Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանովսկին և ուրիշներ կրել են է–ի ազդե– ցությունը: Տես նաև Մոդեռնիզմ: Գրկ. 9KcnpeccnoHH3M, c6. CTaTeS, M., 1966. Մ. Դանիեչյան

ԷՔՍՊՐՈՄՏ (լատ. expromtus – պատ– րաստի), 1.գրական ու թյան մեշ. որևէ առիթով արագ, հանպատրաստից գրված փոքրածավալ բանաստեղծություն: 2. Երաժշտության մեշ. գոր– ծիքային պիես, որ ստեղծվել է ասես հան– պատրաստից, իմպրովիզացիայով: Բնո– րոշ է արտահայտման անմիջականությու– նը, պոռթկուն և քնարական կերպարների համադրությունը: Երաժշտ. ձեը սովորա– բար եռամաս է:

ԷՔՍՊՐՈՊՐԻԱՑԻԱ, տես Ունեզրկում:

ԷՔՍՏԱԶ (<հուն. excrmcris – հիաց– մունք), հիացմունքի ծայր աստիճան, երբ մարդը հասնում է մոլեգնության և ինքնա– մոռացման: է. կարող է ունենալ տարբեր մակարդակներ: Հաճախ սահմանափա– կում է գիտակցության ոլորտը, նվազեց– նում ցավի, ձայնի և այլ գրգռիչների նկատ– մամբ եղած զգայությունը, կամ, երբ հիաց– մունքի առարկան առավել ուժգին և ցայ– տուն է տպավորվում, առաջացնում է հալյուցինացիա: Գոյություն ունեն սիրո, կարոտի, հավատի, հիացումի, սեքսուսղ և այլ է–ներ: Նկատվում են ինքնամոռաց– ման, ինքնազոհաբերման երևույթներ: Հաճախ է. կապված է լինում հոգեկան խանգարումների, հիստերիայի, խելա– ցնոր վիճակների հետ:

ԷՔՍՏԵՌՆԱՏ (լատ. externus–դրսի, կողմ– նակի), ուսումնական հաստատություն– ներին կից քննություն հանձնելու համա– կարգ, նրանցում չսովորող անձանց հա– մար: էքստեռնը ստանում է տվյալ ուս. հաստատությունն ավարտողի բոլոր իրա– վունքները: Սովետական դպրոցում է. մտցվել է 1935-ին: Այժմ է. կարգով քննու– թյունների հանձնումը անց է կացվում 8-ամյա և միջնակարգ դպրոցներում: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտա– կան ուս. հաստատություններում չի կի– րառ վում:

ԷՔՍՏԵՐԻԵՐ (ֆրանս. exte՝rieur, <լատ. exterior – արտաքին), ա ր տ ա ք Ն ա– կազմ, կենդանիների մարմնակազմի արտաքին ձևերը, լայն առումով՝ ուսմունք արտաքնատեսքով կենդանիների տնտե– սական հատկանիշները գնահատելու մա– սին: Նպատակն է՝ որոշել կենդանու կոնս– տիտուցիայի (համակարգի) տիպը, ցե– ղայնությունը, մթերատվության ուղղու– թյան արտահայտվածությունը, առողջա– կան վիճակը և սնվածության աստիճանը: Կենդանիներին ըստ է–ի գնահատելիս հաշվի է առնվում, որ մթերատվության չափը պայմանավորված է անատոմիա– կան, ֆիզիոլոգիական, նյարդահումո– րալ, կոնստիտուցիայի առանձնահատ– կություններով և այլ գործոններով: Գո– յություն ունեն է–ով գնահատելու նկարա– գրական (աչքաչափ ական), կետային, չափագրման և լուսանկարման եղանակ– ներ: Կենդանիների է–ի մասին ուսմուն– քը ձևավորվել է XVIII դ., իսկ «էքստե– րիեր» տերմինը անասնաբուծական գրա– կանության մեջ առաջին անգամ օգտա– գործել է ֆրանսիացի գիտնական Կ. Բուր– ժելը (1769-ին): Կենդանիներին արտաք– նակազմով գնահատելու տարբեր հար– ցեր կան ընդգրկված հայկ. մատենագի– տական աղբյուրներում («Գիրք վաստա– կոց», հրտ. 1877), ձիաբուծական ձեռա– գիր գրվածքներում՝ XI– XII դդ., XVIII– XIX դդ. հայ գիտնականների աշխատու– թյուններում. օրինակ, Ս. Երեմյանը «Բառ– գիրք գործնական գիտութեանց» (1900) հանրագիտական բառարանում նկարա– գրել է հայկ. ձին: Հայաստանում է–ի հարցերը գիտականորեն մեկնաբանվե– ցին Ալ. Թամամշյանի, Ս. Կարապետ– յանի, Ա. Ռուխկյանի, Վ. Ոսկանյանի և մյուս հայ սովետական գիտնականների աշխատություններում, ընդունելով այն, որպես ձևի ու ֆունկցիայի (արտաքնա– կազմի և արտադրողականության) փո– խադարձ կապի արդյունք: Վ. Ոսկանյսսն,

ԷՔՍՏՐԱԿՏՈՒՄ ( <լատ. extraho – քա– մում եմ, կորզում եմ), տես Լուծահանում:

ԷՔՍՏՐԵՄԱԼ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ, ավտոմատ կառավարման ինքնաչարվող համակար– գերում օգտագործվող կարգավորիչ: Հիմ– նականում լինում է էլեկտրական: ժամա– նակակից է. կ–ները սովորաբար պարու– նակում են թվային հաշվողական սարք կամ մեքենա և կարգավորվող օբյեկտի բնութագրի էքստրեմումը փնտրող հար– մարանք, որոնք աշխատում են նախապես առաջադրվող ալգորիթմով: Տես էքաորե– մաչ համակարգ:

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ, ավտոմատ ինքնաչարվող համակարգ, որը որոշում է կառավարվող մեծության՝ օբյեկտի օպ– տիմալ աշխատանքային ռեժիմին համա– պատասխանող արժեքը: Ի տարբերու– թյուն սովորական ավտոմատ կառավար– ման համակարգերի, է. հ–ում կառավար– վող մեծության ամենամեծ կամ ամենա– փոքր արժեքները հաստատուն չեն և կա– րող են ժամանակի ընթացքում բազմա– թիվ պատճառներից փոփոխվել: Կառա– վարվող մեծության էքստրեմալ արժեքը այս համակարգերում որոշվում է ավտո– մատ փնտրման մեթոդներով: է. հ–ում աշխատանքային ինֆորմացիան համա– կարգի կառավարման այս կամ այն ցու– ցանիշի շեղումն է իր էքստրեմալ արժե– քից: Քանի որ է. հ–ներին նախապես չի առաջադրվում որոնելի էքստրեմումի արժեքը, ապա դրանք դասվում են ոչ լրիվ նախնական ինֆորմացիայով հա– մակարգերի շարքը: է. հ–ին բնորոշ է. կառավարվող մեծության էքստրեմալ ար– ժեքը փնտրող սարքի (գտնվում է ինքնա– լարման ճյուղում՝ կոնտուրում), համա– կարգի որոշ բնութագրերի կամ կառուց– վածքի փոփոխումներ իրագործող սարքի, կառավարվող մեծության էքստրեմալ ար– ժեքը փնտրող ալգորիթմի և տրամաբա– նական կամ հաշվիչ սարքերի առկայու– թյունը: Գրկ. Ka3aKeBHH B. B.t 06 3KCT- peMajibHOM peryjiHpoBaHHH, b c6.: ABTOMaTH- qecKoe ynpaBJieHHe h BtmHCJiHTejibHaH TexHH- Ka, b. 6, M.j 1964.

ԷՔՍՏՐՈՒ&ԻԱ, մածուցիկ լավայով հրա– բուխներին բնորոշ ժայթքման տեսակ: Մածուցիկ լավան ժայթքելիս, կուտակվում է հրաբխի ելանցքի վրա՝ գմբեթների ձևով, որոնց միջից կամ որոնց մոտ ժա– մանակ առ ժամանակ ուժեղ պայթյուննե– րի դեպքում անջատվում են գազեր:

ԷՖԱՆԵՐ (Echitf), իժերի ընտանիքի թու– նավոր օձերի սեռ: Հայտնի է 2 տեսակ, ավազային (E. corinatus) և խայտաբղետ (E. colorata): Ավազային է. ոչ մեծ, 50–60, երբեմն 80 սմ, երկարության օձեր են: էգերը արուներից փոքր են: Ունեն մեծ աչքեր: Գլուխը պատված է մանր թեփուկներով: Տարածված են Աֆ– րիկայում, Արևմտյան, Արևելյան Ասիա– յում: Ձվակենդանածին են, խիստ թունա– վոր: Մնվում են մանր սողուններով, հազ– վադեպ՝ թռչուններով, դոդոշներով ու գորտերով: Խայտաբղետ է. հան– դիպում են միայն Արաբական թերակըղ– զում և Հյուսիսային Աֆրիկայում:

ԷՖԵԲԻԱ (<հուն. §փ*ւ|Յօ£-ից՝ պատանի), պետական կազմակերպություն Հին Հու– նաստանում (Աթենքում, Մպարտայում) 18–20-ամյա ազատածին պատանիներին ռազմական և քաղաքացիական ծառայու– թյան պատրաստելու համար: Երկու տա– րի տևող ուսուցումը ընթանում էր ճամ– բարներում: 1-ին տարին պատանիներն զբաղվում էին մարմնամարզությամբ և ռազմ, վարժություններով, սովորում կա– ռուցել ռազմ, ամրություններ, 2-րդ տա– րում անցնում էին կայազորային ծառայու– թյան, ուսումնասիրում ռազմածովային գործը, մասնակցում գորաշարժերին: է. ավարտելուց հետո սաները դառնում էին լիիրավ քաղաքացիներ:

ԷՖԵԴՐԻՆ (Ephedrinum), ադրենոմիմե– տիկ դեղանյութ, ալկալոիդ, որը պարու– նակվում է էֆեդրա բույսի որոշ տեսակ– ներում: Բժշկության պրակտիկայում օգ– տագործվում է է–ի հիդրոքլորիդը:

ԷՖԵԿՏԻՎ ԼԱՅՆԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔ, մո– լեկուլների, ատոմների, միջուկների և տարրական մասնիկների բախման դեպ– քում տարբեր պրոցեսների հավանակա– նությունը բնութագրող ֆիզիկական մե– ծություն: է. լ. կ. հավասար է դիտարկ– վող դեպքերի (օրինակ, որոշակի տիպի միջուկային ռեակցիաների) թվի հարաբե– րությանը ռմբակոծող մասնիկների հոսքի խտությանը U թիրախի միավոր ծավալի ատոմների թվին: Անշարժ թիրախի դեպ– քում միավոր երկարության վրա վւոխազ– դելու հավանականությունը հակադարձ համեմատական է ռմբակոծող մասնիկի ազատ վազքի երկարությանը: է. լ. կ. (նշանակվում է ծ) ունի մակերեսի չա– փայնություն և արտահայտվում է սմ2-ով կամ բառնով (1 բառն–՜24 սմ2): է. լ. կ. լինում է լրիվ կամ դիֆերենցիալ: Լրիվ է. լ. կ–ի դեպքում գրանցվում են փոխազդեցության հետևանքով առաջա– ցած երկրորդային բոլոր մասնիկները, իսկ դիֆերենցիալ է. լ. կ–ի դեպքում՝ միայն անկյունային և էներգե– տիկ որոշակի տիրույթի մասնիկները: Տարբեր մասնիկների, ինչպես նաև զա– նազան պրոցեսների համար միևնույն մասնիկի է. լ. կ–ները տարբեր են: Կ. Իացիրյան

ԷՖԵԿՏԻՎ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, Երկրի մա– կերևույթի (E«f) և մթնոլորտի հանդի– պակաց (£մթ%) ճառագայթվող էներգիա– ների տարբերությունը. յԼէֆ=յԼհը–£մթն % այն ուղղված է դեպի վեր, քանի որ Երկրի