Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազաա ոճ), 1953-ից՝ աշխարհի առաջնու– թյանը (դասական), իսկ 1954-ից՝ ազաա ոճի: Սովետական ըմբիշներից համաշխար– հային հռչակ են վայելում Ի. Պոդդուբնին, Ի. Շեմյակինը, օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի չեմպիոն Ի. Կոտ– կասը, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ Գ. Կարտոզիան, Ա. Կոլե– սովը, Ա. Իվանիցկին, Ա. Մեդվեդը, Ի. Բոգ– դանը, աշխարհի հնգակի չեմպիոն Ա. Ալիևը և ուրիշներ: Հայ ըմբիշներից հայտնի են աշխարհի չեմպիոններ Ա. Տեր– յանը, Դ. Շատվորյանը, Ցու. Շահմուրա– դովը, Ա. Սայադովը, Ը–ի աշխարհի առաջ– նության գավաթակիրներ Գ. Սայադովը և Ն. Մուշեղյանը, Եվրոպայի չեմպիոն Ս. Աղամովը, ՍՍՀՄ բազմակի չեմպիոն– ներ Ա. Ցալթիրյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մաճկալյանը, Գ. Տեր–Մալաևը, Ս. Վար– դանյանը, Վ. Արսենյանը, Վ. Հարություն– յանը, ժ. Ղազարյանը:

ԸՄՊԱՆ (հուն, yapuyt,, լատ. pharynx), քորդավոր կենդանիների և մարդու մար– սողական համակարգի վերին՝ գլխամերձ հատվածը, ձգվում է գանգի հիմքից մինչե պարանոցային 7-րդ ողի մակարդակը: Հասուն մարդու Ը–ի երկարությունը 12 սմ է, լայնությունը՝ 5 սմ: Կազմված է քթա– յին, բերանային և կոկորդային հատված– ներից: Քթային հատվածը կատարում է շնչառական ֆունկցիա: Ձվաձև երկու բաց– վածքով (խոաններով) հաղորդակցվում է քթի խոռոչի, իսկ կողմնային պատերի վրա գտնվող երկու փոքրիկ անցքերով (եվստախյան փողեր)՝ միջին ականջի թմբկախոռոչի հետ: Բերանային հատվածը կատարում է շնչառական և մարսողական ֆունկցիա: Բկանցքով հաղորդակցվում է բերանի խոռոչի, իսկ կոկորդային հատ– վածով՝ կոկորդի և որկորի հետ: Ը. ներ– սից պատված է լորձաթաղանթով:

ԸՄՊԱՆԱԲՈՐԲ, ֆարինգիտ (<հուն. cpapuY^ – ըմպան), ըմպանի լորձաթա– ղանթի բորբոքում: Ըստ կլինիկական լիւոՆք հ սուր և քրոնիկական: Սուր Ը–ի հարուցիչները ադենովիրուս– ներն են: Ընթանում է բերանի չորու– թյամբ, ըմպանի ցավերով, քերծման զգա– ցումով, լորձաթաղանթի կարմրությամբ, այտուցով, երբեմն՝ հազով: Քրոնիկա– կան Ը–ի առաջացման պատճառներն են՝ բերանի խոռոչի և քթի հավելյալ ծոցերի բորբոքային պրոցեսները, կենցաղային և արտադրական վնասակար գործոննե– րի ազդեցությունը: Բնորոշվում է ըմպանի ետին պատի լորձաթաղանթի չորությամբ, լորձային կեղեների առաջացմամբ, որոշ դեպքերում՝ լորձաթաղանթի գերաճումով և հաստացումով: Բուժումը, սուրի դեպ– քում բերանի խոռոչի տաք ողողումներ, քրոնիկականի՝ ըմպանին 1–10%-անոց կոլարգոլի, պրոտարգոլի, լյապիսի ն 1%- անոց յոդգլիցերինի լուծույթներ քսելով:

ԸՆԴԲԱՒՈՒՄ, պերկուսիա (լատ. percussio – հարվածել, բախել), ներքին օրգանների բժշկական քննության մե– թոդ: Մարմնի մակերևույթին բախելիս, այդ հատվածի տակ գտնվող օրգաննե– րում ծագում են տատանողական շար– ժումներ, որոնք առաջացնում են տարբեր տևողության, բարձրության և հնչեղու– թյան ձայներ: Տարբերում են տեղա– գրական (օրգանների սահմանների որոշում) և համեմատական (օր– գաններում առաջացած ախտաբանական փոփոխությունների բացահայտում) Ը.: Բութ ձայնը թոքերի և թոքամզի բորբո– քումների, թմբկայինը (տիմպանիկ)՝ թո– քերի լայնացման և այնտեղ խոռոչների առկայության (կավերնա, կիստա) ախ– տանշան է: Բութ, պերկուտոր ձայնը վկա– յում է որովայնի խաաչում հեղուկի առ– կայությունը (ջրգողություն), թմբկային ձայնը՝ աղիքներում գազերի կուտակումը:

ԸՆԴԴԻՄԱԽՈՍ (լատ. opponens – առար– կող), առարկող, ընդդիմախոսող անձ՝ սովորաբար զեկուցողին կամ դիսերտան– տին, ինչպես նաև բանավեճի մյուս մաս– նակիցներին: ՍՍՀՄ–ում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու դիսերտացիայի պաշտպանության ժամա– նակ նշանակվում է երկուսից ոչ պակաս, իսկ դոկտորական դիսերտացիայինը՝ երե– քից ոչ պակաս պաշտոնական Ը.: Ոչ պաշ– տոնական Ը–ների թիվը դիսերտացիայի պաշտպանության ժամանակ չի սահմա– նափակվում: Ը. ելույթ է ունենում հասա– րակական պաշտպանության ընթացքում և մասնակցում գիտական խորհրդի քըն– նարկմանը:

ԸՆԴԵԼՈՒԶՈՒՄ, ինկ րուստացիա (լատ. incrustatio, cincrusto – ծածկել շերտով, կեղևով, մակազարդել մարմա– րով), տարբեր գույնի մարմարի կտորնե– րով, խեցեղենով, փայտով, գաղտազու– րով (սադափ) և այլնով առարկաների և շենքերի (ճակատը և ինտերիերը) մակե– րեսի փորվածքներում տեղադրելով զար– էջմիածնի վանքի դուռը, փայտ, գաղտակուր (XVIII դ., Հայաստանի պատմության պետա– կան թանգաոան) դարելու տեսակ: Սակայն զարդարվող օբյեկտը և ընդելուզող նյութը իրենց հատ– կություններով հաճախ տարբեր են լինում: Հին Արեելքի Ա անտիկ արվեստի քանդա– կագործությունում ընդելուզվել են ար– ձանների և կիսանդրիների աչքերը: Հա– յաստանում Ը. հայտնի է եղել դեռ բրոն– զի դարում: Հետագայում (ընդհուպ մինչև XIX դ. սկիզբը) այն զարգացել է ի հաշիվ նոր նյութերի ու ձևերի առաջացման: Ընդելուզվել են կառքերը, կահ–կարասի– ները, գեղարվեստական իրերը, զենքե– րը, երաժշտական գործիքները, դռները և այլն: ժամանակակից հավաքովի շինա– րարությունում Ը. կիրառվում է պանելնե– րի մակերեսը մանրատված խեցեղենով կամ այլ նյութերով պատելու նպատակով:

ԸՆԴԵՐՔ (լատ. viscera), ներքին օրգաններ, մարսողական, շնչառա– կան, միզասեռական համակարգերի օր– գանները, ինչպես նաև ներքին սեկրեցիա– յի գեղձերը, որոնք ամփոփված են մարմ– նի խոռոչներում: Կրծքի խոռոչում գըտ– նըվում են շնչափողը, կերակրափողը, խոռոչի կենտրոնում, դեպի ձախ՝ սիրտը, արյան խոշոր անոթները և թոքերը: Որո– վայնի խոռոչի վերին՝ կենտրոնական մասում ստամոքսն է, դրա ետևում՝ են– թաստամոքսային գեղձը: Ստամոքսից աջ տեղակայված է մարսողական համակարգի ամենամեծ գեղձը՝ լյարդը լեղապարկով, իսկ դեպի ձախ՝ փայծաղը: Որովայնի խոռոչի կենտրոնական հատվածը ամբող– ջապես գրավում են բարակ աղիքների գալարները՝ շրջապատված հաստ աղիքի վերել, հորիզոնական և վայրէջ հատված– ներով: Կոնքի խոռոչի ետին հատվածում տեղակայված է ուղիղ աղիքը: Կանանց կոնքի խոռոչի կենտրոնական մասում արգանդն է, երկու արգանդափողերը, աջ ու ձախ ձվարանները, իսկ խոռոչի առա– ջային բաժնում, անմիջապես ցայլոսկրի ետևում՝ միզապարկը: Վերջինիս տակ՝ արական սեռի մոտ գտնվում է շագանա– կագեղձը, իսկ դրանից եա ու վեր՝ զույգ սերմնաբշտերը: Որովայնի խոռոչի ետին պատի վրա, ողնաշարի աջ ու ձախ կող– մերին երիկամներն են և դրանցից սկսվող զույգ միզածորանները: Որովայնի խո– ռոչի բոլոր օրգանները և խոռոչի պատերը ծածկված են շճային նուրբ թաղանթով՝ որովայնամզով:

ԸՆԴԵՐՔԻ ԻՋՎԱԾՔ, սպլանխնոպ– տ ո զ (<հուն. SjtXaxvov – ընդերք և jtscoaLT – անկում), որովայնի խոռոչի օր– գանների (ստամոքս, աղիքներ, երիկամ– ներ) իջեցում: Հաճախ առաջանում է բազ^ մածին կանանց և ծերերի օրգանիզմում՝ որովայնի առաջային պատի և կոնքի մկանունքի թուլացման պատճառով, ինչ– պես նաև ետծննդյան շրջանում ֆիզիկա– կան ծանր աշխատանք կատարելիս, արագ և խիստ նիհարելիս: Ընթանում է որովայնի ցավերով և իջած օրգանների գործունեու– թյան խանգարումներով: Կանխարգելումը և բուժումը, մարմնամարզություն, ֆիզիո– թերապետիկ պրոցեդուրներ, բանդաժի գործածում:

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, Ժա– մանակի ընթացքում ընդհանրացված կո– որդինատների փոփոխման արագությունն արտահայտող ֆիզիկական մեծություն՝