Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ջ․ Բոկաչչո

«Աստվածային կատակերգության» մասին Բ-ի կարդացած հրապարակային դասախոսությունները։ «Աստվածների ծագումը», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին», «Նշանավոր կանանց մասին» լատիներեն տրակտատներում քննության են առնված փիլ․, բարոյական, գեղագիտական հարցեր։ Հանդիսանալով Դանտեի և Պետրարկայի ժառանգորդը՝ Բ․ ստեղծագործաբար զարգացրել է իտալական ազգային գրականությունը ժող․ լեզվով՝ օգտագործելով Ֆլորենտական բարբառը։ «Դեկամերոն»-ը հայերենի է թարգմանվել և հրատարակվել 1876-ին, Զմյուռնիայում։

Երկ․ Opere, v․ 1–8, Bari, 1937–40; Դեկամերոն, Ե․, 1953, 1960, 1972։

Գրկ․ Ս ո ղ ո մ ո ն յ ա ն Ս․, Եվրոպական գրականության ուրվագծեր, Ե․, 1954։ Дж․ Боккачо․ Био-библиографический указатель, М․, 1961; Gustarelli A․, Giovanni Boccaccio, Milano, 1946․ Ս․ Սողոմոնյան


ԲՈԿՇԱՅ Իոսիֆ Իոսիֆովիչ (ծն․ 2․10․ 1891, գ․ Կոբիլեցկայա Պոլյանա), ուկրաինացի նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1963), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թըղ– թակից–անդամ (1958)։ 1914-ին ավարտել է Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիան։ Բնանկարների, մոնումենտալ որմ– նանկարների, ժանրային պատկերների, դիմանկարների և նատյուրմորտների հեղինակ է։ Գործերից են՝ «Շուկա Ուժգորոդում» (1927, Ուժգորոդի գեղարվեստական թանգարան), «Լիճը լեռներում» (1946), «Մեծ գագաթ» (1951, երկուսն էլ՝ ՈւՍՍՀ ուկրաինական կերպարվեստի թանգարան, Կիե)։


ԲՈՀՏԱՆՍՈՒ, գետ Արևմտյան Հայաստանում։ Տես Արևեչյան Տիգրիս։


ԲՈՂԱԶՔԵՍԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակ գավառում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԲՈՂԱՋՔՅՈՅ, գյուղ Կենտրոնական Անատոլիայում, Անկարայի մոտ, հին խեթական մայրաքաղաք Խատուշաշի ավերակների տեղում։ Բ–ում հայտնաբերվել է խեթական թագավորների հնադարանը, որը պարունակում է ավելի քան 15 հզ․ կավե աղյուս՝ գրված մեծ մասամբ սեպագիր խեթերենով։ Պատմական և քաղաքական բովանդակությամբ բնագրերը գրված են աքքադերեն, իսկ ծիսական բնագրերի հատվածները՝ Փոքր Ասիայի այլ հնագույն լեզուներով (լուվիական, պալայական, խեթական, խուրրիական ևն)։ Պահպանվել են թագավորական տարեգրություններ, պայմանագրեր, ցուցակներ, դիվանագիտական նամակագրություն, օրենքներ, դիցաբանական և բանաստեղծական բնագրեր, շումերա–աքքադա–խեթական բառարաններ։ Բնագրերի մեծ մասը պատկանում է Նոր խեթական ժամանակաշրջանին (մ․ թ․ ա․ XIV–XIII դդ․), մյուսը՝ XVII –XVI դդ․։ Խեթական թագավորների (Սուպիլուլիումա I, Մուրսիլիս III, Խատուսիլիս III ևն) տարեգրությունները տեղեկություններ են հաղորդում խեթերի դեմ Հայկական լեռնաշխարհի Հայասա և Ազզի ցեղային միությունների պատերազմների, պետական–հասարակական կարգի, տնտեսության և մշակույթի վերաբերյալ։ Ուրարտական արձանագրությունները բովանդակությամբ հաճախ մոտենում են P-ի տարեգրություններին։ Բ–ի պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները հաստատում են քաղ․, տնտ․ և մշակութային սերտ կապերը վաղ հայկ․ և Կենտրոնական Անատոլիայի մի շարք բնակավայրերի միջև։ Խեթական գրերի հիման վրա չեխ հնագետ Բ․ Հրոզնին վերականգնեց խեթերի մեռած լեզուն։ 1906–12-ին Բ–ում պեղումներ է կատարել Հ․ Վինկլերը, իսկ 1931-ից՝ գերմանացի հնագետ Կ․ Բիտելը։ Պեղումները շարունակվում են։

Գրկ․ Խաչատրյան Ա․, Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե․, 1933։ ^այ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Дьяконов И․ М․, Предистория армянского народа, Е․, 1968; Hrozп у В․, Keilschrifttexte aus Bogazfcdy, Lpz․, 1921․


ԲՈՂԲԵՐԴ, ամրոց Մեծ Հայքի Տայք նահանգի Բոխա գավառում, Բոխա (այժմ՝ Օլթի–չայ) գետի ակունքների շրջանում, Բուղա–կալա ամրոցի ավերակների տեղում։ Բ․ սահմանամերձ էր Բասեն գավառին, ուստի հայ մատենագիրները շփոթությամբ P․ տեղադրել են այղ գավառում։ Վրաց աղբյուրներում Բ․ կոչվել է «Բուղաթա ղուրի», որ ավելի ուշ շրջանի հայերեն արտասանությունից է առաջ եկել (հայերեն՝ Բոլխա, Բոլխ, Բոլ, որից՝ Բող և Բողբերդ)։ Բ․ անվ․ նախնական ձևը՝ Բոլոն, պահպանել են բյուգանդական աղբյուրները։ Այս անունը պահպանել է նաև Պտղոմեոսը (90–168), իբրև գավառի անուն։ Բ․ ամրոցը հավանաբար Դիմաքսյան (Բուխա–Դիմաքսյան) նախարարական տոհմի կենտրոնն էր։ Գրկ․ և ր և մ յ ա ն Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։


ԲՈՂԲՈՋ, բարձրակարգ բույսերի սաղմնային ընձյուղ, կարճացած միջհանգույցներով ու սաղմնային տերևիկներով։ Արտաքինից շրջապատված է կոշտ, մուգ գույնի տերևիկներով, որոնք պահպանում են Բ–ների ներքին, նուրբ մասերը։ Բ–ի կենտրոնում գտնվում է սաղմնային ցողունի աճման կոնը, որն իրականացնում է ցողունի գագաթնային աճումը։ Աճման կոնից ցած գոյանում են առաջնային թըմ– բիկներ, որոնցից զարգանում են տերևները։ Տերևածոցերում գտնվում են երկրորդային թմբիկները, որոնք վեր են ածվում ընձյուղի կամ ցողունի։ Ըստ ծագման Բ–նե– րը լինում են․ 1․ հիմնական, առաջանում են ընձյուղների ձևավորման ժամանակ և լինում են գագաթնային (ընձ– յուղների ծայրերին) ու ծոցային (տերևա– ծոցերում)։ Գագաթնայինները ապահովում են ցողունի աճումը երկարությամբ, ծոցայինները՝ ճյուղավորումը։ Օրոշ բույսեր (արմավենիները) ունեն միայն գագաթնային Բ–ներ, որով պայմանավորված է նրանց արտաքին տեսքը։ 2․ Հավելյալ կամ ադվենտիվ Բ–ներ, կարող են առաջանալ բույսի տարբեր մասերից (տերևից, արմատից, բնից) տարբեր ժամանակներում։ Ըստ նշանակության Բ–ները բաժանվում են․ 1․ աճման կամ գոր– Բողբոջի կտըր– վ ա ծ ք ը․ /․ աճման կոն, 2․ տերե– վային բողբոջներ, 3․ ծոցային բողբոջներ ծող, 2․ ձմեռող կամ հանգստի, որոնք անբարենպաստ պայմաններում (ձմռանը) անցնում են հանգստի, գարնանը՝ «արթնանում»՝ առաջացնելով նոր ընձյուղներ կամ ծաղիկներ, 3․ «քնած» կամ պահեստային Բ․, երբ գագաթնային Բ․ որևէ պատճառով վնասվում է, պահեստային Բ–ները «արթնանալով» տալիս են նոր ընձյուղներ (բարդի, ծփի)։


ԲՈՂԲՈՋՈՒՄ, բուսական և կենդանական օրգանիզմների վեգետատիվ բազմացման եղանակ։ Մայրական օրգանիզմի առանձին մասերում Նւռաջանում են արտափքումներ (բողբոջներ), որոնք աստիճանաբար մեծանալով վեր են ածվում նոր առանձնյակի (անհատի)։ Վերջիններս կամ անջատվում են մայրական բջջից, կամ մնում են միացած նրան և մի քանի սերունդներ հետո գոյացնում են գաղութներ (կորալյան պոլիպները)։ Բ–մամբ բազմանում են․ կենդանիներից՝ որոշ նախակենդանիներ, սպունգներ, աղեխորշավորները, մի քանի որդեր, բույսերից՝ սնկերը, ջրիմուռները, քարաքոսերն ու մամուռները։ Ծաղկավոր բույսերից Բ–մամբ բազմանում են ջրոսպը, կակտուսները ևն։ Բ․ կարելի է առաջացնել արհեստականորեն՝ մայրական օրգանիզմի վրա ազդելով մի շարք գործոններով (այրվածք, կոտրվածք ևն)։


ԲՈՂԿ (Raphanus sativus), խաչածաղկավորների ընտանիքի բանջարային բույս։ Ծաղկաբույլը ողկույզ է, պտուղը՝ պատիճ։ Արմատապտուղները խոշոր են՝ 0,2–5 կգ (ամսաբողկինը՝ 20–60 գ), ըստ ձևի՝ կլոր, կլոր–տափակավուն, կոնաձև, ձվաձև, գլանաձև։ Գույնը՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, մանուշակագույն, մոխրագույն, դեղին։ Վարդակի տերևները թավոտ են, տերևաթիթեղը՝ քնարաձև բլթակավոր, վերին բլթակը՝ խոշոր։ Խաչաձև փոշոտվող է։ Սննդի մեջ գործ է ածվում թարմ վիճակում։ Բ․ բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը, հարուստ է վիտամիններով (C, Bi), կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղերով (գե–