3N։ Ֆոսֆորի, ածխածնի և սիլիցիումի հետ Ց․ միանում է տաքացնելիս։ Ց–ի աղերը մեծ մասամբ ջրում լավ են լուծվում։ Քիչ լուծվող են CsMnO4-ը, CsClO4-ը և Cs2Cr2O7-ը։ Տաքացնելիս (>300°C) Ց․ քայքայում է ապակին, քվարցը և այլ նյութեր։
Ց–ի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրը պոլլուցիտն է։ Մետաղական Ց․ ստանում են վակուումային ջերմային վերականգնմամբ (Ca, Mg, Al ևն) կամ էլեկտրոլիզով։ Ց․ պահում են արգոնի մթնոլորտում ապակյա («պիրեքս») սրվակներում կամ ջրազրկված վազելինային, պարաֆինային յուղի տակ պողպատե հերմետիկ անոթներում։ Ց․ օգտագործում են ֆոտոկաթոդներ, ֆոտոէլեմենտներ, ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչներ, հաշվիչներ, տիեզերանավերը կողմնորոշող սարքեր, սպեկտրոսկոպներ և այլ սարքեր պատրաստելու համար։ 133Cs–ն օգտագործվում է որպես հաճախականության քվանտային ստանդարտ, նրա էներգետիկ անցումների ռեզոնանսային հաճախականությունն ընկած է վրկ–ի ժամանակակից սահմանման հիմքում։ 137Cs–ն օգտագործվում է ռադիոլոգիայում։ Ամենից շատ կուտակվում է քաղցրահամ ջրերի ջրիմուռներում և արկտիկական քարաքոսերում, նաև հյուսիսային եղջերուների և ջրային թռչունների օրգանիզմում։ Լ․ Գրիգորյան
ՏեԶՈՒՐԱ, տես Հատած, ե ր ա ժ շ տ ու թ յ ա ն մ ե ջ։
ՑԵԼ, ց ե լ ա դ ա շ տ, ցանքաշրջանառության դաշտ, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով։ Հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխ․ միջոցառում է։ Ց–ի փուլում սեահողում կարող են կուտակվել մինչե 400–500 մգ նիտրատներ (1 կգ–ում) և մեկ հա-ում (2 մ շերտում) մինչև 600 տ ջուր։ Հնագույն ժամանակներից եղել է հողի բերրիության պահպանման, հացահատիկային բույսերի բերքատվության որոշակի մակարդակի ապահովման միակ առավել մատչելի եղանակներից և հիշատակվել է անտիկ հեղինակների (Կատոն, Վառոն, Կոլոմելա, Պլինիոս) գյուղատնտ․ աշխատություններում։ Ց․ ստորաբաժանում են․ մ ա ք ու ր, որի տեսակներից է ս և Ց․ (դրա մշակումը սկսում են ամռանը կամ աշնանը նախորդող կուլտուրայի բերքահավաքից հետո), վ ա ղ Ց․ (հողը վարում են հաջորդ տարվա գարնանը), կ ու լ ի ս ա յ ի ն Ց․ (եգիպտացորենի, արևածաղկի, մանանեխի և այլ բարձրացողուն բույսերի շարքերից ստեղծվում են կուլիսներ Ց–ում ձյան կուտակման նպատակով) և զ բ ա ղ վ ա ծ Ց–ի՝ ցելադաշտում մշակվում են կարճ վեգետացիայի շրջան ունեցող բույսեր։ Դրա տեսակներից է կ ա ն ա չ պ ա ր ա ր տ ա ց մ ա ն Ց․ (սիդերալ), որտեղ աճեցնում են սիդերատներ (լուպին, հլածուկ, իշառվույտ, շամբալա, մաշ, վիկ, շաբդար ևն)։ Մաքուր Ց–երը լավագույն նախորդ են հասկավոր հացաբույսերի համար։ Մաքուր (սև) Ց–ում, եթե ցանվում են աշնանացան կուլտուրաներ, աշնանը կատարվում է ցրտահերկ և վարից առաջ այն պարարտացվում, իսկ վաղ գարնանը հողի մակերեսի կեղեավորած շերտը փխրեցնելու, հողից ջրի գոլորշիացումը կանխելու և մոլախոտերի ծիլերը ոչնչացնելու նպատակով դաշտը փոցխվում է։ Ամռանը հողը փխրեցնում են 3–4 անգամ տարբեր խորությամբ։ Գարնանացան կուլտուրաների համար ցելադաշտի մշակությունն սկսվում է վաղ գարնանային երեսվարից, ամռանը մի քանի անգամ այն կրկնվում է մոլախոտերը ոչնչացնելու և խոնավություն կուտակելու նպատակով (կարելի է 1–2 կուլտիվացում փոխարինել հերբիցիդների սրսկմամբ), որից հետո ամռան վերջում կատարվում է հիմնական վար։ Սև վաղ Ց․ վարում են գարնանը, իսկ ամռանը մշակում են նույն ձևով, ինչ սև Ց․։ Կուլիսային Ց–ում կուլիսների ուղղությունը պետք է լինի ուղղահայաց փչող քամիներին։ Կուլիսային կուլտուրաների ցանքը կատարվում է գարնան–ամառային շրջանում Ց–երի կուլտիվացման ժամանակ։ Հետագա մշակությունը այնպես է կատարվում, որ կուլիսային բույսերը չվնասվեն։ Աշնանացանների ցանքը այդ Ց–երում կատարվում է կուլիսները հատող ուղղությամբ։ Մինչև կայուն ցրտերը այդ բույսերը հզորանում են և ձմռանը նպաստում են ձյան կուտակմանն ու լավագույն պայմաններ ստեղծում աշնանացանի ձմեռման համար։ Զ բ ա ղ վ ա ծ Ց–ե ր ը կիրառվում են խոնավությամբ լավ ապահովված շրջաններում։ Ցելադաշտում վեգետացիայի սկզբից աճեցնում են վաղահաս պարենային կամ կերային կուլտուրաներ, որոնց բերքահավաքը կատարվում է աշնանացանների ցանքից 3–4 շաբաթ առաջ։ Զբաղված Ց–ի հիմնական մշակությունը (եթե ունի հզոր վարելաշերտ) կատարվում է խորը՝ 25–27 սմ, իսկ սակավազոր հողերի վարը՝ պակաս խորությամբ։ Պարարտացվում է օրգ․ և հանքային պարարտանյութերով, զբաղեցնող կուլտուրաների ցանքերում կատարվում է սնուցում, միջշարքային կուլտիվացումներ, պայքար մոլախոտերի դեմ։ Բերքահավաքից հետո դաշտը նախապատրաստվում է աշնանացանի համար։ Կանաչ պարարտացման Ց–երում աճեցվող կուլտուրաները պետք է ցանել վաղ ժամկետներում առաջնությունը տալով աշնանացաններին։ Սիդերատների վարածածկումը կատարվում է ծաղկման կամ կանաչ ունդերի փուլում։ 3 շաբաթ անց դաշտը սկավառակվում է, իսկ աշնանացանի ցանքից 3–4 շաբաթ առաջ դաշտը կրկնավարում են։ Եթե սիդերատը լրիվ չի քայքայվել, ապա կրկնավարը փոխարինվում է խորը փխրեցմամբ։ Նախացանքային կուլտիվացումից հետո կատարվում է ցանքը։ Ն․ Կարապետյան
ՑԵԼԵԲԵՍ (Celebes), Մալայան արշիպելագի Սուլավեսի կղզու անվանումը արտասահմանյան գրականության մեջ։
ՑԵԼԵՍՏԻՆ (< լատ․ caelestis – երկնագույն), միներալ։ Քիմ․ կազմը՝ SrSO4։ Բարիտի հետ առաջացնում է իզոմորֆ շարք։ Sr-ը մասամբ տեղակալվում է Ca-ով (կալցիումացելեստին)։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է սկավառականման, բրգաձե բյուրեղներ, հատիկավոր, թելավոր, թերթաձ7 ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, սպիտակ, կանաչավուն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 3960 կգ/մ3։ ՍՍՀՄ–ում հայտնի է Միջին Ասիայում, Պովոլժիեում, Ուրալում, արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Իտալիայում։ Ց․ հումք է ստրոնցիումի միացությունների ստացման համար, որոնք կիրառվում են շաքարի, ապակու, դեղագործական արդ–յան մեջ, ինչպես նաև մետալուրգիայում։
ՑԵԼԻՆՈԳՐԱԴ (մինչև 1961-ը՝ Ա կ մ ո լ ի ն ս կ), քաղաք, Ղազախական ՍՍՀ Ցելինոգրադի մարզի կենտրոնը։ Գտնվում է Ղազախական մանրաբլուրների հս–ում, Իշիմ գետի աջ ափին։ Երկաթուղային հանգույց է, ունի օդանավակայան։ 262 հզ․ բն․ (1985)։ Արդյունաբերության առաջատար ճյուղը գյուղատնտ․ մեքենաշինությունն է։ Ց–ում են «Ղազախսելմաշ» և «Ցելինոգրադսելմաշ» գյուղատնտեսական մեքենաների, գազի սարքավորումների, թուջաձուլման, վագոնանորոգման, պոմպերի գործարանները, խեցեգործական կոմբինատը։ Կան սննդի և թեթե արդյունաբերության, շինանյութերի ձեռնարկություններ, ջէկ։ 1954-ից դարձել է խոպան հողերի յուրացման կազմակերպական կենտրոն։ Ունի ինժեներա–շինարարական, գյուղատնտբժշկ․ և մանկավարժ, ինստ–ներ, 8 տեխնիկում, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Ց․ հիմնադրել են 1830-ին ռուս, զորքերը, որպես ամրոց։
ՑԵԼԻՆՈԳՐԱԴԻ ՄԱՐԶ, (մինչև 1961-ը՝ Ակմոլինսկի մարզ), Ղազախ․ ՍՍՀ կազմում։ Վերակազմավորվել է 1961-ի ապրիլի 24-ին (կազմավորվել է 1939-ի հոկտ․ 14-ին, լուծարքվել 1960-ի դեկտ․ 26-ին)։ Տարածությունը 124,6 հզ․ կմ2 է, բն․՝ 851,3 հզ․ (1986)։ Բաժանված է 14 շրջանի, ունի 5 քաղաք, 11 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ցելինոգրադ։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Ց․ մ․ գտնվում է Ղազախ․ ՍՍՀ հս–ում, Իշիմ գետի վերին հոսանքի ավազանում, Ղազախական մանրաբլուրների (բարձրությունը 300–400 մ) հս–արմ–ում։ Արլ–ում Երմենթաու լեռներն են, հվ–արմ–ում՝ Թենգիզ–Կուրգալջինսկի իջվածքը։ Հս–ում հարթավայր է։ Կլիման խիստ ցամաքային է, չորային։ Ամառը շոգ է (հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22°C է), ձմեռը՝ երկարատև, ցուրտ, սակավաձյուն, ուժեղ քամիներով և բքերով (հունվարի միջին ջերմաստիճանը