Եղն գնաձոր․ շրջանային կուլտուրայի տունը տեխնիկումի մասնաճյուղը (300 ուսանող), 8 մսուր–մանկապարտեզ (720 երեխա)։ Դպրոցներում աշխատող 670 ուսուցիչ–ներից 364-ը ունի բարձրագույն կրթու–թյուն։ Մանկական մարզական, երաժշտ․ և նկարչական դպրոցներում սովորում է 700 երեխա։ Ե․ շ–ում կա 32 ակումբային հիմնարկ (6-ը՝ կուլտուրայի տուն), 35 մասսայական և դպրոցական գրադարան (317 հզ․ կտոր գրքային ֆոնդով), 22 ստացիոնար և 2 շրջիկ կինո, ժող․ թատ1 րոն, հանրապետության երգչախմբային ընկերության շրջանային բաժանմունք, հայրենագիտական թանգարան։ 1931-ից լույս է տեսնում շրջանային թերթը (1962–ից՝ «Վերեւք»)։ Եղեգնաձորի շրջանի բնակավայրերը Ագարակաձոր, Ալայազ, Աղավնաձոր, Աղըն– ջաձոր, Ամաղու, Արենի, Արփի, Բոլորաբերդ, Գանձակ, Գետափ, Գլաձոր, Գյադիկվանք, Գյուլլիդուզ, Գնիշիկ, Ելփին, Եղեգիս, Եղեգ– նաձոր, Թառաթումբ, Խաչիկ, Կալասար, Տոր– բատեղ․ Հորս, Ղաբախլոէ, Ղավուշուղ, Ղարա– ղայա, Ղզըլգյուլ, Մալիշկա, Շատին, Չիվա, Ռինդ, Սալլի, Վերնաշեն, Քարագլուխ։ Պատկերազարդումը տես 496- 497 Էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIX։ Ղ․ Մուրադյան, Ա․ Խաչատրյան
ԵՂԵԳՆԱՍԱԼ, սալի ձև ունեցող ջերմա–մեկուսիչ նյութ։ Պատրաստվում է եղեգնի ցողունները մամլելու և ցինկապատ պող–պատալարով ամրացնելու միջոցով։
ԵՂԵԳՆՈԻՏ (մինչև 1935-ը՝ Ղամշկուտ)» գյուղ Տայկական ՍՍՏ Գուգարքի շրջա–նում, Կիրովական–Դսեղ խճուղու վրա, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևևլք։ Ե–ի կաթնաանասնապահական սովետա–կան տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և բանջարաբուծու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Տիմնա– դրվել է 1857-ին։ Գյուղում և շրջակայ–քում պահպանվել են բերդապարսպի մնա–ցորդներ, գյուղատեղիներ, խաչքարեր։
ԵՂԵԳՆՈՒՏ (մինչև 1946-ը՝ Բադալ), գյուղ Տայկական ՍՍՏ Տոկտեմբերյանի շրջա–նում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արե– վելք։ Սովետական տնտեսությունն զբաղ–վում է այգեգործությամբ, բանջարաբու–ծությամբ, հացահատիկի և խորդենու մշակությամբ, անասնապաևությամբ։ Գործում է եթերայուղատու կուլտուրանե–րի համամիութևնական ԳՏԻ–ի հայկ․ Փորձակայանը, որն զբաղվում է եթերա–յուղատու բույսերի նոր սորտերի աճեց– մամբ։ Շահագործվում են ավազահան– քեր։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր– մանկապարտևզ, ակումբ, գրադարան։
ԵՂԵՍՊԱԿ, շ ա լ ֆ և յ (Salvia), շըրթ– նածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, ևազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հու–րանանման ծաղկաբույլով։ Տայտնի է մոտ 500 տեսակ՝ տարածված երկու կիսա–գնդում։ ՍՍՏՄ–ում աճում է 80 տեսակ, իսկ ՏՍՍՏ–ում՝ 30։ Դեղային Ե․ (S․ officinalis) կիսաթուփ Է, մանուշակա–գույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները, պարունա–կում են մոտ 2% եթերային յուղ։ Չորաց–րած տերևներն օժտված են հականեխիչ ևատկությամբ և կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար։ Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Տարավա– յին Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մ ու շ*- կային Ե․ (S․ sclarea) պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։ Եղեսպակ դեղային Փ ա յ լ ու ն Ե․ (S․ splendens) հվ․ երկըր– ների ամենատարածված ծւալկաբույսե– րից Է, ունի կարմիր ծաղիկներ և բաժակա–թերթեր։ Ե–ի որոշ տեսակներ դեկորատիվ են։
ԵՂԵՎԻՆ, բալասանի (Abies), սոճ– ազգիների ընտանիքի մշտադալար, փշա–տերև ծառերի ցեղ։ Բունը ուղիղ Է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևնևրը մեկա–կան են, տափակ՝ դասավորված պարու–րաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղ–կելու տարին։ Տայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն Է, հողի և խոնավու–թյան նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմա–նում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ Է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարա–րության մեջ։ Ե–ից ստացվող յուղն օգ–տագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։ ՍՍՏՄ–ում աճող Ե–ի 25 տեսակներից ՏՍՍՏ–ում հան–դիպում են կովկասյան (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական, իսպանա–կան և ալժիրյան տեսակները։
ԵՂԵՎՆԻ (Picea), սոճազգիների ընտա–նիքի Փշատերև, մշտադալար ծառերի ցեղ։ Սաղարթախիտ Է, կոնաձև, բունը՝ ուղիղ։ Ասեղնատերևները քառանիստ են, հազ–վադեպ հարթ, սուր, պահպանվում են Եղևնի 5–7 (9–12) տարի։ Իգական կոները Փայտային ևն, կախ ընկած։ Սերմերն ունեն գդալաձև թևիկներ։ Արմատային համակարգը մակևրեսային Է։ Ստվերա–դիմացկուն Է, ցրտակայուն։ Ապրում է 250–300, նույնիսկ 500 տարի։ Աճում է թեթև կավային, ավազակավային հողե–րում։ Դեկորատիվ Է։ Տայտնի է 40 տեսակ՝ Եվրոպայում, Ասիայում, Տյուսիսային Ամերիկայում։ ՍՍՏՄ–ում հանդիպում է 8 տեսակ, որից 5-ը (սովորական, արծա–թափայլ, արևելյան, սիբիրական, հիմա–լայան)՝ նաև ՏՍՍՏ–ի որոշ շրջաններում (Երևան, Կիրովական, Լենինական)։ Առա–վել տարածված է սովորական կամ եվրո–պական Ե․ (P․ abies կամ P․ excelsa), որի բարձրությունը 20–50 մ Է, կոների երկա–րությունը՝ 10–15 սմ։ Բնափայտը սպի–տակ և թեթև Է, օգտագործվում է շինա–րարության, թղթի, ցելյուլոզայի արդյու–նաբերության մեջ, երաժշտական գործիք–ներ պատրաստելու համար, կեղևից ստա–նում են խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, դաբաղանյութեր։
ԵՂԵՐԵՐԳ, Էլեգիա (<հուն․ £ke- yeia – տրտունջյ, քնարական ժանրի ստեղծագործություն։ Առաջացել է Տին Տունաստանում։ Ցուրաքանչյուր տունը նախապես կազմված էր 2 տողից։ Ե․ գո– վերգել է մարտակաև խիզախությունը, արծարծել քաղ․ ու բարոյական խնդիր– նևր, ալեքսանդրյան և հռոմ․ պոեզիայում արտահայտել անհատական ապրումներ։ Տևտագայում նոր երանգավորումով տա–րածվել է նոր ժամանակների գրականու–թյան մեջ։ Ե․ գրում են ժամանակակից հասարակական կյանքից դժգոհ, նևրքին ողբերգություն ապրող բանաստեղծները։ Տայ գրականության լավագույն Ե–երից են Պ․ Դուրյանի «Լճակ», «Իմ մահը», Ա․ Իսահակյանի «Օրս տրտում, սև է անցնում», Վ․ Տերյանի «Աշնան մեղեդի» բանաստեղծությունները։ Ե ր ա ժ ը շ– տ ու թ յ ա ն մեջ Ե․ են կոչվում թախծալի, վշտալի, խոհական բնույթի վոկալ և գոր–ծիքային պիեսները, օրինակ, Ա․ Պ․ Բո– րոդինի «Տևռավոր հայրենիքի ափերին» ռոմանսը, ժ․ Մասնեի «Էլեգիա»-ն՝ ձայնի համար դաշնամուրի և թավջութակի ընկե–րակցությամբ, Պ․ Ի․ Չայկովսկու «էլե– գիա»-ն՝ լարային նվագախմբի համար գրված սերենադից, Ս, Վ․ Ռախմանինո–վի դաշնամուրային «էլեգիա»-ն, Ա․ Սպեն– դիարյանի «էլեգիական երգ»-ը՝ «Ղրիմի էսքիզներ»-ի առաջին շարքից։ է․ Ջրբաշյան, Ա․ Բուդաղյան