ղերը դիտվում են որպես առանձին Ը–ներ: Ը. մետամեր օրգան է, որտեղ միանման կառուցվածք ունեցող հանգույցները U միջհանգույցները հաջորդում են միմ– յանց: Տարբերում են կարճացած Ա երկա– րացած Ը–ներ: Կարճացած Ը–ի միջհան– գույցները համեմատաբար դանդաղ են աճում, տերևները մնում են թերզարգա– ցած, սակայն առատ ծաղկում և պտղակա– լում են: Այդպիսի Ը–ներ ունեն տանձենին, բալենին, նշենին, սոճին ևն: Երբեմն միջ– հանգույցների կարճացումը կատարվում է բույսի հիմքի մասում, որն առաջ է բե– րում վարդակային ձևեր (եզան լեզու, ծտապաշար, խատուտիկ ևն). Ը. ենթարկ– վում է մետամորֆոզի. կոճղարմատի (սեզ, սողոմոնի կնիք) վերգետնյա (կոլ– րաբի) և ստորգետնյա (կարտոֆիլ) պա– լարների, սոխուկների (սոխ, վարդակա– կաչ), պալարասոխուկների (ձնծաղիկ): Ը. կարող է ձևափոխվել Փշերի (ալոճենի), բեղիկների (խաղող, դդում): Անբարե– նպաստ պայմաններում Ը–ներ կարող են զարգանալ բույսի քնած բողբոջներից (ծփիի, թխկենու, կաղնու և այլ բների վրա): Դա նվազեցնում է ծաղկային բող– բոջների քանակը, իջեցնում բերքատվու– թյունը, սակայն կիրառվում է դեկորատիվ այգեգործության մեջ՝ կանաչ ցանկապատ ստեղծելու նպատակով:
ԸՆՁՈՒՂՏ (լատ. Camelopardalis), հա– մաստեղություն երկնքի հյուսիսային կի– սագնդում՝ Վիշապ, Մեծ արջ, Լուսան, Կառավար, Պերսեոս, Կասիոպեա, Ցեֆե– ոս, Փոքր արջ համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղերը չորրորդ աստղային մեծության են: Հս. միջին լայնություններից երևում է կլոր տարին:
ԸՆՁՈՒՂՏՆԵՐ (Giraffidae), երկսմբակա– վորների կարգի որոճող կաթնասուննե– րի ընտանիք: Ընդգրկում է 2 սեռ՝ իսկա– կան Ը. և օկապիներ: Առաջին սեռն ունի մեկ տեսակ սովորական Ը. (Gi- raffa Camelopardalis), խոշոր կենդանիներ են (արուների քաշը մինչև 750 կգ): Գլու– խը փոքր է, պարանոցը՝ երկար, ոտքերը բարձր են (առջևիններն ավելի երկար են): Մնդավի բարձրությունը մինչև 3,7 մ է, ճակատին ունեն մաշկապատ եղջյուրիկ– ներ: Մարմինը բաց դեղնավուն է, մուգ շագանակագույն, տարբեր ձևի խալերով, որոնք ունեն կարգաբանական նշանա– կություն: Հանդիպում են Աֆրիկայի բաց տափաստաններում (սավաննաներում), ապրում՝ 12–15 (երբեմն մինչև 70) ան– հատներից բաղկացած հոտերով: Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով: Հղիությունը 14 ամիս է, ունենում են 1 ձագ: Միսն օգտագործվում է սննդի, մաշկը՝ զանազան արտադրությունների մեջ: Ը–ի քանակը խիստ նվազել է, Աֆրիկայի որոշ շրջաններում լրիվ անհետացել են: Օ կ ա– պ ի ն և ր ը (Okapia) տարբերվում են կարճ պարանոցով ու ոտքերով: Մնդավի բարձրությունը 1,5–1,72 մ է, քաշը՝ մինչև 250 կգ: Մարմինը դեղնակարմրավուն է, առանց խալերի: Ոտքերը ծածկված են սև ու սպիտակ ընդլայնական շերտերով: Ականջները մեծ են: Ապրում են առանձին կալք զույգերով: Հանդիպում են Աֆրիկա– յի խոնավ անտառներում, սնվում են հիմ– նականում տերևներով: Ընձուղտ
ԸՆՁՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Դենջի գավառի Խուլփ գավառակում, լեռնային վայրում: Ը. գավառակի ամենամեծ հայաբնակ գյուղն էր: 1909-ին ուներ 1015 (120 ըն– տանիք, այլ տվյալներով՝ 350) բնակիչ: Ը–ում էր գտնվում Ս. Գևորգ հռչակավոր վանքը և ուխտատեղին: Գյուղում կար վար– ժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԸՆՀՂԱԿ, Ը ն ջ ղ ա կ ա ն, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Խարբերդի վի– լայեթի Չարսանճագ գավառի Խոզատ գավառակում: XX դ. սկզբներին ուներ 28 տուն հայ և 20 տուն թուրք բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: XVIII դ. գյուղին տիրել են Դեր սի մի քըր– դերը: Կար եկեղեցի (Ս. Սարդիս): Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԸՆՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, անձի սուբյեկտիվ իրավունքը բնորոշող, գույքային իրա– վունքի տեսակ: Ը. ի. բացարձակ իրավունք է: Սուբյեկտը գույքը տնօրինում, տիրա– պետում և օգտագործում է իր ցանկու–, թյամբ: Այդ իրավունքը խոչընդոտելիս կամ միջամտելիս սեփականատերն օգտը– վում է պետության բացարձակ պաշտպա– նությունից: Սովետական քաղաքացիա– կան իրավունքը նախատեսում է Ը. ի–ի հետևյալ տեսակները՝ սեփականության, օպերատիվ կառավարման և հողի ան– ժամկետ օգտագործման: Բուրժ. երկրնե– րում Ը. ի–ի տեսակները բազմազան են՝ սեփականության, ուրիշի գույքի օգտա– գործման, հողամասով անցնելու, այդ հո– ղամասում շինություններ կառուցելու, ան– շարժ կամ շարժական գույքի գրավի, հո– ղամասի դիմաց գույքով կամ դրամով վճարումներ ստանալու իրավունք ևն: ԱՄՆ–ում և Անգլիայում, բացառությամբ գրավի իրավունքի, Ը. ի–ի բոլոր տեսակ– ները դիտվում են սեփականության իրա– վունքի տեսակներ:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ընտանիքի ապրելակերպի և մեծերի սիս– տեմատիկ, նպատակասլաց ազդեցությու– նը երեխաների վրա: Ը. դ–յան գլխավոր և ընդհանուր խնդիրն է երեխաներին կյան– քի նախապատրաստելը: Պայմանավոր– ված է հա սար ակական–տնտ եսական կա– ռուցվածքով, կուլտուրայի զարգացման մակարդակով: Դասակարգային–անտա– գոնիստական ֆորմացիաների ժամանակ կրել է դասակարգային բնույթ, ենթարկ– վել կրոնական և պահպանողական սովո– րությունների ազդեցությանը: Կապիտա– լիզմի օրոք Ը. դ–յան բովանդակության, միջոցների և մեթոդների մեջ երևան են եկել խոր հակասություններ, որոնք ար– տահայտել են բուրժուական հասարակու– թյան երևույթները: Երեխաների մեծ մասի մոտ զարգացել է էգոիզմը, հաշվենկատու– թյունը: Պրոլետարական ընտանիքնե– րում Ը. դ. համակված է եղել կոլեկտիվիզ– մի, պրոլետարական ինտերնացիոնալիզ– մի, շահագործողների նկատմամբ հա– կակրանքի հեղափոխական ոգով: Սոցիա– լիստական հասարակարգում Ը. դ–յան նպատակն է պատրաստել բազմակողմա– նի զարգացած, աշխատասեր անձ, որը պատրաստ լինի կատարելու սոցիալիստա– կան համակեցության կանոնները, ունե– նա հետաքրքրություն ինքնուրույն աշխա– տանքի նկատմամբ (տես Ընտանիք), լայն մտահորիզոն, բարոյականության, մեծերի նկատմամբ հարգանքի, ազնվու– թյան և ճշմարտության, կարգապահու– թյան, բարեխղճության և այլ հատկանիշ– ներ, սիրի բնությունը, արվեստը, գիտու– թյունը (տես նաև Դաստիարակություն): Գրկ. Kpyncnaa H. K., Օ BocnHTa- hhh b ceMbe, M., 1962; MaicapeHKO A. C., Coq.t . . 4, M., 1957.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սովետական իրավունքի ճյուղ, կարգավորում է ամու– սինների, երեխաների և ընտանիքի մյուս անդամների գույքային և անձնական հա– րաբերությունները: ՍՍՀՄ Ը. ի–ի հիմքում ընկած են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքները, միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսգրքե– րը: Ը. ի–ի համակարգը պարունակում է ընդհանուր և հատուկ մասեր: Ընդհանուր մասում սահմանված են Ը. ի–ի կարգավոր– ման առարկան և մեթոդը, սուբյեկտներն ու օբյեկտները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականություննե– րը ևն: Հատուկ մասը կարգավորում է ամուսնության, ընտանիքի, ամուսիննե– րի, ինչպես նաև ծնողների իրավունքների ու պարտականությունների, ամուսնա– չուծության, անչափահասների որդե– գրման, խնամակաչության և հոգաբար– ձության հարաբերություններ: Սովետա– կան Ը. ի–ի նպատակն է սոցիալիստական ընտանիքի ամրապնդումը, կնոջ և տղա– մարդու իրավահավասարության ապահո– վումը, ծնողական իրավունքների, մոր և երեխայի շահերի պաշտպանությունը ևն (տես Ծնողական իրավունքներ և պար– տականություններ):