(մարքս–լենինյան տեսություն, փիլիսոփա– յություն, քաղաքատնտեսություն, պատ– մություն, գրականագիտություն, իրավա– գիտություն, լեզվաբանություն են), զգա– լի տեղ հատկացնում հայագիտական խըն– դիրների քննարկմանը և ՍՍՀՄ ժողովուրդ– ների գիտական–մշակութային կապերի լու– սաբանմանը։ Հանդեսին աշխատակցում են նաև ՀՍՍՀ մյուս բուհերի, գիտահետա– զոտական հիմնարկների, ՍՍՀՄ այլ քա– ղաքների գիտնականներ, ինչպես և սվւյուռ– քահայ մտավորականներ։ Նյութերը հրա– պարակվում են հայերեն և ռուս, համապա– տասխան ամփոփումներով։ Հ․ Ֆեչեքյան «Բանբեր Երեանի համալսարանի» հանդեսի շապիկը
ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԻԻՎՆԵՐԻ», քառամսյա հանդես, լույս է տեսնում 1960-ից, Երևանում։ Հրատարակում է Հայ– կական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր արխիվային վարչությունը։ Խըմ– բագիրներ՝ Վ․ Կզարթմյան, ապա՝ Ա․ Հա– րությունյան։ «Բ․ Հ․ ա․» հրապարակում է նորահայտ փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի հիման վրա գրված հոդ– վածներ, հաղորդումներ հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն շրջանի, հասարակական–մշակութային կարևոր անցքերի, ականավոր գործիչների վերա– բերյալ (հայերեն և ռուս․), գրախոսական և քննադատական նյութեր։ Հանդեսն ար– ծարծում է նաև արխիվագիտության և ար– խիվային շինարարության վերաբերյալ տե– սական ու գործնական բնույթի հարցեր։ «Բ․ Հ․ ա․»-ում իրենց գիտական ուսումնա– սիրությունների արդյունքներն են տպա– գրել ակադեմիկոսներ Ա․ Հովհաննիսյա– նը, Կ․ Մելիք–Օհանջանյանը, Ծ․ Աղայա– նը, Հ․ Բաղրամյանը և ուրիշներ։ Ռ․ Գրիգորյան «Բանբեր Հայաս– տանի արխիվնե– րի» հանդեսի շա– պիկը «Բանբեր Հայաս– տանի գիտական ինստիտուտի» հանդեսի շապիկը
ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ», գիտական տարեգիրք։ Հրատարակել է ՀՍՍՀ Լուսժողկոմատը, 1921–22-ին, Վաղարշապատում (էջմիա– ծին)։ Գիտնական քարտուղար՝ Ե․ Տեր– Մինասյան։ Տպագրել է Հայաստանի աշ– խարհագրությանը, տնտ․ հարաբերու– թյուններին ու իրավիճակին, ազգագրու– թյանը վերաբերող հոդվածներ, գրակա– նագիտական, պատմագիտական, արվես– տագիտական ուսումնասիրություններ։ Տա– րեգրքին աշխատակցել են Խ․ Սամուելյա– նը («Տոտեմիզմը հայոց մեջ»), Լեոն («Մի գիծ հայ մամուլի կյանքից»), Թ․ Թորա– մանյանը («Նախաքրիստոնեական հայ ճարտարապետություն»), Ա․ Տերտերյանը, Թ․ Ավդալբեգյանը, Դ․ Անանունը և ուրիշ– ներ։ ւԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադա– րանի գիտական պարբերական (մինչև 1950-ը՝ «Գիտական նյութերի ժողովածու» «Բանբեր Մատե– նադարանի» հան– դեսի շապիկը խորագրով)։ Տպագրվում է 1941-ից, խըմ– բագիրներ՝ Գ․ Աբով (1941–52), Լ․ Խա– չիկյան (1954-ից)։ Հրապարակում է հայ և հարևան ժողովուրդների՝ հասարակա– կան ու բնական գիտությունների, գրա– կանության ու արվեստի վերաբերյալ ուսումնասիրություններ, բանասիրական հետազոտություններ, հայկ․ ձեռագիր մատյաններում և վավերագրերում պա– րունակվող բնագրեր, մատենագիտական ու ձեռագրագիտական հաղորդումներ, գրախոսություններ։ Ունի «Տեղեկատու» բաժին։ Բնագրերի ու հոդվածների մի մասը լույս է տեսնում թարգմանաբար (ռուս․), նյութերն ունենում են ռուս, և ֆրանս․ ամփոփումներ։ Պարբերականին աշխատակցում են հանրապետության և Աովետական Միության խոշոր գիտնական– ներ, ինչպես նաև սփյուռքահայ հայագետ– ներ։ Ա․ Զեյթանյան
ԲԱՆԳԻ (Hyoscyamus), մորմազգիների ընտանիքի երկամյա և միամյա խոտա– բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 տե– սակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում (մինչև կենտրոնական մա սերը) և Կանարյան կղզիներում։ Հայաս– տանում աճում է 3 տեսակ։ Առավել նշա– նակություն ունեցողը սև Բ․ է (H․ niger), Սև բանգի որը երկամյա բույս է, քիչ խավոտ, կըպ– չուն, հողագույն ծաղիկներով, տհաճ հո– տով։ Պտուղը կափարիչով բացվող երկ– բնանի տուփիկ է։ Աճում է ճանապարհնե– րի եզրերին, ամայի տարածություններում, դաշտերում՝ որպես մոլախոտ։ P-ի բույ– սը և սերմերը խիստ թունավոր են և պա– րունակում են մինչև 0,25% ալկալոիդներ (հիոսցիամին, ատրոպին ևն)։ Բուժիչ նպա– տակով օգտագործում են տերևների թուր– մը (փոշու կամ հաբերի ձևով), որպես հա– կակարկամային և ցավամոքիչ միջոց, մարսողության համակարգի և շնչառական ուղիների հիվանդությունների, իսկ բույ– սից ստացված յուղը՝ կոտրվածքների, իշիասի (նստանյարդի բորբոքում) ժա– մանակ։
ԲԱՆԳԻ (Bangui), Կենտրոնական Աֆրիկ– յան Հանրապետության մայրաքաղաքը (1960-ից), Ուբանգի գետի աջ ափին։ 240 հզ․ բն․ (1971)։ Հիմնադրվել է 1890-ական թթ․։ Ավտոխճուղային հանգույց է, գետա– յին խոշոր նավահանգիստ։ Ունի օդանա– վակայան։ Կան կոշիկի, ծխախոտի, կարի ֆաբրիկաներ, բամբակեղենի կոմբինատ, մոտոցիկլետի և հեծանվի հավաքման, փայտասղոցման, ալյումինե իրերի, սնըն– դի, օճառի ձեռնարկություններ։
ԲԱՆԳԼԱԴԵՇ («Բենգալական երկիր»), Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն (Գոնո Պրո– ջատոնտրի Բանգլադեշ)։ I․ Ընդհանուր տեղեկություններ •t• •t274 II․ Բնությունը 274 III․ Բնակչությունը t274 IV․ Պատմական ակնարկ t274 V․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 275 VI․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 275 VII․ Առողջապահությունը 276 VIII․ Լուսավորությունը 276 IX․ Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը t27 7