Գրկ. ՀՍՍ՚^տ ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, Ե., 1969: Ղարախանյան Դ. ՝Հ., Սովետական ընտանեկան իրավունք, գիրք 1, Ե., 1974: BejiflKOBa A. M., BopoHceHKHH E. M., CoBeTCKoe ce- MefiHoe npaBO, M., 1974. Ս. Հովհաննիսյան
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ, տես Գերդաս– տան՝.
ԸՆՏԱՆԻ ԻՄԱՍՏԱՍԵՐ», բարոյախոսա– կան, մանկավարժական և գրական հան– դես (սկզբում՝ կիսամսյա, ապա՝ ամենամսյա): Հրատարակվել է Կոստանդ– նուպոլսում, 1854–55-ին: Խմբագիր՝ Վ. Սոֆեալյան: Հայ կանանց դաստիարա– կությանը և բարոյական կրթությանը նվիրված առաջին պատկերազարդ պար– բերականը: Առաջ է քաշել ընտանիքում և հասարակության մեջ կնոջ դերի բարձրաց– ման, հոգեոր ու մտավոր կյանքի հարըս– տացման, սիրո և ազատության հարցերը: Հետևել է ժան–ժակՌուսսոյի և ժամանակի եվրոպական առաջադեմ մանկավարժու– թյան սկզբունքներին:
ԸՆՏԱՆԻՔ, ամուսնության կամ ազգակ– ցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Որպես սոցիա– լական երևույթ, Ը. փոխվում է հասարա– կության տնտ. հիմքի զարգացմանը հա– մապատասխան՝ պահպանելով հարաբե– րական ինքնուրույնություն: Ֆ. էնգելսը, գործածելով Ը. հասկացությունը նախնա– դարյան հասարակության վերաբերյալ, նկատի ուներ մարդկանց այնպիսի խումբ, որի ներսում թույլատրվում էին սեռական հարաբերություններ: Նախնադարյան հո– տի շրջանում, երբ ազգակցությունը չու– ներ հասարակական–տնտեսական նշա– նակություն, Ը. գոյություն չուներ: Մայր– իշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) Ը.ք ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդ– կանց հնարավոր կանայք էին. տղամար– դիկ ապրում էին իրենց տոհմում (արտա– տեղային բնակություն), երեխաները ճա– նաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազ– գականների խմբի մեջ: Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույ– գերի համատեղ ապրելը նպաստեց զու– զային, դեռևս անկայուն Ը–ի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհ– մը (մայրատեղային բնակություն), երե– խաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեց– վածքն առանձին էր: Այդպիսի Ը–ում ամուսիններն իրավահավասար էին: Որպես սոցիալական կայուն միավո– րում, Ը. առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայ– քայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով: Մայրիշխա– նությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զար– գացմանը և տնտեսության մեջ տղամար– դու դերի ուժեղացմանը զուգընթաց առա– ջանում են նահապետական Ը. և մենա– մուսնությունը, հաստատվում է տղամար– դու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեց– վածքը ժառանգելու իրավունք: Նահա– պետական Ը. անցումային ձև էր զուզային Ը–ից մենամուսնական կամ փոքր Ը–ի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտ. բջիջ էին կազմում: Ստրկատիրա– կան և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը Ը–ում: Կապիտալիստական հասարակար– գում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահո– վում էր իր տնտ. ինքնուրույնությունը: Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քա– ղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության): Կապիտալիզմի տնտ., քաղ. և բարոյական հակասու– թյունների հետևանքով Ը. աստիճանա– բար օտարվում է հասարակությունից: Սոցիալիստական հասարակարգում ընտանեկան հարաբերություններն ազատ– վում են նախորդ հասարակարգերում առ– կա սոցիալական գործոններից (սեփակա– նատիրական իրավունք, եկեղեցու ազ– դեցության, զանազան նախապաշարմունք– ներ են): Ը–ի անդամների փոխհարաբե– րությունները կառուցվում են վւոխադարձ սիրո և հարգանքի վրա, տղամարդը և կինը ունեն հավասար իրավունքներ, ան– հատի և հասարակության շահերին նպաս– տող ընդհանուր հետաքրքրություններ: Բարոյական օրենքներն ու օրենսդրու– թյունը նպատակամղված են Ը–ի ամրա– պնդմանը: Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից Ը–ի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր Ը., որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական Ը.: Այդ շըր– ջանի հայկ. Ը–ում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացա– կայության դեպքում՝ ավագ որդու) իշխա– նությունը: Նա էր տնօրինում հողը, նյու– թական մյուս միջոցները, լուծում Ը–ի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր: Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հա– յերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստի– ճանաբար վերանում են: Տես նաև Գեր– դաստան : Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծագումը: Ե., 1965: Մազմանյան Մ. Ա., Սեր, ամուսնություն և ընտանիք, Ե., 1959: Վար– դում յ ա ն Դ., Կարապետյան է., Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը, Ե., 1963: Հով– հաննիսյան Ս. Հ., Ամուսնա–ընտա– նեկան իրավունքը վաղ ավատական "Հայաս– տանում, Ե., 1976: MopraH JI., JXpeB- Hee o6m;ecTBO…,nep• c aprn., 2 H3A., JI., 1934; KocBeH M • O., CeMeHHan օ6ա;աա h naTpoHOMHfl, M., 1963; XapieB A. T., Bpan h ceMbH b CCCP.OnbiT ccnjHOJiorcmecko- ro HccjieflOBaHHH, M., 1964; AHHOTHpcmaHHaH 6ii6jraorpaHH padoT no npo6jieMaM ceMbH b CCCP (1957-1971), b. 1-2, M. , 1972; C e- MeHOB npoHcxoHCfleime 6paica h ceMbH, M,, 4974; Ahphh A. II., Cou;ho- JioniqecKoe HccneflOBaHne ceMbH, E., 1974»
ԸՆՏԱՆԻՔ», բարոյագիտական կիսամ– սյա հանդես: Հրատարակվել է Կ.Պոլսում, 1883– 84-ին: Խմբագիր՝ Ս. Գաբամաճյան: «Ը.» խնդիր էր դրել օգնել հայ կանանց ընտանեկան դաստիարակություն ստա– նալուն և տնտեսություն վարելուն: Անդ– րադարձել է իգական սեռի կրթության, պարտականությունների, ազգային սո– վորույթների և ավանդույթների պահպան– ման հարցերին, քննադատել դպրոցներում կրթության վիճակը: Կրոնա–բարոյական, խրատական նյութերի կողքին տպագրել է նաև գեղարվեստական գործեր, հոդ– վածներ ու զրույցներ՝ գրական, գիտա– կան, բժշկ., մանկավարժական թեմանե– րով: Աշխատակցել են Ռ. Պերպերյանը, Հ. Հինդլյանը, Ե. Անդրեասյանը և ուրիշ– ներ:
ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒ– ԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ», Ֆ. էնգելսի աշխատությունը, գրվել ու հրատարակվել է 1884-ին: Չորրորդ հրա– տարակության ժամանակ (1890–91) զգալիորեն փոփոխվել ու լրացվել է: Բաղկացած է 9 գլխից: Աշխատությունը գրելիս էնգելսը օգտագործել է Լ. Մորգա– նի «Հնադարյան հասարակություն» ուսումնասիրությունը և այդ երկի Կ. Մարք– սի մշակումները: Ընդհանրացնելով Մոր– գանի ուսումնասիրություններն ամե– րիկյան բնիկների տոհմային կարգերի զարգացման մասին՝ նա վերլուծել է ըն– տանիքի ձևավորման, զարգացման ու պատմական ձևերի առաջացման պրո– ցեսը, վերջինիս սոցիալ–տնտեսական պայմանավորվածության ընթացքի տոհ– մային կարգերից դասակարգային հասա– րակությանն անցնելու հիմնական նախա– դրյալներն ու պատճառները: Մասնավոր սեփականության և դասակարգերի առա– ջացման անխուսափելիությունը բացատրե– լով աշխատանքի հասարակական բաժան– մամբ և աշխատանքի արտադրողականու– թյան աճով՝ էնգելսը միաժամանակ ապա– ցուցել է արտադրության զարգացման բարձր աստիճաններում դրանց անհե– տացման անհրաժեշտությունը: Ցույց տալով պետության առաջացման պրոցե– սը՝ նա գտնում է, որ այն ծագել է դասա– կարգային հակամարտությունները սան– ձահարելու անհրաժեշտությունից և դա– սակարգերի անհետացմամբ կվերանա: Աշխատությունը բացահայտում է մարդ– կության սոցիալական զարգացման կա– րևոր օրինաչափությունները և հեռա– նկարները, շարադրում պատմության մա– տերիալիստական ըմբռնման հիմնական դրույթները: Աշխատությունը հայերեն հրատարակվել է 7 անգամ, առաջին ան– գամ՝ 1932-ին, Երևանում, Ե. Տեր–Մինաս– յանի թարգմանությամբ: Մ. ՄեւԻքյան
ԸՆՏԻՐ», տեսակավոր կոնյակ: Մշակ– վում է 1936-ից, Երևանի կոնյակի գործա– րանում: Թնդությունը 42 ծավ. % է, շա– քարայնությունը՝ 1,2%: Ունի վանիլի երանգ, ոսկեգույն է՝ փայլով: Հնացման ընդհանուր ժամկետը 6 տարի: Համամիու– թենական և միջազգային մրցույթներում «Ը.»-ին շնորհվել է 3 ոսկե մեդալ:
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, 1. պետական իշխանության ներկայացուցչական մար– մինների (նաև ժողովրդական դատարան– ների) ստեղծման կարգը սահմանող իրա– վական նորմերի համակցություն* Ը. ի–ի