Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/735

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էությունը։ Հինգ արշավանք է ձեոնարկել Իտալիա (1154–55, 1158–62, 1163–64, 1166–68, 1174–78)՝ փորձելով վերացնել լոմբարդԱւկան քաղաքների ինքնավարու– թյունը, սակայն այդ քաղաքները, համա– խմբվելով U դաշինք կնքելով Հռոմի պա– պի հետ, 1176-ին ջախջախիչ պարտության՛ են մատնել Ֆ․ I-ի զորքերին և ստիպել նրան հրաժարվել այդ քաղաքականու– թյունից։ Ֆ․ I-ի օրոք «Հռոմեական սրբա– զան կայսրությունը» հասել է արտաքին փայլի գագաթնակետին, սակայն նրա քա– ղաքականությունը (Գերմանիայում մըր– ցակցող ֆեոդալների խմբերի միջե խուսա– նավելը) նպաստել է իշխանների դիրքերի ամրապնդմանը և թագավորական իշխա– նության հետագա թուլացմանը։ Ֆ․ I խա– չակրաց 3-րդ արշավանքի ժամանակ խեղդվել է Կիլիկիայի Սելեկիա գետում։ ՖՈԻԴՐԻՒ II (Friedrich) (1712–1786»), Պրուսիայի թագավոր 1740-ից։ Հոհենցո– էերնն երի դինաստիայից։ Զորավար։ Ֆրիղրիխ Վիչհեչմ /-ի որդին։ Ի շահ պրուս, յունկերության ձեռնարկել է լայն զավթում– ներ։ Ավսարիական ժառանգության բա– ժանման ժամանակ Ավստրիայից զավթել է Սիլեզիայի մի մասը։ Դաշնակցելով Անգլբայի հետ և հարձակվելով Սաքսո– նիայի վրա՝ սանձազերծել է Յոթնամյա ւցաաերազմ /756–/763-ը։ Ռեչ Պոսպո– լիտայի 1-ին բաժանման (1772) հետե– ւանքով Պրուսիային է միացրել Վիսլայի ստորին հոսանքի շրջանում գտնվող տա– րածքները։ Ֆ․ II իրեն ներկայացրել է իբրև ֆրանս․ լուսավորիչներին մոտ կանգնած անձնա– վորություն և իրականացրել է մի շարք ռե– ֆորմներ լուսավորյալ բացարձակապե– տության ոգով։ Վերացրել է տանջանքնե– րը, պարզեցրել դատավարությունը, ընդ– լայնել տարրական կրթությունը, վարել է կրոն, հանդուրժողության քաղաքակա– նություն են։ Ֆ․ II եղել է իր ժամանակաշրջանի խո– շոր ռազմ, գործիչ և զորավար։ Ստեղծել է Արմ․ էվրոպայում ուժեղագույնը և Լա– վագույնը համարվող բանակ (շուրշ 200 հզ․ մարդ)։ Պրուսիան Փաստորեն վերածվեւ է ռազմ, ճամբարի, բնակչության մեծ մասն աշխատում էր բանակի համար։ Մարտա– վարության բնագավառում Ֆ․ II կաւոա– րելագործել է գծային մարտակարգը՝ թևերից մեկն ուժեղացնելով հետևակի լրացուցիչ գծաշարով և այն դարձնելով հարձակվող թև։ Ֆ․ П-ի պրուս, ռազմ, համակարգը պահպանվել է մինչև XIX դ․ սկիզբը և ընդօրինակվեւ է Արմ» Եվ– րոպայի երկրներում ու Ռուսաստանում, սակայն լիակատար անհաջողության է մատնվել ֆրանս․ հեղափոխ․ և նապո– լեոնյան բանակների դեմ պատերազմ– ներում։ Գրկ․ Эпштейн А․ Д․, История Герма– нии от позднего средневековья до революции 1848 г․, М․, 1961, гл․ 5․ ՖՐԻԴՐՒՒ (Friedrich) Յոհաննես (1893– 1972), գերմանացի լեզվաբան, Մաքսո– նական ԳԱ անդամ։ Մովորել է Լայպցիգի համալսարանում։ Նույն համալսարանի (1929-իժ), Արմ․ Բեռլինի (1950-ից) հա– մալսարանի պրոֆ․։ Հիմնական աշխա– տանքները վերաբերում են խեթագիտու– թյանը (շարունակել ու զարգացրել է խե– թերենը վերծանող Բ․ Հրոզնու գործը)։ Ուսումնասիրել է խուռիերեն, ուրարտ․, փյունիկ, լեզուները, գրել մայա ընտա– նիքի կիչե հնդկացիների քերականու– թյունը։ Հեղինակ է գրի պատմության ու վերծանման վերաբերյալ ընդհանրաց– նող մի քանի աշխատությունների։ Երկ․ Beitrage zur Grammatik und Lexicon des chaldischen, <Caucasica>, VII–VIIJ, 1931; Hethitisches Worterbuch, Hft․ 1–3, Hdlb․, 1957–66; Hethitisches Elementarbuch, 2 Aufl․, Bd 1–2, Hdlb․, 1960–67; Geschichte def Schrift, Hdlb․, 1966; Краткая грамматика хеттского языка, М․, 1952; Дешифровка забытых письменностей и языков, М․, 1961} История письма, М-, 1979․ Գրկ․ Festschrift J․, Friedrichzum65․ Ge- burtstag․․․, Hdlb․, 1959․ ՖՐԻԴՐԻՒ ՎԻԼՀԷԼԱ I (Friedrich Wilhelm) (1688–1740), Պրուսիայի թագավոր 1713-ից։ Հոհենցոչերնների դինաստիա– յից։ Դրել է պրուս, ռազմամոլության հիմ– քերը, ուժեղացրել բյուրոկրատական ապարատը։ Ֆ․ Վ․ I-ի մեջ մարմնավորվել են պրուսականության (շովինիզմ, ատե– լություն այլ ժողովուրդների նկատմամբ, կոպիտ ուժի պաշտամունք, ատելություն մշակույթի և առաջադիմության նկատ– մամբ ևն) հիմնական գծերը։ Գրականու– թյան մեջ Ֆ․ Վ․ I-ին անվանում են «ֆելդ– ֆեբել գահի վրա»։ ՖՐԻԴՐԻՒ ՎԻԼՀԵԼՍ* IV (Friedrich Wil– helm) (1795–1861), Պրուսիայի թագավոր 1840-ից։ Հոհենցոչերնների դինաստիա– յից։ Նպաստել է 1848–49-ի հեղափոխու– թյան ճնշմանը և Պրուսիայում դաժան ռեակցիայի հաստատմանը, այնուամե– նայնիվ հարկադրված ընդունել է սահմա– նադրություն (գործողության մեջ է մտել 1850-ից)։ 1849-ի գարնանը հրաժարվեւ է Ֆրանկֆուրաի ազգային ժողով 1848– /849-ի առաջարկած կայսերական թագից։ 1857-ին հոգեկան խանգարման հետեւան– քով հեռացել է պետ․ գործերից, նրա եղ– բայր Վիլհելմը հայտարարվել է խնամա< կալ։ ՖՐՐՋ (ֆրանս․ frise), տես Գուռի։ ՖՐԻ&ԵՐԷՆ, ֆրիզների լեզուն։ Պատկա– նում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի գերմ․ լեզուների արմ․ խմբին։ Խոսվում է Նի– դերլանդների Ֆրիսլանդիա նահանգում, Տերհելլինգ, Մխիրմոն–Նիկոգ կղզինե– րում (մոտ 350 հզ․ մարդ), ինչպես նաև ԳՖՀ–ի որոշ տարածքներում (մոտ 19 հզ․ մարդ)։ ՖՐ1*&ՆԵՐ, ժողովուրդ։ Բնակվում են Նի– դերլանդներում (գլխավորապես՝ Ֆրիս– լանդիա նահանգում), ինչպես նաև ԳՖՀ–ի հս–արմ․ շրջաններում, ներառյալ՝ Հս– Ֆրիզական կղզիները և Հելհոլանդ կըղ– զին։ Ընդհանուր թիվը՝ 410 հզ․ (1979)։ խոսում են ֆրիզերեն։ Հավատացյալները կալվինականներ են։ ՖՐԻԹԱՈհՆ (Freetown), Սիեռա Լեռնեի մայրաքաղաքը։ Մոտ 400 հզ․ բն․ (1984)։ Երկրի քաղ․, ֆինանս․, առևտրա–արդ․ և մշակութային կենտրոնն է, կարևոր նա– վահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կա նավանորոգում, սննդի և թեթև արդյունաբերություն, մոտակայքում՝ մի– ջազգ․ օդանավակայան։ Ունի համալսա– րան, աեխ․ ինսա․, ազգ․ թանգարան։ Հիքնադրվել է 1792-ին։

ՖՐԻԹՐԵԴԵՐԱԿԱՆՈՒԹՅՈհՆ (‹ անգլ․ fren free – ազատ առևտուր), ուղղություն արդ․ բուրժուազիայի տնտ․ տեսության և քաղաքականության մեջ, որն առաջադրում է առևտրի ազատությանը և մասնավոր ձեռնարկատիրական գործունեությանը պետության չմիջամտելու պահանջներ։

Ֆ–յանը հարողների շարժումն առաջացել է Մեծ Բրիտանիայում, XVIII դ․ վերջին։ Արդի պայմաններում Ֆ–յան որոշ սկզբունքներ իրականացվում են միայն ինտեգրացիոն ներփակ խմբավորումների («Ընդհանուր շուկա», «Ազատ առևտրի եվրոպական միավորում») շրջանակներում։

ՖՐԻԿ (մոտ 1230-ական թթ․– մոտ 1310- ական թթ․), միջնադարյան հայ բանաս– տեղծ։ Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել, հայտնի են միայն հոր և հոր եղբոր անունները՝ Թագվոշ և Դո– դոնա։ Ֆ–ի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կա– տարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեփքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մա– սասչիներից (մոնղու․ բանակին հանդեր– ձանք, ձի, զենք մատակարարողներ) մե– կի ընկերակիցը («օրթախ») դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտՏւել, վանական դառնալ, սակայն պարզ չէ՝| դարձե՛լ է, թե ոչ։ Երիտասարդ հասակում Ֆ․ գրել է սիրո և ուրախության հայրեններ, մասալներ ու առակներ, որոնք մեզ չեն հասել։․Հետա– գայում, զրկվելով տուն ու տեղից, ստեղ– ծել է սոցիալ․ սուր բովանդակությամբ բանքեր։ Նրա ստեղծագործության կարե– վոր թեմաներն են դարձել ազգ․ ու սոցիալ, խնդիրները։ Մոնղոլ․ աիւսազեաության շրջանի գեղարվեստ, արձագանքն են Ֆ–ի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդեմ ֆա– լաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն– Ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»։ «Ընդդեմ ֆալաքին․․․» քերթվա– ծում Ֆ․ գրում է․ «Հիմիկ դժարեց բաներս, որ| թաթարն եղաւ թագաւոր․ Զըրկեց զա– մենայն աշխարհս Ու զգողերն եդիր մե– ծպւոր»։ Ազգ․ քաղ․ խնդիրն առավել սուր է արծարծված «Վասն Արղուն–Ղանին և Բուղային» և «Գանգատ» բանաստեղծու– թյուններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալ․ խնդրի հետ զուգադրված։ Դկռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆ․ ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորնե– րին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի, այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ աստված։ «Գանգատ» բւսնասաեղծության մեջ Ֆ․ վեճի մեջ է մանում ուղղակի աստծու հետ։ խորհելով