հիման վրա, հրապարակել է 46 տարրերի ատոմական զանգվածների և 2000 միացության տոկոսային բաղադրությունները պարունակող աղյուսակ։ Ուսումնասիրելով մի շարք միներալներ՝ Բ․ հայտնաբերել է (Վ․ Գիզինգերի հետ) ցերիումը (1803), սելենը (1817), թորիումը (1829), առաջինն ազատ վիճակում ստացել սիլիցիումը, տիտանը, տանտալը և ցիրկոնիումը (1824–25)։ Մտցրել է «իզոմերիա» տերմինը։
ԲԵՐՈՒՏ (Bierut) Բոլեսլավ [18․ 4․ 1892, Լյուբլին – 12․ 3․ 1956, Մոսկվա (թաղված է վարշավայում)], լեհական քաղաքական և պետական գործիչ։ 1918-ի դեկտեմբերից՝ Լեհաստանի կոմունիստական կուսակցության (ԼԿԿ) անդամ։ 1942-ին հիմնադրված Լեհական բանվորական կուսակցության (ԼԲԿ) ղեկավարներից։ 1944-ի հունվ․ 1-ին ֆաշիստական օկուպացիայից ազատագրված լեհական հողերում (Լյուբլին) ստեղծված Կրայովա Ռադա Նարոդովայի (ժամանակավոր լեհական կառավարություն) նախագահն էր։ 1947–52-ին՝ Լեհական Հանրապետության պրեզիդենտ, 1952–54-ին՝ ԼԺՀ–ի մինիստրների խորհրդի նախագահ, 1948-ից՝ Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության (ԼՄԲԿ) ԿԿ–ի նախագահ, 1954-ից՝ ԼՄԲԿ ԿԿ–ի առաջին քարտուղար։ ԲԵՐՔ, գյուղատնտեսական բույսերի մշակությունից ստացված արտադրանք (հատիկ, սերմ, արմատապտուղ, պալարապտուղ, հատապտուղ, խոտ են)։ Բ․ է կոչվում նաև տնտեսության, շրջանի, մարղի, երկրամասի, հանրապետության, երկրի ցանքատարածություններից, այգիներից, ծառուտներից, մարգագետիններից և խոտհարքներից գյուղատնտ․ մեկ տարում ստացված բուսաբուծական որեէ արտադրանքի ընդհանուր քանակը։ Տարբերում են դաշտային կամ կենսաբանական և պահեստային կամ փաստացի Բ․։ Դաշտային Բ․ որոշվում է տեղում, բերքահավաքի նախօրյակին։ Բերքահավաքի ժամանակ տեղի ունենալիք կորուստները հաշվի չեն առնվում։ Պահեստայինը՝ տվյալ տարածությունից ստացված փաստացի Բ․ է։ Տես նաև Բերքատվություն։
ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, բույսերի ու արմատների բերքի հավաքման աշխատանք (հունձ, այգեկութ են)։ Հին քարեդարյան (պալեոլիթ) շրջանի մարդիկ ցորենը հավաքում էին ձեռքով, իսկ արմտիքը՝ հանում փայտե բհիրներով։ Այդպիսի Բ․ հայտնի է հավաքչություն անունով։ Բրոնզի դարում օգտագործվում էին բրոնզե մանգաղներ և երկժանիներ՝ փայտե եղանի հետ։ Երկաթի դարում ստեղծված երկաթե մանգաղը, գերանդին, եղանը, փայտե բանոքին, երկժանին ու փոցխը գործածվեցին մինչև XX դ․։ Հնձող գործիքներով աշխատում էին տղամարդիկ, իսկ հավաքողներով՝ կանայք ու պատանիները։ Ազգակիցներն ու հարևանները հաճախ կազմակերպում էին համատեղ Բ․ (հ ա ր ա կ ա շ)։ Բ–ի գործիքներն ու բերքը համարվում էին աստծո պարգևներ։ Հայոց բերքի հովանավորներն էին համարվում Անահիտ դիցուհին ու Վանատուրը (Ամենաբեղ, Ամանոր)։ Հայաստանում պարբերաբար կատարվող բերքի տոներն ընթացել էին նվագի, զանազան պարերի ու խաղերի ուղեկցությամբ։ Այժմ Բ․ կատարվում է գյուղատնտ․ տեխնիկայի նորագույն միջոցներով, որոնք ընձեռում են բերքը ժամանակին և անկորուստ հավաքելու, ինչպես նաև աշխատանքը ճիշտ կազմակերպելու հնարավորություններ։ Մեքենաներին անմատչելի տեղերում Բ․ դեռևս կատարվում է ձեռքի աշխատանքային գործիքներով։ Վ․ Բդոյան
ԲԵՐՔԱՆՈՒՇ (մինչև 1945-ը՝ Օղուրբևքլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Երևան–Արտաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի կուլտուրայի տուն, կինոթատրոն, կենցաղսպասարկման տաղավարներ։ Աշակերտները սովորում են Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում։ Բնակիչների նախնիները եկել են Խոյի և Սայմաստի գավառներից, 1829-ին։ Խորդենու բերքահավաքը
ԲԵՐՔԱՇԱՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, խորդենու և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրվել է 1928-ին։ Բնակիչները հիմնականում Թուրքիայից և Հունաստանից ներգաղթածներ են։
ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ, մեկ միավոր տարածությունից ստացված բուսաբուծական արտադրանքի քանակ։ Բ․ մշակվող բույսի ունակությունն է՝ գոյացնելու հնարավոր առավելագույն քանակի օրգանական նյութեր։ Դյուղատնտ․ առանձին բույսերի Բ․ որոշվում է տվյալ բույսի բուսաբանական, գենետիկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ ցորենի Բ․ կախված է միավոր տարածությունում բույսերի հատիկների քանակից և խոշորությունից։ Բ–յան վրա ազդում են հետևյալ գործոնները՝ 1․ կլիմայական (բույսի աճի զարգացման առանձին փուլերին համապատասխան՝ ջերմություն, խոնավություն, լույս)։ 2․ Հողային (չափավոր խոնավություն, անհրաժեշտ սննդատարրերի և օգտակար միկրոօրգանիզմների առկայություն)։ 3․ Կենսաբանական և ագրոտեխնիկական (հողի ճիշտ մշակում, պարարտացում, պայքար մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ, բարձր բերքատու սորտերի մշակում, սերմանյութի բարձր ցուցանիշներ, ժամանակին ցանք, ցանքի չափավոր խտություն և խորություն, խնամք)։ 4․ Կազմակերպչական (ճիշտ ցանքաշրջանառություն, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ամրապնդում, աշխատանքի նյութական շահագրգռվածություն)։ Տես նաև Բերք։ Ա․ Վ․ Բեքարյան
ԲԵՔԱՐՅԱՆ Արա Վաղինակի [ծն․ 30․ 5(12․ 6)․1913, Աֆիոն–Կարահիսար], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1965)։ 1939-ին ավարտել է Լենինգրադի Դեղարվեստի համառուսական ակադեմիան։ 1945-ից դասավանդում է Երևանի գեղարվեստաթատերական ինստում (1964-ից՝ պրոֆեսոր)։ Ստեղծել է թեմատիկ–կոմպոզիցիոն պատկերներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝ «11-րդ բանակի մուտքը Երևան, 1920 թիվ» (1949), «Օրորոցի մոտ» (1953), «Ծաղկավաճառու– հին» (1958), «1920 թ․ Հայաստան» (1960), «Օշական» (1963), «Հանգիստ» (1969), «Բերդաթաղ–Աշտարակ» (1970)։ Հեղինակ է մի շարք դիմանկարների («Կարո Ղա– Ա․ Բեքարյան․ «Աշնան պտուղներ» (1961) Ա․ Բեքարյան․ «՝՝Հանգիստ» (1969)