Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մակեդոնական (հայկական) դինաստիա

Վասիլ I (867-86), Լնոն VI (886-912), Ալեքսանդրոս (912 – 13), Կոստանդին VII Ծիրանածին (913–20), Ռոմանոս I Լակապենոս (920–44), Կոստանդին VII Ծիրանածին (944–59), Ռոմանոս II (959–63), Նիկեփորոս II Փոկաս (963–69), Հովհաննես I Չմշկիկ (969–76), Վասիլ II (976–1025), Կոստանդին VIII (1025–28), Ռոմանոս III Արգիրոս (1028–1034), Միքայել IV Պափլագոնացի (1034–41), Միքայել V (1041–42), Զոե (1042), Կոստանդին IX Մոնոմախոս (1042–55), Թեոդորա (105–56), Միքայել VI (1056–57), Իսահակ I Կոմնենոս (1057–59), Կոստանդին Դուկաս (1059–67), Եվդոկիա (1067–71), Ռոմանոս IV (1068-71), Միքայել VII Դոնկաս (1071–1078), Նիկեփորոս III Բոտանիատես (1078–1081)։

Կոմնենոսների դինաստիա

Ալեքսիոս I (1081–1118), Հովհաննես II (1118–43), Մանուիլ I (1143–80), Ալեքսիոս II (1180-83), Անդրոնիկոս I (1183–85)։

Անգելոսների դինաստիա

Իսահակ II Անգելոս (1185–95), Ալեքսիոս III (1195–1203), Իսահակ II և Ալեքսիոս IV (1203–04), Ալեքսիոս V (1204)։

Նիկիայի կայսրեր

Թեոդորոս I Լասկարիս (1208–22), Հովհաննես III Վատաձիս (1222–54), Թեոդորոս II (1254–58), Հովհաննես IV (1258), Միքայել VIII Պալեոլոգոս (1258–61)։

Կոստանդնուպոլսի կայսրեր (Պալեոլոգոսների դինաստիա)

Միքայել VIII (1261-82), Անդրոնիկոս II (1282–1328), Անդրոնիկոս III (1328–41), Հովհաննես V (1341–54), Հովհաննես VI Կանտակուղինոս (1341–55), Հովհաննես V (1355–76), Անդրոնիկոս IV (1376–79), Հովհաննես VI (1379–91), Հովհաննես VII (1390), Մանուիլ II (1391–1425), Հովհաննես VIII (1425–48), Կոստանդին XI (1449–53)։

Աղբյուրներ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 5․ Բյուզանդական աղբյուրներ, 1)։ Կոստանդին Ծիրանածին, Ե․, 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6․ Բյուզանդական աղբյուրներ, 2)։ Агафий, О царствовании Юстиниана, М․–Л․, 1953; Georgius Cadrenus, Historiarum Comperdium, t․ 1–2, Bonnae, 1839; Nicetae Chonitae, Historia, Bonnae, 1834; Theophanis Chronographia, ed․ с de Boor, t․ 1–2, Lipsiae, 1883–85; Ducas, Historia turcobizantina, ed․ v․ Grecu, Bucarest, 1958։

Գրկ․ Գելցեր Հ․, Համառոտություն բյուզանդական կայսրերի պատմության, Վաղ-պատ, 1901։ Տեր-Սահակյան Կ․, Հայ կայսերք Բյուզանդիոնի, հ․ 1–2, Վնտ․, 1905։ Խարանիս Պ․, Հայերը Բյուզանդական կայսրության մեջ, թրգմ․ Հ․ Պերպերյան, Վնն․, 1966։ Տեր–Ներսեսյան Մ․, Բյուզանդիա և Հայաստան, «ՊԲՀ», 1970, №1։ Բարթիկյան Հ․ Մ․, Բյուզանդիա և Հայաստան, «ԼՀԳ», 1971, №3։ Թահմիզյան Ն․, Հիմնական դրույթներ խազագրության արվեստի վերաբերյալ, «ԲՄ», 1971, №10։ Успенский Փ․ И․, История Византийской империи, т․ 1–3, СПБ–М․, 1913–48; Левченко М․ В․, История Византии․ Краткий очерк, М․–Л․, 1940; История Византии, т․ 1 – 3, М․, 1967; Каждая А․ П․, Армяне в составе господствующего класса Византийской империи в XI–XII вв․, Е․, 1975; Նույնի, Византийская культура (X–XII вв․), М․, 1968; Памятники византийской литературы, [т․ 1–2], М․, 1968–69; Лазарев В․ Н․, История византийской живописи, т․ 1–2, М․, 1947–48; Асафьев Б․, Византийская музыкальная культура, в кн․։ Неф К․, История западно-европейской музыки, пер․ с франц․, 2 изд․, М․, 1938; Vasiliev A․ A․, History of the Byzantine Empire, 324–1453, Madison, 1952; Ostrogorsky G․ A․, Pour l’histoire de la feodalite byzantine, Bruxelles, 1954; Adonz N․, Etude Armeno-Byzantines, Lisbonne, 1965; Koukoules Ph․, Vie et civilisation byzantines, t․ 1–6, Athenes, 1948–57; Valdenberg V․ J․, Sur 1 e caractere general de la philosophie byzantine, P․, 1929; Beclj։ H․G․, Kirche und theologische Literatur im Byzantischen Reich, Miinchen, 1959; KrumbacherK․, Geschichte der byzantinischen Literatur, Miinchen, 1897; Delvoye Ch․, L’art byzantin, P․, 1967; Grabar A․, La peinture byzantine, Geneve, 1953; Ebersolt J․, Monuments de Г architecture byzantine, P․, 1934; Wellesz E․, Byzantische Musik, Breslau, 1927; Piemann H․, Die Byzantinische Notenschrift im 10 bes 15 jahrbundert, Lpz․, 1909; DerNersessian S․․ Etudes byzantines et armeniennes, է․ 1–2, Louvain, 1973․

Հ․ Բարթիկյան, Ա․ Զարյան, Ն․ Թահմիզյան

ԲՅՈՒԶԱՆԴԻՈՆ, հին հունական քաղաք-պետություն։ Գտնվել է Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին։ Հիմնել են մեզարացի գաղութաբնակները մ․ թ․ ա․ 660-ին։ Բ․ երկար ժամանակ եղել է նեղուցներին գերիշխելու համար Աթենքի և Սպարտայի միջև ընթացող պայքարի առարկա։ 330-ին Կոստանդին կայսրը Բ․ դարձրել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը։ Այդ թվականից կայսեր անունով Բ․ վերակոչվել է Կոստանդնուպոլիս։ Գիտության մեջ Բ-ի անունով է կոչվել Արևելյան Հռոմեական կայսրությունը (Բյուզանդիա)։ 1453-ից քաղաքն անվանվում է Ստամբուլ։

Գրկ․ Невская В․ П․, Византий в классическую и эллинистическую эпохи, М․, 1953․

ԲՅՈՒԶԱՆԴԻՈՆ», քաղաքական, գրական և գիտական օրաթերթ։ Լույս է տեսել 1896–1918-ին, Կ․ Պոլսում։ Տեր և տնօրեն՝ Բ․ Քեչյան։ Խմբագիրներ՝ Պ․ և Ա․ Քեչյաններ, ապա՝ Ա․ Ալպոյաճյան։ Հետևելով ազգային, բուրժուական–պահպանողական ուղղության՝ պաշտպանել է առևտրականների, արհեստավորության շահերը։ Հայկական հարցում թերթը անգլոֆիլ կողմնորոշում է ունեցել։ Տպագրել է հայագիտական, բանասիրական, գրական–գեղարվեստական, մանկավարժական–հոգեբանական, ազգագրական նյութեր, թարգմանություններ, գրախոսություններ։ Աշխատակցել են Անայիսը, Հ․ Հինդլյանը, Սիպիլը, Ռ․ Պերպերյանը, Մ․ Ասատուրը, Ն․ Քաջբերունին, Զ․ Գալեմքյարյանը և ուրիշներ։

ԲՅՈՒԼ–ԲՅՈՒԼ [ադրբ․՝ սոխակ, իսկական անուն–ազգանունը՝ Մուրթուզա Մեշադի Ռզա օղլի Մամեդով, 22․ 6․ 1897, Խանբաղ (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում) – 26․ 9․ 1961, Բաքու], ադրբեջանցի սովետական երգիչ (քնարա–դրամատիկական տենոր) և երաժշտագետ–բանահավաք։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1938)։ Ադրբ․ երաժշտական թատրոնի հիմնադիրներից։ Ստեղծագործական ուղին սկսել է որպես ժող․ երգիչ։ 1920-ից Ադրբեջանի պետ․ թատրոնի (այժմ՝ Մ․ Ֆ․ Ախունդովի անվ․ օպերայի և բալետի թատրոն) մենակատարն էր։ 1927-ին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան և կատարելագործվել Միլանում։ Դերերգերից են՝ Քյոռ–օղլի (Հաջիբեկովի «Քյոռ–օղլի»), Աշուղ–Ղարիբ (Գլիերի «Շահսենեմ»), Սարո (Տիգրանյանի «Անուշ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»)։ 1932-ից դասավանդել է Ադրբ․ կոնսերվատորիայում (1940-ից՝ պրոֆեսոր)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1950)։

ԲՅՈՒԼԵՏԵՆ, տես Տեղեկաթերթ։

ԲՅՈՒԼՈՎ (Biilow) Բեռնհարդ (1849–1929), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 1900–09-ին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր–պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903-ին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բ․ հետամուտ էր Գերմանիայի ռազմ. հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմ․ իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բ-ի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 1914–15-ին Բ․ արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղ․ ասպարեզից։

ԲՅՈՒՐՆԵՐ (Buchner) Գեորգ (17․ 10․ 1813, Գոդելաու – 19․ 2․ 1837, Ցյուրիխ), գերմանացի դրամատուրգ, արձակագիր, հասարակական գործիչ։ Եղել է հեղափոխական գաղտնի միության անդամ (1834), ուսումնասիրել բժշկություն և բնական գիտություններ։ «Դանտոնի մահը» (1835) պատմական դրամայում ռեալիստորեն բացահայտել է ժողովրդական մասսաների՝ որպես հեղափոխության շարժիչ ուժի, վճռական նշանակությունը։ Լավագույն գործերից են «Լեոնս և Լենա» (1836) ռոմանտիկ կատակերգությունը, «Լենց»