Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարել Ա․ Բախը, Վ․ էնգելգարդը, ուղեղի քիմիայի վերաբերյալ՝ Ա․ Պալադինը և Հ․ Բունիաթյանը։ Ն․ Կրավկովին են պատկանում ներքին սեկրեցիայի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Սովետական առողջապահության կանխարգելիչ ուղղությունն իր արտացոլումն է գտել հիգիենայի զարգացման բնագավառում, որտեղ խոշոր ներդրումներ ունեն Զ․ Սոլովյովը, Գ․ իյլոպինը, Ֆ․ Կրոտկովը, Հ․ Շահբազյանը։ Սովետական Բ–յան մեջ կարեոր տեղ է հատկացվել համաճարակագիտությանը, մանրէաբանությանը և վիրուսաբանությանը, որոնց հրատապ հարցերի պարզաբանման շնորհիվ մեր երկրում վերացվել են բնական ծաղիկը, մալարիան, ժանտախտը, ետադարձ տիֆը (այդ գործում ակնառու ծառայություն ունի Հ․ Բարոյանը)։ Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ասպարեզում կարեոր է իմունո–ս լոգիայի զարգացումը, մշակվել են մի շարք վակցինաներ, մանրէասպան դեղանյութեր, անտիբիոտիկներ, հայտնաբերվել են ֆիտոնցիդներ։ Սովետական Բ–յան կլինիկական առարկաների բնագավառում ավանդ ունեն Վ․ Օբրազցովը (ուսումնասիրել է ստամոքս՜աղիքային համակարգի հիվանդությունները), Ն․ Ստրաժեսկոն (արյան շրջանառության անբավարարության ձեերի և աստիճանների դասակարգում), Գ․ Լանգը և Ա․ Մյասնիկովը (նյարդա–հոգեկան գործոնի նշանակությունը՝ հիպերտոնիկ հիվանդության առաջացման ընթացքում), Ե․ Տարենը (երիկամների հիվանդություններ), Մ․ Կոնչալովսկին (ռևմատիզմի բուժման և կլինիկայի հարցերը)։ Սովետական վիրաբուժության ասպարեզում խոշոր ծառայություններ են մատուցել Ա․ Բակուլեը, Ա․ Վիշնևսկին,Պ․ Կուպրիյանովը, Բ․ Պետրովսկին։ Նյարդավիրաբուժության հիմնադիրը հանդիսացավ Վ․ Բեխտերեը, իսկ հետագա զարգացնողները՝ Ն․ Բուրդենկոն, Ա․ Հարությունովը։ Ուրոլոգիայի ասպարեզում հայտնի են Ս․ Ֆեոդորովի, Ա․ Գասպարյանի և Ա․ Աբրահամյանի կլինիկական արժեքավոր հետազոտությունները։ Վիրաբուժության հետ սերտ կապված է արյան ծառայության և արյան փոխներարկման մասնաճյուղը, որի զարգացման համար կարեոր նշանակություն ունեցան Վ․ Շամովի, Ս․ Ցուդինի և Ա․ Բաղդասարովի աշխատանքները։ Սովետական Բ–յան նորագույն ճյուղի՝ տիեզերական Բ–յան պրոբլեմների լուծման գործում նշանակալից ներդրումներ են կատարել Ն․ Սիսակյանը և Վ․ Պարինը, իսկ ճառագայթային Բ–յան ասպարեզում՝ Ի․ Բուռնազյանը։

Բժշկագիտությունը Հայաստանում։ Հնագիտական, ազգագրական և պատմական նյութերի վկայությամբ բժշկական մշակույթը Հայաստանում սկսել է զարգանալ հարևան ժողովուրդների հետ անմիջականորեն շփվելու ընթացքում (XI–IV դդ․ մ․ թ․ ա․) և առանձնապես անտիկ աշխարհի հունա–հռոմեական ու հելլենիստական երկրների առաջավոր կուլտուրաների փոխազդեցության ոլորտում։ Հայ և օտարերկրյա պատմիչների վկայությամբ III և IV դդ․ Սեբաստիայում և Կեսարիայում (Փոքր Հւաքում) եղել են հիվանդանոցներ, որտեղ աշխատել են հմուտ բժիշկներ։ ՀայաստանումtIIIt– IV դդ․ գոյություն է ունեցել նաև բորոտանոց։ Վաղ միջնադարում բժշկական մշակույթի զարգացմանը խթանեց քրիստոնեության մուտքը Հայաստան և, հատկապես, հայկական գրերի ստեղծումը։ V–VII դդ․ հայ հեղինակների պատմական, փիլիսոփայական աշխատություններում տեղ գտած կենսաբանական և բժշկական հարցադրումները Հին Հունաստանի և հելլենիստական երկրների ժամանակի գիտությունների զարգացման մակարդակին են։ V–VIII դդ․ հայերենի են թարգմանվել Արիստոտելի, Ասկլեպիադեսի, Օրիբազիսի, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմիսացուե այլոց բնագիտական–բժշկտգիտական որոշ գործեր։ IX–XIV դդ․ ստեղծվել են բժշկական դպրոցներ, «բժշկանոցներ», և Բ․ սկսել է զարգանալ փորձի, դիտողականության, կուտակված դեպքերի ընդհանրացման, ինչպես նաև մահվան դատապարտվածներին կենդանահերձման ենթարկելու շնորհիվ։ Այդ ժամանակներում ստեղծված բազմաթիվ բժշկարաններում անատոմիային, ֆիզիոլոգիային, ներքին, սուր վարակիչ, նյարդային, հոգեկան, մաշկային հիվանդություններին, մանկաբարձությանը, գինեկոլոգիային, վիրաբուժությանը, հիգիենային վերաբերող նյութերը շարադրված են նույն ժամանակաշրջանի համաշխարհային Բ–յան մակարդակով Բ–յան տեսական և կիրառական բազմաթիվ հարցերին հայ հեղինակները տվել են գիտական նոր սահմանումներ, արտահայտել են կռահումներ, որոնք հետագայում փորձագիտական եղանակով հաստատվել են։ Այդ ժամանակաշրջանի ականավոր բժիշկներից են եղել Մխիթար Հերացին (XII դ․) և Գրիգորիսը (XIII դ․)։ Հայ ինքնատիպ բժշկական մշակույթի պատմության մեջ նշանակալից դեր է խաղացել Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ․)։ 1375-ից սկսած Հայաստանում Բ․ անկում է ապրել և վերսկսել է զարգանալ 1828-ից, երբ Արլ․ Հայաստանը միացվել է Ռուսաստանին։ 1833-ին Մոսկվայից Հայաստան է եկել առաջին դիպլոմավոր հայ բժիշկ Ս․ Գ․ Լոռու–Մելիքյանը։ XIX դ․ 2-րդ կեսին աչքի ընկած հայ բժիշկներ Դ․ Ռոստոմյանի, Լ․ Տիգրանյանի, Ա․ Բաբայանի, Ա․ Բուդաղյանի,․ Մ․ Առուստամյանի, Վ․ Արծրունու և այլոց ուշադրության արժանի աշխատությունները գրված են ռուս, առաջադեմ Բ–յան ոգով։

Հայ ժողովուրդն իր վերածննդի՝ սոցիալիստական հասարակարգի ստեղծման շնորհիվ պատմական նվաճումներ է ձեռք բերել առողջապահության և Բ–յան բնագավառում։ 1920-ին հիմնադրվել է Երեվանի համալսարանը, իսկ 1922-ին՝ նրա բժշկական ֆակուլտետը, որը բժշկական կադրեր պատրաստելու հետ մեկտեղ դարձավ Բ–յան գիտահետազոտական կենտրոն։ Նորաստեղծ ֆակուլտետի հիմնադրմանը ակտիվ մասնակցել են բժիշկներ Հ․ Ջալադյանը, Վ․ Արծրունին, Գ․ Արեշյանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Իսահակյանը, Լ․ Հովհաննիսյանը, Գ․ Մեդնիկյանը, Փ․ Հակոբյանը, Ե․ Շեկ–Հովսեփյանը, Ա․ Կամսարականը, Հ․ Հովհաննիսյանը և ուրիշներ։ 1923-ին Երևանում հիմնադրվել է բժշկական առաջին գիտահետազոտական ինստ–ը՝ Տրոպիկական հիվանդությունների ինստ–ը, որն ուսումնասիրել է մալարիային և պարազիտային հիվանդություններ, մշակել նրանց դեմ պայքարի մեթոդներ։ 1930-ին համալսարանի բժշկական ֆակուլտետը վերակազմակերպվել է և դարձել Երևանի պետական բժշկական ինստ․, որը ներկայումս ունի 5 ֆակուլտետ։ Երևանում գործում են գիտահետազոտական 10 ինստ․, որտեղ հետազոտվում են սուր վարակիչ հիվանդությունների, երկրային ախտաբանության, Հայաստանի հանքային ջրերի և կուրորտային վայրերի, պրոֆեսիոնալ ախտաբանության, մոր և մանկան պաշտպանության, ռենտգենոլոգիայի և ուռուցքաբանության, սրտաբանության, վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, ներքին, նյարդային, հոգեկան, աչքի, քիթ–կոկորդականջի, մաշկային հիվանդությունների տեսական և կիրառական Բ–յան կարևորագույն պրոբլեմները։ ՀՍՍՀ ԳԱ և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Լ․ Հովհաննիսյանը, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Բ․ Ֆանարջյանը, Հ․ Բունիաթյանը, Ա․ Մնջոյանը, ԱՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ Ա․ Ալեքսանյանը, թղթ–անդամներ Ռ․ Օոլյանը, Լ․ Հարությունյանը, Ա․ Մեհրաբյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամներ Ս․ Միրզոյանը, Ի․ Գևորգյանը, Վ․ Մխիթարյանը, Ռ․ Ստամբոլցյանը և ուրիշ գիտնականներ ստեղծել են արժեքավոր մենագրություններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, դասագրքեր։

Գրկ․ Կծոյան Ա․ Ս․, Բժշկագիտությունը Հայաստանում XI–XIV դարերում, Ե․, 1968։ Փարսադանյան Ռ․ Ս․, Բժշկագիտությունը Սովետական Հայաստանում, Ե․, 1973։ Абу Али Ибн Сина (Авиценна), Канон врачебной науки, пер․ с арабск․, книга 1–5, Ташкент, 1954–60; Ис– тория медицины СССРг под ред․ Б․ Д․ Пет– рова, М․, 1964; Мультановя,кий М․ П․, История медицины, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1967; Оганесян Л․ А․, Исто– рия медицины в Армении, ч․ 1–5, Е․, 1946 – 1947․ Հ․ Գևորգյան, Ռ․ Հարությունյան, Ա․ Կծոյան

ԲԺՏԿԱ–ԽՈՐՀՐԴԱԿՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԲԽՀ), բուժկանխարգելիչ հիմնարկություններին կից հատուկ հանձնաժողով, որ հսկում է հիվանդների հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումը, որոշում բուժող բժշկի տված արձակուրդի երկարացման հարցը, անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղարկում բժըշկա–աշխատանքային փորձաքննության, վճռում աշխատանքի բնույթի ժամանակավոր փոփոխումը (փոխադրում այլ աշխատանքի մինչև երկու ամիս ժամկետով, ազատում գիշերային հերթափոխությունից, գործուղումից ևն), ձևակերպում ակադեմիական արձակուրդ, կարիքի դեպքում ուղարկում սանատորակուրորտային բուժման։ Բ–խ․ հ․ կազմակերպվում է 15 և ավելի բժշկական հաստիք ունեցող բուժհիմնարկներում։ Նրա կազմի մեջ են մըտնում՝ բուժկանխարգելիչ հիմնարկության գլխավոր բժշկի տեղակալը (Բ–խ․ հ–ի նախագահ), համապատասխան բաժնի վարիչը և բժիշկները։ 15-ից պակաս բժիշկներ ունեցող բուժ, հիմնարկներում Բ–խ․