Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՄՆ–ի Ազգային ԴԱ անդամ (1966)։ Ավարտել է Փենջաբի (1945) և Լիվերպու– լի (1948) համալսարանները։ Ազգությամբ՝ հնդիկ, 1945-ից աշխատում է արտասահ– մանում, 1960-ից՝ ԱՄՆ–ում։ 1970-ից՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ– ում։ Հիմնական գիտական աշխատանքնե– րը վերաբերում են կոֆերմենտների, նու– կլեոտիդների, նուկլեինաթթուների սինթե– զին, գենետիկական կոդի վերծանմանը։ Ք․ առաջինն է սինթեզել փոխադրական ռիբոնուկլեինաթթուն։ Նոբելյան մրցա– նակ (1968, Ռ․ Հոլլիի և Մ․ Նիրենբերգի հետ միասին)։

ՔՈՐԴԱ (< հուն․ %օբՏղ – լար), թիկ– նալար, մարդու և քորդավոր կենդանի– ների առաձգական կմախքային առանցք։ Նշված օրգանիզմների սաղմերի Ք․ փո– խարինվում է ողնաշարով, իսկ ապեն– դիկուլարիաների, անգանգների, բոլորա– բերանների և որոշ ձկների Ք․ պահպան– վում է ողջ կյանքի ընթացքում։ Ողնաշա– րավորների Ք․ կենտրոնական հենքն է, որի շուրջ այնուհետև զարգանում է կըռ– ճիկային կամ ոսկրային կմախքը։ Ք–ի մնացորդները պահպանվում են ողների մարմինների միջև (ձկներ), ողների ներ– սում (երկկենցաղներ), լրիվ անհետանում են (թռչուններ), մնում են միջողնային կըռ– ճիկներում և առաջացնում դոնդողային կո– րիզ (կաթնասուններ)։ Ք–ի հենարանային հատկությունները պայմանավորված են նրա առաձգականությամբ և ծածկող թա– ղանթների ամրությամբ։

ՔՈՐԴԱՎՈՐՆԵՐ (Chordata), բարձրա– կարգ կենդանիների տիպ։ Ընդգրկում է 3 ենթատիպ, թրթուրաքորդավորներ, ան– գանգներ և ողնաշարավորներ կամ գան– զավորներ։ Ք–ին բնորոշ են քորդան, մեջ– քի կողմում գտնվող նյարդային խողովա– կը, խռիկային ճեղքերը։ Գրեթե բոլոր Ք–ի կյանքի ընթացքում պահպանվում է մեջքային նյարդային խողովակը, որի առջևի մասում ողնաշարավորների մոտ ձևավորվում է գլխուղեղը։ Ջրային ձևերի խռիկային ճեղքերը պահպանվում են ամ– բողջ կյանքում, ցամաքային ողնաշարա– վորների օրգանիզմում դրանք լինում են զարգացման վաղ փուլերում և թրթուրա– յին շրջանում։ Ք–ի մարմինը հատվածա– վոր է, որոնք տիպի ստորակարգ խմբերի տեսակների օրգանիզմում պահպանվում են կյանքի ընթացքում, իսկ մնացածների– նը՝ միայն սաղմնային զարգացման շըր– ջանում։ Հայտնի է ժամանակակից ապրող Ք–ի մոտ 45 հզ․ տեսակ, որից 40 հզ․ ող– նաշարավորներ են։

ՔՈՐԷՅ (հուն, хорное –- պարային), մեծասար, տաղաչափական հասկա– ցություն։ Երկվանկ չափական միավոր՝ բանաստեղծական ոտք։ Անտիկ տաղա– չափության մեջ բաղկացած էր մեկ եր– կար և մեկ կարճ վանկից։ Վանկաշեշտա– յին տաղաչափական համակարգում Ք․ շեշտված առաջին վանկից և անշեշտ երկ– րորդ վանկից բաղկացած ոտք է։ Գծա– պատկերն է՝ J_U։ Բանատողը կարող է կազմվել երկոտնյա, եռոտնյա, քառոտ– նյա, հնգոտնյա, վեցոտնյա Ք–ից։ Տարած– ված է ռուս, տաղաչափության մեջ։ Հայե– րենի տաղաչափությանը Ք․ բնորոշ չէ։ Կան սոսկ եզակի նմուշներ։ Օրինակ, «Բրո՜նզ ես, հո՜ւր ես, Բրո՜նզե սո՜ւր ես, Բրո՜նզե փա՜ռք ես, Բրո՜նզե փա՜յլ–Բայց դու զո՝ւր ես, Ա՜խ, իզո՜ւր ես Կոտրո՝ւմ սո՜ւրս Արե– վա՜ռ» (Ե․ Չարենց)։ Ք․ հայերենում հան– դես է գալիս հիմնականում այլ ոտքերի հետ միախառնված։ Ք–ի, յամբի և անա– պեստի զուգակցման օրինակ են Չարեն– ցի «Հո՝ւր ես դարձե՜լ ու կրա՝կ, փա՝յլ ես կարմի՜ր ու փրփո՜ւր» տողերը, Վ․ Տեր– յանի «Ի»որ են քո հուր աչքերը» ամբողջ բանաստեղծությունը։ Մնացած դեպքե– րում Ք․ ձուլվում–միախառնվում է այլ չա– փերի և կազմում հայերենի տաղաչափու– թյան վանկական համակարգին բնորոշ 4 կամ 5 վանկանի բարդ ոտք։ Գրկ․ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տաղա– չափություն․ Մետրիկա, Երկ․, հ․ 5, Ե․, 1971։ Գասպարյան Դ․, Սովետահայ պոեզիա– յի տաղաչափությունը, Ե․, 1979։ Դ․ Գասպարյան

ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍ, թեմական առաջնոր– դի՝ եպիսկոպոսի տեղապահ։ Մովորաբար կարգվում է ընդարձակ եպիսկոպոսական թեմերում և, իբրև օգնական կամ տեսուչ, տեղերում (գավառներում) գործադրում եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը։ Համապատասխանում է Արմ․ եկեղեցինե– րի վիկարիոսի (լատ․ vicarius – տեղա– կալ) հոգևոր պաշտոնին։

ՔՈՐՊՏԻԿ, մաշկային հիվանդություննե– րի (նեյրոդերմատոզների) խումբ, որի հիմնական ախտանշանը նոպայաձև ուժեղ քորն է՝ բշտիկահանգուցիկային տարրե– րի հետագա զարգացմամբ։ Պատճառներն են․ նյարդային և ալերգիական գործոն– ները, որոշ ներքին օրգանների գործու– նեության խանգարումները, քրոնիկական բորբոքային օջախները՝ ժառանգական նախատրամադրվածության պայմաննե– րում։ Տարբերում են մանկական, չափա– հասների և հանգուցիկային Ք․։ Ման– կական Ք․ կամ մանկական մոլաքոր, նկատվում է վաղ հասակում, հաճախ կյան– քի առաջին տարում։ Ախտածնության մեջ կարևոր են որոշ սննդանյութերի (հա– ճախ՝ մայրական կամ կովի կաթի, ցիտ– րուսների, ձվի ևն) և դեղանյութերի հան– դեպ առաջացող գերզգայնաթյունը, օր– գանիզմի ինքնաթունավորումներն ու ինք– նագերզգայնացումը։ Հիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր հատված– ներում բշտիկահանգուցիկային տարրերի և եղնջացանի առաջացմամբ։ Հիվանդու– թյան ընթացքը երկարատև է։ Հետևողա– կան բուժման ու հսկողության բացակա– յության դեպքում մանկական Ք․ վերած– վում է չափահասների Ք–ի։ Վեր– ջինիս բնորոշ են կոնաձև կամ կիսագըն– դաձև, մինչև կորեկի հատիկի մեծության հանգուցիկները։ Հանգուցիկա– յ ի ն Ք․ հանդիպում է առավել հաճախ, բնորոշ է միջին տարիքի կանանց և ար– տահայտվում է սահմանափակ քանակու– թյամբ հանգույցներով, որոնք տեղակայ– վում են սովորաբար ստորին ծայրան– դամների տարածիչ մակերեսների վրա։ Հիվանդության ընթացքը երկարատև է, կրկնումները հաճախ լինում են հոգեկան ստրեսների ու մոծակների խայթոցների հետևանքով։ Яtու ժtու մ ը․ խիստ ան– հատական է․ Աննդաբուժություն (բեռնա– թափման օրերի նշանակում՝ համեմունք– ների ու գրգռիչ սննդանյութերի, ածխա– ջրերի ևն սահմանափակում)։ Վիտամին– ներով հարուստ սնունդ, բուս, յուղ, մըր– գեր (խնձոր), մածուն, կեֆիր ևն։ Քորը հանգստացնող դեղամիջոցներ։ Առողջա– րանային բուժում։ Կանխարգել ու– մ ը․ օջախային վարակների ժամանակին հայտնաբերում և բուժում։ է․ Դանիեսան

ՔՈՐՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Բայազետ գա– վառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծու– թյամբ, արհեստներով։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ ՔՈՓ, Ք n բ, Կ n փ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սա– սուն գավառի Շատախ գավառակում, Սև (Ւսսչառաշ) լեռների հվ․ ստորոտին, Սուսանքի բարեբեր ձորահովտում։ XX դ․ սկզբին Ք․, իր ագարակ (մազրա) Զայնըք– ներ (Զայնըքին) գյուղակի հետ, ուներ 725 (80 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Կարապետ, ավերված)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ք–ի բնակիչները դիմել են ինքնապաշտպա– նության։

ՔՌԱՍՆԻ, գյուղ ԷՂԻՄ–ի Ասկերանի շըր– ջանում։ Գյուղատնտ․ կուլտուրաների և անասունների փորձնական տնտեսություն է Ադրբ․ ՄԱՀ ԳԱ Ստեփանակերտի գյու– ղատնտ․ փորձակայանի համակարգում։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ա– կումբ, կինո, մանկապարտեզ, կենցաղ– սպասարկման տաղավար։ Ք–ի շրջակայ– քում են գտնվում Բովարխանի վանքը (XIII դ․), Զորավոր եկեղեցին, բնակա– տեղիներ, խաչքարեր (XIII – XV դդ․)* ՔՈԵԼ, Ք ր և լ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի համանուն սան– ջակի Հայոց ձոր գավառում, Վան քաղա– քից հվ․, Խոշաբ գետի հովտում։ XIX դ․ կեսին ուներ 45 տուն, 1909-ին՝ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, մա– սամբ՝ այգեգործությամբ և արհեստնե– րով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Մտեփա– նոս) և վարժարան։ Մոտակայքում պահ– պանվել էին բերդի ավերակներ և հին գե– րեզմանոց՝ XV–XVI դդ․ տապանաքարե– րով։ Ք–ի բնակիչները մասնակցել են Վանի 1915–16-ի ինքնապաշտպանական մարտերին։ Նրանցից շատերը գաղթել են Արլ․ Հայաստան։ Թ․ Հակոբյան ՔՌՆԱ, ավան Մեծ Հայքի Սյունիք նահան– գի Երնջակ գավառում (այժմ՝ Նախիջևա– նի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանում), Օձասար լեռան հվ–արմ․ փեշին, Երնջակ գետի ձախ ափին։ Ք–ից էր Մխիթար Ա Գռներցի (տեր Մ խ ի կ) կաթողիկոսը։ Ք․ հայտնի է դարձել հատկապես XIV դ․, երբ 1330-ին այնտեղ իրենց միաբանու– թյունն ու դպրոցն են հիմնել հայ կաթո– լիկները։ Բո նայի դպրոցը գործել է Մ․ Աստվածածին (Կ ու ս ա բ և ր) եկե– ղեցում (այժմ կիսավեր է)։ Այն հատակա– գծում քառակուսի կառույց է։ Հիմնաշարը իրականացված է սրբատաշ և կիսամշակ քարերով, իսկ մնացած մասը՝ աղյուսով։ Եկեղեցու պարսպապատ (նշմարվում են հետքերը) տարածքում եղել են երկու