այլ ճամբարներից փախած հայ ռազմա– գերիներից։ Աստիճանաբար ջոկատը դարձավ բազմազգ՝ իր կազմում ունենա– լով ավելի քան 300 մարդ։ Հրամանատարն էր կապիտան Ա․ Գ․ Աաղումյանը (Կեր– չենսկի), կոմիսարը՝ Ա․ ի․ Միգրովը, ապա՝ Կ․Ֆ․Մատյուշչենկոն, շտաբի պետը՝ Զ․ Համբարձումյանը, ապա՝ Ե․ Եղիա– օարյանը։ Զոկատը խորտակել է գերմ․ 25 զինվորական գնացք, պայթեցրել 8 կա– մուրջ, երկաթուղագծեր, ոչնչացրել 2004 հիտլերական, ջախջախել (39-րդ ջոկատի հետ) Դորուշկա գյուղի ուժեղացված կա– յազորը, մասնակցել Սլավկովիչի քաղաքի ազատագրմանը։ Վ․ Ղազախեցյան
ՔԱՌԱՏՈՂ ՏՈՒՆ, ք ա տ ր և ն (ֆրանս․ quatrain, < quatre – չորս), բանաստեղ– ծական չորստողանոց առանձին տուն, որը կարող է ունենալ հանգավորման տարբեր ձևեր, abab (խաչաձև), aabb (կից), abba (օղակաձև) ևն։ Պարսկ․ պոե– զիայում (ռուբայի ևն) կիրառվում են հանգավորման aaba, հազվադեպ՝ aaaa ձևերը։ Ք․ տ․ հանդես է գալիս որպես առանձին բանաստեղծություն (տես Քառ– jtul;)։
ՔԱՌՅԱԿ, բանաստեղծության տեսակ, ունի կայուն ծավալ՝ չորս տող։ Գերազան– ցապես խոհա–փիլ․ բնույթի է։ Լայնորեն տարածված է Արևելքի միջնադարյան պոեզիայում (Օ․ Ւոսյամ և շատ ուրիշներ)։ Հայ գրկ–յան մեջ ևս Ք․ հայտնի է միջնա– դարից (Ն․ Քուչակի և Գ․ Աղթամարցու Ք–ները)։ ժող․ բանահյուսության մեջ Ք․ անվանվել է խաղիկ, հայրեն ևն։tXXtդ․ Հ․ Թումանյանի, ապա Ե․ Չարենցի և Հ․ Շիրազի ստեղծագործություններում Ք․ հասցվել է կատարելության։ Թեև առկա են Ք–ի հանգավորման տար– բեր ձևեր, սակայն բնորոշ է 1-ին, 2–րդ և 4-րդ տողերի հանգավորումը (3-րդը մնում է անհանգ)։ Ընդսմին, հանգավոր– վող տողերը կարող են ավարտվել թե՝ միևնույն բառով կամ բառերով (ռեդիֆ), թե՝ սովորական հանգերով։ (Տես նաև Քառատող աուն)։
ՔԱՌՈՐԴՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, հնչյու– նային համակարգ, որը հիմնված է օկւռա– վան սովորական 12 կիսատոների փոխա– րեն 24 հավասար քառորդ տոն ինտերվալ– ների բաժանման վրա։ 1910-ից տեսակա– նորեն հիմնավորվել է և կիրառվել որոշ կոմպոզիտորների ստեղծագործական պրակտիկայում։ Ք․ հ–ի ճանաչված կողմ– նակիցներից էր չեխ կոմպոզիտոր Ա․ Հա– բան։ ՔԱՍԱ1», ավան ՀԱԱՀ Նաիրիի շրջանում, Քասաղ գետի ափին, շրջկենտրոնից 9 կմ հվ–արմ․։ Այգեգործական–պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակու– Քասախ թյամբ, անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ, երաժշտական և մարզական դըպ– րոցներ, մշակույթի տուն, գրադարան, մարզահրապարակ, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց (50 մահճակալով), ամբու– լատորիա, դեղատուն։
ՔԱՍԱՂ, գետ ՀԱԱՀ Արագածի, Ապարա– նի, Աշտարակի և էջմիածնի շրջաններում, Մեծամորի ձախ վտակը։ Երկարությունը 89 կմ է, ավազանը՝ 1480 կմ2։ Ակիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հվ․ լան– ջից։ Վերին հոսանքում, մինչև Ծաղկահո– վիտ օժանդակի միախառնվելը, կոչվում է Քարաղբյուր։ Հոսում է հվ–արլ․ ուղղու– թյամբ։ Գեղարոտ վտակի միախառնվե– լուց հետո թեքվում է դեպի հվ․, մտնում կանիոնի մեջ։ Օշական գյուղից ցած Ք․ դուրս է գալիս Արարատյան դաշտ և միախառնվում Մեծամորին։ Գլխավոր վտակներն են Գեղարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Անումը խառն է, առավելապես ձնաանձր նային (76%)։ Գերակշռում է գարնանային հոսքը, լինում են ամառա– յին վարարումներ։ Հորդանում է ապրիլ– հունիսին։ Միջին տարեկան ծախսը 6,75 մ3/վրկ է, հոսքը՝ 212,6 մլն մ3 (Աշտարակ)։ Ջրերն ամբարվում են Ապարանի ջրամբա– րում և օգտագործվում ոռոգման նպատակ– ներով։ Գ․ Աբրահամյան
ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ, IV–V դդ․ հայկ․ ճարտ․ հուշարձան Ապարանում (պատ– մական Նիգ գավառի Քասաղ բնակավայ– րում)։ Ենթադրվում է, որ սկզբնապես Քասաղի բազիլիկը հարավ–արևելքից Բաս աղի բազիլի– կի հատակագիծը եղել է Արշակունի թագավորական տան ապարանքի աղոթատեղին։ Պահպանվել են պատերը ողջ բարձրությամբ, խորանը, հենարանների, կամարների, թաղերի, շքամուտքերի, հարդարանքի տարրերի ևն մնացորդներ։ Կառուցված է խոշորաչափ սև–մոխրագույն տուֆաքարերով։ Ուղղան– կյուն հատակագծով աղոթասրահը (20,87Х X 10,00 մ) երկու շարքում տեղադրված երեքական T-աձև մույթերով բաժանված է երեք նավի։ Աղոթասրահն ունի երեք մուտք՝ երկուսը՝ հվ–ից, մեկը՝ արմ–ից, որոնք հարդարված են եղել շքամուտքի ձևով։ Լուսավորվել է արլ․ և արմ․ պա– տերի մեկական և հվ․ պատի երեք պա– տուհանով՝ պսակված զույգ երիզներով գոգավոր տրամատի պայտաձև եզրակալ– ներով, որոնք ունեն հորիզոնական ավար– տամասեր (արլ․ ճակատում դրանք գոտե– վորում են խորանի բոլոր նիստերը)։ Ք․ բ․ բոլոր ճակատներում պսակված է եղել ոճավորված ատամիկներ ունեցող քիվով (պահպանվել է հվ․ և հս․ ճակատներում)։ Նավերը առնված են եղել կղմինդրածածկ, ճակտոնավոր ընդհանուր երկլանջ կտու– րի տակ (պահպանված է արմ․ ճակտոնի հորիզոնական գոտու հվ․ մասը՝ նույն հորինվածքով, ինչ որ քիվը)։ Հս․ խուլ պատը ճակատի կողմից ունի ողջ բարձրու– թյունը բճնող զույգ որմնամույթեր։ Հայ քանդակագործության լավագույն և բա– ցառիկ արժեքավոր նմուշներ են մուտքե– րի բարավորները։ Եկեղեցու հս–արլ․ անկյունային մա– սում փոքր–ինչ շեղված դիրքով հետագա– յում կցվել է ավանդատուն, որը աղոթա– սրահի հետ հաղորդակցվում է մուտքային ընդհանուր բացվածքով։ 1877-ին վերա– փոխվել է գմբեթարդը, ավանդատան հս․ և արմ․ պատերի երկարությամբ կառուց– վել են դեպի կտուր տանող աստիճաններ (այնտեղ հարմարեցված զանգին հասնե– լու նպատակով)։ 1944–47-ին Ա․ Սահին– յանի ղեկավարությամբ կատարվել են հուշարձանի պեղման աշխատանքներ, որոնց ժամանակ բացվել են եկեղեցու եռաստիճան ստիլոբադը, ավանդատնից դեպի արմ․՝ մինչև եկեղեցու արմ․ պատը բռնող միանավ թաղակապ սրահի մնա– ցորդները, ավանդատան և սրահի հս․ կողմին կից միանավ եկեղեցու պատերի ստորին շարքերը, հնավանդ քանդակնե– րով խոյակներ, կոթողի պատվանդան ևն։ Հատկապես արժեքավոր է խոյակներից մեկը, որի երեք կողմը քանդակազարդ է (այժմ Հայաստանի պատմության պետ․ թանգարանում է)։ 1981-ից կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Ներքին տեսքի պատկերը տես Բազիւիկ հոդվա– ծում։ Գրկ․ Աււաքելյան Բ․, Հայկական պատկերաքանդակները IV–VII դարերում Ե․, 1949, էջ 84։ Սահինյան Ա․, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե․, 1955։ Ազարյան Լ․# Վաղ միջնադարյան հայկա– կան քանդակը, Ե․, 1975, էջ 23–26, 41։ Գ․ Շ ախկ յան
ՔԱՍԱՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, կա– ռուցվել է 1966–72–ին։ Ոռոգման ջրի աղ– բյուրը Քասաղ գետի կարգավորված (Ապարանի ջրամբարում) ելքերն են։ Ոռո– գում է Աշտարակի և Նաիրիի շրջանների 4670 հա հողատարածություն։ Մայր ջը– րանցքով հոսում է 4,0 մ3/վբկ ոռոգման ջուր, տեղափոխվում Արզնի–Շամիրամ ոռոգման համակարգին տրվող դոտա– ցիոն ելքը (14,0 մ3/վրկ)։ Ջուրն ընդուն– վում է բետոնե պատվարով, տեղափոխ– վում սեղանաձև կտրվածք ունեցող բաց ջրանցքով, 4,2 մ երկարությամբ և 2,8 մ լայնական կտրվածք ունեցող թունելով