հրեա դրամատուրգ, բանաստեղծ, թատե–րական գործիչ։ 1866-ին և 1869-ին հրա– տարակել է «Փոքր հրեա» և «Տրեուհի» բանաստևղծություևների ժողովածունե–րը։ Կազմակերպել է հրեական թատերա–խումբ, որը 1876-ից ելույթներ է ունեցել Օդեսայում, Խարկովում, Կիևում, Պետեր– բուրգում, Մոսկվայում։ 1903-ից հաս–տատվել է Նյու Յորքում։ Տեղինակ է շուրջ 40 պիեսի (առավել հայտնի են «Տատը և թոռը», 1879, «Կախարդուհին», 1879, «Սու– լամիթ»-ը, 1880)։ Գ–ի դրամատուրգիան հարուստ է հրեական ժող․ ստեղծագոր–ծության տարրերով։
ԳՈԼԵՑՆԵՐ, լեռնագագաթների տարած–ված անվանում Սիբիրում։ Գ․ բարձր են անտառի սահմանից, մեծ մասամբ զուրկ են բուսականությունից և սովորաբար սարահարթաձև են։
ԳՈԼԻՑԻՆ Բորիս Բորիսովիչ [18․2(3․3)․ 1862, Պետերբուրգ – 4(17)․5․1916, Պետ– րոգրադ], ռուս երկրաֆիզիկոս, սեյսմո–լոգիայի հիմնադիրներից մեկը, Պետեր– բուրգի ԳԱ ակադեմիկոս (1908)։ Ավարտել է Պևտերբուրգի ծովային ակադեմիան (1886) և Ստրասբուրգի համալսարանը (1890)։ Աշխատությունները վերաբերում են ջերմային և ռենտգենյան ճառագայթ–մանը, սեյսմոլոգիային և օպտիկային։ Մշակել է էլեկտրադինամիկ սեյսմոգրաֆ–ների կառուցվածքի և տեսությաև հարցե–րը։ 1911-ին ընտրվել է միջազգային սեյսմիկական ասոցիացիայի պրեզիդենտ, իսկ 1913-ին՝ Գլխավոր ֆիզիկական աստ–ղադիտարանի դիրեկտոր, 1916-ին՝ Լոն–դոնի թագավորական ընկերության ան–դամ։
ԳՈԼԻՑԻՆ Գրիգորի Սերգեևիչ (1838– 1907), ռուսական պետական և ռազմական գործիչ, իշխան, հետևազորի գեներալ (1896), գեներալ–ադյուտանտ (1897)։ Ռազմ, կրթությունը ստացել է Գլիսսվոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում (I860)։ Մասնակցել է Կովկասի լեռնական–ների դեմ կռիվներին։ 1885-ից եղել է Սենատի, 1893-ից՝ Պետական խորհրդի անդամ։ 1896-ի դեկտ․ 12-ին նշանակվել է Կովկասի քաղաքացիական մասի կառա–վարչապետ և ռազմ, օկրուգի զորքերի հրամանատար։ Գ–ի կառավարման տա–րիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով։ Լինելով մոլի միապետական ու ռեակցիոներ՝ Գ․ լայն պայքար ծավալեց հեղափոխական և ազգային–ազատագրա–կան շարժումների դեմ։ Տատկապես բիրտ էր Գ–ի վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Գ–ի օրոք փակվեց Թիֆլիսի Տայոց հրատարակչական ընկե–րությունը, բարեգործական ընկերություն–ների գործունեությունը սահմանափակ–վեց աղքատախնամությամբ, «Արարատ» (Էջմիածին) ամսագրի նկատմամբ սահ–մանվեց նախնական գրաքննություն, «Ար–ձագանք» ամսագիրը արգելվեց, հալած–վեցին հայ մշակույթի շատ գործիչներ։ Գ–ի համառ պնդումներով կառավարու–թյունը 1903-ին բռնագրավեց հայ եկեղե–ցու ունեցվածքը (տես Եկեղեցական գույ–քի բռնագրավման օրենք 1903)։ Բազմիցս առաջարկել է զրկել Էջմիածնի կաթողի–կոսներին «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից։ 1903-ի հոկտ․ 14-ին հնչա– կյանները մահափորձ կատարեցին և ծաևր վիրավորեցին Գ–ին։ 1904-ի վերջերին ցարը ստիպված էր Գ–ին ետ կանչել Պե– տերբուրգ։
ԳՈԼԻՑԻՆԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Ադլերի շըր– ջանում, Մզիմթա գետի աջ ափին, շըրջ– կենտրոնից 20 կմ հյուսիս։ Սովետական տնտեսությունը զբաղվում է թեյի մշակու–թյամբ, այգեգործությամբ, ծխախոտա–գործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, բուժկայան, կապի բաժան–մունք։ Տիմնադրվել է 1901-ին։ Տայերը եկել են շրջակա գյուղերից, 1928-ին։
ԳՈԼՈՎԱՆՈՎ Նիկոլայ Սեմյոնովիչ [9(21)․1․1891, Մոսկվա – 28․8․1953, Մոսկ– վա], սովետական դիրիժոր, դաշնակա– հար, կոմպոզիտոր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1948)։ 1914-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1948–53-ին Մեծ թատ–րոնի գլխ․ դիրիժորն էր։ 1925-ից Մոսկվա–յի կոնսերվատորիայի պրոֆեսոր (օպե–րային և նվագախմբային դասարանների ղեկավար)։ Գ–ի ղեկավարությամբ Մոսկ– վայում առաջին անգամ կատարվել են Ա․ Խաչատրյանի սյուիտը «Գայանե» բա–լետից (1943), Ա․ Տարությունյանի «Տան– դիսավոր ներբող և քայլերգ»-ը (1947)։ Գրել է երկու օպերա, ռոմաևսներ, սիմ–ֆոնիա, խմբերգեր։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակների (1946, 1949, 1950, 1951)։ Ա․ Թադեոսյան
ԳՈԼՈՎԻՆ Ալեքսանդր Ցակովլևիչ [17․2 (1․3)․1863, Մոսկվա – 17․4․1930, Դետս– կոյե Սելո (այժմ՝ ք․ Պուշկին, Լենինգրա– դի մարգում)], ռուս սովետական բեմա–նկարիչ։ ՌՍՖՍՏ ժող․ արտիստ (1928)։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1912)։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակա–գործության և ճարտարապետության Ուսումնարանում (1881–89), Փարիզի Կո– լարոսսի ակադեմիայում (1889)։ Եղել է «Միր իսկուստվա» միավորման անդամ։ Ա․ Ցա․ Գ ո յ ո վ ի ն․ Ն․ Ա․ Ռիմսկի–Կոր– սակովի «Պսկովիտյանկա» օպերայի բեմա–նկար (1901, Հայաստանի պետական պատ–կերասրահ) Կրել է «մոդեռն» ոճի ազդեցությունը։ Նշա–նավոր գործերից են Ռիմսկի–Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի (1901, Մեծ թատրոն, Մոսկվա), Ստրավինսկու «Տա–ղարան բլբուլ» բալետի (1910, Փարիզ) ձևավորումները։ Ստեղծել է ռուս մշա– կույթի ներկայացուցիչների դիմանկար–ներ (Վ․ Է․ Մեյերխոլդ, Ֆ․ Ի․ Շալյապի– նը Բորիս Գոդունովի դերում), դեկորատիվ բնանկարներ և նատյուրմորտներ։ Տա–յաստանի պետական պատկերասրահում են Գ–ի «Պսկովիտյանկա»-ի, Գ․ դ’ Անուն– ցիոյի «Անկենդան քաղաք»-ի բեմանկար–ներից մեկական օրինակ, նկարիչ Ե․ Թա– դևոսյանի 4 դիմանկարները, «Երեխանե–րը պատշգամբում», «Իսպանիա» կտավը, «Ծաղիկներ» նատյուրմորտը։
ԳՈԼՈՎԻՆ Եվգենի Ալեքսանդրովիչ (1782– 1858), ռուս ռազմական ն պետական գոր–ծիչ, հետևազորի գեներալ (1839-ից)։ Ավար–տել է Մոսկվայի համալսարանը, 1797-ից անցել զինվորական ծառայության։ Մաս–նակցել է 1805–07-ի Ֆրանսիայի դեմ, 1812-ի Տայրենական, 1806–12-ի և 1828– 1829-ի ռուս–թուրք․ պատերազմներին։ 1828–37-ին եղել է Վարշավայի զինվորա–կան նահանգապետ, 1838–42-ին՝ Կով–կասյան առանձին կորպուսի հրամանա–տար և Կովկասի քաղաքացիական վար–չության կառավարիչ։ Կռվել է Շամիչի դեմ։ 1838-ի մարտին ճնշել է ՝Սոր Բայա– զետի հայ գյուղացիների ելույթը։ ճանա–պարհաշինական և ամրոցաշինական աշ–խատանքներ է ծավալել Տյուսիսային Կովկասդւմ և Սև ծովի ափին, 1838-ին հիմնադրել Նովորոսիյսկ նավահանգիս–տը։ 1845–48-ին եղել է Մերձբալթիկայի գեներալ–նահանգապետ։ 1848-ին նշանակ–վել է Պետական խորհրդի անդամ։
ԳՈԼՈՎԻՆԿԱ, հայաբնակ ավան ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Լազարևսկի շրջանում, Շախե գետի աջ ափին, շրջկենտ–րոնից 33 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբու–ծությամբ և թեյի մշակությամբ։ Ունի միջ–նակարգ դպրոց, գրադարան, 2 ակումբ, 2 կինո, բուժկայան, դեղատուն, առողջա–րան։ Տայերը եկել են շրջակա գյուղերից, 1931-ին։
ԳՈԼՈՎԻՆՈ, հնավայր, Դիչիշանի հա–րավային արվարձանը (1957-ից) նախկին Գռլռվինռ գյուղի տեղում։ Գ–ի մոտ հայտ–նաբերվել են ևին բնակատեղի, ինչպես նաև 120 մ լայնությամբ, 220 մ երկարու–թյամբ դամբարանադաշտ։ 1950 և 1953-ին Գ–ում պեղումներ են կատարվել Տ․ Մար– տիրոսյանի և Տ․ Մնացականյանի ղեկա–վարությամբ։ Գտնվել են բրոնզե զարդեր, պղնձե դաշույն, սուր, զարդակոճակնե– րով կաշվե լանջապանակ, սարդիոնից ն ագատից ուլունքներ, օբսիդիանից նետա– սլաքներ, երկաթյա մանգաղի շեղբեր, աննախշ և գծանախշերով կավամաններ, մարդկանց ու կենդանիների ոսկորներ։ Գ–ի նյութերը ընդհանուր աղերսներ ունեն Տայաստանի մի շարք հնավայրերից (Լճա– շեն, Նոր Բայազետ ևն) գտածոների հետ։ Գ–ի մշակույթը թվագրվում է մ․ թ․ ա․ VIII–մ․ թ․ ա․ VI դդ․ ընկած ժամանակա–շրջանով։ Դամբարանների մեծ մասը պատ–կանում է մ․ թ․ ա․ VII–VI դդ․։ Գրկ․ Մնացականյան Հ․, Դամբա–րանի պեղումները Գոլովինո գյուղում, «Տա–յաստանի պետական պատմական թանգարա–նի աշխատություններ», հ․ 5, Ե․, 1959։ Мар–тиросян А․ А․, Раскопки в Головино, Е․, 1954․