Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպեցին «Նոր խոսք» (1906) լեգալ թերթի հրատարակումը, որը, ըստ էության, «Կայծ»-ի շարունակությունն էր։ Նույն այդ շրջանում, ՌՍԴ(բ)Կ Բաքվի կագմակերպության նախաձեռնությամբ, սկսեց լույս տեսնել «Բանվորի ձայն» թերթը։Իսկ 1907-ին Բաքու տեղափոխված Ս․ Սպանդարյանը ստեղծեց «Օրեր» թերթը, որի խմբագրմանը մասնակցում էին Ս․ Շահումյանը և Ս․ Կասյանը։ Ռեակցիայի տարիներին հայերեն բոլշևիկյան թերթ չի եղել, հայ լենինյանները աշխատակցում էին Բաքվում և Թիֆլիսում ռուսերեն հրատարակվող թերթերին։ 1911-ին Բաքվում սկսեց լույս տեսնել «Նոր խոսք» հայերեն մարքսիստական առաջին լեգալ ամսագիրը Ս․ Շահումյանի խմբագրությամբ, որին աշխատակցել են Ա․ Կարինյանը, Մ․ Մելիքյանը, Վ․ Տերյանը, Հ․ Հակոբյանը, Մ․ Սահակյանը և ուրիշներ։ 1915-ին բոլշևիկները Թիֆլիսում սկսեցին հրատարակել բանվորական ս–դ․ հայերեն «Պայքար» շաբաթաթերթը, որը 100-րդ համարից հետո անցավ մենշևիկների ձեռքը։ Սրան հակակշիռ բոլշևիկները ստեղծեցին «Բանվորի կռիվ» (1917–18) ամսագիրը՝ Թիֆլիսում, «Նեցուկ» (1917) թերթը Շուշիում, «Նոր կյանք» (1917) շաբաթաթերթը՝ Ալեքսանդրապոլում։ Վերջինս առաջին մարքսիստական թերթն էր բուն Հայաստանի տարածքում։ Ընդհանուր առմամբ 1902–20-ի ընթացքում հրատարակվել են հայերեն բոլշևիկյան 46 պարբե րական, հարյուրավոր մարքսիստական գրքեր, հեղափոխական կոչեր և թռուցիկներ։ Բ․ մ–ի լենինյան ավանդույթները շարունակում և բազմապատկում է սովետական մամուլը։ Գրկ– Маркс К․, Энгельс Փ․, О печати [сб․], М․, 1963; Ленин В․ И․, О печати, [сб․], М․, 1959; Բարսեղյան Ի․, Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն․ 1900 – 1920, Ե․, 1956։ Նույնի, Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա, Ե․, 1959։ Նույնի, Վ․ Ի․ Լենինը և «Պրավդա»-ն, Ե․, 1962։ Պևտրոսյան Հ․, Հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա, Ե․, 1954։ Լևոն յան Գ․, Հայ պարբերական մամուլ, լիակատար ցուցակ հայերեն թերթերի և ժուռնալների (1794 –1934), Ե․, 1934։ Большевистская печать․ Краткие очерки истории․ 1894–1917, М․, 1962; Ленин и Правда․ 1912–1962, сб․, М․, 1962; Жвания Г․, Большевистская печать в Закавказье накануне и в период первой русской революции, 2 изд․, Тб․, 1973․ Д*․ Բարսեղյան


ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՖՐԱԿՑԻԱ («Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական ֆրակցիա»), IV պետական դումայի բոլշևիկ դեպուտատների խումբ։ Կազմվեց 1913-ի հոկտ․ 27-ին։ Նրա կազմում էին Ա․ Ե․ Բադաևը, Մ․ Կ․ Մուրանովը, Ն․ Ռ․ Շագովը, Գ․ Ի․ Պետրովսկին, Ֆ․ Ն․ Սամոյլովը, Ռ․ Վ․ Մալինովսկին (որը, ինչպես հետագայում պարզվեց, պրովակատոր էր)։ Բ․ ֆ–ի գործունեությունը ղեկավարում էին Վ․ Ի․ Լենինը և կուսակցության Կենտկոմը։ Դումայի բոլշևիկ դեպու՝ տատները պաշտպանում էին բանվոր դասակարգի շահերը, մերկացնում ցարական կառավարության քաղաքականությունը։ Նրանք նախապատրաստեցին երեք օրինագիծ՝ ութժամյա աշխատանքային օրվա, սոցիալական ապահովության և ազգային իրավահավասարության մասին։ «Պրավդա» թերթի հետ միասին Բ․ ֆ․ կուսակցության լեգալ աշխատանքի կարևոր միջոց էր։ 1914-ի նոյեմբ․ 4-ին ֆրակցիան ձերբակալվեց՝ բոլշևիկ դեպուտատները մեղադրվեցին «պետական դավաճանության» մեջ։ Ցարական դատարանը նրանց աքսորեց Սիբիր՝ ցմահ բնակության։


ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐ, տես Բոլշևիզմ։


ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, կոմունիստական կուսակցության ընդհանուր ծրագրի մասը, որը բնորոշում է կուսակցության խնդիրները ագրարային հարցում։ Լինելով հիմնականում ագրարային երկիր՝ Ռուսաստանը չէր կարող հեղափոխական պայքարում հաջողության հասնել առանց աշխատավոր գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքի, առանց նրա աջակցության։ Այդ պատճառով էլ ագրարային հարցը եղել է հեղափոխության արմատական հարցերից մեկը ՍՄԿԿ ողջ պատմության ընթացքում։ Այն հատկապես սրվեց ՌՍԴԲԿ II համագումարում, որն ընդունեց լենինյան «Իսկրա»-ի կազմած ծրագրի նախագիծը։ Բացահայաելով «հողի սոցիալականացման» էսեռների լոզունգի հակաժողովրդական էությունը՝ «Իսկրա»-ն բանվոր դասակարգին կոչ էր անում ամեն կերպ աջակցել գյուղացիական շարժմանը։ «Գյուղական չքավորությանը» բրոշյուրում (մարտ, 1903) Վ․ Ի․ Լենինը ցույց տվեց հեղափոխական ս–դ–ի վերաբերմունքը և քաղաքականությունը գյուղացիական շարժման հարցում, պարզաբանեց նրանց դիրքը հեղափոխական պայքարում։ Հանդես գալով ագրարային ծրագրի պաշտպանությամբ՝ Վ․ Ի․ Լենինը ՌՍԴԲԿ II համագումարում ընդգծեց հեղափոխության մեջ պրոլետարիատի ու գյուղացիության դաշինքի անհրաժեշտությունը՝ պրոլետարիատի ղեկավարությամբ հանդերձ։ Ագրարային հարցի վերաբերյալ լենինյան գաղափարները իրենց արտացոլումը գտան ՌՍԴԲԿ II համագումարի ընդունած կուսակցության ծրագրում։ Ագրարային հարցը ռուսական առաջին հեղափոխության առաջնակարգ հարցերից էր։ Բոլշևիկները հեղափոխության հաղթանակը անմիջապես կապում էին նրա լուծման հետ։ ՌԱԴԲԿ III համագումարը կուսակցության և բանվոր դասակարգի խնդիրը համարեց պաշտպանել գյուղացիների հեղափոխական պահանջները՝ ընդհուպ մինչև կալվածատիրական, պետական, եկեղեցական ու արքունական հողերի բռնագրավումը և դրանց անհատույց հանձնումը գյուղացիությանը։ ՌՍԴԲԿ IV համագումարում, ագրարային հարցի մասին տրված զեկուցման մեջ, Վ․ Ի․ Լենինը պաշտպանել է ամբողջ կալվածատիրական հողը բռնագրավելու և ազգայնացնելու, հողի մասնավոր սեփականությունը վերացնելու և բոլոր հողերը դեմոկրատական պետությանն իբրև սեփականություն հանձնելու պահանջը։ Ռուսաստանում ստեղծված պատմական պայմաններում դա ագրարային հարցի միակ արդարացի լուծումն էր։ Հողի ազգայնացումը ոչ միայն վերացնում էր կալվածատիրական խոշոր սեփականությունը, ճորտատիրության մնացորդները, այլև ուժեղացնում էր դասակարգային պայքարը հենց գյուղացիության ներսում, չքավոր գյուղացիությանը համախմբում էր բանվոր դասակարգի շուրջը՝ նախադրյալ ստեղծելով բուրժուադեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճման համար։ Վ․ Ի․ Լենինը ցույց է տվել մենշևիկների՝ հողի մունիցիպալացման ծրագրի վնասակար էությունը հեղափոխության համար։ Ըստ այդ ծրագրի, կալվածատիրական հողը պետք է հանձնվեր ինքնավարության տեղական մարմիններին (մունիցիպալիտետ– ներին), որոնք և այն պետք է տային գյուղացիներին՝ վարձակալության կարգով։ Այս դեպքում հողը հիմնականում կանցներ կուլակության ձեռքը, իսկ գյու– ղացիությ՜ան հոծ զանգվածները առաջվա նման կմնային հողազուրկ։ Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո, ՌՍԴԲ(բ)Կ Համառուսաստանյան VII (Ապրիլյան) կոնֆերանսում (1917-ի ապրիլի 24–29) ընդունվեց ագրարային հարցի լենինի բանաձևը, որը դարձավ կուսակցության ծրագրային փաստաթուղթը սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման շրջանում։ Այնտեղ նշված էր, որ պետք է պայքարել կալվածատիրական հողը բռնագրավելու և ամբողջ հողը ազգայնացնելու համար։ Կալվածատիրական հողի անհատույց բռնագրավումը նախ և առաջ իրականացնում էր գյուղացիության դարավոր երազանքը, դրա հետ միասին այն քայքայում էր կալվածատերերի և բուրժուազիայի տիրապետության հիմքերը․ կալվածատիրական հողերը գրավ էին դրված բանկերում, և դրանց բռնագրավումը ծանր հարված էր բուրժուական սեփականությանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը գյուղի սոցիալիստական վերափոխումների սկիզբը դրեց։ Սովետական իշխանության առաջին դեկրետներից էր հողի մասին դեկրետը (տես Դեկրետ հողի մասին)։ Այն ընդունվել է 1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․8)-ին, որով վերացվեց հողի մասնավոր սեփականությունը և ամբողջ հողը հայտարարվեց համաժողովրդական սեփականություն ու առհավետ օգտագործման հանձնվեց աշխատավոր գյուղացիներին։ 1917-ի վերջերին գյուղում երևացին առաջին սոցիալիստական տնտեսությունները։ ՌԿ(բ)Կ VIII համագումարում (1919-ի մարտ) կուսակցության ընդունած ծրագիրը նշել է խոշոր, սոցիալիստական գյուղատնտեսության կազմակերպման նպատակին ուղղված միջոցառումներ։ Նէպի (Նոր տնտեսական քաղաքականություն) քաղաքականությամբ կուսակցությունը ամրացրեց բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը՝ այն դնելով տնտեսական նոր հիմքի վրա։ Վ․ Ի․ Լենինը նշեց գյուղի սոցիալիստական զարգացման ուղին։ Լենինի կոոպերատիվ պւանի հետեվողական իրագործումը հասցրեց կոլտնտեսային կարգի հաղթանակին (տես Գյուղատնտեսության կոչեկտիվացում)։ Սովետական տնտեսությունները և կոլտնտեսությունները դարձան սոցիալիստական գյուղատնտեսության հիմնական ձևեր։ ՍՄԿԿ XXII համագումարում (1961-ի հոկտեմբեր) ընդունված կուսակցության ծրա–