Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճախ կպչուն փոշեհատիկները։ Քամու միջոցով Փ․՝ անեմոֆիլիա, հիմնականում հատուկ է բաց տարածություններում աճող բույսերին և բազմաթիվ ծառերի ու թփերի։ Նշված բույսերն ունեն մանր, անշուք, պարզ կամ առանց ծաղկապատի ծաղիկներ՝ հավաքված բազմածաղիկ, երկար ծաղկաբույլերում, շարժուն առէջքներ, ճյուղավորված սպի, բազմաթիվ մանր, սովորաբար ողորկ մակերեսով փոշեհատիկներ։ Փ․ ջրի միջոցով՝ հիդրոֆիլիա, հատուկ է որոշ ջրային բույսերի (վալիսներիա, եղջերատերև, ջրահարս), փոշեհատիկները հաճախ զուրկ են էկզինայից, երբեմն թելաձև են (ծովախոտ)։ Թռչունների միջոցով Փ․՝ օրնիթոֆիլիա, տարածված է արեվադարձային երկրներում, իրականանում է որոշ թռչունների (կոլիբրիներ, նեկտարահավեր ևն) միջոցով։ Ծաղիկներն ունեն վառ (հատկապես կարմիր) գույն, ճկուն են և ամուր, զուրկ են բուրմունքից, նեկտարն առատ է ու հեղուկ։ Չղջիկների միջոցով Փ․4 խիրոպտերոֆիլիա, մեծ դեր է խաղում արևադարձային երկրնրում։ Այդ բույսերին բնորոշ են խոշոր ծաղիկները, գիշերային ծաղկումը, տհաճ հոտը, լորձնոտ նեկտարը և ծաղկափոշու առատությունը։ ծ․ Ավետիսրսն ՓՈՌ, գյուղ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի հս․ ստորոտին, շրջկենտրոնից 9 կմ հվ–արլ։ Միավորված է Ազատեկի անասնապահական սովետական տնտեսության հետ, «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման օժանդակ տնտեսությունն է։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահպանվել է գերեզմանոց (XIII –XIV դդ․), եկեղեցի (XIX դ․)։ ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ, փոստային գերատեսչությունների թողարկած և փոստային առաքումների վճարումների համար նախատեսված արժեթղթեր։ Գերակշռող մասի վրա դրոշմված են պետության և փոստային վարչության անվանումը, անվանագինը, ինչպես նաև պրոպագանդիստական, բացատրական կամ հոբելյանական բնույթի մակագրություն։ Նամականիշերի թողարկումը վարչական, ստեղծագործական, արտադրական պրոցեսների իրականացման արդյունք է։ Փ․ ն․ տպագրվում են բարձր, խոր և հարթ (ինչպես նաև սրանց զուգակցումով)։ Տպագրվում են բարձրորակ թղթի, երբեմն նաև փայլաթերթի կամ բնական ու սինթետիկ գործվածքի վրա։ Լինում են տարբեր չափերի և ձևերի (ուղղանկյուն, քառակուսի, եռանկյուն, շեղանկյուն ևն), եզրերը՝ ատամնավոր կամ ուղիղ։ Թողարկվում են մեկ հատից Լյամ մի քանի նամականիշերից բաղկայած էջերով (բլոկ)։ Առաջին նամականիշերը շրջանառության մեջ են դրվել 1840-ական թթ․, Անգլիայում (Ռուսաստանում՝ 1858-ին)։ Մինչե 1854-ը Փ․ ն․ եղել են միայն ուղիղ եզրերով։ XIX դ․ վերջից թողայ կվել են այսպես կոչված ստանդարտ (միապետների, պետ․ գործիչների դիմանկարներով, պետությունների կամ քաղաքների գերբերով ու խորհրդանիշերով) նամականիշեր։ Այնուհետև գործածության են ընդունվել կոմեմորատիվ (նշանավոր տարեթվերին, իրադարձություններին, հոբելյաններին նվիրված) նամականիշեր։ Բոլոր նամականիշերը գրանցվում են տվյալ երկրի կողմից լույս ընծայվող հատուկ գրացուցակներում։ Հրատարակվում են նաև միջազգ․ գրացուցակներ, ուր գրանցվում են աշխարհի տարբեր երկրների կամ առանձին աշխարհագրական շրջանների նամականիշերը։ Սովետական (ՌՍՖՍՀ) սռաջին Փ․ ն․ թողարկվել են 1918-ին, Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության առաջին տարեդարձի նախօրյակին։ Դրանց վրա պատկերված է շղթսն սրով հատող ձեռք, որը խորհրդանշում է Մեծ հոկտեմբերը։ ՍՍՀՄ առաջնն Փ․ ն․ թողարկվել են 1923-ի օգոստոսին՝ գյուղատնտ․ և արհեստավորական- արդյունաբեր․ համամիութենական առաջին ցուցահանդեսների բացման առիթով։ Մինչև 1985-ը ՍՍՀՄ–ում թողարկվել և շրջանառության են դրվել շուրջ 5600 անուն սովետական Փ․ ն․, որոնք գրանցված են երկհատոր «ՍՍՀՄ փոստա քին նամականիշերի կատալոգ»-ում (Մւսկվա, 1984, լրացվում է ամենամյա լույս ընծայվող հավելվածով)։ Սովետական նամականիշերը գրանցվում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Շվեյցարիայի, ԳԴՀ–ի և այլ երկրների նամականիշերի հայտնի ֆիրմաների հրատարակած գրացուցակներում (տես նաև Ֆիլատելիա)։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունից հետո, պատմ. իրողությունից ելնելով, Հայաստանում (մինչև ՄՍՀՄ կազմավորումը և համամիութենական միասնական փոստային արժեթղթերի կի– րառումը) փոստային գործը իրականացվել է հետևյալ կերպ, ետհոկտեմբերյան շրջանում և մինչև 1919-ի սեպտ․ գործածության մեջ են եղել նախահեղափոխ․ Ռուսաստանի 1909–13-ին թողարկած նամականիշերը։ Այնուհետև, Հայաստանի բուրժ․ հանրապետության օրոք, գործածվել են նույն նամականիշերը՝ մոնոգրամով և նոր անվանագնով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո կազմակերպվել է Փ․ ն–ի թողարկում։ 1921–23-ին թողարկվել է նամականիշերի երեք շարք՝ հ։ղափոխ․ վերափոխումների, ժողովրդի անձնազոհ աշխատանքի և պատմ․ հուշարձանների պատկերներով։ Առաջին և երկրորդ շարքերի նամականիշերը մակագրվել են «Հայաստանի սոցիալիստական սովետական հանրապետություն», երրորդ շարքի նամականիշերի վրա ավելացված է նաև <Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կոչը։ Այս նամականիշերը շրջանառության մեջ են եղել մինչև 1923-ի սեպտ․, իսկ մինչև 1924-ի փետրվ․ գործածվել են Անդրֆեդերացիայի երկու խմբով թողարկած նամականիշերը։ 1925–31-ին ՀՍՍՄ–ում շրջանառության մեջ են եղել հայերեն 4 ծրար և 26 փոստային բացիկ՝ վրան տպված նամականիշով։ Հայկ․ թեմատիկայով ներկայումս թողարկվում են մշակույթի հուշարձաններին, պատմ․ հիշարժան իրադարձություններին, հայ ժողովրդի նշանավոր դեմքերի հոբելյաններին նվիրված բազմաթիվ նամականիշեր։ Թողարկվում են նաև հայերեն տեքստով ծրարներ ու բացիկներ՝ տպված նամականիշով։ Կնքված (մարված) նամականիշերը ենթակա չեն հետագա օգտագործման։ Պատկերազարդումը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Ա․ Առաքելյան ՓՈՏ (810–827-ի միջև -891- 897-ի միջև), բյուզ․ եկեղեց․, պետ․ գործիչ, գիտնական։ Կ․ Պոլսի պատրիարք՝ 858– 867 և 877–886-ին։ Մոր կողմից ծագումով հայ։ Մտացել է փայլուն կրթություն, եղել զինվորական, զբաղեցրել բարձր պաշտոններ։ 858-ին նահանգային ազնվականությունը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փ–ին։ Հռոմի պապը չի ընդունել Փ–ի ընտրությունը։ 867-ին Փ․ խզել է հարաբերությունները հռոմ․ եկեղեցու հետ։ Ընդվզել է կայսեր դեմ՝ գտնելով, որ նրա և պատրիարքի իշխանությունները հավասարազոր են։ վասիլ I կայսրը, ձգտելով բարելավել իր հարաբերությունները Հռոմի հետ, 867-ի վերջին աքսորել է Փ–ին, սակայն երեք տարի անց նրան նշանակել իր զավակների դաստիարակ։ Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք։ Վասիլ I-ի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմեեիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է; Փ․ նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ (դա ուժեղացրել է բյուզ․ եկեղեցին և խզում առաջացրել Հռոմի հետ), պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես՝ պավլիկյանների դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Փ․ գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։ Փ–ի շնորհիվ մեզ հասել են հատվածներ շատ հեղինակների կորած երկերից։ Դրել է Պավչիկյան շարժման պատմությունը, որը Պետրոս Սիկիլիացու երկի վերաշարադրանքն է (սակայն պավլիկյանների ուսմունքը քննադատող երեք ճառերը պատկանում են Փ–ի գրչին)։ Գրել է նաև փիլ․, դավանաբանական, բժշկ․, բանասիրական, բարոյախոսական բնույթի աշխատություններ («Ամփիլոքիա», «ճառեր ու բանախոսություններ» ևն)։ Բյուզանդիայի ներքին և արտաքին քաղ․ պատմության կարևոր աղբյուր է Փ–ի «Նամականին»։ Փ․, հայազ