Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցիաների (Արագած), կենցաղային էլեկ– աըրասարքերի, տրիկոտաժի, պանրի (Վերին Թալին), պահածոների (Քարա– կերտ), գինու (Արտենի), թեթև լցանյու– թերի (Դալարիկ) ձեռնարկությունները և Երեանի ժամացույցի գործարանի արտա– դրամասը (Մաստարա): Թ. շ–ի արմ. մա– սով է անցնում Երևան–Լենինական երկաթուղու 60 կմ հատվածը: Ավտոճա– նապարհների երկարությունը 307,6 կմ է: Բոլոր բնակավայրերը ավտոճանա– պարհներով կապված են շրջկենտրոնի հետ: 13 բնակավայրում կա կապի բա– ժանմունք: Քարակերտի պահածոների գործարանի լըց– ման արտադրամաս Առողջապահությունը: Թ. շ–ում 1976-ին գործում էր 4 հիվանդանոց՝ 225 մահճա– կալով (Վերին Թալին, Արտենի, Մաստա– րա, Ներքին Բազմաբերդ), տեղամասային բժշկական 5 ամբուլատորիա (Արագած, Քարակերտ, Դալարիկ, Սաբունչի, Կարմ– րաշեն), բուժական–մանկաբարձական 31 կայան, 1 սանէպիդկայան, 1 շտապ օգ– նության կայան, 7 դեղատուն: Շրշանում կա 470 բուժաշխատող, որից բարձրագույն կրթությամբ՝ 40, միշին բուժ, անձնակազմ՝ 224 հոգի: Մշակույթը: Թ. շ–ում 1975–76 ուս. տարում գործել է հանրակրթական 48 դպրոց, որից 17-ը՝ միշնակարգ, 28-ը՝ ութամյա, 3-ը՝ տարրական (11,5 հզ. աշա– կերտ, 831 ուսուցիչ, 450-ը՝ բարձրագույն U թերի բարձրագույն կրթությամբ): Կա երաժշտական դպրոց (170 աշակերտ), 19 մսուր–մանկապարտեզ (1,7 հզ. երեխա), 43 գրադարան, ակումբ և մշակույթի տուն, 16 ստացիոնար, 13 շրշիկ կինո: Լայն ճա– նաչում է ստացել Աշնակ գյուղի ազգա– գրական պարերի ինքնագործ խումբը: Գյուղատնտեսության մեջ աշխատում է բարձրագույն կրթությամբ 148 մասնագետ: 1932-ից լույս է տեսնում շրշանային ՀԿո– մունիզմի դրոշով» (մինչե 1953-ը՝ «Բոլ– շևիկյան դրոշով») թերթը: Թալինի շրջանի բնակավայ– րերը Ագարակ, Ակունք, Ահագչի, Աշնակ, Ավթո– նա, Արագած, Արեգ, Արտենի, Բայսըզ, Բա– րոժ, Գառնհովիտ, Գետափ, Գյալթո, Դալա– րիկ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Ջարնշա, Թլիկ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակկո, Ձորա– գյուղ, Ղաբաղթափա, Մաստարա, Նոր Ար– թիկ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Թալին, Ներքին Աասունաշեն, Շղարշիկ, Ոսկեթաս, Վերին Բազմաբերդ, Վերին Թալին, Վերին Աասունաշեն, Սաբունչի, Սորիկ, Սուսեր, Ցա– մաքասար, Քարակերտ: Պատկերազարդումը տես աղյուսակ VI, 192–193-րդ էշերի միշև՝ ներդիրում: Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիա– չիստական Հանրապետություն հոդվածի գրա– կանությունը: Պ. Խաչատրյան, Գ. Ավագյան

ԹԱԼԻՆԻ ՋՐԱՆՑՔ, սկիզբ է առնում Ախուր– յան գետից, ՀՍՍՀ Թալինի շրշանի Արա– գած ավանի մոտ: Ոռոգելու է Թալինի և Հոկտեմբերյանի շրշանների մոտ 34 հզ. հա հողատարածություն: Առաշին հերթը շա– հագործման է հանձնվել 1962-ին: Ոռոգում է մոտ 12 հզ. հա: Ցուրացված հողերի հիմքի վրա կազմակերպվել են Թալինի շրշանի Արագածի, Քարակերտի, Օրշո– նիկիձեի անվ. սովետական տնտեսու– թյունները, Արտենիի և Հոկտեմբերյանի շրշանի Մյասնիկյանի անվ. սովետական տնտեսություն–գործարանները: Երկրորդ հերթի շինարարությունն սկսվել է 1968-ին: Կառուցված մայր շրանցքի երկարությու– նը 103 կմ է, բաժանարար ցանցինը՝ 330:

ԹԱԼԻՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայ– կական ՍՍՀ–ում, Արագած լեռնազանգ– վածի և Ախուրյան գետի միշև, Մաստարա– յի հեղեղատի ստորին հոսանքից ձախ, մինչև Մարալիկ բնակավայրը: Բարձրու– թյունը 1250–1800 մ է: Կազմված է նեո– գենի և պւեյստոցենի հրաբխային ապար– ներից: Ունի հվ–արմ. ու հվ. թեքություն, թույլ մասնատված բլրաթմբային մակե– րևույթ՝ լավաների արտավիժման կենտ– րոններով և պարազիտային կոներով: Կան լավային հոսքեր: Տարածված են քարացրոններ: Հվ. մասը մասնատված է հովտաձորակային ցանցով: Մակերևույթի կարևոր տարրերից են Մաստ արայի, Զա– րընշայի և Աշնակի հեղեղատները: Տի– րապետում են լեռնային սևահողերն ու լեռնաշագանակագույն հողերը: Բնորոշ են օշինդրային կիսաանապատը և հաց– ազգիների ու տարախոտահացազգիների տափաստանը: Թ. ս–ի տնտեսություննե– րը զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ: Զարգանում է խաղողագործությունը և պտղաբուծու– թյունը: Կան տուֆի, պեմզայի և պեռլիտի հանքավայրեր:

ԹԱԼԻՇ, Հայկական ՍՍՀ Աշտարակի շըր– շանի Արուճ գյուղի նախկին (մինչև 1970) անվանումը:

ԹԱԼԻՇ, հնագույն անունը՝ Հոռ եկ: Դյուղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Մարտակերտի շրշանում, շըրշ– կենտրոնից 25 կմ հյուսիս: Կոլտնտեսու– թյունն զբաղվում է հացահատիկի մշա– կությամբ, անասնապահությամբ և այգե– գործությամբ: Ունի միշնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք: Արցախի հնագույն գյուղերից է: Հետա– գայում դարձել է Թալիշի կամ Գուլիստա– նի մելիքության իշխանանիստը: XVIII դ. վերշին քառորդում, Ւ՚ամսայի մելիքու– թյունների զինական դաշնակցության պա– ռակտումից հետո, Դուլիստանի (այս– տեղ էր գտնվում իշխանանիստը) մելիքը իր գյուղերի բնակիչների մեծ մասի հետ տեղափոխվեց Վրաս տան: Նրանց հետ էր նաև Թ–ի բնակչությունը: Սակայն տաս տարի հետո նրանք վերադարձան: Իրենց ավերված գյուղից 2 կմ դեպի արլ. Թ–ի բնակիչները նոր գյուղ հիմնեցին, պահ– պանելով նախկին գերեզմանատունը՝ Հո– ռեկա վանքով (XIII–XVIII դդ–)» Թալիշի կամ Դուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատնով, իշխանական պալատ– ների ավերակներով: Թ–ում է ծնվել Հ. Հակոբյանը:

ԹԱԼԻՇԵՐԵՆ, թաչիշների լեզուն: Պատ– կանում է հնդեվրոպական լեզվաընտա– նիքի իրանական լեզուների հս–արմ. խըմ– բին: Խոսվում է Ադրբ. ՍՍՀ հվ–արլ–ում և Իրանի Դիլյան գավառում: խոսողների թիվը՝ մոտ 180 հզ.: Ունի 7 ձայնավոր, 24 բաղաձայն: Գոյականին հատուկ են թվի, հոլովի (ուղիղ, թեք), որոշյալի ու անորոշի կարգեր: Բայն ունի 4 եղանակ: Գրազուրկ է:

ԹԱԼԻՇԻ ԼԵԴՆԵՐ, Թալիշ, Կովկասի հարավ–արևելքում, Ադրբեշանական ՍՍՀ–ում, ՍՍՀՄ–ի և իրանի սահմանում: Բաղկացած են միշլեռնային իշվածքներով միմյանցից բաժանված 3 շղթայից: Զառի– թափ իշնում են դեպի Լենքորանի դաշ– տավայրը: Ամենաբարձր գագաթը Կյում– յուրքյոյ լեռն է (2477 մ):

ԹԱԼԻՇԻ ՒԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Ադրբեշանում: Կազմավոր– վել է XVIII դ. կեսին Կասպից ծովի հվ–արմ. ափին: Մայրաքաղաքը՝ Լենքորան: Հիմ– նական բնակչությունը թալիշներն էին: Խանական դինաստիայի հիմնադիրն էր տեղական ֆեոդալական վերնախավից սերված Աեիդ Աբասը: Իրանի մշտական հարձակումների պայմաններում Թ. խ–ում ուժեղացավ ռուս, կողմնորոշումը: 1795-ին Միր–Մուստաֆա խանը դիմեց Ռուսաստա– նին՝ խնդրելով նրա հովանավորությունը: 1802-ին Թ. խ. վերցվեց ռուս, հովանավո– րության տակ: 1813-ի Գյուլիստանի հաշ– տությունը ձևակերպեց, իսկ 1828-ի Թուրք– մենչայի պայմանագիրը հաստատեց Թ. խ–յան վերշնական միացումը Ռուսաս– տանին:

ԹԱԼԻՇՆԵՐ (ինքնանվանումը՝ թ ա լ ի– շ ո ն), ազգություն: Ապրում են Ադրբ. ՍՍՀ հվ–արլ–ում և Իրանի հս. շրջաննե– րում: ՍՍՀՄ–ի Թ–ի մայրենի լեզուն թա– չիշերենն է, գրական լեզուն՝ ադրբեջա– ներենը: Հավատացյալները շիա մահմե– դականներ են: Իրանում Թ–ի թիվը ավե– լի քան 70 հզ. (1972) է:

ԹԱԼԻՈՒՄ (լատ. Thallium, <հուն. Խճ– Xog – կանաչ ճյուղ), T1, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 81, ատոմական զանգ– վածը՝ 204,37: Ատոմի արտաքին էլեկ– տրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s26p: Ունի երկու կայուն իզոտոպ՝ T1203 և T1205, արհեստական ռադիոակտիվ իզո– տոպներից արժեքավոր է Tl204(T1/2 =3,5 տարի): Թ. սպեկտրային եղանակով հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու. Քրուկսը, 1861-ին: Ցրված տարր է, երկրի կեղևում նրա պարունակությունը՝ 4,5.10 Տ % (ըստ զանգվածի): Թ. ծանր,