Կադր «Խաթաբալա» կինոնկարից (1971), ռեժ․ 6ու․ Ե ր զ ն կ յ ա ն յով» (1969) ֆիլմերում Ե–ին զբաղեցրել են արդիականության խնդիրները։ էկրանա–վորել է «Խաթաբալա» (1971), «Տայկա–կան որմնանկարներ» (ըսա է․ Տովևան– նիսյանի բալետների, 1972), «Այս կարմիր, կանաչ աշխարհը» (ըսա Ա․ Բակունցի «Միրհավ»-ի, 1975)։ ԵՐձՆԿՅԱՆ Ռոսաոմ (Ռոստոմ բեգ) Տա– րությունի (1․1․1823, գ․ Տաղպատ – 12․1․ 1893, Թելավ), հայ պատմաբան։ 1843– 1846-ին եղել է Թիֆլիսի Ներսիսյան դըպ– րոցի հայկաբանության և պատմության ուսուցիչ։ 1846-ից անցել է զինվորական ծառայության, մասնակցել Դաղստանի լեռնականների դեմ ռազմ, գործողություն–ներին։ 1861-ին պաշտոնաթող է եղել, հաստատվել Թելավում, աշխատանքի ան–ցել տեղի հայկ․ դպրոցում։ Թղթակցել է «Կովկաս», «Մեղու Տայաստանի», «Արա–րատ» պարբերականներին։ Ուսումնա–սիրել է Սանահինի և Տաղպատի պատ–մությունն ու ճարտ․ հուշարձանները, վեր–ծանել Տաղպատի 162 վիմական արձա–նագրությունները («Տնախօսական աեդա– գրութիւն Տաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի», 1886)։ Գրել է հայ–չերքեզական կապերին U Արմավիր քաղաքի հիմնադրման պատմությանը նվիրված աշխատություն։ Նրա «Ավարիա» պատմա–աշխարհագրական ակնարկը, «Պանդուխտ Դաղստանի» ուղեգրական նոթերը (Դաղստանի մի շարք բնակա–վայրերի նկարագրությունն ու այնտեղ ծավալված պատերազմական գործողու–թյունների պատմությունը), «Մյուրիդիզ– մը Դաղսաանում» ուսումնասիրությունը (Շամիլի ու նրա գլխավորած շարժման մասին) արժեքավոր երկեր են Դաղսաա– նի պատմության մասին (ձեռ․ տես՝ Չա– րենցի անվ․ գրականության U արվեստի թանգարանում)։ Գրկէ Գրիգորյան Վ․, Ռոսաոմ բեգ Եբզնկյանը և Դաղստանի մասին նրա գրած աշխատությունները, «ԲԵՏ», 1971, № 3։ վ․ ԳյւիգորյաԱ
ԵՐԹՄՆԵԿ, է ր թ մ ն ի կ, գյուղ Արևմըա– յան Տայաստանում, Խարբերդի վիլա–յեթում, գեղեցիկ ու բերրի դաշտում։ 1915-ին ուներ մոտ 90 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Մ․ Վարվառ) և ևախակրթական վարժա–րան։ Մոտակայքում կային քարհանքեր։ Պատրաստում էին ջրաղացքարեր։ Ե–ի մերձակա Ս․ Եղիա լեռը ուխտագնացու–թյան, տոնախմբությունների վայր Էր։ Բնակիչները զոհվել են Մեծ եղեռնի ժամանակ։
ԵՐԻԶԱԿ, գյուղ Աբնմտյան Տայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավա–ռում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս–նապահությամբ, մասամբ՝ բրուտագոր–ծությամբ։ Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ԵՐԻԶՕՐԴԵՐ, ցեստոդներ (Ces- toidea), տափակ որդերի ենթատիպի ան–ողնաշարավոր կենդանիների դաս։ Տա– սուն Ե․ ողնաշարավոր կենդանիների և մարդու աղիքևերի մակաբույծներ են։ Տայտնի է ավելի քան 3000 տեսակ։ 32-ը մարդու օրգանիզմի մակաբույծներ են։ Մարմինը ժապավենանման Է, հատվածա–վոր (2-ից մի քանի հազար հատված), երկարությունը մի քանի e/tf-ից մինչև 20 г/ և կազմված․ է 3 բաժնից4 գլխիկից (սկոլեքս), վզիկից և ստրոբիլից։ Գլխիկը կրում է ծծիչներ, կարթեր, կնճիթներ, որոնց միջոցով Ե․ ամրանում են տիրոջ աղիքի ներսի պատին։ Վգիկի վերջին ծայրում անընդհատ առաջանում են նոր հատվածիկներ։ Մարմինը պատված է Էպիթելով, մակերեսը կրում է միկրոս– կոպիական ելուստներ՝ միկրոտրիխներ, որոնք կարևոր են սնուցման պրոցեսում։ Չունեն արյան շրջանառության, շնչա–ռության, մարսողության օրգաններ, U սննդանյութերը ներծծվում են մարմնի մակերեսով։ Նյարդային համակարգը կազմված է գլխիկում տեղավորված կենտ–րոնական հանգույցից և դրանից դուրս եկող երկայնական լարից։ Տևրմաֆրո– դիւո են, ևաջորդաբար առաջացող հատ–վածիկներում ձևավորվում են արական և իգական սեռական օրգանները, ապա ձվե– րով լցված արգանդը։ Դնում ևն հսկայա–կան քանակությամբ ձվեր․ անզեն երիզոր–դը, օրինակ, տարեկան դնում է մինչև 600 մլն ձու։ Ե–ի զարգացումն ընթանում է միջանկյալ և վերջնական տերերի օրգա–նիզմներում, որոշ տեսակներ ունեն նաև Երիզորդ Երիգորդերի գլխիկի ձննր^տ, ա․ ամրացնող ակոսներով, р# շարժական չորս կնճիթիկներով, գ, դ< ծծիչներով, մեկ կնճիթի– կով և կարթով 3-րդ՝ լրացուցիչ տեր։ Ե–ի կենսական ցիկ–լի ընթացքում զարգանում են կորացիդի– ում, պրոցերկոիդ, պլերոցերկոիդ թրթուր–ներ։ Մարդու օրգանիզմում առաջացնում են հիմենոլեպիդոզ, տեևիիդոզ, Էխինո–կոկոզ, դիֆիլոբոթրիոզ հիվանդություն–ները։ ԵՐԻԿ, հայաբնակ ավան ՌՄՖՍՏ Կրաս–նոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջա–նում, Փշեխա գետի ձախ աֆին, Ապշե– րոնսկից 16 կմ հյուսիս։ Միավորված է Կուբանսկի կոլտնտեսության հետ։ Զբաղ–վում են հացահատիկի, ծխախոտի մշա–կությամբ, բանջարաբուծությամբ, այգե–գործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո։ Տայերը այստեղ են գաղ–թել Սամսունի շրջանից, 1870-ին։
ԵՐԻԿԱՄԱԲՈՐԲ, նեֆրիտ (հուն․ ve<pp6g– երիկամ), երիկամների բորբո–քային բնույթի հիվանդություն։ Ընթանում է կլինիկական 3 ձևով՝ կծիկա–Ե․, ավա–գանա–Ե․ և օջախային Ե․։ Կծիկա–երիկամաբորբ, դ ի ֆ ու զ գլոմերուլոնեֆրիտ, երիկամ–ների հիմնական հիվանդությունը։ Նկա–րագրել է Ռ․ Բրայտը XIX դ․ II կեսին։ Ախտածնության հիմնական գործոնը իմու–նիտետի խանգարումներն են, որոնք ըն–թանում են 2 մեխանիզմով՝ 1․ հակա–մարմինների և իմուն լիմֆոցիտների ան–համապատասխան առաջացումը ստրեպ–տոկոկ այ ին վարակիչ հիվանդություննե–րի և օրգանիզմի սեֆական բնագրկող նյութերի հանդեպ, 2․ հակամարմինների առաջացում, որոնք ուղղված են երիկա–մի կծիկների մազանոթային թաղանթին։ Կծիկա–Ե–ի դեպքում ևիմնականում ախ–տահարվում են երիկամի բուն հյուսվածքի (պարենքիմ) կծիկային գոյացությունները։ Միաժամանակ ախտահարվում են 2 երի–կամները։ Ելքն առավելապես անբարե–նպաստ Է։ Տիվանդությունը զարգանում է մի շարք վարակիչ հիվանդություններից (անգինա, գրիպ, քութեշ) հետո։ Ընթա–նում է սուր, ենթասուր և քրոնիկական շրջաններով։ Սուր շրջանում հիվանդի դեմքը և մարմինն այտուցվում են, բարձ–