Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անփոփոխ պայմանների դեպքում։ Վեր– ջինիս ժամանակ բոլոր նոր մուտացիանե– րը վտանգավոր են, քանի որ խանգարում են շրջապատի պայմաններին հարմար– վելու պրոցեսին, նոր հարմարողականու– թյուն չի զարգանում, պահպանվում է հար– մարվածության արդեն ձեոք բերված չա– փը։ Բ․ ը–յան շարժիչ ձևը (բացահայ– տել է Դարվինը) հանդես է գալիս արտա– քին միջավայրի փոփոխության դեպքում, ժառանգական շեղումները ընդգրկվում են Բ․ ը–յան մեջ, -«ստեղծվում» է նոր հարմա– րողականություն։ Բնության մեջ Բ․ ը–յան 2 ձեն էլ գոյություն ունի։ Բ․ ը․ ազդում է նաև օրգանիզմների աշխարհագրական տարածման վրա։ Կյանքի առավել նպաս– տավոր պայմաններում առաջանում են կուտակումներ, քիչ նպաստավորում՝ ան– բնակություն։ Բ․ ը–յան ուսմունքով ոչ միայն հիմնավորվեց էվոլյուցիայի փաս– տը, այլև բացահայտվեցին նրա հիմնական պատճառները։ Գրկ․ Դարվին Չ․, Տեսակների ծագու– մը, Ե․, 1963։ Холден Дж․, Факторы эволюции, пер с англ․, М․–Л․, 1935; Шмальгаузен И․ И․, Факторы эволю– ции, 2 изд․, М․, 1968; Ն ու յ ն ի, Проблемы дарвинизма, 2 изд․, Л․, 1969․ Ն․ Բեգչարյան

ԲՆԱԿԱՆ ԹԻՎ, տես Թիվ։

ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սկզբունքների, կա– նոնների, իրավունքների և արժեքների համակցություն բնութագրող քաղաքական և իրավական մտքի հասկացություն, որն իբր բխել է մարդու բնական վիճակից և անկախ է սոցիալական որոշակի պայման– ներից։ Գոյություն ունեցող կարգերը ջա– տագովող վարդապետություններում գոր– ծող իրավունքը հայտարարվում է Բ․ ի․, սոցիալական վերափոխումներ պահան– ջող ուսմունքներում, ընդհակառակը՝ Բ․ ի–ին չհամապատասխանող։ Բ․ ի–ի գա– ղափարը ծնունդ է առել դեռես անտիկ աշխարհում։ Հռոմեական իրավաբանները քաղաքացիական իրավունքի և ժողովուրդ– ների իրավունքի կողքին առանձնացնում էին նաև Բ․ ի․։ Ցիցերոնը պնդում էր, որ պետությաե այն օրենքները, որոնք չեն համապատասխանում Բ․ ի–ին, չեն կարող օրենք ճանաչվել։ Միջին դարերում Բ․ ի․ կրում էր գլխավորապես աստվածաբանա– կան բնույթ և կրոնական ուսմունքների բաղկացուցիչ մասն էր (օրինակ՝ Թովմա Ակվինացու ուսմունքում Բ․ ի․ դիտվում էր որպես աշխարհը կառավարող և պետու– թյան կողմից ստեղծված իրավունքի հիմքը կազմող աստվածային բանականության կոնկրետացում)։ Ներկա ժամանակաշըր– ջանում Բ․ ի․ կաթոլիկական եկեղեցու կրոնական և քաղաքական պաշտոնական վարդապետության բաղկացուցիչ մասն է (տես Նեոթոմիզմ)։ Բ․ ի․ սոցիալական ամե– նաբարձր հնչեղություն ստացավ XVII – XVI11 դդ․՝ հանդես գալով որպես հասա– րակության առաջադիմական ուժերի հիմ– նական գաղափարական զենքը ֆեոդա– լիզմի դեմ մղվող պայքարում։ Լուսավոր– չության գաղափարախոսները (Զ․ Լոկ, ժ․ Ռուսո, Շ․ Մոնտեսքյո, Դ․ Դիդրո, Պ․ Հոլբախ) լայնորեն օգտագործում էին Բ․ ի–ի գաղափարը ֆեոդալիզմի, որպես բնական արդարությանը չհամապատաս– խանող կարգերի, քննադատության հա– մար։ Բ․ ի–ի գաղափարներն իրենց ար– տացոլումն են գտել Ամերիկայի անկա– խության դեկլարացիայում (1776), Մար– դու և քաղաքացու իրավունքների դեկլա– րացիայում (1789) և այլ ակտերում։ Կա– պիտալիստական կարգերի ամրապնդմա– նը զուգընթաց, XIX դ․ բուրժուական գաղա– փարախոսները սկսում են հրաժարվել Բ․ ի–ից՝ միակ բնականն ու արդարացին համարելով բուրժուական կարգերը։ Բ․ ի–ի դեմ առանձնակի վճռականությամբ է հանդես գալիս պոզիտիվիզմը։ XX դ․ տե– ղի է ունենում Բ․ ի–ի, այսպես կոչված, վերածննդի պրոցես։ Դա պայմանավորված էր կապիտալիզմի մոնոպոլիստական, ապա և պետական–մոնոպոլիստական փու– լին անցնելու էտապում մի շարք իրավա– կան ինստ–ների վերա՜գնահատում կատա– րելու անհրաժեշտությամբ, որը կատար– վում է նաև Բ․ ի–ի միջոցով։ Մարքս–լենին– յան տեսությունը իրավունքը դիտարկում է որպես դասակարգային հասարակության տնտեսակարգի և քաղաքական կառուց– վածքի արտացոլում։ Այն իրավունքի գո– յությունը, նրա պարտադիր լինելը չի պայմանավորում Բ․ ի–ի գոյությամբ։ Միև– նույն ժամանակ մարքսիզմը չի ժխտում Բ․ ի–ի բոլոր դրույթները։ Այն կարևոր նշա– նակություն է տալիս մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքներին, իսկ գործող իրավակարգը գնահատելիս, որոշակի դեր է հատկացնում իդեալներին և արժեքնե– րին (այդ թվում և արդարությանը), որոնք, սակայն, համարում է ոչ թե ապրիորի, այլ սոցիալապես պայմանավորված, դասա– կարգային և պատմականորեն փոփոխ– վող կատեգորիաներ։

ԲՆԱԿԱՆ ԼԱԴԵՐ, երաժշտական այս կամ այն համակարգի դիատոնիկ հնչյունաշա– րի աստիճաններով կառուցվող լադերը (տես Լադ, Դիատոնիկս։), որոնցում անդ– րադարձվում են տվյալ համակարգի հատ– կանիշները՝ հնչյունաշարի տեմպերացիան, կառուցման սկզբունքը, աստիճանների ինտերվալային հարաբերությունները ևն։ Բ․ լ–ում հարևան աստիճանների միջե տա– րածությունը, որպես կանոն, մեծ և փոքր սեկունդա է։ Բ․ լ–ից տարբերվում են ալ– տերացված (մեծացված սեկունդա պարու– նակող) լադերը։ Բ․ լ․ իրենց աստիճան– ների քանակով, ինչպես և կառուցվածքա– յին ու արտահայտչական յուրահատկու– թյուններով բազմատեսակ են, բայց այդ անվանումը հաճախ մասնավորեցնում են դասական երաժշտության դիատոնիկ շար– քի հնչյուններից կազմվող յոթնաստիճան Հայ ժողովրդական երաժշտության բնական լադերի հիմնական հնչյունաշարերը լադերին, որոնք կոչում են հին հունական երաժշտության տեսությունից առնված անուններով (տես նաև Միջնադարյան չադեր)։ Ռ․ Աթայան

ԲՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆԱՇԱՐ, հնչյունը կազ– մավորող մասնակի տոների (հիմնական տոնի և նրա օբերւոոնների) շարքը։ Բ․ հ–ում մասնակի տոների բարձրություննե– րը միմյանց հարաբերվում են ըստ թվերի բնական շարքի (1, 2, 3, 4, 5 ևն)։ Բ․ հ–ի ստորին, լսողական ընկալման համար առավել մատչելի մասնակի տոները (մին– չև 6-րդը ներառյալ) կազմում են մաժոր եռահնչյուն։ Բ․ հ․ երևույթը էական դեր է կատարում երաժշտական հնչյունի տեմբ– րի ձևավորման մեջ, փողային գործիքների նվագում (ստորին մասնակի տոները ար– տաբերվում են առանց խողովակի երկա– րությունը փոխելու), ինչպես նաև լարա– յին գործիքների նվագում (տես Ֆչաժո– ikui)։ Ռ․ Աթայան

ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԳՆԱՀԱՏՈՒՄ, բնական պայմանների առանձին տեսակների և նրանց տարածա– կան զուգորդումների համադրումը տըն– տեսության պահանջների հետ։ Նպատակ է դրվում բացահայտել․ ա․ ժողովրդական տնտեսության ապահովվածությունը բնա– կան ռեսուրսների տարբեր տեսակներով, բ․ բնական գործոնների ազդեցությունը ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում աշխատանքի արտադրողակա– նության վրա, գ․ բնական գործոնների և նրանց տարածական զուգորդումների ազ– դեցությունը տարբեր տիպի տերիտորիալ– արտադրական համալիրների վրա։ Ըստ գնահատման օբյեկտի (հողերի, հանքա– յին, կլիմայական, բնակչության կյանքի և աշխատանքի բնական պայմանների ևն) և մարդկային հասարակության վրա բնական գործոնների ազդեցության առանձնահատկությունների առանձնաց– վում են Բ․ պ․ տ․ գ–ման տարատեսակներ (սոցիալական, տեխնոլոգիական, բժշկա– կենսաբանական են)։ Լ․ ՎաչեսյաԱ