ԳՈԼՈՐՇԻԱՑՈՒՄ, նյութի անցումը հեղուկ կամ պինդ ագրեգատային վիճակից գա–զային վիճակի՝ գոլորշու։ Սովորաբար Գ․ ասելով հասկանում են հեղուկի ան–ցումը գոլորշու՝ հեղուկի ազատ մակե–րևույթից։ Պինդ մարմինների Գ․ կոչվում է սուբւիւէոււէ։ Մոլեկուլների ջերմային շարժման հետևանքով Գ․ տեղի է ունե–նում ցանկացած ջերմաստիճանում․ Գ–ման արագությունը մեծանում է ջերմաստիճա–նի, այսինքն՝ մոլեկուլների ջերմային շարժման ինտենսիվության աճին զուգըն–թաց։ Մեկուսացված տարածության մեջ (փակ անոթում) տվյալ ջևրմաստիճանում Գ․ շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկից (կամ պինդ մարմնից) ազաա ծավալը չի լցվել հագեցած գոչոր– շիով։ Տագեցած գոլորշու ճնշումը կախված է միայն ջերմաստիճանից և վևրջինիս բարձրացման զուգընթաց մեծանում է– Տագեցած գոլորշու ճնշման և ջերմաստի–ճանի կապը պատկերող կորը կոչվում է Գ–ման հավասարակշռության կոր (նկ․)։ Եթե հեղուկի միկրոխոռոչ– ներում պարունակվող հագեցած գոլոր– շու ճնշումը հավասարվում կամ գերա–զանցում է գազային փուլի ճնշումը, ապա Գ․ անցնում է եռման։ Եռման առավելա–գույն ջերմաստիճանը տվյալ նյութի կրի–տիկական ջերմաստիճանն Է։ Կրիտիկա–կան ջերմաստիճանով և ճնշումով է որոշ–վում կրիտիկական կետը՝ Գ–ման հավա–սարակշռության կորի վերջնական կետը։ Այդ կետից վեր երկու փուլերի՝ հեղուկի և գոլորշու հավասարակշռությունը անհնար է։ Գ–ման ժամանակ հեղուկից պոկվող մոլեկուլը պետք է հաղթահարի մյուս մո–լեկուլների ձգողության ուժը։ Այդ ուժի, ինչպես նաև արտաքին ճնշման դեմ կա–տարած աշխատանքի (մոլեկուլների ջեր–մային շարժման կինետիկ էներգիայի հաշվին) հետնանքով հեղուկը սառչում է։ Ուստի, նյութը հաստատուն ջերմաս–տիճանում գոլորշիացնելու համար նրա զանգվածի յուրաքանչյուր միավորին պետք է հաղորդել ջերմության որոշակի քանա–կություն, որը կոչվում է գոլորշիաց– ման ջերմություն։ Տեղակի Գ․ գազային միջավայրում, օրինակ՝ օդում, ավելի դանդաղ է ընթանում, քան վակուու– մում, քանի որ գազի մոլեկուլների հետ բախման ևետևանքով գոլորշու մոլեկուլ–ների մի մասը վերադառնում է ևեղուկ (կոնդենսացում)։ Գ․ ընկած է շոգեէներ– գևաիկայի, սառնարանային և այլ սար–քավորումների աշխատանքի և նյութերի չորացման բոլոր պրոցեսների հիմքում։ Ջերմաստիճան Տագեցած գոլորշու ճնշման կախումը ջերմաս–տիճանից որոշ հեղուկների համար (մուգ կետերով նշված է եռման ջերմաստիճանը մթնոլորտային ճնշման տակ) Բնական պայմաններում Գ․ օվկիանոս–ներից և ցամաքից մթնոլորտին խոնավու–թյուն հաղորդելու միակ ձևն է և Երկրա–գնդի վրա ջրի շրջանառության հիմնական բաղադրիչը։
ԳՈԼՈՐՇ ՈՒՆԱԿ ՈՒԹՅՈՒՆ, պայմանական մեծություն, որը բնորոշում է գոյություն ունեցող մթնոլորտային պայմաններում Գոլովինոյի գտածոներից․ 1․ ագատից և սար–դիոնից ուլունքներ, 2․ զրահի մաս՝ վա–հանիկ, 3․ զրահի կո–նաձև կոճակ, 4․ լան–ջապանակի կոճակա– գարդ հատված տվյալ վայրի պոտենցիալ հնարավոր (ջրի պաշարներով չլիմիտավորված) գոլորշիա– ցումը։ Արտահայտվում է գոլորշիացված ջրի շերտի հզորությամբ (t/ /–ով)։ Օրինակ, միջին տարեկան Գ․ ՏՍՍՏ–ում փոփոխվում է 1200 մմ–]ց (Արարատյան դաշտ) մինչև 400 մմ (Արագածի վրա)։ Գ․ կարող է խիստ տարբերվել հողի և բույսերի մակևրե– վույթից կատարվող փաստացի գոլոր– շիացումից, հատկապես ամռանը, երբ մթնոլորտային տեղումները շատ քիչ են, իսկ ոռոգումը բացակայում Է։ Միայն հողի բավականաչափ խոնավության դեպ–քում գումարային գոլորշիացումը մոտե–նում է Գ–յան մեծությանը։ ԳՈԼ&Ի (Golgi) Կամիլո (7․7․1844, Կոր– տենո – 21․1․1926, Պավիա), իտալացի հյուսվածաբան, Պավիայի համալսարանի պրոֆեսոր (1875-ից)։ Մշակել է նյարդային հյուսվածքի մանրադիտակային պատ–րաստուկների ստացման քրոմարծաթա– յին մեթոդը (1873)։ Ուսումնասիրել և դասակարգել է գլխուղեղի մեծ կիսագըն– դերի կեղևի նեյրոնների ձևերը։ Նկարա–գրել է ներբջջային հատուկ օրգանոիդ՝ Գուջիի համաչիրը։ 1906-ին արժանացևլ է նոբելյան մրցանակի։
ԳՈԼՋԻԻ ՀԱՄԱԼԻՐ, ներբջջային ցանցաձև ապարատ, Գոլջիի գոտի (համակարգ), բջջի օր–գանոիդ, որը մասնակցում է ներբջջային զանազան ներառումների առաջացմանը։ Տայտնաբերել է իտալացի հյուսվածա–բան Կ․ Գուշին։ Մանրադիտակային պատ–րաստուկներում ունի բարդ ցանցաձև կազ–մություն կամ մանգաղաձև ու ձողիկաձև մարմնիկնևրի տեսք։ Բջջում տեղադրված է կորիզի մոտ կամ շրջապատում է բջջա– կեևտրոնին։ Պարունակում է ւիպիդներ, լիպոպրոտեիդներ և ֆոսֆոլիպիդներ, հա–մեմատաբար աղքատ է ֆերմենտներով։ Էլեկտրոնային մանրադիտակով պարզ– վևլ էւ որ Գ․ հ․ կազմված է 3 բաղադրա–տարրերից՝ 5–8 տափակ թաղանթներից, միկրոբշտիկներից և խոշոր վակուոլնե–րից։ Գ․ հ․ մասնակցում է սպիտակուցա–յին նյութերի, բազմաշաքարների նն սին–թեզին։
ԳՈԼՍՈՒՈՐԴԻ (Galsworthy) Ջոն (14․8․ 1867, Լոնդոն – 31․1․1933, Լոնդոն), անգ–լիացի գրող։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Գրական գործունեությու– նըն սկսել է որպես նեոռոմանտիկ («Չորս քամիներից», 1897, ժողովածու, «Ջոսլին», 1898, վեպ)։ «Փարիսեցիների կղզին» (1904) վեպում ծաղրել է անգլ․ վերնախավի հո–գեկան սնանկությունը։ Այդ վեպը սկիզբ դրեց սոցիալ–կենցաղային վեպերի շար–քին («Առանձնատունը», 1907, «Եղբայ–րություն», 1909, «Պատրիկը», 1911, «Ֆրի– լենդներ», 1915), որով և Գ․ ամբողջացրեց ժամաևակակից Անգլիայի երգիծական նկարագիրը։ Գրել է նաև սոցիալակաև սուր կոնֆլիկտներով հարուստ պիեսներ («Արծաթյա տուփը», 1906, «Պայքար», 1909, «Արդարություն», 1910)։ ճճդ․ սկըզ– բում հղացավ բուրժ․ ընտանիքի՝ Ֆոր– սայթների մասին վիպաշար ստեղծելու գաղափարը, «Ֆորսայթի փրկությանը» (1901) հաջորդեց «Սեփականատերը» (1906)։ Քննադատական մոտեցումն ավե–լի սրվեց «Ֆորսայթի վերջին ամառը»