Գրկ․ Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 1, М․, 1952; М․ И․ Глинка, Летопись жиз–ни и творчества, сост․ А․ Орловой, М․, 1952․ Ա․ Բարսսսէյան
ԳԼԻՆԿԱՍերգեյ Նիկոլաևիչ [5(16)․7․1775 կամ 1776, Սուաոկի կալվածք (այժմ՝ Սմո– լենսկի մարգում) – 5(17)․4․1847, Պետեր– բուրգ], ռուս պատմաբան և գրող։ Ավար–տել է 1–ին կադետական կորպուսը (1795), մասնակցել 1812-ի Տայրենական պատե–րազմին։ Տրատարակել է «Ռուսսկի վեստ– նիկ» («Русский вестник», 1808–20 և 1824) ամսագիրը, որն ուներ միապետա–կան ուղղություն։ 1827–30-ին եղել է Մոսկվայի գրաքննչական կոմիտեի գրա–քննիչ։ Գ․ գրել է «Ռուսական պատմու–թյուն» (14 մասից), «Տիշողություններ 1812 թվի մասին» (1836) , «Տիշողություն– ներ Մոսկվայի և արտասահմանյան իրա–դարձությունների մասին 1812-ի վերջից մինչև 1815-ի կեսը» (1837), ինչպես նաև «Տայ ժողովրդի պատմության տեսու–թյուն» (մաս 1–2, 1832–33), «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաս– տանէ ի Ռուսաստան» (1831, հայերեն հրտ․ 1832) և իր մասնակցությամբ կազմ–ված «Տայ ժողովրդի պատմությանը վե–րաբերող վավերագրերի ժողովածու»-ն (1833–38), որոնցում շեշտված են հայ ժողովրդի ռուս, կողմնորոշումը, հայ և ռուս ժողովուրդների պատմական կապե–րը։ Գրել է նաև «Նատալյան՝ բոյարի դուստրը» (1806), «Մինին» (1809) և այլ պիեսներ, բանաստեղծություններ, պատ–մական ու բարոյագիտական ակնարկներ։ Երկ․ Описание переселения армян аддер- биджанских в пределы России․․․, М․, 1831; Обозрение истории армянского народа․․», ч․ 1–2, М․, 1832–33․ վ․ Դիւոյան
ԳԼԻՈՄԱ (հուն․ YXCa-ից՝ սոսինձ և соца – ուռուցք), ուռուցք, որը զարգանում է գլխուղեղում, հազվադեպ՝ ողնուղեղում և կազմված է ուղեղի միջանկյալ հյուս–վածքի (ննրոգլիա) բջիջներից։ Գլխուղե–ղում առաջացած Գ․ ընթանում է ծանր երևույթներով և հաճախ վերջանում է մահով։ Բ ու ժ ու մ ը՝ վիրաբուժական միջամտություն։
ԳԼԻՊՏԻԿԱ ( <հուն․ уМфсо– փորագրել), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վրա փորագրելու, քանդակելու արվեստ։ Գ–ի հայտնի հնագույն նմուշները ստեղծ–վել են մ․ թ․ա․ IV հազարամյակում՝ Մի– Հեծյալի և հետևակի մենամարտի պատկե–րով գեմմա, սարդիոն (մ․ թ․ ա․ III դ․–մ․ թ* II դ․, Դվին), թռչունի պատկերով գեմմա, սարդիոն (III –IV դդ․, Դվին, երկուսն էլ՝ Հա–յաստանի պատմության պետական թանգա–րան, Երևան) ջագետքում, Առաջավոր Ասիայում և Եգիպ–տոսում։ Փորագրված այդ քարերը (գեւէմւս) հիմնականում գլանաձև կնիքներ են՝ մարդկանց և կենդանիների ռեալիստա– Դիմապատկերով գեմմա (մ․ թ․ ա․ I դ․– մ․ թ․ II դ․, Դվին, Հայաստա–նի պատմության պետական թան–գարան, Երևան) կան պարզունակ պատկերներով, կեն–ցաղային ու դիցաբանական տեսարան–ներով, երկրաչափական նախշերով։ Մի– ջագետքի Գ–ի ավանդույթներին սերտո–րեն կապված են Ուրարտուի (մ․ թ․ ա․ IX–VII դդ․) և աքեմենյան Պարսկաս–տանի (մ․ թ․ ա․ VI–V դդ․) գեմմաները։ Ուրարտական կնիքների վրա հաճախ հանդիպում են պաշտամունքային պատ–կերներ, խորհրդանշաններ, երբեմն՝ թա–գավորի, քրմապետի, նրանց մերձավոր– Զկնկուլի պատկե–րով սարդիոնե գեմմայի կնքադը– րոշմ (մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կես․ Գեղե–ցիկ արվեստների թանգարան, Բոս–տոն) ների, ինչպես և առյուծի նկարներ։ Եգիպ–տոսի կնիքները ունեն բզեզի՝ սուրբ կո–յաբնդեռի ձև, որոնց ստորին մասում կան գաղափարագիր տեքստեր կամ դի–ցաբանական կերպարներ։ Տին Տունաս– տանոլմ և Տռոմում Գ–ի արվեստը հասել է բացառիկ նրբության և գծաէւկարի գե– ղեկցության։ Մ․ թ․ ա․ V–IV դդ․, երբ կազմավորվել են անտիկ Գ–ի դասական ձևերը, մեծ նշանակություն է ստացել քարերի տարբեր դեկորատիվ հատկու–թյունների կիրառումը։ Այդ ժամանակի գեմմաների պատկերները (կենդանիներ և թռչուններ, աստվածների և հերոսների կերպարներ, դիցաբանական տեսարան–ներ) աչքի են ընկնում զուսպ կոմպոզի–ցիայով, պարզությամբ և ներդաշնակու–թյամբ։ Մ․ թ․ ա․ IV դ․ տարածում են գտել կամեյոնները՝ ուռուցիկ պատկերներով գեմմաները։ Տելլենիզմի շրջանում բարձր ծաղկման է հասել դիմանկարներով Գ․։ Դանուբի, Տռենոսի, Մերձսևծովյան հյու–սիսային շրջաններում, Անդրկովկասում գոյություն են ունեցել Գ–ի տեղական դըպ– րոցներ։ Տայաստանի պատմության պե–տական թանգարանում պահվում են կի–սաթանկագին քարերից բազմաթիվ կնիք–ներ, որոնց վրա փորագրված են կամ անուններ, կամ արձանագրություններ, բանաձևեր կամ նրանց տերերի նշանները (տես նան Կնքագիաությոմւ)։ Միջին դա–րերում Գ․ գլխավորապես զարգացել է Արևելքում։ Եվրոպայում այն կրկին վե–րելք է ապրել Վերածննդի դարաշրջա–նում, առանձնապես՝ կլասիցիզմի շրջա–նում։ XIX դ․ Գ․ որպես արվեստի տեսակ անկում է ապրել։
ԳԼԻՍԱՆԴՈ (իտալ․ glissando, <ֆրանս․ glisser – սահել), սահանցիկ, երա– ժըշտության կատարման ժամանակ հըն– չյանարտաբերման հատուկ եղանակ, երբ հնչյուների մի շարքից որոշա–կիորեն ընկալվում է միայն առաջին և վերջին հնչյունի բարձրությունը։ Իրա–գործվում է առանձին լարի (ջութակ, կի–թառ ևն), մի շարք լարերի (տավիղ, քա–նոն ևն) կամ ստեղների (դաշնամուր, բայան) վրայով մատների սահուն և արագ անցման միջոցով։ Կիրառվում է նաև փողավոր, հարվածային և այլ նվա–գարանների ու վոկալ կատարման դեպ–քում։ Նոտագրության մեջ Գ․ նշվում է ալիքաձև գծով կամ տառերով։
ԳԼԻՍԵՐ (ֆրանս․ glisseur, <glisser – սահել), սահանավ, արագընթաց թե–թև նավ։ Շարժման ժամանակ, Գ–ի հատա–կի հատուկ ձևի շնորհիվ, առաջանում է հիդրոդինամիկ ուժ, որը բարձրացնելով նավի ցռուկային մասը, այն հանում է ջրի երես (կարծես թե նավը սահում է ջրի մակերևույթով)։ Այդպիսով կրճատ–վում է ջրի հետ Գ–ի հատակի շփման մա–կերևույթը, փոքրանում շարժման դիմա–դրությունը և մեծանում արագությունը։ Գ–ների վրա տեղակայում են ներքին այրման թեթև շարժիչներ, գազային տուր–բիններ, թիապտուտակներ (երբեմն օդա–յին պտուտակներ), ջրացայտեր։ ԳԼԻ5ԵՐԻԴՆԵՐ, գւիցերինի․ և օրգանական կամ անօրգանական թթուների էսթերներ։ Գ–ի մոլեկուլները կարող են պարունա– կել մեկ, երկու կամ երեք թթվային մնա–ցորդ (RCOO) և համապատասխանաբար կոչվում են միագլիցերիդ (I), երկգլիցե– րիդ (H)․ եռգլիցերիդ (III)․ RCOO–CH2 RCOO-CH2 RCOO-CH2 I I I HO-CH RCOO–CH RCOO–CH I I I HO-CH2 HO-CH2 RCOO – CH2 I II III Գ․ լինում են հեղուկ և պինդ (ձեթեր կամ ճարպեր)։ Բնության մեջ տարածված են կարբոնաթթուների Գ․, որոնք ճարպերի հիմնական բաղադրամասն են։ Անօր–գանական թթուների Գ–ից գործնական նշանակություն ունի ազոտական թթվի եռգլիցերիդը՝ նիւորոգւիցերինը։ Գոյու–թյուն ունեն կարբոնաթթուների և ֆոսֆո– րական թթվի խառը Գ․, ֆոսֆատիդներ (տես ճւսրւկակերւցեր)։ Միա– և երկգլիցե– րիդները արհեստականորեն ստացվում են գլիցերինի համապատասխան քլոր– հիդրինների վրա կարբոնաթթուների ալ– կալիական մետաղների աղերով ազդե–լիս, եռգլիցերիդները՝ ավելցուկ թթվով գլիցերինի անմիջական Էսթերացմամբ։ Գ–ի հիդրոլիզից արդյունաբերության մեջ ստանում են օճառ և գլիցերին։
ԳԼԻՑԵՐԻՆ (հուն․ yXuxepoQ – քաղցր), 1,2,3, եռօքսիպրոպան, պրո– պանտրիոլ – 1, 2, 3, НОСНг– –СНОН–СН2ОН, պարզագույն եռա–