Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահագործվում են 1% կապար և ցինկ պարունակող հանքանյութերը։ ՍՍՀՄ–ում Բ․ հ․ պարունակող խոշոր հանքավայրեր կան Ղազախսաանում, Միջին Ասիայում, Անդր

ԲԱԶՄԱՄՅԱ ԲՈՒՅՍԵՐ, երկարակյաց բույսեր։ Արտաքին տեսքով և կենսաբանական առանձնահատկություններով Բ․ բ․ միմյանցից խիստ տարբերվում են։ Դրանց մեջ մեծ խումբ են կազմում խոտաբույսերը։ Բ․ բ–ի կյանքի տևողությունը տատանվում է․ ավելի երկարակյաց են ծառերն ու թփերը (օրինակ՝ սովորական կաղնին ապրում է 500–1000, երբեմն՝ մինչև 2000, եղևնին՝ մինչև 250–300, սոճիները՝ մինչև 350–500, կեչին և կաղամախին՝ 100–150 տարի)։ Բոլոր Բ․ բ․ համարյա բազմապտղաբեր բույսեր են։ Ե․ Ղազաբյան


ԲԱԶՄԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, պոլիզամիա (<պոչի․․․ և հուն․ – ամուսնություն)։ 1․ Բ․ կենդանիների, տարբեր սեռի անհատների միջև եղած հարաբերություն, երբ մեկ արուն բազմացման շրջանում բեղմնավորում է մի քանի էգերի։ Բնորոշ է կաթնասունների մեծամասնությանը (սմբակավորներ, կրծողներ, միջատակերներ), թռչունների (ցախաքլորներ, խլահավեր, վայրի սիրամարգեր, տնային հավեր) և որոշ անողնաշարավորների համար։ 2․ Բույսերի Բ․ (տես Բազմաաոնն բույսեր)։

ԲԱԶՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ, պոլիանդրիա (<պոլի․․․ և հուն․ avf|c; – ամուսին), խմբամուսնության ձև, երբ կինը կարող էր ունենալ մեկից ավելի ամուսին, մեծ մասամբ եղբայրներ։ Գոյություն է ունեցել հիմնականում տոհմատիրական հասարակարգում։ Հայաստանում Բ․ եղել է տոհմատիրական կարգերի վաղ շրջանում։ Կին բերող տղամարդու հետ միասին կնոջ նկատմամբ ամուսնական իրավունքներ են ունեցել նաև նույն հարկի տակ ապրող մյուս տղամարդիկ։ Հետագայում դրան փոխարինել է հարսի կողմից գերդաստանի մյուս տղամարդկանց ոտքերը կամ գլուխը լվանալու սովորույթը։ Դեռևս XIX դ․ P․ գոյություն ուներ ալեուտների և մասամբ՝ էսկիմոսների, իսկ ավելի ուշ՝ Հնդկաստանի հս–ի և Տիբեթի ժողովուրդների որոշ խմբերի մոտ։ Վ․ Աչեքսանյան

ԲԱԶՄԱՄՅԱ ՒՈՏԱԲՈՒՅՍԵՐ, երկամյա և բազմամյա բույսեր, որոնք օգտագործվում են որպես կեր (խոտ, կանաչ կեր, սիլոս, երբեմն էլ՝ հատիկ)։ Մշակվում են դաշտային և կերային ցանքաշրջանառություններում, ինչպես նաև ցանքաշրջանառությունից դուրս։ Մեծ մասամբ աճում են խոտհարքներում և արոտավայրերում։ Բ․ խ․ հիմնականում բուսաբանական երկու ընտանիքներից են՝ ընդավորների և հաֆոսֆորով, կարոտինով։ Առվույտի 1 կգ կանաչ զանգվածը պարունակում է 0,17, (^uTwny 0,5Ղ կերային միավոր, կորնգանինը՝ համապատասխանաբար 0,18 և 0,54, կարմիր երեքնուկինը՝ 0,21 և 0,54։ Առվույտի կանաչ զանգվածի մեկ կերային միավորը պարունակում է 212 գ, չոր զանգվածինը՝ 236 գ մարսելի սպիտակուց, կորնգանինը՝ համապատասխանաբար 155 և 196 գ, կարմիր երեքնուկինը՝ 129 և 152 գ՝․ Ընդավոր Բ․ խ․ հողը հարստացնում են ազոտով։ Հացազգի Բ․ խ․՝ սիզախոտը, շյուղախոտը, սանրանման սեզը, ռայգրասը, ցորնուկը, ոզնախոտը, բերքի քանակով և ագրոտեխնիկական նշանակությամբ զիջում են ընդավորներին։ Երկարակյաց են և դիմացկուն անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լինում են աշնանացան, կիսաաշնանացան, գարնանացան։ Աշնանացանները ցանքի տարում տալիս են կարճ հանգույցներով ընձյուղներ, հաջորդ տարիներին՝ մեկ հար (շյուղախոտ, ոզնախոտ)։ Կիսաաշնանացան խումբը օգտագործման տարիներին տալիս է մեկ կամ երկու հար (երկրորդ հարի ժամանակ ընձյուղները թույլ զարգացած ծաղկաբույլեր են ունենում՝ սանրանման սեզ, անքիստ ցորնուկ)։ Գարնանացան խումբը օգտագործման տարիներին հնձվում է մեկ անգամ (սիզախոտ, անկոճղարմատավոր սեզ, բարձրացողուն ռայգրաս, բազմահար ռայգրաս)։ Հացազգի Բ․ խ․ ցանվում են ընդավորների հեա որպես խոտախառնուրդ։ Ա․ Մաթևոսյան

ԲԱԶՄԱՆԴԱՄ, Ax«y^․․․te տեսքի վերջավոր թվով անդամների հանրահաշվական գումար, որտեղ A գործակիցը հաստատուն թիվ է (իրական կամ կոմպլեքս), X, y, z, ․․․, է անկախ փոփոխականներ են (իրական կամ կոմպլեքս), իսկ a, 3․ Y, ․․․, 5 աստիճանացույցները՝ ոչ բացասական ամբողջ թվեր։ Աստիճանացույցնե– րի a+ P+Y+․․․ + 6 գումարը կոչվում է տվյալ անդամի աստիճան, իսկ անդամների աստիճաններից առավելագույնը՝ P-ի աստիճան։ Օրինակ, x8–12xy + 5x4y 8-րդ աստիճանի P․ Է։ P․ կոչվում է համասեռ, եթե բոլոր անդամներն ունեն միևնույն աստիճանը։ Մեկ փոփոխականի ո–րդ աստիճանի P․ ունի A0xn + Aixn՜4 + ․․․+ + An_ix + An տեսքը, որտեղ Ao=/=0։ P․ ավելի ընդհանուր իմաստով սահմանելու համար R օղակի միայն վերջավոր թվով ոչ զրոյական տարրեր պարունակող {а0, ai,․․․} հաջորդականությունների Տ բազ– մությունում սահմանենք գումարման և բազմապատկման գործողություններ, եթե f={a0, a4, ․․․}, g = {bo, bi, ․․․}, ապա f+g = {․․․, ai + bb ․․․}, իսկ f․g = 2 ={․․․, Cki ․․․}․ որտեղ Ck= aibj։ Այս i+J = k կերպ սահմանված գործողությունները Տ–ում օղակի կառուցվածք են կազմում։ Այդ օղակի տարրերը կոչվում են P-ներ R-ի վրա։ {օ, օ, ․․․} հաջորդականությունը զրո– յական P․ Է։ Եթե f{a} ոչ զրոյական P․ Է, և ո–ը այն ամենամեծ թիվն Է, որի դեպ– քում an=jM), ապա ո–ը կոչվում է f-ի աստի– ճան և նշանակվում degf կամ df։ Զրոյական P-ին աստիճան չի վերագրվում։ Եթե degf=n, ապա a0,tai,․․․,tan-երը կոչվում են f Բ–ի գործակիցներ, իսկ an-ը՝ ավագ գործակից։ Հանգունորեն սահմանվում է նաև մի քանի փոփոխականի Բ․։

ԲԱԶՄԱՆԻՍՏ, վերջավոր թվով հարթ բազմանկյունների համախմբությամբ սահմանափակված մարմին, որը բավարարում է հետևյալ պայմաններին՝ 1․համախմբության ցանկացած բազմանկյան յուրաքանչյուր կողմը կողմ է նաև համախմբության մեկ (և միայն մեկ) այլ բազմանկյան համար (վերջինը կոչվում է առաջին բազմանկյանը կից՝ տված կողմով), 2․ միայն ընդհանուր կողմերով անցում կատարելով կարելի է համախմբության կամայական երկու բազմանկյուններից մեկից անցնել մյուսին։ Բ․ կազմող բազմանկյունները կոչվում են Բ–ի նիստեր, նրանց կողմերը՝ P-ի կողեր, գագաթները՝ Բ–ի գագաթներ։ Բ․ կոչվում է ուռուցիկ, եթե գտնվում է իր ցանկացած նիստի հարթության մի կողմում։ Ուռուցիկ Բ–ի գագաթների և նիստերի թիվը 2-ով մեծ է նրա կողմերի թվից (Էյլերի թեորեմա)։ Ուռուցիկ Բ․ կոչվում է կանոնավոր, եթե նրա բոլոր նիստերն ու գագաթի բազմանիստ անկյունները կանոնավոր են և համապատասխանաբար իրար հավասար։ Գոյություն ունեն հինգ տեսակ կանոնավոր բազմանիստեր՝ տետրաէդր, խորանարդ, օկտաէդր, դոդեկաէդր, իսկոսաէդր։ Պատկերազարդումը տես 104–105 էջերի միջև՝ ներդիրում։

ԲԱԶՄԱՆԻՍՏ ԱՆԿՅՈՒՆ, տես Մարմնային․ անկյուն։

ԲԱԶՄԱՆԿՅՈՒՆ, փակ բեկյալ, որն ստացվում է հարթության Ai, A2, ․․․, An կետերը (Բ–յան գագաթներ) հաջորդաբար իրար և վերջինը առաջինի հետ ուղղագիծ հատվածներով (Բ․–յան կողմեր) միացնելով։ Բ․ սահմանվում է նաև որպես հարթության կապակցված մաս, որի սահմանագիծը բաղկացած է վերջավոր թվով ուղղագիծ հատվածներից։ Բ․ կարող է լինել ինքն իրեն չհատող (գծ․ 1), ինքն իրեն հատող (գծ․ 2), միակապ (գծ․ 3), բազմակապ (գծ․ 4)։ Բ․ կոչվում է ուռուցիկ (գծ․ 3), եթե գտնվում է իր ցանկացած կողմով անցնող ուղղի մի կողմում։ Ինքն իրեն չհատող, ո կողմ ունեցող Բ–ի ներքին անկյունների գումարը հավասար է (ո–2)-180°։ Ուռուցիկ Բ․ կոչվում է կանոնավոր, եթե նրա բոլոր կողմերն ու անկյունները հավասար են (գծ․ 5)։ ո կողմ ունեցող կանոնավոր Բ–յա