Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Երկարությունը 1165 կմ է, ավազանը՝ 144 հզ. կմ2: Սկիզբ է առնում Կրկոնոշե լեռներից (Սուդետներ), մոտ 1400 մ բարձրությունից: Ջրանցքներով կապված է Վեգեր, էմսա, Հռենոս և Օդեր գետա– վազաններին: է–ի ափին են Համբուրգ, Մագդեբուրգ, Դրեզդեն, Ուստի քաղաք ներն ու նավահանգիստները:


ԷԼԲԱ (Elba), կղզի Միջերկրական ծովում, Տոսկանիա արշիպելագում: Ապե–ինյան թերակղզուց բաժանվում է Պոմ– բինո նեղուցով (լայնությունը՝ 12 կւէ): Պատկանում է Իտալիային:


ԷԼԲԱԿՅԱՆ էդգար Գևորգի (ծն. 7.3.!927, Թիֆլիս), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1978): ՍՄԿԿ անդամ 1961-ից: 1950-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետը: 1950–62-ին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է իյլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Ֆերդի– նանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք») ևն, 1962-ից՝ Սունդուկյանի անվ. թատրոնում՝ Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Տարելկին (Սուխովո–Կոբիլինի «Դատական գործ»), Տոպազ (Մ. Պանյոլի «Տոպազ») ևն: Նկարահանվել է կինոյում: Խարակտերային դերասանի ճկուն վարպետությամբ է. անձնավորել է և՝ դրամատիկական, և՝ կատակերգական ու հատկապես տրագի– կոմիկական կերպարներ:


ԷԼԲՐՈՒՍ, Մեծ Կովկասի կողքային շըղ– թայի ամենաբարձր գագաթը: Հանգած հրաբխի երկգագաթնային կոն է՝ կազմված անդեզիտային լավաներից: Արմ. գագաթի բարձրությունը 5642 մ է (Մոնբլանից 835 մ բարձր), արլ–ը՝ 5595 մ: Գագաթները կրատերներ են, ձագարաձև, կտրտված եզրերով: Մակերևույթի մեծ մասը ծածկված է հավերժական ձյունով և սառցա– դաշտերով: է–ի մոտ են Կուբան գետի ակունքները, ստորոտում, Մալկա գետի ակունքների մոտ՝ ածխաթթվային աղբյուրները: Կովկսաոււք ալպինիզմի և qpnսաշրջիկության կենտրոններից է: Ունի սպորտային կառույցների համալիրով ալպինիզմի և զբոսաշրջիկների puiqui: 1829-ից ցայսօր դեպի է. կազմակերպվել են բազմաթիվ վերելքներ, այդ թվում 1935-ի վեց հայ ալպինիստների վերելքը՝ Վ. Ա. Դարյանի ղեկավարությամբ:


ԷԼԲՈՒՐՍ, լեռներ Իրանում, Կասպից ծովի հարավային ափին: Երկարությունը մոտ 900 կմ է, լայնությունը՝ մինչև 120 կմ, բարձրությունը՝ մինչև 5604 մ (Դեմավենդ հրաբուխ): Բաղկացած է մի շարք զուգահեռ լեռնաշղթաներից՝ կազմված գլխավորապես կրաքարերից ու ավազաքարերից: Լանջերը թեք են, գագաթնային մակերևույթը համեմատաբար հարթված է: Սեֆիդրուդ գետի կիրճը կտրում անցնում է լեռները: Հս. լանջերը ծածկված են լայնատերև խիտ անտառներով, հարավայինները՝ չորասեր թփուտներով:


ԷԼԴՈՐԱԴՈ (իսպ. el dorado–ոսկեզօծ, ոսկյա), ոսկով և թանկարժեք քարերով հարուստ երևակայական երկիր, որ իսպանական առաջին նվաճողները փնտրում էին Լատինական Ամերիկայի տարածքում: Փոխաբերական իմաստով՝ շքեղության, հեքիաթային հրաշքների երկիր:


ԷԼԵԳԻԱ, տես Եղերերգ:


ԷԼԵԿՏՐ …[էլեկտր(ոն),<հուն. fiXeKtpov– խեժ, սաթ], բարդ բառերի սկզբնամաս, օգտագործվում է Էւեկարականությանը առնչվող տերմիններում (օրինակ՝ էւեկ՜ ւորւսղինւսմիկա, էւեկարակարղիոգրաֆիա, էւեկարաաեխնիկա):


ԷԼԵԿՏՐԱԱԽՏՈՐՈՇՈՒՄ, էլեկտրա– դիագնոստիկա, նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակի հետազոտումը հաստատուն (գալվանական) և փոփոխական (ընդհատվող ինդուկցիոն) հոսանքներով գրգռելիս: Առողջ մկանը գրգռմանը պատասխան կծկվում է արագ և ուժեղ, իսկ ախտահարվածը՝ դանդաղ, թույլ: Քանակական փոփոխությունները որոշելու համար համեմատում են առողջ և ախտահարված հատվածների էլեկտրա– դրդողականության շեմքերը: էլեկտրոդ ները տեղադրվում են հատուկ («շարժա կան») կետերում: Ֆրանսիացի գիտնական Գ. Դյուշենը մարմնի մակերևույթի վրա հայտնաբերել ու նկարագրել է յուրաքանչյուր մկանի և նյարդի համար էլեկտրական առավել դրդողական կետերը: Կիրառվում է մկանային և նյարդային համակարգերի հիվանդություններն ախտորոշելու նպատակով:


ԷԼԵԿՏՐԱԱԿ ՈՒՍՏԻԿԱ, տես էւեկարաձաի նագքւտություն:


ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1956 թվականին: Գործարանն ունի հավաքման, գալվանական, մեխանիկական, մամլման և այլ արտադրամասեր: Մինչև 1965-ը արտադրել է տարբեր տեսակի ցածր լարման ապարատներ: 1965-ից թողարկում է ավելի քան 24 անուն արտադրանք (մարդատար և բեռնատար վերելակների ապարատներ, ղեկավար ման կայաններ, ռելեներ ևն): Որոշ արտադրատեսակների արտադրությամբ միակն է ՍՍՀՄ–ում: Ձեռնարկության ՌՊՈւ–0 արտադրատեսակը «Ինլեգմաշ–70» և «էլեկ– տրո–72» միջազգային ցուցահանդեսներում արժանացել է մրցանակների: Թողարկվող արտադրանքն առաքվում է արտասահման յան շուրջ 60 երկիր: 1974-ին գործարանի բազայի վրա ստեղծվել է «Հայէւեկարւս– աւցւսրաւո» արտադրական միավորումը:


ԷԼԵԿՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌ

ՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, էլեկտրատեխնիկական արդյ ունաբ երու– էլեկտրաարդյունաբերական ձեռնարկությւււն– ների նախագծման պետական ինստ–ի Երևանի մասնաճյուղի շենքը թյան նախագծային կոմպլեքսային ինստիտուտ: Հիմնադրվել է 1960-ին, Երևանում: Մասնաճյուղը նախագծում է ՀՍՍՀ և միութենական մյուս հանրապետությունների էլեկտրաարդյունաբերության ձեռնարկություններ: Ինստ–ում տարվում են գիտահետազոտական աշխատանքներ, մշակվում նոր ձեռնարկությունների ու միավորումների կառուցման և գործող առանձին օբյեկտների վերակառուցման տեխնիկա–տնտեսական հիմնա վորումները: Ունի նախագծա–կոնստրուկ– տորական բաժին:


ԷԼԵԿՏՐԱ ԲԱԼԱ ՍՏԵՐ, անընդհատ գործողության բարձրարտադրողական երկաթուղային մեքենա: Կատարում է բալաստի դոգավորում, երկաթուղու շինարարության և վերանորոգման ժամանակ բարձրացնում և ուղղում է աղուրը: Աշխատում է բարձր ճշգրտությամբ՝ ձեռքի գործողությունները հասցնելով նվազագույնի: է–ի գլխավոր աշխատանքային օրգանը էլեկտրամագնիսական մարտկոցն է: էլեկտրաբալաստերի ընդհանուր տեսքը U բալաստի տ և ղ տ–դըրումը. I – կողնակին թափվող բալաստը (խիճ), 11 – բալաստը դոզաչափով գո գավորելուց հետո, III – աղուրը բալաստի վրա բարձրացնելուց հետո


ԷԼԵԿՏՐԱԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ա տ Ո– մ ի, պայմանական մեծություն, որը բնութագրում է մուեկոււում աւռոմի էլեկտրյան ձգելու հարաբերական ընդունակությունը: Տարրի մետաղական հատկության թու– լացմամբ է. աճում է: Գոյություն ունի է–յան որոշման մի քանի եղանակ: Ըստ Մալիքենի, է. ատոմի իոնացման (I) և դեպի էլեկտրոնն ունեցած խնամակցության (E) էներգիաների գումարն է՝ X= I + E = I+E, կամ կիսագումարը՝ X = –-– , օրինակ, լիթիումի ատոմի համար՝ XLi= – 5,39+0,22=5,61 էվ, ֆտորի համար՝՛ XF = 17,98+ 3,62 = 21,6 էվ: Պոլինգն ա– ռաջարկել է ավելի բարդ եղանակ: է. ունի էներգիայի չափողականություն: Սակայն օգտագործվում են է–յան ոչ թե բացարձակ, այլ հարաբերական արժեքները՝ առանց չափողականության: Տարրերի է–յան հարաբերական արժեք ները որոշելու համար որպես միավոր ընդունվում է լիթիումի է., օրինակ, ֆտորի հարաբերական է. կլինի՝ 21,6 էվ(5,61էվ~ –4: Աղյուսակում բերված են տարրերի է–յան սանդղակը ըստ Պոլին գի: Ինչպես երևում է աղյուսակից, տարրերի է. պարբերություններում ձախից աջ աճում է, իսկ խմբերում՝ վերևից ներքև նվազում: Աղյուսակի օգնությամբ հնարավոր է կանխատեսել կապի ամրությունը: Իրար