Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Փավստոսբուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Կոստանդին Ծիրանածին, Ե․, 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին․ 6․ Բյուգանդական աղբյուրներ, 2)։ Հակոբ Կարնևցի, Տեղագիր Վերին Հայոց, տես Մանր ժամանակագրություններ XIՈ–XVIII դդ․, հ․ 2, Ե․, 1956։ Հյուբշման Հ․, Հին Հայոց տեղվո անունները, Վնն․, 1907։ Բոսյան Հ․, Բարձր Հայք, հ․ 1–2, Վնն․, 1925–1926։ Քյուրտյան Հ․, Երիգա և Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953։ ԵրեմյանՍ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Honigmann H․, Die Ostgrenze des By- zantipischen Reiches von 363 bis 1071 nach griechischen, arabischen, sirischen und ar- menischen quellen, Bruxelles, 1935․ Թ․ Հակոբյան


ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Ստեփանավանի, Հայկական ՍՍՀ էլեկտրատեխնիկական արդյունաբեոության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1961-ին։ Արտադրում է էլեկտրասարքա վորում, հիմնականում՝ մետաղահատ գոր ծիքներ։ 1972-ից իրացված է ջերմամշակմամբ և պլազմա–օդային մետաղահատիչ ների սերիական արտադրությունը։ Արտադըրանքը լայն կիրառում ունի ՍՍՀՄ ար դյունաբերության տարբեր ճյուղերում, առաքվում է նաև արտասահմանյան երկըրներ։ 1971-ին Լայպցիգի տոնավաճա ռում ԱՊՌ–401 մակնիշի սարքավորումը շահել է ոսկե, իսկ 1973 և 1974-ին՝ ՍՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցա հանդեսում՝ արծաթե երկու մեդալ։


ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Կիրովականի, Հայ կական ՍՍՀ էլեկտրատեխնիկական ար դյունաբերության մասնագիտացված ձեռ նարկություն (առաջինը ՍՍՀՄ–ում)։ Հիմ նադրվել է 1965-ին, Կիրովականի «Ավտո մատիկա» գործարանի տաքացուցիչների արտադրամասի բազայի վրա։ Փոշեմետալուրգիական եղանակով մոլիբդենի դիստադրում է թթվա յին միջավայրով դիմադիր էլեկտրավառա րաններ։ Դրանք լայնորեն կիրառվում են հատուկ խեցու և մետաղախեցու թրծման, եռակալման, ֆերիտների ջերմամշակման, հատուկ ապակու ձուլման և այլ տեխնոլո գիական պրոցեսներում։ 1973-ից գործա րանը պղնձի նոր համաձուլվածքներից էլեկտրոդներ է թողարկում՝ կոնտակտա յին էլեկտրազոդիչ սարքերի համար։ Ար տադրանքն իրացվում է ՍՍՀՄ ավելի քան 250 քաղաքներում (Մոսկվա, Կիև, Լենին– գրադ, Խարկով ևն)։


ԲԱՐՁՐ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տեքստի և նկարների պոլիգրաֆիական բազմացման եղանակ, որի դեպքում տպաձևի տպագրող և բացատային տարրերը գտնվում են տարբեր հարթությունների վրա (տպա գրողը ավելի բարձր)։ Բ․ տ–յան տպաձևին քսված ներկը ծածկում է միայն տպագրող (բարձր) մակերեսները։ Տպագրության ամենահին և տարածված տեսակն է։ Տպաձևի պատրաստման հարաբերական պարզության, արագության (հատկապես տեքստի վերարտադրման համար), ար տադրանքի լավ որակի և բարձր արտա– դըրողականության շնորհիվ լայնորեն օգ տագործվում է լրագրերի, ամսագրերի, գրքերի, բազմագույն պատկերազարդում ների տպագրության համար։ Բ․ տ–յան տպաձևի շարքին են դասվում՝ փորագրու թյունը փայտի վրա, ձեռքի և մեքենայա կան շարվածքը, լինոփորագրությունը, ցանցավոր ու գծավոր կլիշեները և ստե րեոտիպը։ Բ․ տ–յան տպվածքի բնորոշ հատկանիշներն են՝ պատկերման տար րերի ցայտունությունը, հագեցվածությու նը ներկով և ոչ մեծ ռելիեֆի առկայու թյունը թղթի հակառակ կողմում։ Բ․ տ–յան տպաձևի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսներն են՝ տպա ձևի նախապատրաստումը (ձեռքի և մեքե նայական շարվածքը, ցինկանկարահա–նումը, էջկապը և մեծ տպաքանակի դեպ քում՝ նաև ստերեոտիպի պատրաստումը) և բուն տպագրությունը (ներկի բարակ շերտի հավասարաչափ քսումը տպագրվող տարրերի մակերեսներին, թղթի մատու ցումը ճնշող մամուլին, ներկի փոխադրու մը տպաձևից թղթին և տպագրված արտա– դըրանքի դուրսբերումը մեքենայից)։ Բ․ տ–յամբ հայերեն առաջին գիրքը՝ «Պար զատումար» տպագրել է Հակոբ Մեղա պարտը 1512-ին։


ԲԱՐՁՐԱԲԵՐՁ ՇԵՆՔԵՐ, տես Բազմահարկ շենքեր։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՏԵԱՏԱՅԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԲԱՀ), գիտության, տեխնի կայի, կրթության և մշակույթի բոլոր բնագավառների գիտական ու մանկավար ժական աշխատողներին գիտական աստի ճաններ և կոչումներ շնորհող ընդհանուր միութենական պետական մարմին։ Գոր ծում է 1934-ից․ մինչև 1975-ի մայիսի 8-ը՝ ՍՍՀՄ Բարձրագույն և միջնակարգ մաս նագիտական կրթության մինիստրությա նը, ապա ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր։ ԲԱՀ–ի գլխավոր խնդիրներից է՝ ղեկավարել բարձրագույն որակավոր ման գիտ․ ու գիւոամանկավարժական կադրերի ատեստավորումը, ապահովել գիտ․ աստիճաններ ու կոչումներ հայ ցողներին ներկայացվող պահանջների միասնությունը, վերահսկել դիսերտացիոն աշխատանքների որակը, նրանց գիտ․ ու գործնական արժեքը։ ՍՍՀՍ ԲԱՀ–ը առաջատար բուհերին ու գիտա հետազոտական հիմնարկներին առընթեր ստեղծում է դոկտորական դիսերտացիա ների պաշտպանության և գիտ․ թեկնածուի աստիճան շնորհող մասնագիտաց ված խորհուրդներ, որոնց կազմում (H – 25 մարդ) յուրաքանչյուր մասնագիտու թյունից պետք է լինեն նվազագույնը․ 5 դոկտոր՝ դոկտորական դիսերտացիայի պաշտպանության, և գիտ․ 3 դոկտոր ու 3 թեկնածու՝ գիտ․ թեկնածուի գիտ․ աս տիճան շնորհելու համար։ խորհուրդը իրավունք ունի դիսերտացիաներ քննար կել ոչ ավելի, քան 3 հարակից մասնա գիտությունից։ ԲԱՀ–ը մասնագիտացված խորհուրդների հանձնարարականների հի ման վրա շնորհում է գիտ․ դոկտորի գիտական աստիճան և համապատասխան խորհուրդների առաջադրմամբ՝ պրոֆե սորի, դոցենտի և ավագ գիտաշխատողի գիտ․ կոչումներ։ Վերահսկողության կար գով քննարկում է թեկնածուական դիսեր տացիաները, հաստատում կամ մերժում խորհուրդների որոշումները, դիսերտա ցիաները պաշտպանության ընդունելու իրավունքից զրկում այն խորհուրդներին, որոնք խախտում են սահմանված կարգը, իսկ պաշտպանածներին գրկում գիտ․ աս տիճաններից ու կոչումներից։ քԱՀ–ը գլխավորում է նախագահը։ Գլխավոր օր գանն է պլենումը, որը գումարվում է 2 տարին մեկ։ Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ԲԱՀ–ը ղեկավարում է նախագահությունը, որը գումարվում է ամիսը 2 անգամ։ Առօրյա հարցերի լուծմամբ զբաղվում է ԲԱՀ–ի կոլեգիան։ Նա խագահությունը և կոլեգիան որոշումներ կայացնելիս հենվում են մասնագիտաց ված խորհուրդների եզրակացության վրա։ ԲԱՀ–ը հրատարակում է «ՍՍՀՄ ԲԱՀ–ի բյուլետեն» ամսագիրը։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, բուհերի և տեխնիկում ների ուսումնադաստիարակչական, մեթոդա–մանկավարժական և գիտական աշ խատանքները կոորդինացնող պետական մարմին։ Ստեղծվել է 1965-ին։ 1959-ից եղել է ՀՍՍՀ Մինիստրների սովետի բարձ րագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտե, 1962-ից՝ ՀՍՍՀ բարձ րագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտե։ Սկզբում բոլոր բուհերն ու տեխնիկումները գտնըվել են կոմիտեի ենթակայության տակ, հետագայում գյուղատնտեսական, բժըշկական, ֆիզկուլտուրայի, մանկավարժա կան բուհերի, ուսումնարանների և մի շարք միջնակարգ մասնագիտական հաս տատությունների ղեկավարությունը ան ցել է համապատասխան մինիստրություն ներին։ 1975-ին մինիստրության համակար գում եղել է հինգ բուհ՝ Երևանի պետական համալսարանը, Կ․ Մարքսի անվ․ պոլի տեխնիկական ինստ–ը, Կոմիտասի անվ․ կոնսերվատորիան, գեղարվեստա–թատերական ինստ–ը, ժողովրդական տնտեսու թյան ինստիտուտը և 32 միջնակարգ մաս նագիտական հաստատություն։ Բարձրա գույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահ է աշխա տել Բ․ Մարտիրոսյանը (1959–61), պե տական կոմիտեի նախագահ, ապա մի նիստր՝ Գ․ Հայրյանը (1961–66), Ա․ Աս լան յան ը (1966–75)։ 1975-ից մինիստրն է Լ․ Ղարիբջանյանը։ Հ․ Պողոսյան


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, համակարգված գիտելիքների և գործնական հմտությունների ամբողջություն, որ հնարավորություն է տալիս տեսական ու գործնական խնդիրներ լուծելու ըստ մասնագիտական պատրաստության՝ օգտագործելով և ստեղծագործաբար զարգացնելով ժամանակակից գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները։ «Բ․ կ․» տերմինի տակ հասկացվում է նաև տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը տարբեր տիպի բարձրագույն դպրոցներում, ուր ընդունվում են միջնակարգ հանրակրթական կամ մասնագիտական դպրոցների շրջանավարտները։ Հին աշխարհում (Չինաստան, Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան ևն) մ․ թ․ ա․ եղել են տարբեր մակարդակի դպրոցներ։