Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳԵՎԱՆԴՀԱՈՒ51 (գհբմ․ Gewandhaus – բառացի՝ զգեստատուն), համերգային ըն–կերություն, համերգասրահ և սիմֆոնիկ նվագախումբ Լայպցիգում։ 1743-ից Լայպ– ցիգում կազմակերպված սիրողական նվա–գախմբի համերգները 1781-ից աեղի էիէւ ունենում մահուդի վաճառքի նախկին շեն–քում՝ Գ–ում։ 1884-ին հնի տեղում կառուց–վել է համերգասրահի նոր շենք՝ այսպես կոչված Նոր Գ․։

ԳԵՎԱՐԱ (Guevara) Էռնեստո (Չ ե) [14․6․ 1928, Ռոսարիո, Արգենտինա – 8(*)10․ 1967, Իգերասի մոտ, Բոլիվիա], Կուբայի 1959-ի հեղափոխության ղեկավարներից։ Մասնագիտությամբ բժիշկ։ 1956-ի դեկ–տեմբերին հեղափոխական ջոկատի ևետ ափ է իջել Կուբայում (Օրիենտեի նաևանգ), այնուհետև իր պարտիզանական զորա–խմբով ազատագրել է Լաս Վիլիաս նա–հանգը, պարտության մատնել բռնապետ Բատիստայի զորքերին Սանտա Կլա բա–յում և հեղափոխական մյուս ուժերի ևետ մտել Տավանա։ Տեղափոխության հաղ–թանակից հետո զբաղեցրել է զինվորա–կան և պետ․ պաշտոններ (Ազգային բան–կի պրեզիդենտ, արդյունաբերության մի–նիստր ևն)։ 1965-ի ապրիլին դիմել է Ֆ․ Կաստրոյին՝ լատինաամերիկյան եր– կըրներից մեկի հեղափոխական շարժմա–նը մասնակցելու խնդրանքով և հեռացել Կուբայից։ 1967-ի հոկտեմբերին նրա պար–տիզանական ջոկատը Բոլիվիայում ըն–կել է շրջապատման մեջ, իսկ Գ․ վիրավոր գերվել ու սպանվել է։ Երկ․ El socialismo у el hombre en Cuba, La Habana, 1965; Obras, 1957-67, t․ 1-2, La Habana, 1970․

ԳԵՎՈՐԳ Դ Կ ՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵ5Ի (Ք ե– րեստեճյան Գրիգոր Պետրո–սի) (5․7․1813, Կ․ Պոլիս – 6․12․1882, Էջմիածին), եկեղեցական հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս (1866-ից)։ Սովորել է Կ․ Պոլսի ժառանգա– վորաց վարժարանում։ 1835-ին ձեռնադըր– վել է կուսակրոն քահանա և վարդապետ, 1848-ին՝ եպիսկոպոս։ 1844-ին դարձել է արևմտահայ Բրուսայի թեմի հոգևոր առաջնորդ։ 1858-ի հոկտ․ 17-ին ընտրվել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք, մասնակ–ցել է Ազգային սահմանադրության մշակ–մանը, սակայն հետո դեմ է դուրս եկել սահմանադրությանը և հրաժարական տվել 1860-ի ապրիլի 21-ին։ 1861-ի հոկտեմբերից կրկին Բրուսայի թեմի առաջնորդն էր։ 1866-ին ընտրվել է կաթողիկոս։ Գ․ ըմ– բըռնելով ժող․ կրթության խնդիրները՝ ձեռնամուխ է եղել արևելահայ դպրոցա–կան գործի կարգավորմանը։ 1867-ին ստեղծել է Ուսումնական հանձնաժողով (որը հրատարակեց ծխական դպրոցների առաջին կանոնները), 1873-ին՝ թեմերի դպրոցական տեսչություն։ Գ–ի ջանքերի շնորհիվ ձախողվեց հայկ․ դպրոցների նկատմամբ վարչական խիստ հսկողու–թյուն սահմանելու ցարական կառավարու–թյան մտադրությունը։ 1874-ին հիմնել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Կազմա–կերպել է «Արարատ* ամսագրի հրատա–րակումը (1868-ից), էջմիածնի թանգարա–նը, կարգավորել վանքի տպարանն ու մատենադարանը։ 1879-ին կառուցել է Օշականի եկեղեցին (Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա)։ Լինելով լավ շարակա–նագետ՝ Գ․ միակերպություն և կանոնա–վորություն է մտցրել հոգևոր երաժշտու–թյան մեջ, Կ․" Պաղտատլյանի ուՆ․ Թաշչ– յանի օգնությամբ կազմակերպել հայկ․ ձայնագրության նոր (Տ․ Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը, հոգևոր երգերի ժողովածու–* ների՝ Շարակնոցի, Պատարագի, ժամա–գրքի պաշտոնական վավերացումն ու հրա–տարակությունը։ Տայ հոգևոր երգարվեստի ուշ միջնադարին վերաբերող կարգավո–րության հարցերում նա տրամաբանական ավարտի է հասցրել Մովսես Սյունեցու սկսած և Սիմեոն Երևանցու շարունակած գործը, կարգի գցել երգեցողության դըր– վածքը ազգային դպրոցներում։ Գ․ փորձել է վերացնել Սսի և Աղթամարի կաթողիկո–սությունները, բայց հանդիպել է արևմտա–հայ հոգևոր շրջանների դիմադրությանը։ Դեմ էր 1877–78–ի ռուս–թուրք․ պատերազ–մից հետո հայերի գաղթին Անդրկովկաս՝ պատճառաբանելով, որ պետք չէ դատար– կել հայաբնակ վայրերը։ Տայկական հար–ցի և արտաքին քաղ․ խնդիրների նկատ–մամբ պասսիվ դիրք ուներ, որի համար քննադատվել է ժամանակակիցների կող–մից։ Գրկ․ Աբեղյան Մ․, Գևորգ Գ Մեծա–գործ կաթողիկոս ամենայն հայոց, Վաղ–պաա, 1899։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 3, մաս 2, Բեյրութ, 1961։ Վ․ Երկանյան, Ն․Թահմիզյան

ԳԵՎՈՐԳ Ե Տ*ՂԻՍԵ5Ի (Ս ու ր և ն յանց, 28․8․1847, Թիֆլիս – 8․5․1930, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս։ 1872-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1874-ին Գևորգյան ճեմարանի ուսուցիչ էր։ 1875-ին՝ Ղարաբաղի թեմի առաջնորդ և դպրոցնե–րի տեսուչ, 1878-ից՝ Ալեքսանդրապոլի վիճակի առաջնորդ (կառուցել է Ալեքսանդ– րապոլի Ս․ Աստվածածին եկեղեցին)։ 1882-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886-ից Աստրախանի թեմի առաջնորդն էր, որտևղ խթանել է կրթական գործը։ 1907-ին նշա–նակվել է կաթողիկոսական տեղապահ։ 1912-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթո–ղիկոս։ 1912-ին, երբ նորից ասպարեզի վրա էր Տայկական հարցը, Գ–ի նախա–ձեռնությամբ կազմվեց հայ ազգային պատ–վիրակություն (Պողոս Նուբարի ղեկավա–րությամբ), որը պետք է պաշտպաներ հայ դատը եվրոպական կառավարություննե–րի առջև։ Առաջին համաշխարհային պա–տերազմի տարիներին համոզվելով, որ Ռուսաստանի հաղթանակից է կախված արևմտահայերի ճակատագիրը, Գ․ դի–մեց Նիկոլայ II կայսեր օգնությանը։ Տա– յ սատան ում սովետական կարգերի հաս–տատումից հետո նա կոնդակներով հա–մայն հայությանը կոչ արեց նեցուկ լինել սովետական կառավարության հայրենա–շեն գործերին։

ԳԵՎՈՐԳ ԵՐձՆԿԱՏԻ (XIV դ․ կես – 1416), մանկավարժ, գրիչ։ Բարձրագույն կրթու–թյունն ստացել է Տովհաննես Որոտնեցու համալսարանում։ Գրիգոր Տաթևացու հետ գրի է առել րաբունապետ Տովհաննես Որոտնեցու «Արիստոտելի Ստորոգութե– անց մեկնութիւնը»։ Մշակույթի գործիչներ պատրաստելու և կաթոլիկության դեմ պայքարելու նպատակով Կափոսի վան– քում բացել է իր դպրոցը, որտեղ ուսանե–լու են եկել Տայաստանի տարբեր վայրե–րից, ինչպես նաև Ղրիմից։ Այստեղ ուսու–ցանվել է նաև գրչության և երաժշտության արվևստ։

ԳԵՎՈՐԳ ՏԼ 9ՈՐԵՔՉՅԱՆ (2․12․1868, Նոր Նախիջևան – 9․5․1954, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս (1945–54), ազգային–հասարակական գործիչ։ 1879– 1889-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1889–94-ին՝ Լայպցիգի համալսարանում (փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետներ) և կոնսերվատորիայում։ 1913-ին ձեռ–նադրվել է վարդապետ և նշանակվել Նոր Նախիջևանի առաջնորդական փո–խանորդ։ 1915-ի հայկ․ կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր․ իսկ 1916-ից՝ կոմիտեի նախագահ։ 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1922–27-ին եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդ, 1927-ից՝ Գևրագույն հոգևոր խորհրդի անդամ, 1941-ից՝ կաթողիկոսական տեղապահ, 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթո–ղիկոս։ Գ․ կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի ն սփյուռքահայության կապի ամրապնդումը։ Տայրենական մեծ պատե–րազմի տարիներին նրա հորդորներով սփյուռքահայությունը նվիրատվություննե–րով մասնակցևց «Սասունցի Գավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շա– րասյուների ստեղծմանը։ Գնահատելի է նրա ավանդը տարագիր հայության հայ–րենադարձության (1946–48) կազմա–կերպման, ինչպես նաև սփյուռքի եկեղե–ցական և ազգային միասնության ապա–հովման գործում։ Եռանդուն մասնակցու–թյուն է ունևցել ետպատերազմյան խաղա–ղության պաշտպանության շարժմանը։ Նրա կաթողիկոսության օրոք վերաբաց–վեցին Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպա–րանը, սկսեց հրատարակվել <էջմիածին> ամսագիրը։ Գ․ գրել է քարոզներ, կոնդակ–ներ, հոգևոր ևրգեր։ Փ․ Մսթւսբյւսն

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դարի հայ իշխան։ Տիշատակ– վում է 920–940-ական թթ․, ըստ Տովհան–նես Գրասխանակերտցու, Աշոտ Բ Երկա–թի պատվավորներից։ Գ․ Մ․ Քեղա ամրո–ցի մոտ (Գառնիից հվ–արլ․) երկու անգամ պարտության է մատնել արաբ զորավար Բեշիրին, որն արշավում էր Սևաև։ Գ․ Մ․ վերջին անգամ հիշատակվում է իբրև Աբաս թագավորի զորավար և խորհրդա–տու, իսկ նրա որդի Գոռը՝ Աշոտ Գ–ի սպարապետ։ Ենթադրվում է, որ Գ․ Մ․ թաղվել է Բագարանի Ս․ Գևորգ ևկեղեցու մոտ, որի անունը ավանդաբար կապվում է Գ․ Մ–ու հետ։ Մուրացանը այս անցքե–րին է նվիրել «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը։ Գրկ․ Տովհաննես Դրասխանա– կ և ր տ ց ի, Պատմութիւն ՝Հայոց, Թ․, 1912։ Չ ա մ չ յ ա ն Մ․, Պատմութիւն ՞Հայոց, հ․ 2, Վնտ․, 1785, էշ 811 – 14, 829։ բ․ Աուսքեւյան

ԳԵՎՈՐԳ 9ԱՎՈՒՇ (Ղազարյան Գ ե– վորգ Արոյի, 1870 կամ 1871 –1907), հայ Օւզգային–ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Ծնվել է Սասունի Բսա