եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
ԲԱԽՈՒՄ, երաժշտական ստեղծագործության չափական միավորի տևողությունը ցույց տվող հարված կամ նշան–շարժում։ Տես նաև Չափ։
ԲԱԽՈՒՄՆԵՐ ֆ ի զ ի կ ա յ ու մ, մասնիկների վիճակը փոփոխող փոխազդեցություններ։ Մասնիկների մերձեցման
չափից կախված, լինում են ատոմային և մ ի ջ ու կային։ Եթե բախվող
մասնիկների (ատոմների) էներգիան փոքըր է 102–105 tt/՜ից, ապա միջուկների
կուլոնյան վանողականության հետևանքով ատոմները չեն կարող իրար շատ մոենալ և փոխազդում են միայն էլեկտրոնային թաղանթները։ Այսինքն, այդ պայմաններում միջուկային ուժերը դեր չեն խաղում։ Այդպիսի «հեռահար» Р․ կոչվում
են ատոմային։ Մեծ էներգիաների
դեպքում, երբ կուլոնյան ուժերը չեն կարողանում կասեցնել մասնիկների հետագա մերձեցումը, P-ում հիմնական դերը կատարում են միջուկային ուժերը, ուստի
այդպիսի Р․ անվանում են մ ի ջ ու կային։ P-ի հավանականությունը բնութագրվում է, այսպես կոչված, էֆեկտիվ Լայնական կտրվածքի մեծությամբ։ P-ի փորձնական ուսումնասիրությունների նպատակը փոխազդող մասնիկների էներգիաների տարբեր արժեքների համար հավանականության (էֆեկտիվ կտրվածքի) հաշվումն է։ Բախվող մասնիկների արագությունների մեծությունների և ուղղությունների հնարավոր փոփոխությունները որոշում են օգտվելով էներգիայի և իմպուլսի
պահպանման օրենքներից։ Ատոմային Р․
լինում են՝ 1․առաձգական (մասնիկների ներքին վիճակը չի փոխվում), 2․ ոչ առաձգական (փոփոխվում է մասնիկների ներքին վիճակը
կամ լույս է առաքվում), 3․ P․, որոնց հետևանքով փոփոխվում է մասնիկների ներքին կառուցվածքը, օր․ աաոմներն իոնացվում են կամ իոնները՝ լիցքաթափվում։
Ատոմային P-ից ավելի լավ են ուսումնասիրված էլեկտրոնների և ատոմների ընդհարումները։ Ատոմային P-ի ուսումնասիրությունը մեծ նշանակություն է ունեցել
ատոմների կառուցվածքի բացահայտման
համար։ Միջուկային P․ են՝ առաձգական ցրումը, ոչ առաձգական ցրումը և միջ ու կային ռեակցիաները՝ պրոցեսներ, որոնց ընթացքում փոխվում է միջուկի
կառուցվածքը։ Եթե բախվող լիցքավորված մասնիկի էներգիան փոքր է ւցոտենցիա!չային արգեչքի բարձրությունից, ապա
հիմնականում տեղի է ունենում առաձգական ցրում, իսկ շատ քիչ դեպքերում՝ ոչ
առաձգական ցրում, որի հետևանքով
էներգիայի մի մասը ծախսվում է միջուկի
գրգռման վրա։ P-ից հետո գրգռված միջուկը, առաքելով у քվանտներ, անցնում
է հիմնական (չգրգռված) վիճակին։ Միջուկային ռեակցիաներ ստանալու համար
անհրաժեշտ են լինում մեծ էներգիայի
մասնիկներ։ Այդ ռեակցիաները կարող են
ընթանալ նաև փոքր արագությունների
դեպքում, երբ բախվրւմ են չլիցքավորված
մասնիկներն (նեյտրոններ) ու միջուկները, այսինքն, երբ բացակայում են էլեկ–
տրաստատիկական վանողական ուժերը։
Ուրանատիպ ծանր միջուկները նեյտրներով ռմբակոծելիս առաջանում է միջու–
կի ճեղքում, որը տարբեր տիպի միջուկային ռեակտորներում օգտագործվում էներգիա ստանալու համար։ Մեծ էներգիայի նուկլոնները, բախվելով իրար կամ
միջուկներին, կարող են առաջացնել նոր
մասնիկներ՝ մեզոններ, հիւզերոններ ևն։
Միջուկային Р․ կարևոր են միջուկային
ուժերի բնույթը և միջուկի կառուցվածքն
ուսումնասիրելու համար։
ԲԱԿ (Buck) Տիմ (6․1․1891 – 16․3․
1973), Կանադայի կոմունիստական և
բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է Անգլիայում։ 1910-ին արտագաղթել է Կանադա։ 1910–20-ին Կանադայի և ԱՄՆ–ի
տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթուղային վարպետ և փականա–
գործ։ 1921– 29-ին եղել է Կանադայի արհմիութենական միասնության լիգայի քար–
տուղար։ P․ Կանադայի կոմունիստական
կուսակցության հիմնադիրներից է (1921-ի
հունիս), 1929–62-ին՝ կուսակցության
գլխավոր քարտուղարը։ 1935–43-ին եղել
է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ 1962-ից Կանադայի կոմունիստական
կուսակցության նախագահն էր։
ԲԱԿ, 1․ բնակելի կառույցին առընթեր
կամ դրա համալիրի մեջ մտնող որոշակի
տարածք, ուր զբաղվում են տնային տընտեսությամբ, օգտագործվում է նաև որպես ժամանցի ու հանգստի վայր։ Կան
ծածկած և բաց P-եր։ Ծածկած P․ գլխատան համալիրի բաղկացուցիչ մասերից է,
տարածված է եղել Հայաստանի բարձրավանդակային, խստաշունչ բնություն ունեցող և անտառազուրկ շրջաններում։ Բնակարանի համալիրին առընթեր բաց P․
տարածված է Հայաստանի անտառային,
բարեխառն շրջաններում։ Արարատյան
հովտի գյուղերում գոյատևող ծածկած P-ի
տարատեսակը կոչվում է նաև շվաք։ Սովետական Հայաստանի գյուղերին բնորոշ են բնակավայրերից մեկուսի արտադրական խոշոր P-երը։ ժամանակակից
քաղաքային բնակելի շենքերի P-երը ծառապատված են, ունեն երեխաների համար հատկացված մարզական և խաղային
հրապարակներ, երբեմն՝ լողավազաններ։
Արձակուրդների ընթացքում P-երում կազ–
մակերպվում են բակային ճամբարներ։
2․ Հայկական տեղանվան վերջավորություն՝ գյուղ, շեն իմաստով։ Սյունիք նա հանգի Սոդք և Գեղարքունիք գավառներում եղել են այդ վերջավորությամբ գյուղեր․ իյորասանաբակ, խոնթաբակ, Տկոլաբակ, Ատրմղենաբակ, Գեղամաբակ
(IX դ․ Գաբուռն Վասակ իշխանը նորոգել
է այս գյուղը և վերանվանել Վասակաշեն, 1513-ից կոչվել է Բասարգեչար,
1969-ից՝ Վարդենիս), Վաչեիբակ, Ղաչուրաբակ, Սահակաբակ, Դպրաբակ, Համամաբակ, Վարդանաբակ, Արևիսաբակ,
Նորաբակ, Զաջուրաբակ, Կոզաբակ, Հոսաբակ, Դետաբակ ևն։ Թուրքական նվաճումների ժամանակ P․ վերջավորությամբ
հայկական շատ տեղանուններ աղավաղվել և հնչյունափոխվել են (օրինակ՝ Գետաբակը դարձեւ է Դետաբեկ ևն)։
Գրկ․ աոեփանոս О ր բ և լ յ ա ն,
Պաւոմութիւն նահանգին Սիսական, Փարիզ,
1859։ Հյուբշման Հ․, Հին հայոց աեղվո
անունները, Վնն․, 1907։
ԲԱԿԱԼԱՎՐ (< ուշ լատ․ baccalarius,
սկզբնական նշանակությունը՝ ենթավասալ, <baccalaria – կալվածք), շատ երկըրներում՝ առաջին գիտական աստիճանը։ Արևմտյան Եվրոպայի միջնադարյան
համալսարաններում շնորհվում էր կըրթության առաջին փուլն ավարտած ուսանողներին։ Ռուսաստանում որոշ ժամանակ P․ էին անվանում հոգևոր ակադեմիաներում դասավանդողներին։ XVIII դ․ վերջում այդ կոչումն ստանում էին Մոսկվայի
համալսարանին կից Ուսուցչական ինստ–ի
շրջանավարտները։ P-ի աստիճանը ընդունված է շատ երկրների, այդ թվում Մեծ
Բրիտանիայի, ԱՄՆ–ի ժամանակակից գիտական կոչումների և աստիճանների համակարգերում։ Շնորհվում է համալսարան
և այլ բուհեր ավարտողներին, հատուկ
քննություններ հանձնելուց, երբեմն էլ՝ ոչ
մեծ ծավալով դիսերտացիա պաշտպանելուց հետո։tP-ի դիպլոմը համարժեք է
սովետական բուհերն ավարտած շրջանավարտների դիպլոմին։ Ֆրանսիայում
1808-ից P-ի աստիճանը միջնակարգ կըրթության վկայագիր է և իրավունք է տալիս
համալսարան ընդունվելու։
ԲԱԿԱԼՅԱՆ Արամ (1878, Կ․ Պոլիս –
1959, Փարիզ), հայ նկարիչ։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902-ին
մեկնել է Փարիզ և հետևել ժուլիան ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919-ից հաստատվել Փարիզում։ P-ի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական
արվեստագետների սալոնում։ 1932-ին
Փարիզում կազմակերպել է անհատական
ցուցահանդես։ P-ի շուրջ 10 գործեր, այդ
թվում «Գետային նավակայան։ Փարիզ»,
«Քաղաքային տեսարան»-, «Նատյուրմորտ»
ևն, պահվում են Հայաստանի պետական
պատկերասրահում։ Շ․ Խաչատրյան
ԲԱԿԲՈ, Տոնկինի ծոց, Հարավ–
Չինական ծովում, Չինաստանի և
Վիետնամի ափերի մոտ։tPuigtծովից
առանձնացված է Լեյչժոու թերակղզով և
Հայնան կղզով։ Խորանում է ցամաքի
մեջ 330 կմ։ Մուտքի մոտ լայնությունը
241 կմ է, խորությունը՝ 40–82 մ։ Մակընթացություններն օրական են, ալիքի մեծությունը՝ մինչև 5,9 մ։ Նավահանգիստն
է Հայֆոնը (ՎԳՀ)։
ԲԱԿԵՈՒ, P ա ք և ու, քաղաք Ռումինիայում, համանուն գավառի վարչական
կենտրոնը։ 73,5 հզ․ բն․ (արվարձաններով՝ 87,5 հզ․, 1968)։ Զարգացած է նավթի,
անտառամշակման, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ P-ում հայերը հիշվում են XIX դարից։ 1858-ին քաղաքում
եղել է 60 հայ ընտանիք, 1935-ին՝ 50, իսկ
1948-ին՝ ընդամենը 100 հայ։ Նրանք ունեին եկեղեցի, դպրոց, զբաղվում էին սանտրով ու արհեստներով։ 1926-ին P-ում
հիմնվել է 1915-ի Մեծ եղեռնից փրկված
հայ գաղթականներին օժանդակող կազմակերպության մասնաճյուղ։