գեր)։ Կեղևային գոյացությունները (նեյ–րոններ, դաշտեր, գոտիներ) անընդհատ կարող են առաջացնել միւքյանց հետ հա–մաձայնեցված գործող համալիրներ, որոնք կարող են փոփոխվել կախված առանձնա–հատուկ և ոչ առանձնահատուկ գրգռիչ–ներից, որոնցով որոշվում են արգելակ–ման և դրդման պրոցեսները կեղևում։ Կեղևային գոյացությունները առաջնա–կարգ դեր են կատարում մարդու և բարձ–րակարգ կենդանիների կյանքում։ Ի․Պ․ Պավլովը մեծ կիսագնդերի կեղևը համա–րել է օրգանիզմի բոլոր գործողություն–ների տնօրենն ու համակարգողը։ Սակայն որոշ պարզ պայմանական ռեֆչեքսների առաջացումը կարող է ապահովվել նաև ենթակեղևային մեխանիզմներով։ Բարդ պայմանական ռեֆլեքսների մշակման հա–մար պահանջվում է կեղևային գոյացու–թյունների ամբողջություն։ Կեղևի բնո–րոշ առանձնահատկությունը ինքնաբուխ էլեկտրական ակտիվությունն է՝ կենսա– է չեկ տրական պոտենցիաչների առկայու–թյունը, որը գրանցվում է Էլեկտրաէնցե– ֆալոզրամի (ԷԷԳ) ձևով։ Կենսաէլեկտրա– կան պոտենցիալներն ունեն տարբեր ամպ– լիտուդ և հաճախականություն (1–60 հց) ն փոփոխվում են բազմաթիվ ֆիզիոլո–գիական ու ախտաբանական վիճակնե–րում։ Գրկ․ Орбели Л․ А․, Вопросы высшей нервной деятельности, М․–Л․, 1949; Пав–лов И․ П․, Полн․ собр․ соч․, 2 изд․ т․ 3, кн․ 1–2, М․, 1951; Асратян Э․А․, Фи зиология центральной нервной системы, М․ գ 1953; Саркисов С․ А․, Очерки по структуре и функции мозга, М․, 1964; Беритов И․ С․, Структура и функции коры большого мозга, М․, 1969․
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՋՐԱԿԱԼՈՒՄ, հ ի դ ր ո– կ և ֆ ա լ ի ա (հիդրո․․․ և кефаХл – գլուխ), գլխուղեղի ջրգողություն, ջրա– գլխություն, ողնուղեղային հեղուկի չա–փից ավելի կուտակումը գանգի խոռո–չում։ Պատճառներն են՝ ողնուղեղային հեղուկի գերարտադրությունը և գլխու–ղեղի փորոքներից այղ հեղուկի ետհոսքի դժվարանալը (բորբոքումների և ուռուցք–ների հետևանքով)։ Գ․ ջ․ լինում է բնա–ծին՝ հետևանք է բնածին սիֆիլիսի, տոքսոպլագմոզի, և ձեռքբերովի՝ մենինգիտի, մենինգոէնցեֆալիտի, գլխի վնասվածքների և ինտոքսիկացիաների հետհանքով։ Ախտանշաններն են՝ գլխի ծավալի մեծացում, շլություն, ակնախաղ (նիստագմ), լսողության և տեսողության թուլություն, գլխացավ, սրտխառնոց են։ Բ ու ժ ու մ ը՝ հիմնական պատճառի վե–րացում, երբեմն՝ վիրաբուժական միջա– մըտություն։
ԳԼՅՈՏ (գերմ․ Glatte), PbO, կապարի օքսիդի տեխնիկական անվանումը։ Տես Կապարի օքսիդներ։
ԳԼՅՈՒԿ (Gluck) Քրիստոֆ Վիլլիբալդ (2․7․1714, Էրասբախ, Բավարիա–15․11․ 1787, Վիեննա), ավստրիացի կոմպոզի–տոր, դիրիժոր։ 1717-ից ապրել է Չեխիա– յում։ 1731–34-ին սովորել է Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժ–նում, միևնույն ժամանակ աշակերտել է չեխ կոմպոզիտոր Բ․ Չեռնոգորսկուն։ 1736-ին տեղափոխվել է Միլան։ 1741-ին Միլանում բեմադրվել է Գ՜Ի առաջին օպերան՝ «Արտաքսերքսես»-ը։ 1746-ին Լոնդոնում ուսումնասիրել է Տենդելի օրատորիաները, ապա որպես իտալա–կան օպերային խմբի դիրիժոր շրջագայել Եվրոպայում։ 1750-ից բնակություն է հաս–տատել Վիեննայում։ 1758-ից ֆրանսիա–կան կոմեդիաների թեմաներով (Շ․ Ֆա– վար և ուրիշներ) գրել է մի շարք օպերա–ներ («Մեռլին կղզին», «Ուխտավորները Մեքքայում» ևն)։ 1760-ական թթ․ լիբրե–տիստ Ռ․ Կալցաբիջիի հետ նախաձեռ–նել է օպերայի ռեֆորմը։ Գ–ի այս շրջանի օպերաները («Օրփեոս և Եվրիդիկե», 1762, «Ալքեստե», 1767, «Պարիս և Տեղինե», 1770) Վիեննայի ազնվական արվեստա–սերներն ընդունեցին անտարբերությամբ։ 1773-ին Գ․ տեղափոխվել է Փարիզ, ուր առաջադեմ մտավորականությունը, հատ–կապես հանրագիտակները (Դ․ Դիդրո, ժ․ ժ․ Ռուսո, ժ․ դ՚Ալամբեր) մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերել նրա ռեֆորմատորական օպերաների նկատ–մամբ։ Փարիզյան շրջանի բեմադրություն–ները («Իփիգենիան Ավլիսում», 1774, նոր խմբ․՝ «Օրփեոս», 1774, «Ալքեստե», 1776, «Արմիդա», 1777, «Իփիգենիան Տավ– րիդում», 1779) մեծ հաջողություն ունե–ցան։ Գ․ դիտելով օպերան որպես սինթե–տիկ ժանր, հակադրվեց «օպերա–սերիա– յի» գաղափարական և գեղարվեստական սկզբունքներին՝ վերացնելով դրամայի և երաժշտության միջև եղած հակասությու–նը, երաժշտության գեղարվեստական ար–ժանիքները բխեցնելով լիբրետտոյի ար–ժանիքներից։ Ընտրելով դիցաբանական թեմաներ՝ Գ․ «օպերա–սերիայի» ավան–դույթներին հակառակ սիրային թեմայի փոխարեն ընդգծում է քաղաքացիականու–թյունը, որ առանձնապես անհրաժեշտ էր Ֆրանս, բուրժուական հեղափոխության նախօրեին։ Գ․ իր օպերաներում օգտագոր–ծել է կոմիկական օպերայի կոմպոզի–ցիայի հստակությունը, կերպարների ան–հատական վառ բնութագրումը, երա– ժըշտական արտահայտչամիջոցների պար–զությունն ու մատչելիությունը։ Նա մեծ տեղ է հատկացրել երգչախմբին ու նվա–գախմբին, օպերային ներկայացման բո–լոր բաղկացուցիչները ենթարկել է միաս–նական մտահղացման, ծառայեցնելով մեծ կրքերի, խոր ապրումների արտահայտ–մանը։ Գ–ի ռեֆորմում հանրագումարի են բերվել մի քանի ազգային դպրոցների երաժշտական նվաճումները, որ նպաստել է Գ–ի համաեվրոպական ճանաչմանը, ստեղծել նոր օպերային դպրոց (Ա․ Սակ– կինի, Ա․ Սալիերի, Ցո․ Ք․ Ֆոգել)։ Գ․ մեծ ազդեցություն է թողել ֆրանս․ հե–ղափոխության շրջանի կոմպոզիտորնե–րի վրա (Լ․ Քերուբինի, Է․ Ն․ Մեյուլ և ուրիշներ), նպաստել վիեննական դասա–կան դպրոցի (Վ․ Ա․ Մոցարտ․ Լ․ Բեթհո– վեն) ոճի ձևավորմանը։ XIX դ․ Գ–ի գաղա–փարները զարգացան Ռ․ Վագների օպե–րային ռեֆորմում։ Գ․ գրել է շուրջ հար–յուր օպերա (մոտ հիսունը չեն պահպան–վել, այդ թվում՝ «Տիգրան», 1743), չորս բալետ (այդ թվում՝ «Դոն ժուան», 1761), ներբողներ, ևրգեր։ Գրկ․ Соллертинский И․, Глюк, М․–Л․, 1937; Роллан Р․, Собрание музыкально-исторических сочинений, т․ 4, пер․ с франц․, М․, 1938; Л е в и к Б․, Ис–тория зарубежной музыки, в․ 2, М․, 1966․ Մ․ Հարությունյան
ԳԼՅՈՒԿԱԳՈՆ (հիպերգլիկեմիկ զլիկոգե– նոլիզային գործոն), հորմոն, մշակվում է ենթաստամոքսային գեղձում։ Խթանելով լյարդում գլիկոգենի քայքայումը՝ Գ․ ար–յան մեջ մեծացնում է շաքարի խտությու–նը։ Գ․ պարունակում է 29 ամինաթթվային մնացորդ։ Արյան մեջ արագ ճեղքվում է։ Բյուրեղական վիճակում ստացել է ամերի–կացի կենսաքիմիկոս Վ․ Բրոմերը (1956)։ Ինսոււինի պատրաստուկում կարող է լինել 5-10% Գ․։
ԳԼՅՈՒԿՈԶ․ (<հուն․ у^ихгЗс; – քաղցր), խաղողաշաքար, ալդոհեք– սոզ, դեքստրոզ, CeH^Oe, ած– խաջուր (միաշաքար)։ Անգույն բյուրեղ–ներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5°C։ Լավ լուծվում է ջրում։ Զրային լուծույթնե–րում հանդես է գալիս որպես a և (3 ձևերի խառնուրդ։ Օպտիկապես ակտիվ է։ Գ․ պարունակվում է պտուղներում, ծաղիկնե–րում և բույսերի այլ օրգաններում, ինչ–պես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ ևն)։ Տալիս է ալդեհիդնե– րին բնորոշ ռևակցիաներ։ Վերականգնե–լիս ստացվում է վևցատոմ սպիրտ՝ սոր– բիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթա, ավե–լի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խըմ– բի օքսիդացումով՝ գ լ յ ու կ ու ր ո ն ա– թ թ ու։ Բույսերը և որոշ մանրէներ Գ․ սինթեզում են անօրգանական ևյութերից (տես Ֆոտոսինթեզ)։ a-Գ․ բոլոր կենդանի օրգանիզմների (վիրուսներ, բարձրակարգ բույսեր և ողնաշարավորներ) խիստ ան–հրաժեշտ բաղադրամասերից Է։ Գ․ շատ մանրէների համար էներգիայի միակ աղ–բյուրն է և մասնակցում է նյութափոխանա–կության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրո– լիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբե–րություններում։ Ելանյութ է ասկորբինա– թթվի (վիտամին «С») ստացման համար։ Գ–ի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։
ԳԼՅՈՒԿ ՈՒՐՈՆ Ա ԹԹՈՒ (գԱուկոզ և հուն, otipov – մեզ), ուրոնաթթուներից Է, COH(CHOH)4COOH, օրգանիզմում առա–ջանում է գլյուկոզի առաջնային սպիրտա–յին խմբի օքսիդացումից։ Օպտիկորեն ակտիվ է, լավ լուծվում է ջրում, է հալման՝ 167–172°С։ Տարածված է կենդանական և բուսական աշխարհում, մտնում է թթու մուկոբազմաշաքարների (հիալուրոնա– թթու, հեպարին), որոշ բակտերային բազ–մաշաքարների* տրիտերպևնային սապո–նինների ևն կազմության մեջ։ Ազատ Գ․ չնչին քանակությամբ հայտնաբերված է