Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակ առաջադրել և զսպնլ շարժումները։ Ա–ին չենթարկվելը հիմնականում կախված է մարդու բարոյա–կամային հատկանիշներից։ Քրեական իրավունքում Ա․ դիտվում է որպես արարքը մեղմացնող հանգամանք, եթե առաջացել է տուժողի կողմից բռնություն, ծանր վիրավորանք և կամ այնպիսի հակաօրինական գործողություններ թույլ տալու հետևանքով, որոնք առաջացրել կամ կարող էին առաջացնել հանցավորի, նրա հարազատների համար ծանր հետևանքներ։

Մ․ Մազմանյան

ԱՖԵՅԱՆ Պողոս Պետրոսի (30․ 4․ 1924, Պլովդիվ, Բուլղարիա 18․ 2․ 1969, Պլովդիվ), հայ ռեժիսոր։ Կրթությունն ստացել է Պլովդիվի հայկ․ դպրոցում, գործունեությունն սկսել՝ Սոֆիայի ժող․ օպերայի երգչախմբում։ Ավելի ուշ մասնագիտացել է Դերմանիայում։ 1956-ին Պլովդիվի ժող․ օպերայում տվել է իր առաջին բեմադրությունը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, այնուհետև՝ բեմադրություններ Սոֆիայի ժող․ օպերայում։ 1959–69-ին (ընդհատումներով) եղել է Պլովդիվի ժող․ օպերայի գլխավոր ռեժիսորը, բեմադրել Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Մոցարտի «Ֆիգարոյի

Պ․ Պ․ Աֆեյան

հարսանիքը», Բիզեի «Կարմեն», Չիմարովայի «Գաղտնի ամուսնություն», բուլղարական օպերաներ՝ Պ․ Խաջիևի «Անզուսպ կտրիճ»-ը, «Միլիոնատերը», Գ․ Աթանասովի «Գերգանա»-ն, առաջին անգամ Բուլղարիայում՝ Բեռնշտայնի «Վեստսայդյան պատմություն»-ը, Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»։ 1965–66-ին Ա․ եղել է Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրել Վագների «Տանհոյզեր» (1965) և Զ․ Կ․ Մենոաաիի «Հյուպատոս» (1966) օպերաները։ Բեմադրություններ է արել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում։ Ա–ի ռեժիսորական արվեստին բնորոշ էր բեմական գործողության և երաժշտական կերպարների օրգանական միաձուլումը, հոգեբանական խորությունը և արդիականության սուր զգացողությունը։ է․ Սեսան

ԱՖԻՆԱԺ (ֆրանս․ affinage գտում), տես Զւոում մեւոաղների։ ԱՖԻՆԱԿԱՆԶԵՎԱՓՈ ԻՈՒԹՅՈՒՆ (< լատ․ affinis կից, հարևան), հարթության (տարածության) կետային փոխմիարժեք համապատասխանություն, երբ ուղղագիծ դասավորությամբ ցանկացած երեք կետերի համապատասխանում են ուղղագիծ դասավորված կետեր։ Ա․ ձ․ ուղիղը ձևափոխում է ուղղի, պահպանում ուղիղների գուգահեռությունը, ուղղի վրա գտնվող А, В, С կետերի АВ = ВС պարզ հարաբերությունը։ Բացի այդ, տարածության Ա․ ձ․ հարթությունը ձևափոխում է հարթության՝ պահպանելով հարթությունների զուգահեռությունը։ Հարթության Ա․ ձ․ անալիտիկորեն իրականացվում է х¹ = а + x + b¹y + c¹, у1 = а²х + b²y + с² բանաձևերով, որտեղ (х, у) և (х¹, y¹)-ը համապատասխանաբար կետի և նրա աֆինական պատկերի կոորդինատներն են որևէ դեկարտյան կոորդինատական համակարգում, ընդ որում՝


Qj*’ = aib2–a2bi=f=0։

Իրար հաջորդող ցանկացած երկու Ա․ ձ–ների արդյունքը նորից Ա․ ձ․ է, որը կոչվում է նրանց արտադրյալ։ Ա․ ձ–ների բազմությունը այդպիսի «բազմապատկման» գործողության նկատմամբ կազմում է խումբ։ Հարթ (տարածական) պատկերի այն հատկությունը, որը չի փոխվում (ինվարիանտ է մնում) հարթության (տարածության) ցանկացած Ա․ ձ–յան ժամանակ, կոչվում է նրա աֆինական հատկություն (աֆինական ինվարիանտ)։ Հարթ (տարածական) պատկերների աֆինական հատկություններն ուսումնասիրող երկրաչափությունը կոչվում է հարթության (տարածության) աֆինական երկրաչափություն։ էվկլիդեսյան երկրաչափության «ուղիղ», «ուղիղների զուգահեռություն», «եռանկյուն», «մակերեսների, ծավալների հարաբերություն» և այլ գաղափարներ մնում են ինվարիանտ Ա․ ձ–ների նկատմամբ։ Մինչդեռ, օրինակ, հատվածի, անկյան, մակերեսի, ծավալի և այլ մեծություններ փոփոխվում են որոշ Ա․ ձ–ների դեպքում, հետևաբար աֆինական ինվարիանտներ չեն։ Ն․ Գասպարյան


ԱՖԻՈՆ-ԿԱՐԱՀԻՍԱՐ (Afyonkarahisar), Կարահիսար, նաև կոչվել է Աֆիոնի Մ և դղյակ, քաղաք Թուրքիայում, համանուն վիլայեթի կենտրոնը։ 43,6 հզ․ բն․ (1965)։ աոամբուլից, Իզմիրից, Կոնիայից եկող երկաթուղիների հանգույց է։ Ունի հաշիշի հումքի մշակման, գորգագործական, ցեմենտի և սննդի արդ․ ձեռնարկություններ։ 1914-ին ուներ 27 հզ․ բնակիչ (8 հզ․ հայ)։ Զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Հայերն ունեին 2 առաքելական (Ս․ Աստվածածին, Ս․ Թորոս) և 1 բողոքական եկեղեցի, 6 վարժարան ու 1 մանկապարտեզ։ Հայ բնակչության մի մասը զոհ գնաց 1895-ի համիդյան ջարդերին, մյուսը՝ 1915-ի Մեծ եղեռնին։ Ն․ Միքայեչյան


ԱՖՂԱՆԵՐԵՆ, տես Փուշթու լեզու։


ԱՖՂԱՆՆԵՐ (ինքնանվանումը՝ փուշթուներ), Աֆղանստանի հիմնական ազգը (14 մլն․ բնակչությունից՝ ավելի քան 8 մլն․, 1967)։ Բնակվում են գլխավորապես Աֆղանստանի հվ–ում։ Ա․ պահպանում են դարի (ֆարսի) լեզուն, իսկ 1936-ից դարիին զուգահեռ պետական լեզու է նաև փուշթուն։ Հիմնականում սունի, մասամբ էլ շիա մահմեդականներ են։ Ա–ի ձևավորմանը մասնակցել են հնդ․, տաջ․, հավանաբար՝ նաև թուրք, տարրերը։ Առաջին անգամ հիշատակվում են VI դ․։ Աֆղանական ազգությունը վերջնականապես ձևավորվել է XVI XVII դդ․՝ ֆեոդալական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց։ Նստակյաց Ա․ զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ, իսկ քոչվորները և կիսաքոչվորները (մոտ 2 մլն․)՝ միայն անասնապահությամբ։


ԱՖՂԱՆՍՏԱՆ I․ Ընդհանուր տեղեկություններ 170 II․Պետական կարգը 170 III․ Բնությունը 170 IV․ Բնակչությունը 171 V․ Պատմական ակնարկ 171 VI․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 172 VII․ Առողջապահությունը 173 VIII․ Լուսավորությունը 173 IX․ Գիտությունը և գիտական հիմնարկությունները 173 X․ Մամուլը և ռադիոն 174 XI․ Գրականությունը t174 XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը t174 XIII․ Երաժշտությունը • t174 XIV․ Թատրոնը 174 I․ Ընդհանուր տեղեկություններ Ա․ պետություն է Ասիայում, Միջին Արեվելքում։ Սահմանակից է ՍՍՀՄ–ին (սովետա–աֆղանական սահմանի երկարությունը մոտ 2350 կմ է), Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին ու Իրանին։ Տարածությունը 555 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 17,4 մլն․ (1972)։ Մայրաքաղաքը՝ Քաբուլ։ Վարչականորեն բաժանվում է 28 վիլայեթի։

Պատկերազարդումը աես աղ․ XII, 160161 էջերի, քարտեզը՝ 168–169 էջերի միջև՝ ներդիրներում։

II․ Պետական կարգը 1973-ի հուլիսի 17-ից հանրապետություն․ մինչ այդ եղել է սահմանադրական միապետություն։

III․ Բնությունը Տերիտորիայի մոտ 3/4-ը լեռնային է, դժվարամատչելի և քիչ ուսումնասիրված։ Ա–ի հս–արլ–ում ձգվում են Հինդուկուշի հովհարաձև տարածվող լեռնաշղթաները, առավել բարձրը՝ Տիրգարանն է՝ 6729 մ, ծածկված սառցադաշւոերով։ Հինդուկուշից հվ․ ձգվում են կենտրոնական Ա–ի միջին բարձրության խիստ պենեպլենացված և արմ–ում մասնատված լեռները (Մազար, Կոհի–Հուրդ մինչև 4000 Վ բարձրությամբ), որոնք առաջացնում են Հազարաջատ բարձրավանդակը։ Երկրի հվ–ում և հվ–արմ–ում կան մի շարք բարձրադիր հարթավայրեր ու անապատային գոգավորություններ (Ռեգիստան ու Հարմսիր ավազային և Դաշտի–Մարգո քարային ու կավային անապատները)։ Իրանի և Պակիստանի սահմանամերձ մասում տարածված են աղուտներ և լճեր։ Արլ․ սահմանի երկայնքով ձգվում է Սուլեյմանի լեռնաբազուկների նեղ շերտը։