Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլշևիկյան մամուլը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստման շրջանում։ Բոլշևիկյան հայկական մամուլը է բոլշևիկների կուսակցությունը։ Երևան է եկել XIX դ․ 90-ական թթ․ կեսերին, պետերբուրգյան գործադուլների շրջանում (1895–96)։ Ռուսաստանում նոր տիպի մարքսիստական կուսակցության ստեղծման համար մղվող պայքարում Բ․ մ․, սկսած լենինյան «Իսկրա»-ից (1900–03), դարձավ ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ և կոլեկտիվ ագիտատոր, այլև կոլեկտիվ կազմակերպիչ։ Վ․ Ի․ Լենինը դեռևս 1905-ին գրել է, որ հեղափոխության պայմաններում կուսակցությունը հնարավոր է ղեկավարել միայն մամուլի միջոցով։ Նախահոկտեմբերյան շրջանում լույս է տեսել շուրջ 500 անուն բոլշևիկյան և արհմիութենական թերթ։ Ս–դ․ կազմակերպությունները 1900–1917-ին հրատարակել են ավելի քան 300 թերթ և 30 հանդես, որոնցից 60-ը՝ Ռուսաստանի ժողովուրդների լեզուներով (լատիշերեն՝ 21, էստոներեն՝ 16, հայերեն՝ 16, վրացերեն՝ 11, լիտվաներեն՝ 5, ինչպես նաև՝ ուկրաիներեն, ֆիններեն, ադրբեջաներեն, լեհերեն և այլ լեզուներով)։ Դրանք տպվել են ՌՍԴԲԿ–ի ընդհատակյա տպարաններում և արտասահմանյան (Ֆրանսիա, Շվեյցարիա, Դերմանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) 13 քաղաքներում։ Ռուսաստանում Բ․ մ–ի լեգալ և անլեգալ օրգանները տպագրվել են ավելի քան 100 քաղաքներում (Մոսկվա, Պետերբուրգ, Կիև, Խարկով, Ռիգա, Բաքու, Թիֆլիս, Բաթում, Ալեքսանդրապոլ ևն)։ Հատկապես նշանավոր էին Բաքվի «Նինա», Թիֆլիսի Հավլաբարի, Մոսկվայի և այլ ընդհատակյա կուսակցական տպարանները։ Բ․ մ․ լայն թափ ստացավ ՌՍԴԲԿ II համագումարից հետո։ «Իսկրա»-ի ազդեցությամբ ստեղծվեցին հարյուրավոր թերթեր ու պարբերականներ, ծավալվեց մարքսիստական գրականության, հեղափոխական կոչերի, թռուցիկների ու պրոկլամացիաների հրատարակությունը։ «Իսկրա»-ն մենշևիկների ձեռքը անցնելուց հետո 1904–05-ին բոլշևիկյան կուսակցության կենտրոնական տպագիր օրգանը «Վպերյոդ»-ն («Вперёд») էր, որ տպագրվում էր ժնևում։ Հեղափոխության բոցերում հիմնադրվեցին «Պրոլետարի»-ն («Пролетарий»), «Նովայա ժիզն»-ը («Новая жизнь»), «Վոլնա»-ն («Волна»), «էխո»-ն («Эхо»)։ Անդրկովկասում այդ ժամանակ լույս տեսան «Բրձոլա», «Պրոլետա րիատ», «Պրոլետարիատի կռիվը», «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок»), «Կոչ–Դևեթ», «Բանվորի ձայնը», «Կայծ», «Օրեր», «Բակինսկի պրոլետարի» («Бакинский пролетарий»), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»), «Դուդոկ» («Гудок») և այլ պարբերականներ։ Ստոլիպինյան ռեակցիայի տարիներին լեգալ և անլեգալ աշխատանքը զուգակցելու լենինյան տակտիկան կենսագործելիս հսկայական դեր խաղաց «Պրոլետարի»։ Կուսակցության գաղափարական կյանքում մեծ է «Սոցիալ–դեմոկրատ», Ս․ Շահումյանի խմբագրությամբ, 1911-ին Բաքվում հրատարակված «Սովրեմեննայա ժիզն»-ի («Современная жизнь»), «Նոր խոսք»–ի (1912) ներդրումը։ Բանվորական շարժման նոր վերելքի շրջանում անհրաժեշտ էր վերածնել Բ․ մ․։ «Զվեզդա»–ն, իր դրական աշխատանքով հանդերձ, մասսայական չէր։ Վ․ Ի․ Լենինի ցուցումներով, Պետերբուրգի բանվորների նախաձեռնությամբ, 1912-ի մայիսի 5-ին ծնվեց «Պրավդա»-ն, որի ստեղծումը Լենինը համարել է «․․․ ռուս բանվորների գիտակցության, էներգիայի և համախըմբվածության ակնառու ապացույցը» (Երկ․, հ․ 18, էջ 227)։ «Պրավդա»-ի օրինակով նոր թերթեր ու հանդեսներ ստեղծվեցին տարբեր քաղաքներում․ «Պրոսվեշչենիե»-ն (1911 –14), «Նաշ պուտ»-ը (1913), «Ռաբոտնիցա»-ն (1914–1917), «Նաշա ժիզն»-ը (1914, Բաքու), «Մեր խոսքը» (1913, Թիֆլիս) ևն։ 1914-ից մինչև 1917-ի մարտը հրատարակվել է շուրջ երկու տասնյակ անուն պարբերական։ Բ․ մ․ անգնահատելի ծառայություն է մատուցել Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստմանը և իրագործմանը։ Նրա էջերում են հրատարակվել բոլշևիկների կուսակցության կարևորագույն փաստաթղթերը, Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների ճառերն ու ելույթները։ Կուսակցության ավելի քան 800 գործիչ մասնակցել է բոլշևիկյան հրատարակություններին։ Հեղափոխության ընթացքում աչքի ընկնող դեր խաղացին «Պրավդա» և «Սոցիալ–դեմոկրատ»(Մոսկվա),«Ուտրո պրավդի» (Ռևել), «Օւրալսկայա պրավդա» (Եկատերին– բուրգ), «Տարտուսկայա պրավդա» (Ցուրև), «Դոնեցկի պրոլետարի» (Լուգանսկ), «Դոլոս պրոլետարիա» (Օդեսա), «Կավկազսկի ռաբոչի», «Բրձոլա», «Բանվորի կռիվը» (Թիֆլիս), «Սոցիալ–դեմոկրատ», «Բակինսկի ռաբոչի» (Բաքու), «Նոր կյանք» (Ալեքսանդրապոլ), «Սոցիալ–դեմոկրատ» (Սարիղամիշ) և շատ այլ պարբերականներ։ Հայ բոլշևիկյան մամուլի սկզբնավորումն ու գործունեությունն անխզելիորեն կապված է Ռուսաստանի մարքսիստական–հեղափոխական մամուլի պատմության հետ։ Լենինյան իսկրայական տիպի հայերեն առաջին թերթը Ս․ Շահումյանի «Պրոլետարիատ»-ն էր, որի շուրջն էին համախմբված հայ մարքսիստները։ Շարադրելով հայ ս–դ–ների միության ծրագրի սկզբունքները՝ թերթը սոցիալիստական հասարակարգի հաստատումը կապում էր տիրապետող կարգի կործանման հետ։ Հեղափոխական ուժերի համախմբման նպատակով 1903-ին Անդրկովկասի ս–դ–ների համագումարը որոշեց միավորել հայերեն «Պրոլետարիատ» թերթը վրացերեն «Բրձոլա»-ի հետ՝ «Պրոլետարիատի կռիվը» ընդհանուր անվանումով։ Հեղափոխության վերելքի տարիներին Թիֆլիսում սկսեց լույս տեսնել հայերեն բոլշևիկյան առաջին լեգալ «Կայծ» (1906) թերթը՝ Ս․ Շահումյանի և Ս․ Սպանդարյանի խմբագրությամբ։ Այդ թերթին աշխատակցել են՝ Ս․ Կասյանը, Մ․ Միրաքյանը, Ա․ Կարինյանը, Մ․ Խանոյանը, Ա․ Մռավյանը, Հ․ Հակոբյանը և ուրիշներ։ «Կայծ»-ի փակվելուց հետո Ս․ Շահումյանը և Մ․ Մպանդարյանը կագմա–