Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների և ճահիճների ափերին։ Մի քանի անգամ վերաբնակեցվել է Եվրոպայում և տարածվել ամբողջ Եվրասիայում, թա– փանցել Մերձարկտիկա, Առաջավոր Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Կորեա։ Բները գետնափոր են կամ բուս, մնացորդ– ներից պատրաստված։ Սնվում է գլխավո– րապես ջրային բույսերով։ Բազմանում է տարեկան 1–4 անգամ, ամեն անգամ էգը ծնում է 7–8 ձագ։ Արդյունագործության կարեոր օբյեկտ է (օգտագործվում է մոր– թին, միսը)։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը, ամբարտակները։ Տու– լարեմիայի և պարատիֆի հարուցիչների բնական կրող է։

ՕՆԴՐԺԻՉԵԿ (Ondricek) Ֆրանտիշեկ (1857–1922), չեխ ջութակահար, մանկա– վարժ և կոմպոզիտոր։ 1873–76-ին սովո– րել է Պրագայի, 1877–79-ին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1879–81-ին՝ Փարիզի ժ․ Պադլուի նվագախմբի մենա– կատար։ 1882-ից հանդես է եկել աշխար– հի շատ երկրներում (այդ թվում՝ Ռուսաս– տանում, առաջին՛ անգամ՝ 1884-ին)։ 1909-ից դասավանդել է իր իսկ հիմնա– դրած նոր վիեննական կոնսերվատորիա– յում (1912–1919-ին՝ դիրեկտոր)։ 1919– 1922-ին ղեկավարել է Պրագայի կոնսեր– վատորիայի Վարպետների դպրոցի ջու– թակի դասարանը։ Օ․ չեխ․ ջութակի ար– վեստի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Հեղինակ է ջութակի համար գրված ստեղծագործությունների, մեթոդական ձեռնարկի։

ՕՆԵԳԱ, գետ ՌՍՖՍՀ Արխանգելսկի մար– զում։ Երկարությունը 416 կմ է, ավազանը՝ 56,9 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Լաչա լճից, հոսում ալիքավոր հարթավայրով, բա– ժանվում Մեծ և Փոքր О-ների՝ առաջաց– նելով դելտա, թափվում Օնեգայի խորշը։ Սնումը խառն է։ Հոսքը վերին հոսանքում կարգավորվում է լճերով։ Վարարում է մաւեսեօ հունիս*․ միշին ծախսը գե– ւոաբերանում 505 մ3/վքւկ է։ Սառցակալում է հոկտեմբերից մինչև մայիս։

ՕՆԵԳԱ ԼԻՃ, Օ ն և գ Ո, ՍՍՀՄ եվրոպա– կան մասի հս–արմ–ում, ՌՍՖՍՀ Կարելա– կան ԻՍՍՀ–ում, Լենինգրադի և Վոլոգդա– յի մարզերում։ Մակերեսը (առանց կղզի– ների) 9,7 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 30 մ} առավելագույնը՝ 120 մ, ջրի ծավալը՝ 292 կմ3։ Գտնվում է տեկտոնական գոգ– հովտում։ Հս–ում և հս–արմ–ում ափերը կազմված են բյուրեղային ապարներից, ժայռոտ են, խիստ կտրտված, հվ–ում՝ ցածր, հաճախ ճահճապատ, կազմված են ավազներից, կավերից։ Օ․ լ–ում կա 1369 կղզի։ Լիճ են թափվում Շույա, Վիտեգրա, Վոդլա, Սունա և այլ գետեր, արտահոսում՝ Սվիրը։ Օ․ լ–ի հոսքը կարգավորվում է Վերին Սվիրի հէկով։ Ջրի մակարդակի տարեկան միջին տատանումը մոտ 50 սմ է, բացարձակը՝ մոտ 190 սմ։ Սառցակա– լում է նոյեմբերից մինչև մայիս։ Զրերը քաղցրահամ են։ Լճում կան 47 տեսակ ձկներ, որոնցից 17-ը ունեն արդյունագոր– ծական նշանակություն։ Բելոմորսկ Բալ– թյան ջրանցքով միացած է Բալթիկ և Սպիտակ ծովերի ավազաններին, Վոլգա– Բալթյան ջրանցքով՝ Վոլգայի ավազանին։ Օ․ լ–ի Կիժի կղզում է ժողովրդական փայ– տե ճարտ․ հուշարձանների թանգարան– արգելոցը։ Լճի ափերին են Պետրոզա– վոդսկ, Կոնդոպոգա, Մեդվեժիեգորսկ քա– ղաքները։ 0’ՆԷՏԼ, 0’Ն ի ւ (O’Neill), Ցուջին (1888- 1953), ամերիկացի դրամատուրգ։ Սովո– րել է կաթոլիկական դպրոցում և կոլեջում։ 1906-ին ընդունվել է Պրինսթոնի համալ– սարանը (չի ավարտել)։ «Աստծո բոլոր մանուկներն ունեն թևեր» (հրտ․ և բեմ․ 1924), «Կիրքը ծփիների տակ» (հրտ․ և բեմ․ 1925, հայ․ բեմ․ 1928), «Միլիոնա– տեր Մարկոն» (1927, բեմ․ 1928) պիեսնե– րում Օ’ Ն․ ներկայացրել է անհատի կեր– պարանազրկումը կապիտ․ հասարակու– թյան մեջ, ռասայական խնդիրները, քննա– դատել բուրժ․ քաղաքակրթությունը ևն։ 20-ական թթ․ վերջերին Օ’ Ն–ի ստեղծա– գործության մեջ նկատվում է որոշ ճգնա– ժամ («Տարօրինակ միջերգ», 1928, պիես)։ Ուշ շրջանի պիեսներից են՝ «Դինամո» (1929), «Անվերջանալի օրեր» (1934), «Սառցավաճառն անրջում է» (1939, հրտ․ 1946)։ Ինքնակենսագրական պիեսներից հատկապես արժեքավոր են «Լուսին՝ ապօ– րինի զավակների համար» (1942, հրտ․ 1945, բեմ․ 1957) և «Երկար օրը ձգվում է մինչև կեսգիշեր» (1941, բեմ․ 1956)։ Օ’ Ն–ի դրամատուրգիային բնորոշ է ռեալիզմի համադրումը նատուրալիզմին և էքսպրե– սիոնիզմին։ Նոբելյան մրցանակ (1936)։ Գրկ․ XX դ․ արտասահմանյան դրամատուր– գիա, հ․ 1, Ե․, 1983, էջ 7-78, 503-508։

ՕՆԻՒԻԱ (< հուն, ovug – եղունգ), եղունգների հիվանդություն։ Պատճառնե– րը բազմաթիվ են։ Լինում է ոչ սնկային (եղունգների ապաճումներ) և սնկային (օնիխոմիկոզ) Օ․։ Ոչ սնկա– յին Օ․ առաջանում է որոշ մաշկային (էկզեմա, պսորիազ, կարմիր, տափակ որքին ևն), ինչպես նաև նյարդային հա– մակարգի, ներզատիչ գեղձերի, արյան հիվանդությունների, պարբերական հի– վանդության և ավիտամինոզների ժամա– նակ։ Ախտանշանները բազմազան են․ եղունգների մակերևույթի վրա նկատ– վում են ակոսներ, փոսիկներ, եղնգաթեր– թիկները հաստանում են, պղտորվում, եղունգահունից անջատվում։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հիվանդության վերացում, վի– տամիններ (հատկապես «А»), փափկաց– նող և եղունգների սնուցումը բարելավող քսուքներ, ձեռքերի ու ոտքերի տաք լո– գանքներ և մերսում, ներքին ընդունման համար՝ սննդային ժելատին։ Բուժական միջոցները պետք է լինեն տևական։ Սնկային Օ․ զարգանում է որպես մի շարք սնկային հիվանդությունների մաս– նավոր արտահայտություն։ Ախտանշան– ները կախված են հարուցիչ–սնկիկների տեսակից։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հի– վանդության վերացում, եղունգաթերթիկ– ների մասնակի կամ լրիվ հեռացում, սնկասպան դեղանյութերի օգտագործում։ Կանխարգել ու մը․ ոտքերի ու ձեռ– քերի մաշկի սնկային հիվանդություննե– րի ժամանակին բուժում։ է․ Դանիեչյան ՕՆԻԻ»ՈՖՈՐՆԵՐ (Onychophora), առաջ– նաարախեայիններ, ցամաքա– յին անողնաշարավոր կենդանիների տիպ (մոտ 70 տեսակ)։ Որդանման են, երկա– րությունը մինչև 10–15 սմ։ Պատված են Փափուկ ծալքավոր կուտիկուլայով։ Շնչում են օղակիր խողովակներով՝ տրախեաներով, նյարդային համակարգը սանդղաձև է։ Բաժանասեռ են, կենդա– նածին։ Տարածված են հվ․ կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ խոնավասեր են։ Ապրում են անտառի խոնավ փռոցի մեջ, քարերի տակ։ Չոր տեղերում խրվում են հողի մեջ։ Ջ․ Գրիգորյան․

ՕՆԻՔՍ, տես իսացեդոԱ։

ՕՆԿՈՏԻԿ ՃՆՇՈՒՄ (< հուն․ OYXOg – ծավալ, զանգված), կ ո լ ո ի դ ա–օ ս մո– տիկ ճ ն շ ու մ, օսմոտիկ ճնշման այն մասը, որն ստեղծվում է լուծույթի բարձրա– մոլեկուլային բաղադրիչներով։ Չնայած Օ․ ճ․ մարդու արյան պլազմայում կազ– մում է օսմոտիկ ճնշման 0,5%–ը (3– 4 կնքմ2), սակայն կարևորագույն դեր է կատարում միջբջջային հեղուկի, առաջ– նային մեզի առաջացման պրոցեսներում։ ՕՆՈՆ, գետ ՄԺՀ–ում և ՌՍՖՍՀ Չիտայի մարզում, Շիլկայի աջակողմյան կազմա– րարն է։ Երկարությունը 1032 կմ է, ավա– զանը՝ 96200 կմ2։ Սկիզբ է առնում խեն– տեյ բարձրավանդակից։

ՕՆՍՈՐ (Ունսոր) ԱԼ ՄԱԱԼԻ Քեյ Քավուս (1021–98), պարսիկ գրող։ խոշոր ֆեոդալ։ Ֆարսի լեզվով առաջին հայտնի արձակ ստեղծագործության՝ («Ղաբուս–Նամե») բարոյա–խրատական ժող–ի հեղինակը։ Գիրքը (44 գլուխ) սովորեցնում է, թե մարդ ինչպես պետք է իրեն պահի կյանքի այլե– վայլ պարագաներում։ Օ․ ալ Մ–ի բարո– յախոսությունը, ըստ էության, հարմար– վողականության բնույթ է կրում։ «Ղա– բուս–Նամե»-ն, որ գրված է կենդանի ու պատկերավոր լեզվով, պարսկ․ ու տա– ջիկ․ դասական գեղարվեստ, արձակի նշանավոր հուշարձաններից է։ Գրկ․ История персидской и таджикской литературы, М․, 1970․

ՕՆՏԱՐԻՈ (Ontario), լիճ ԱՄՆ–ում և Կա– նադայում, Մեծ լճերի համակարգում։ Մա– կերեսը 19,5 հզ․ կմ2 է, խորությունը՝ մին– չև 236 մ։ Օ․ է թափվում Նիագարա գետը, սկիզբ առնում՝ Ս․ Լավրենտիոս գետը։ Նավարկելի Ուելենդ ջրանցքով միանում է էրի լճին, էրի ջրանցքով՝ Հուդզոն գե– տին։ Օ–ի ափերին են Տորոնտո, Համիլ– տոն, Կինգսթոն (Կանադա), Ռոչեստր (ԱՄՆ) քաղաք–նավահանգիստները։

ՕՆՏԱՐԻՈ (Ontario), նահանգ Կանադա– յում։ Տարածությունը 1068,6 հզ․ կմ2 է, բն․՝ 9,1 մլն (գերակշռող մասը՝ քաղաքային, 1981)։ Վարչական կենտրոնն ու խոշորա– գույն քաղաքը Տորոնտոն է։ Օ–ի տարած– քում է երկրի մայրաքաղաք Օտտավան։ Օ–ի տարածքի մեծ մասը գտնվում է Լավ– րենտյան բարձրության սահմաններում։ Հվ–ում Մեծ լճերն են։ Կլիման բարեխառն է, գետային ցանցը՝ խիտ։ Առավելապես անտառային բուսածածկույթ է։ Օ․ Կա– նադայի տնտեսապես առավել զարգացած նահանգներից է։ Վերամշակող արդյունա– բերության ավելի քան 1 /2-ը և հանքարդ– յունահանող արդյունաբերության 1/4-ը բաժին են ընկնում Օ–ին։

ՕՆՏՈԳԵՆԷձ (< հուն, ov, սեռ․ հոլով՝ 6vto£ – գոյ և – ծագում, զար– գացում), անհատական զարգա– ցա, մ, պրոցեսների ամբողջություն, որոնք տեղի են ունենում օրգանիզմի բնա–