առևտրական բուրժուազիան։ Ամիրա Հաբիբուլայի ժամանակ (1901 – 1919) փորձեր արվեցին եվրոպականացնել պետական ապարատը։ Այս շրջանում սկիզբ առավ երիտաֆղանների շարժումը։ 1914 – 1918-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ա․ չեզոքություն պահպանեց։
1919-ի փետրվարին ամիրա դարձավ Ամանուլլահ–իանը, որի կառավարությունը ղեկավարվում էր երիտաֆղանների․ գաղափարներով։ 1919-ի փետր․ 28-ին Ամանուլլահ–խանը հռչակեց Ա–ի անկախությունը։ Մերժելով անգլո–աֆղանական իրավահավասար հարաբերություններ հաստատելու Ա–ի առաջարկը՝ Անգլիան սանձազերծեց 3-րդ անգլո–աֆղանական պատերազմը (1919-ի մայիս–հունիս)։ Սովետական Ռուսաստանի աջակցությունը Ա–ին և հակաիմպերիալիստական շարժումը Արևելքում ստիպեցին Անգլիային ճանաչելու Ա–ի անկախությունը։ 1921-ի փետրվարին կնքվեց Սովետա–աֆղանական բարեկամության պայմանագիր։ 1919– 1923-ին Ա–ում անցկացված բարեփոխումները նպաստեցին երկրի ֆեոդալական հետամնացության հաղթահարմանը և կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը։ 1923-ին հռչակվեց Ա–ի առաջին սահմանադրությունը։ Բուրժուական վերափոխումները հանդիպեցին խաների և հոգևորականության դիմադրությանը, որոնք վայելում էին անգլ․ իմպերիալիզմի աջակցությունը։ 1928-ի վերջին երկրում ծայր առավ հակակառավարական ապստամբություն Բաչայի Սակաոյի գլխավորությամբ։ Ամանուլլահ–խանը հրաժարվեց գահից։ Բաչայի Սակաոյի դեմ հանդես եկավ Ամանուլլահ–խանի նախկին ռազմական մինիստր Մուհամմեդ Նադիրը, որը 1929-ի հոկտեմբերին, ազգային ուժերի աջակցությամբ գրավելով Քաբուլը, հռչակվեց թագավոր և դարձավ կառավարող նոր դինաստիայի հիմնադիրը։ 1933-ին Ա–ի թագավոր դարձավ Նադիրի որդի Մուհամմեդ Զահիր–Շահը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ա․ չեզոքություն պահպանեց։ Պատերազմից հետո, օգտվելով Ա–ի տնտ․ դժվարություններից, ԱՄՆ–ը նրան պարտադրեց ծանր փոխառություններ։ 1950-ական թթ․ Ա–ի տնտեսության մեջ սկսեց թափանցել նաև արևմտագերմ․ կապիտալը։ Մուհամմեդ Դաուդի կառավարության օրոք (1953– 1963), արտաքին առևտրի ասպարեզում ստեղծվեցին պետ․ կազմակերպություններ և բաժնետիրական խառն ընկերություն։ Պետ․ վերահսկողություն սահմանվեց արդ․ ձեռնարկությունների և բանկերի գործունեության նկատմամբ․ Զարկ տրվեց ոռոգման ցանցի ընդլայնմանը և ճանապարհաշինարարությանը։
1950–60-ական թթ․ Ա․ նշանակալիորեն ընդլայնեց համագործակցությունը ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների հետ, որը կարևոր դեր խաղաց նրա տնտեսության հետագա զարգացման գործում։
1963–65-ին Մուհամմեդ Յուսուֆի կաբինետի կողմից անցկացվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնց նպատակն էր պետ․ հաստատությունները հարմարեցնել երկրի կապիտալիստական զարգացմանը։ 1964-ի սահմանադրությունը նպաստեց երկրի հասարակական–քաղ․ կյանքի աշխուժացմանը։ Սակայն միապե–տական վարչակարգը խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը։ Պետ․ ապարատի կոռուպցիան, հակադեմոկրատական ներքին քաղաքականությունը առաջ էին բերում բնակչության լայն խավերի դժգոհությունը։ 1973-ի հուլիսի 17-ին աֆղանական բանակը պետ․ հեղաշրջում կատարեց և Ա․ հռչակեց հանրապետություն։ Երկրի ղեկավարությունն անցավ հանրապետության Կենտրոնական կոմիտեին Մուհամմեդ Դաուդի գլխավորությամբ․ վերջինս դարձավ պետության գլուխ և պրեմիեր–մինիստր։ Հանրապետական կառավարությունը նախանշել է սոցիալ–տնտ․ լայն բարեփոխություններ Ա–ում․ ներդաշնակորեն զարգացած պլանային ազգային անկախ տնտեսության ստեղծում, հողային ռեֆորմ՝ հօգուտ բնակչության մեծամասնության, ընդհանուր անվճար տարրական ուսուցում, կանանց իրավահավասարություն՝ տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառներում։
Արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչպես ասված է հանրապետության ծրագրային հայտարարության մեջ, Ա․ կվարի դրական և ակտիվ չեզոքության, ռազմ․ խմբավորումներին չմիանալու, ՄԱԿ–ի կանոնադրությունը հարգելու, աշխարհի բոլոր խաղաղասեր երկրների հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման քաղաքականություն։
1973-ի հուլիսի 20-ին սովետական կառավարությունը ճանաչեց Աֆղանստանի Հանրապետությունը։
VI․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Ա․ ագրարային երկիր է։ Ֆեոդալական և կիսաֆեոդալական մնացուկների կողքին զարգանում են կապիտալիստական արտադրահարաբերությունները։ Տնտեսության հիմքն են կազմում ոռոգովի հողագործությունն ու արոտային անասնապահությունը։ Գյուղատնտեսությունը տալիս է ազգային համախառն արտադրանքի մոտ 80%, արդյունաբերությունը՝ 8%։ Ֆաբրիկագործարանային արդյունաբերությունը նոր է զարգանում։ 1950-ական թթ․ ժող․ տնտեսությունը զարգացնելու նպատակով կառավարությունն անցկացրեց կարևոր միջոցառումներ, որոնք հնարավորություն ստեղծեցին անցնելու տնտ․ երկարատև պլանավորման։ Ա․ իրականացրել է տնտ․ զարգացման երեք հնգամյակ։ Նրա տնտ․ շինարարությանը մեծապես օգնում ես ՍՍՀՄ–ը և սոցիալիստական մյուս երկրները։
Գյուղատնտեսությունը։ Ա–ի մեծ մասի համար բնորոշ է նստակյաց երկրագործական և քոչվորական ու կիսաքոչվորական անասնապահական տիպի տնտեսությունների զուգորդումը։ Գերակշռում է երկրագործությունը։ Գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է, հենվում է սակավահող ու բնավարձակալ գյուղացիների ձեռքի աշխատանքի վրա։ Գերակշռում է խոշոր կալվածատիրությունը։ 20 հա-ից ավելի հող ունեցող 40 հզ․ կալվածատերերի ձեռքին է մշակովի բոլոր հողերի 73% ։ Ավելի քան 500 հզ․ գյուղացիական ընտանիքներ հողազուրկ են, հողը վարձակալում են կալվածատերերից։ Պետությանն - են պատկանում հիմնականում ամայի հողերը, արոտավայրերը, ինչպես նաև անտառներն ու այն հողակտորները, որտեղ օգտակար հանածոներ են հայտնաբերվել։ Ա–ի մշակվող հողերի ընդհանուր տարածությունը մոտ 7,8 մլն․