Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պիա (Տ․ Չուխաճյանի «Լեբլեբիջի», 1951, «Արշակ II», 1966), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ», 1958), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր», 1964), Մարֆա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարս– նացուն», 1967)։ Գ–ի համերգային երգա– ցանկը հարուստ է (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գլիեր, Գրիգ, Չայկովսկի, Ռախմանինով ևն)։ Հանդես է գալիս թե– մատիկ համերգներով՝ իտալական վար– պետներ, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, վիրտուոզային երգեր, սիրված օպերային դերերգեր (Մանոնի ծիծաղը՝ Ֆ․ Օբերի «Մանոն Լեսկո», Ամինա՝ Բել– լինիի «Սոմնամբուլա», Դինորա՝ Մեյեր– բերի «Գինորա», Օֆելյայի խելագարու– թյան տեսարանը՝ Շ․ Թոմայի «Համլետ», Շամախանի թագուհի՝ Ռիմսկի–Կորսակո– վի «Ոսկե աքաղաղ», Տիկնիկ՝ ժ․ Օֆեն– բախի «Հոֆմանի հեքիաթները» ևն)։ Նշա– նավոր է Գ–ի շեքսպիրյան ծրագիրը՝ կազմված Շեքսպիրի թեմաներով XIX– XX դդ․ գրված ստեղծագործություններից։ Գ․ Գ ա ս պ ա ր– յ ա ն ը Օլիմպիայի դերում (Չուխաճ– յանի «Արշակ Բ>) Համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ քա– ղաքներում, Իրանում (1962), ճապոնիա– յում (1958, 1964), Եգիպտոսում (1963, 1973), Հարավային Ամերիկայի երկրնե– րում (1966, 1969) , ԱՄՆ–ում (1967–1969), Անգլիայում (1971) և այլուր։ Ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի V, ՍՍՀՄ Գերա– գույն սովետի VII և VIII գումարումների դեպուտատ։ Գբկ․ Թադեոսյան Ա․, Գոհար Գաս– պարյան, Ե․, 1959։ Ա․ Սաբյան–Հաբությունյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Եղիա Գասպարի [1893, գ․ Միատուն (Տարբերդ)–1948], հայ նկա– րիչ և գրող։ 1895-ին Գ–ի ընտանիքը գաղ– թել է Հալեպ։ Փարիզում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադար– ձել է Հալեպ, զբաղվել ուսուցչությամբ (նրան աշակերտել է Հ․ Կաչենցը)։ Այնու– հետև մեկնել է Նյու Ցորք, սովորել Գեղար– վեստի դպրոցում։ Կատարել է իմպրեսիո– նիստական բնույթի դիմանկարներ և բնա– նկարներ։ «Փարիզի Աստվածամոր տաճա– րը» (1928), «Ինքնադիմանկար» (1928), «Հայ մայրը», «Գյուղի ճանապարհը» և այլ կտավներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։ Ամերիկա– հայ մամուլում տպագրվել են Գ–ի «Դալի– լա», «Մաֆո», «Երուսաղեմի մեջ» և այլ պիեսները։ շ․ Խաչատրյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Իսահակ Գասպարի (17․7․ 1902, գ․ Սինդ, Վանի վիլայեթի Բայազետ Ի․ Գ․ Գասպարյան Ս․ Ա․ Գասպարյան գավառ – 20․10․1962, Սոչի, թաղված է Երևանում), սովետական բանակի գենե– րալ–մայոր (1944-ից)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակ գաղթել է Անդրկով– կաս։ 1922-ին զորակոչվել է կարմիր բա– նակ։ Ավարտել է Անդրկովկասյան միաց– յալ հետևակային դպրոցը (Թիֆլիս, 1927)։ Ծառայել է Լենինականում (1927–30), Անդրկովկասի (1930–33) սահմանապահ զորամասերում, ապա Բաքվում։ Հայրե– նական մեծ պատերազմում, որպես հրա– ձըգային դիվիզիայի շտաբի պետ, մասնակ– ցել է թշնամու վոլխովյան խմբավորման ջախջախմանը (1941), ապա եղել է հրա– ձըգային դիվիզիայի հրամանատարի տե– ղակալ, դիվիզիայի հրամանատար։ Մաս– նակցել է Մալոյարոսլավեցի, Կալուգայի, Կիրովի ազատագրմանը, Պրոնյայի, Բաս– յայի, Դնեպրի, Բերեզինայի գետանցմա– նը, Արևելյան Պրուսիայի մարտերին։ Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերի կազմում Գ–ի զորամասերը մաս– նակցել են Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի օպերացիային։ Ետպատերազ– մյան տարիներին ծառայել է Կիևի ռազմ, օկրուգում։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 4, Սուվորովի 2-րդ աստի– ճանի շքանշաններով։ ք․ Գոհօ–ոբյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ (Կ ա ս պ ա ր յ ա ն) Հեն– րի Մովսեսի (ծն․ 27․2․1910, Թիֆլիս), հայ սովետական շախմատիստ, շախմատային էտյուդիստ, ՀՍՍՀ ֆիզկուլտուրայի վաստ․ գործիչ։ 1931-ին ավարտել է Հաղորդակ– ցության ճանապարհների անդրկովկասյան ինստ–ը (Թբիլիսի)։ ՍՍՀՄ սպորտի վաս– տակավոր վարպետ (1950), միջազգային վարպետ (1950), համամիութենական կար– գի մրցավար (1956), շախմատի ՀՍՍՀ բազ– մակի չեմպիոն։ Շախմատային կոմպոզի– ցիայի ՍՍՀՄ սպորտի վարպետ (1946), միջազգային արբիտր (1956), միջազգային գրոսմայստեր (1972)։ Գ–ի էտյուդներին բնորոշ են երկկողմանի սուր տակտիկա– կան խաղը և հարուստ բովանդակությունը։ Երկ․ Սկսնակ շախմատիստ, Ե․, 1950։ Изб– ранные этюды и партии, Е․, 1959; Шах– матные этюды, Е․, 1972; 2500 finales, Buenos Aires, 1963․ Մ․ Մամիկոնյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Հովհաննես (1826, Կ․ Պո– լիս – 1867, Կ․ Պոլիս) հայ դերասան և թատերական գործիչ, «Արամյան թատրո– նի հիմնադիրն ու ղեկավարը։ Իր թատ– րոնում բեմադրված պատմական դրամա– ներում խաղացել է առաջատար դերեր, բայց հիմնականում դրսևորվել է որպես կրկեսային դերասան՝ ունենալով ուժային ցույցերի, լարախաղացության և ակրոբա– տիկայի բացառիկ վարպետություն։ Հ․ Հովհաննիսյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Նիկոլայ Գարեգինի (25․4․ 1908, Մեծ Թաղլար, ԼՂԻՄ – 23․3․1973, Երևան), հայ սովետական մաթեմատիկոս, մանկավարժ։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ֆիզ– մաթ գիտությունների թեկնածու (1941)։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1946-ից նույն համալսա– րանի երկրաչափության և հանրահաշվի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերա– բերում են ուղղագիծ կոնգրուենցիաների աֆինական տեսությանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով (1953)։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Աամսոն Գասպարի [12 (25)․11․1909, Բայազետ – 11․7․1974, Երե– վան], հայ սովետական երաժշտագետ– պատմաբան, մանկավարժ։ ՀԱԱՀ արվես– տի վաստ․ գործիչ (1945)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Լույս է ընծայել «Ալեքսանդր Ապենդիարով» (1951), «Հայկանուշ Գա– նիելյան» (1958), «Կոմիտաս» (1947, 1961, ռուս․՝, 1969) աշխատությունները։ 1928-ից դասավանդել է Երևանի երաժշտական ուսումնական հիմնարկներում, այդ թվում Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում։ Ձայնագրել է քրդական ժող․ երգեր, քրդե– րենի է թարգմանել է․ Պոտիեի «Ինտեր– նացիոնալ»^ (1938)։ Մ․ Մուրադյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Աուրեն Արտեմի (1․8․1901, Աշխաբադ – 1․1․1955, Լենինգրադ), սո– վետական բանակի տեխնիկական զորքե– րի գեներալ–մայոր (1944-ից)։ ՍՄԿԿ ան– դամ 1928-ից։ 1922-ին զորակոչվել է կար– միր բանակ։ Ավարտել է Ռազմա–տրանս– պորտային ակադեմիան (1937, Մոսկվա)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավար աշխատանք է կատարել բանա– կի, ապա ռազմաճակատի հաղորդակցու– թյան ճանապարհների ու փոխադրումնե– րի ասպարեզում։ 1952–55-ին դասախո– սել է Լենինգրադի ռազմա–տրանսպորտա– յին ակադեմիայում։ Պարգևատրվել է Լե– նինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան– ներով։

ԳԱՍՏԵԼԼՈ Նիկոլայ Ֆրանցևիչ (23․4․1907, Մոսկվա – 26․6․ 1941), Սովետական Միու– թյան հերոս (ետմահու, 1941), օդաչու, կապիտան։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավար– տել է ռազմա–օդաչուական դպրոցը։ Հայ– րենական մեծ պատերազմում եղել է էս– կադրիլիայի հրամանատար։ Զոհվել է 1941-ի հունիսի 26-ին, երբ այրվող ռմբա– կոծիչի անձնակազմի հետ չլքելով ինքնա– թիռը՝ այն ուղղել է Ռադոշկովիչի–Մոլո– դեչնո (Բելոռուսիա) ճանապարհին կու– տակված գերմ․ տանկերի և ավտոշարա– սյան վրա։

ԳԱՍՏՈՆ, Կաստոն, Կաստիմ, ամ– րացված իջևանատուն Կիլիկիայի հարավ– արևելքում, սահմանային Պաղրաս բեր– դից 5 կմ արևելք։ Գ․ հիմնել են բյուզան– դացիները։ Հիմնադրման ստույգ թվակա– նը հայտնի չէ։ XII–XIII դդ․ իբրև իջևա– նատուն և մաքսատուն, մեծ եկամուտներ էր բերում արքունի գանձարանին։ Գանը– վելով Ասորիքից Կիլիկիա և Միջերկրա– կանի ափերը տանող տարանցիկ ճանա– պարհների հանգույցում՝ Գ․ կարևոր նշա–