Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասնավորաբար դաշտի քվանտային տե–սության և վիճակագրական ֆիզիկայի մեջ։ Գ․ ֆ․ թույլ է տալիս մաթեմատիկա–կան ֆիզիկայի եզրային խնդիրների լու–ծումները ներկայացնել անալիտիկ տես–քով։ Գ․ ֆ․ ֆիզիկորեն կարելի է մեկնա–բանել որպես կետում կենտրոնացված ուժի աղբյուրի կամ լիցքի ազդեցության արդյունք։ Օրինակ, Էլեկտրաստատիկա– կան մեկնաբանմամբ Գ․ ֆ․ հողակցված հաղորդիչ մակերևույթի նևրսում տեղա–վորված կետային լիցքի դաշտի պոտեն–ցիալն Է։ Գ․ ֆ․ նկարագրում է նաև դաշ–տերի տարածումը դրանք ծնող աղբյուր–ներից։ ԳՐԻՆ ՅԱՐ (Grignard) Ֆրանսուա Օգյուստ Վիկտոր (6․5․1871, Շերբուր – 13․12․ 1935, Լիոն), ֆրանսիացի քիմիկոս։ Փա–րիզի ԳԱ անդամ (1926)։ 1909-ից Նանսիի համալսարանի պրոֆեսոր։ 1900-ին իր ուսուցչի՝ Ֆ․ Բարբյեի հետ առաջինն ստա–ցավ մագնեզիումի հալոգենօրգանական միացությունները, որոնք լայն կիրառում գտան գործնական քիմիայում (տես Գրին– յարի ռեակցիա)։ Զբաղվել է նաև օրգա–նական միացությունների անվանակարգ– մամբ, ալյումինի օրգանական միացու–թյունների և թունավոր նյութերի հետա– զոտմամբ։ Նոբելյան մրցանակ (1912)։

ԳՐԻՆՅԱՐԻ ՌԵԱԿՑԻԱ, օրգանական միա–ցությունների սինթեզման ընդհանուր եղանակ ալկիլ– կամ արիլմագնեզիում– հալոգենիդների՝ RMgX միջոցով [R-ը ալի– ֆատիկ կամ արոմատիկ ռադիկալ Է, X-ը՝ հալոգենի ատոմ (սովորաբար Br կամ I)]։ RMgX (Գրինյարի ռեակտիվներ) ստացվում է ալկիլհալոգենիդը բացար–ձակ եթերի միջավայրում (արտադրու–թյան մեջ՝ տետրահիդրոֆուրան)՝ մագ–նեզիումի հետ փոխազդելով։ Սովորաբար օգտագործում են RMgX-ի եթերային լու–ծույթները։ Ռեակցիան հայտնաբերել է Ֆ․ Գոհնււսրը 1900-հն։ RMgX-ր խիսա ռե– ակցուեակ եե․ ակտիվ ջրածին ունեցող միացությունների (ջուր, սպիրտներ, առաջ–նային և երկրորդային ամիններ ևն) հետ փոխազդելիս առաջացնում են ածխաջրա–ծիններ, օրինակ՝ CH3MgX+ ROH–»СН4-Ь -fROMgX։ Անջատված մեթանի ծավալով որոշում են միացության մեջ ակտիվ ջրած–նի քանակը (Չուգան–Ցերևիտինովի ևղա– նակ)։ RMgX-ը ածխաթթվական գազի հետ փոխազդելիս գոյացնում է թթուներ, մրջնալդեհիդի հետ՝ առաջնային, այլ ալդեհիդների հետ՝ երկրորդային, կե– տոնների և կարբոնաթթուների Էսթերնե– րի հետ՝ երրորդային սպիրտներ։ RMgX-ը հեշտությամբ փոխազդում է տարրերի հալոգենիդների հետ, օրինակ՝ 2RMgX-f + HgCb = R2Hg + 2MgXCl։ Այս եղա–նակով սինթեզում են ոսկու, սնդիկի, բերիլիումի, կադմիումի, ֆոսֆորի, ար– սենի, ծծմբի, սելևնի օրգանական միա–ցությունները։ Թթվածնի և ծծմբի հետ փոխազդելիս առաջացնում են համապա–տասխանաբար սպիրտներ և թիոսպիրտ– ներ։

ԳՐԻՆՎԻՉ (Grunwich), քաղաքային օկ–րուգ (1964) Մեծ Լոնդոնի արվարձանում (Մեծ Բրիտանիա)։ 226 հզ․ բն․ (1970)։ Գ–ում է Գրինվիչի աստղադիտարանը և Մեծ Բրիտանիայի Ազգային ծովային թան–գարանը։

ԳՐԻՆՎԻՉԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Անգլիայի հնագույն աստղադիտարանը։ Տիմնա– դրվել է 1675-ին, Լոնդոնի համանուն ար–վարձանում։ Մթնոլորտային անբարե–նպաստ պայմանների պատճառով 1950-ա– կան թթ․ Գ․ ա․ տեղափոխվել է Սասեքս՝ հնադարյան Տերսթմոնսյու ամրոցը (70 կմ Գրինվիչից դեպի հվ․), որտեղ բացի հին գործիքներից (76 և 70 սմ ռեֆլեկտորներ, 66 սմ ռեֆրակտոր, միջօրեական շրջան–ներ) տեղակայվել է Ի․ Նյուտոնի անվ․ աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 2,5 մ)։ Աստղերի դիրքերի և ժամանակի որոշումից զատ Գ․ ա–ում զբաղվում ևն ծովային և օդային աստղագիտական տա–րեգրքերի հրատարակությամբ, հետազո–տում երկնային օբյեկտներ ու երևույթներ։ Գ․ ա–ի դիրեկտորը կրում է «Թագավորա–կան աստղագետ» տիտղոսը։

ԳՐԻՆՎԻՉԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ, զրոյա–կան միջօրեական, Գրինվիչի վրայով անցնող միջօրեական (տես Գրին–վիչի աստղադիտարան)։ Գրինվիչի աստ–ղադիտարանի հին շինության վրայով անցնող միջօրեականը 1884-ին միջազ–գային համաձայնությամբ ընդունվել է որպես հաշվարկի սկիզբ (զրոյական միջօրեական), որից էլ հաշվում են աշխարհագրական երկայնությունը և գոտիական ժամանակը։ Գ․ մ–ի տևղական միջին արեգակնային ժամանակը լայնո–րեն կիրառվում է աստղագիտությաև մեջ։

ԳՐԻՇԱՇՎԻԼԻ Իոսեբ Գրիգորի [իսկա–կան ազգանունը՝ Մամուլաիշվիլի, 12(24)․ 4․1889, Թիֆլիս – 3․8․1965, Թբիլիսի], վրացի սովետական բանաստեղծ, գրակա–նագետ։ Վրաստանի Ժող․ բանաստեղծ (1959)։ ՎՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1946)։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1945)։ «Վարդերի փունջ» (1906) և «Երևակայու–թյուն» (1907) բանաստեղծությունների առաջին Ժողովածուներում տուրք է տվել մոդեռնիզմին։ Սովետական կարգերի հաստատումից հետո երգել է վերածնված Վրաստանը։ Տայրենական մեծ պատե–րազմի տարիներին Գ–ու ստեղծագործու–թյունը համակված էր սովետական ժո–ղովրդի հաղթաևակի հավատով։ Բանաս–տեղծությունների միհատորյակի (1949) համար արժանացել է ՍՍՏՄ պևտ․ մրցա–նակի (1950)։ Գրել է «Սայաթ–Նովա», «Տին Թբիլիսիի գրական բոհեման», Գ․ Սունդուկյանի, Տ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, գրականության և թատ–րոնի, հայ–վրաց․, ռուս–վրաց․, վրաց–ուկր․ գրական կապերի մասին աշխատություն–ներ։ Մտերիմ է եղել Տ․ Թումանյանի հետ։ Վրացերեև է թարգմանել Տ․ Թումանյանի պոեմները, «Գիքոր»-ը, Նաղաշ Տովնա– թանի, Գ․ Մահարու և ուրիշ հայ գրողների ստեղծագործություններ։ Երկ․ ооЬЪ-зеодйоотб 3^0^с)С?0» <§>• 1–5, օձ․, 1961-65; Գրկ․ 2>․, збсфоззе™ Ո<§>°*ՅՉՅ– ձօ, 3, 0)ձ․, 1959; 35 о ձ 6 ° 3-* р/посЬ’Ззос?0» օօծ․, 1969; Կարապետյան Տ․, Վրաց գրական միտքը Տայաստանի և հայերի մասին, Ե․, 1962, էշ 72–93։ А х- умян Т․, Лирика Иосиба Гришашвили, в его кн․; Литературные статьи и воспомина–ния, Е․, 1966․ Ի․ Գ․ Գրիշաշվիլի Վ․ Վ․ Գրիշին

ԳՐԻՇԻՆ Վիկտոր Վասիլևիչ [ծն․ 5(18)․ 9․1914, Սերպուխով], սովետական պե–տական և կուսակցական գործիչ։ Սոցիա–լիստական աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1937–50-ին ղեկավար աշխա–տանք է կատարել Սերպուխովում, ապա՝ Մոսկվայում։ 1956-ից եղել է ՏԱՄԽ–ի նախագահ, 1967-ից՝ ՍՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ 1952-ից, 1961-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի Նախագահության, 1966-ից՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ ՍՍՏՄ III – IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1967-ից՝ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3 և «Պատվո նշան» շքանշաննե–րով։

ԳՐԻՇԿՅԱՎԻՉՈՒՍ Պյատրաս Պյատրովիչ (ծն․ 1924), սովետական կուսակցական գործիչ, Լիտվայի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1974)։ ՍՄԿԿ ան–դամ 1945-ից։ 1948-ին ավարտել է Լիտ–վայի Կ(բ)Կ Կենտկոմին կից կուսակցա–կան, 1958-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1942–44-ին ծառայել է սովետական բա–նակում, մասնակցել է Տայրենական մեծ պատերազմին։ 1948–50-ին աշխատել է ԼԿԿ ԿԿ–ում, 1950–51-ին՝ հանրապետա–կան «Վալստեչյու լայկրաշտիս» («Գյուղա–ցիական թերթ»), 1951 –53-ին՝ «Ռաուդո– նոյի ժվայգջե» («Կարմիր աստղ») թերթե–րի խմբագիր, 1953–55-ին՝ «Տիեսա» («ճշմարտություն») թերթի խմբագրի առա–ջին տեղակալ։ 1955–64-ին եղել է ԼԿԿ Վիլնյուսի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1964–71-ին՝ ԼԿԿ Կենտկո–մի բաժնի վարիչ, 1971–74-ին՝ ԼԿԿ Վիլ– նյուսի քաղկոմի առաջին քարտուղար։ Գ․ Լիտվ․ ՍՍՏ VI–IX և ՍՍՏՄ IX գումարում–ների Գերագույն սովետների դեպուտատ է։ ԳՐԻՉ, 1․ գրող, գրագիր, քարտուղար, որ միջնադարում ձեռագրեր էր գրում։ Մասնագիտական կրթություն էր ստանում գրչության դպրոցնևրում, վարպետ գրիչ–ների մոտ՝ դառնալով ձեռագրերի հիմ–նական ստեղծողը, հաճախ նաև նկարա–զարդողն ու կազմողը։ Գ․ ոչ միայն գեղե–ցիկ ձեռագիր պետք է ունենար, այլև լիներ գրագետ, տիրապեւոեր գրչության արվեստի նրբություևներին։ Եղել են ևաև ինքնուս գրիչներ։ Սրանց ձեռագրերը սխալաշատ էին։ Վարպետ Գ․ կոչվում էր «գրչապետ», «քաջ քարտուղար», «հոե–