աային շաքար։ Տայտնաբերել է ֆրան–սիացի ֆիզիոլոգ Կլոդ Բհռնարը (1857)։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում (1–20%), ավե– ]ի պակաս՝ մկաններում (0,4–2%), ինչ–պես նան որոշ սնկերում և բակտերիա–ներում։ Գ․ հոմոբազմաշաքար է, կազմ–ված a-D գլյուկոզի 6–20 հզ„ մնա–ցորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկան–ներում և այլ օրգաևներում արյան գլյու–կոզից հատուկ ֆերմենտների, կոֆեր– մենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով ն գո–յացնում է գլյուկոզ ու գլյուկոզ–1-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80– 120 Վգ %) ապահովում եկ հիմնականում լյարդի Գ․ սիևթեզող ու քայքայող ֆեր–մենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյար–դային և ներզատիչ համակարգերի միջո–ցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտի–վացնում են Գ–ի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։
ԳԼԻԿՈ&ԻԴՆԵՐ, բուսական, հազվադեպ կենդանական ծագում ունեցող օրգանա–կան միացություններ։ Գ–ում ածխաջրերի (գլիկոն) և ոչ շաքարատիպ (ագլիկոն) մնացորդները միմյանց հետ միացած են թթվածնի, ազոտի կամ ծծմբի ատոմնե– րով։ Գլիկոնի կամ նրա օքսիդային օղա–կի մեծությունից կախված Գ․ լինում են գլյուկոզիդներ, ֆրուկտոզիդներ, մալտո– զիդներ, ֆուրաևոզիդներ, պիրանոզիդ– ներ ևն։ Ագլիկոն կարող են լինել սպիրտ–ների, ֆենոլների, ցիանևիդրինների, ստե–րոիդների կամ ծծումբ պարունակող միա–ցությունների մնացորդներ։ Գ․ ջրում և սպիրտներում լավ լուծվող, սովորաբար չեզոք, դառը համով, բյուրեղային նյու–թեր են։ Տեշտությամբ ենթարկվում են էնզիմատիկ և թթվային հիդրոլիզի՝ առա–ջացնելով ածխաջուր և ագփկոն։ Գ․ կեն–սաբանական ակտիվ միացություններ են, որոնցից ստրոֆանաինը, ցիմա– րինը, սինիգրինը ևն օգտա–գործվում են որպես դեղամիջոցներ։ Տա–յաստանի բուսականությունը հարուստ է Գ․ պարունակող բույսերով։
ԳԼԻԿՈԼԻ& (ևուն․ yXuxix; – քաղցր և Xvou; – քայքայում, տարրալուծում), ած–խաջրերի (հիմնականում գլյուկոզի) անաե–րոբ ճեղքումը կենդանական հյուսվածքնե–րում։ Ուղեկցվում է ադենոզինեռֆոսֆո– րաթթվի (ԱԵՖ) (տես Ադեն ողին ֆոսֆորա–թթուներ) սինթեզով և ավարտվում կաթ–նաթթվի առաջացմամբ։ Գ․ մեծ նշանակու–թյուն ունի մկանային բջիջների, սպերմա–տոզոիդների, աճող (այդ թվում և ուռուցք–ների) հյուսվածքների համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում թթվածնի բացակայության պայմաններում Էներգիա կուտակելու։ Գ–ի ինտենսիվությունը կախ–ված է միջավայրի ջերմաստիճանից, իո– նային կազմից և ջրածնային ցուցիչից (օպտիմում pH–7–8)։ Թթվածնի ներկա–յությամբ Գ–ի արագությունը նվազում է (Պաստյորի Էֆեկտ)։ Գ․ իրականացվում է մի շարք ֆերմենտների և կոֆերմենտ– ների մասնակցությամբ։ 1 մոլեկուլ գւյու– կոզի ճեղքումից առաջանում է 2 մոլեկուլ կաթնաթթու, 2 ԱԵՖ և Էներգիա, որն օգ–տագործվում է օրգանիզմի կենսագործու– նեության համար։ Որոշ հյուսվածքներում (ուռուցքային բջիջներ, Էրիթրոցիտներ, ուղեղ, ցանցաթաղանթ) Գ․ կարող է ըն–թանալ նաև թթվածնի ներկայությամբ։ Գ–ին համանման պրոցեսներ են ածխա–ջրերի խմորումները։
ԳԼԻԿՈԼՆԵՐ, դիոլներ, երկա–տոմ սպիրտներ, երկու սպիր–տային խումբ պարունակող ալիֆատիկ շարքի միացություևներ։ Կախված հիդ– րօքսիլ խմբերի գտնվելու տեղից, լինում են՝ 1,2-Գ․ (HOCH2-CH2OH), 1,3-Գ․ (НОСН2СН2СН2ОН2) ևն։ 1,1–Գ․, որոնց մոլեկուլում 20Н խումբը միացած է մեկ ածխածևի ատոմին, սովորաբար անկա–յուն են և հեշտությամբ կորցնելով մեկ մոլեկուլ ջուր՝ առաջացնում են ալդեհիդ– ներ կամ կետոններ։ Գ–ի ստորին ներկա–յացուցիչները մածուցիկ, անգույն, քաղցր համով հեղուկներ են, լավ լուծվում են ջրում և սպիրտում, բարձրերը՝ պինդ նյութեր են, լավ լուծվում ևն սպիրտում և եթերում, վատ՝ ջրում։ Քիմ․ հատկություն–ներով Գ․ ևման են միատոմ սպիրտներին։ Գ–ի դեհիդրատացման ժամանակ, կախ–ված մոլեկուլում ОН խմբերի դիրքից և դեհիդրատացման պայմաններից, առա–ջանում են կարբոնիլմիացություններ կամ ցիկլավոր եթերներ։ Օրինակ, Էթիլենգլի– կոլից կարելի է ստանալ քացախալդեհիդ կամ դիօքսան։ Գ–ի ստացման ընդհանուր եղանակներից են՝ դիհալոգենածանցյալ– ների (I) կամ քլորհիդրիդների (II) հիդ– րոլիզը, օքսիդների (III) հիդրատացումը, օլեֆինների օքսիդացումը (IV) ևն․ CH2CI-CH2CI НОСН2-СН2С1 ,0^ СН2-СН2 II IV Գործնական կիրառություն ունեն 1,2–Գ․ և նրանց ածանցյալները (տես էթիչենգւի– կո)։ ԳԼԻԿ ՈՒ* ՈԼԱԹԹՈՒ, С2вН4зОбЫ, զույգ լեղաթթուներից Է, կազմված է խոլաթթվից և գլիցինից։ Պարունակվում է մարդկանց և կենդանիների լեղու մեջ։ Մասնակցում է ճարպային փոխանակությանը, ակտի–վացնում լիպազին և խթանում ազատ ճարպաթթուների ներծծումը մարսողական համակարգում։
ԳԼԻՆԿԱ Միխայիլ Իվանովիչ [20․5(1․6)․ 1804, գ․ Նովոսպասսկոյե (այժմ՝ Սմո– լենսկի մարզի Ելնինսկի շրջանում) – 3(15)․2․1857, Բեռլին], ռուս կոմպոզիտոր, ազգային դասական երաժշտության հիմ–նադիր։ 1818–22-ին սովորել է Պետեր– բուրգի Գլխավոր մանկավարժական ուսումնարանին կից Ազնվականների գի–շերօթիկում, ջութակի, դաշնամուրի, հե–տագայում նաև երգեցողության, կոմպո–զիցիայի դասեր առել։ 1837–39-ին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կա–պելմայստերը։ Առաջադիմական հասա–րակական շարժումները, շփումը Ա․ Ա․ Մ․ Ի․ Գլինկա Պուշկինի, Ա․ Ս․ Գրիբոյեդովի և դեկա–բրիստների հետ նպաստել են Գ–ի ստեղ–ծագործական սկզբունքների և գեղագի–տական հայացքների ձնավորմանը։ Գ–ի «Իվան Սուսանին»-ը ռուս, առաջին դասա–կան օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետտոն՝ բարոն Գ․ Ֆ․ Ոոզենի, բեմ․ 1836, Պետերբուրգի Մեծ թատրոն) կոմպոզիտորը իր պատմահե–րոսական օպերայում փառաբանել է հայ– րենասեր–գյուղացուն, ժողովրդի արիու–թյունն ու աննկուն բնավորությունը։ Գ–ի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիա– թային–էպիկական օպերան բեմադրվել է 1842-ին, Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա․ Ս․ Պուշկինի ևամանուն պոե–մին՝ Գ․ էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլ․ խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգ–տագործվել են արևելյան մեղեդիներ (կոմ–պոզիտորին հաղորդել է նկարիչ Տ․ Այ– վազովսկին)։ Իր երկու օպերաներով Գ․ նշագծել է ռուս, օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամա–տուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակա–դիր կերպարների բախման («Իվան Սու–սանին») և համադրման ու առանձին ավար–տուն պատկերների հաջորդականության վրա («Ո–ուսլան և Լյուդմիլա»)։ Նրա «Վալս– ֆանտազիան» (նվագախմբային խմբ․ 1845, 1856) ոուս․ սիմֆոնիկ վալսի առա–ջին դասական օրինակն է։ Գ․ ռուս, վոկալ քնարերգության զարգացման նոր շըր– ջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշ– կինի, Ն․ Կուկոլնիկի ն ուրիշների խոս–քերով)։ «Իսպանական նախերգանքներ»-ը («Արագոնյան խոտա», 1845, «Գիշերը Մադրիդում», 1848) համաշխարհային սիմ–ֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գ–ի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկեր– ցոյում (1848) մշակված թեմատիկ զար–գացման սկզբունքները, որ բխում են ժող․ արվեստից, ռուս, դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև *1/․ Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտու–թյունը, գործիքային անսամբլները նն։ Գ–ի արվեստը իր գաղափարական խորու–թյամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողո– վըրդայնությամբ ազգային առաջադեմ ար–վեստի փայլուն արտահայտությունն էր։ «Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942-ին (դիրիժոր՝ Մ․ Թավ– րիզյան, ռեժիսոր՝ Ա․ Գուլակյան, Անտո– նիդայի դերում՝ Տ․ Դանիելյան)։