Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ.Пасика B. M., Христянский эволюционизм Тейяра де Шардена, в кн.: Из истории зарубежной философии 19-20 вв., М., 1967; Ярошевский Т. М., Личность и общество, М., 1973.

ԹԵՅԼՈՐ (Taylor) Բրուկ (1685 թ. օգոստոսի 18, Էդմոնթոն – 1731 թ. դեկտեմբերի 29, Լոնդոն), անգլիացի մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1712 թ.-ից): Արտածել է ֆունկցիաներն աստիճանային շարքերի վերածելու բանաձև (տես Թեյլորի բանաձև, Թեյլորի շարք): Մշակել է լարի տատանման և վերջավոր աճերի տեսությունները: Ունի հեռանկարի, ճոճման կենտրոնի, արկերի թռչելու, մագնիսների փոխազդեցության, մազականության վերաբերյալ աշխատանքներ:

ԹԵՅԼՈՐ, Թայլոր (Tylor), Էդուարդ Բեռնեթ (1832 թ. հոկտեմբերի 2, Լոնդոն – 1917 թ. հունվարի 2, Վելինգտոն), անգլիացի ազգագրագետ: 1855 թ.-ից բնակվել է ԱՄՆ–ում, զբաղվել նախնադարյան մշակույթի ուսումնասիրությամբ, որ և հիմք է դարձել նրա «Նախնադարյան մշակույթը» (հ. 1–2, 1871 թ.) աշխատության: 1881 թ.-ին հրատարակել է «Մարդաբանություն» գիրքը: Թեյլորը մշակույթի պատմության և ազգագրության՝ էվոլյուցիոն դպրոցի հիմնադիրն է:

ԹԵՅԼՈՐԻ ԲԱՆԱՁԵՎ, դիֆերենցիալ հաշվի բանաձև, կետում անգամ դիֆերենցելի ֆունկցիան -ի որևէ շրջակայքում ներկայացնում է տեսքով (արտածել է Բ. Թեյլորը): Եթե -ի շրջակայքում ֆունկցիան ունի կարգի ածանցյալ, ապա

, որտեղ :

-ում անգամ անընդհատ դիֆերենցելիության դեպքում , երբ բարձր կարգի անվերջ փոքր է -ի նկատմամբ:

ԹԵՅԼՈՐԻ ՇԱՐՔ, աստիճանային շարք: Տեսքն է. , որտեղ ֆունկցիան կետում ունի ցանկացած կարգի ածանցյալներ: -ը, որտեղ -ը Թեյլորի շարքի առաջին անդամի գումարն է, կոչվում է Թեյլորի շարքի մնացորդային անդամ: դեպքում Թեյլորի շարքի զուգամիտում է ֆունկցիային, այսինքն՝ (արտածել է Բ. Թեյլորը): դեպքում Թեյլորի շարքը կոչվում է նաև Մակլորենի շարք:

ԹԵՅԼՈՐԻԶՄ, աշխատանքի կազմակերպման և նորմավորման, արտադրական պրոցեսների կառավարման, աշխատուժի ընտրման, տեղաբաշխման և վարձատրման կապիտալիստական համակարգ: Հեղինակն է ամերիկացի ինժեներ Ֆ. Ու. Թեյլորը (F. W. Taylor, 1856–1915 թթ.): Նպատակը ձեռնարկատերերի համար առավելագույն շահույթի ապահովումն է՝ աշխատանքի լարունության և արտադրամիջոցների ռացիոնալ օգտագործման միջոցով: Ըստ այդ մեթոդի բոլոր օպերացիաները մասնատվում են պարզ գործողությունների և գործելաձևերի, վերացվում է ավելորդն ու անօգուտը, ուսումնասիրվում ամենաորակյալ բանվորի աշխատանքի առանձին տարրերի կատարման եղանակները, ընտրվում լավագույնը: Արտադրական նորմաները սահմանվում են առավել ուժեղ, ձեռներեց և հմուտ բանվորի աշխատանքի հիման վրա: Նորման կատարելիս կամ գերակատարելիս բանվորները վարձատրվում են տարիֆային բարձր դրույքներով և վարձաչափերով, չկատարելիս՝ ցածր (20–30% -ով): Թեյլորիզմը նախատեսում է նաև աշխատանքի և հանգստի տարրերի որոշակի հաջորդականություն: Թեյլորիզմի համար բնորոշ է աշխատուժի գիշատչական շահագործումը: Վ. Ի. Լենինն ընդգծել է Թեյլորիզմի շահագործական բնույթը, բայց և նշել սոցիալիզմի ժամանակ դրա ռացիոնալ տարրերը ստեղծագործորեն օգտագործելու անհրաժեշտությունը:

Գրկ.՝ Լենին Վ. Ի., Քրտինք քամելու «գիտական» սիստեմը, Երկ., հ. 18: Тейлор Ф. У., Научная организация труда, пер. с англ., 2 изд., М., 1925.

ԹԵՅՄՈՒՐ Մահմուդ (1894 թ., Կահիրե – 1973 թ., Շվեյցարիա), արաբ գրող: Արաբերեն լեզվի ակադեմիայի (Կահիրե) իսկական անդամ: Եգիպտական ռեալիստական նորավեպի հիմնադիր: Գրել է «Շամրուխ» (1958 թ.) և «Կապույտ լապտերներ» (1960 թ.) վեպերը, պատմվածքներ, պիեսներ, գրականության պատմությանը և գրական արաբերենին նվիրված աշխատություններ:

ԹԵՅՄՈՒՐԱԶ I (1589–1663 թթ.), Կախեթի (1606–1648) և Քարթլի–Կախեթի (1625–1632) թագավոր: Գ. Սաակաձեի հետ գլխավորել է Քարթլի–Կախեթի պայքարը պարսիկների դեմ: Թեյմուրազ I-ինը դեսպանություններ է ուղարկել Ռուսաստան, 1658 թ.-ին օգնության խնդրանքով անձամբ գնացել Մոսկվա, սակայն արդյունքի չի հասել: 1661 թ.-ին հեռացել է քաղաքական կյանքից և դարձել վանական: Շուտով նրան կանչել են Պարսկաստան և ձերբակալել մահմեդականություն չընդունելու համար: Եղել է իր ժամանակի երևելի բանաստեղծներից: Ուշագրավ են հատկապես նրա քնարերգությունը և «Քեթեվանիանի» պատմական պոեմը:

Գրկ. История Грузии, т. 1, Тб., 1962, с. 295–310. Գ. Սայսուրաձե

ԹԵՅՄՈՒՐԱԶ II (մոտ 1700–1762 թթ.), Կախեթի (1733–1744 թթ.), ապա Քարթլիի (1744 թ.-ից) թագավոր: Օգտագործելով թուրք–իրանական հակասությունները, ձգտել է միավորել Քարթլին ու Կախեթը (որը 1744 թ.-ից կառավարում էր նրա որդին՝ Հերակ II): Այդ պայքարում նա կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը: 1761-ին Թեյմուրազը մեծ շքախմբով (որի մեջ եղել են նաև թիֆլիսաբնակ հայեր) ժամանել է Պետերբուրգ՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու խնդրանքով: Հայ ժողովուրդը նույնպես որոշակի հույսեր է կապել Թ-ի դիվանագիտական այդ առաքելության հետ. կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին ուղերձով դիմել է ռուսական կառավարությանը, խնդրելով ընդառաջել Թեյմուրազին, որը հետամուտ էր վրաց և հայ ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող խնդրի: Պետերբուրգում Թեյմուրազի հետ սերտ կապ են հաստատել նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Էմինը: Առաքելությունն ապարդյուն է անցել, քանի որ ռուսական կառավարությունը խուսափել է ռուս–թուրքական բարդություններից: Թեյմուրազը մահացել է վերադարձի ճանապարհին, թաղվել Աստրախանում:

Գրկ. Иоаннисян А., Иосиф Эмин, Е., 1945 г.; Махарадзе В. Г., Материалы по истории русско-грузинских отношений второй половины 18-ого в., ч. 2, Тб., 1968. Վ. Մարտիրոսյան

ԹԵՅՄՈՒՐԱԶ ԲԱԳՐԱՏԻՈՆԻ (1782–1846 թթ.), վրացի գիտնական և մշակութային գործիչ, Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII-ի որդին: Զբաղվել է վրացագիտության բոլոր բնագավառներով (պատմություն, գրականություն, բառարանագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, քերականություն և այլն): Վրաստանի առաջին մատենագետներից է: Գրել է հոգևոր երգեր, պիես («Ասպետի ծառայությունը»), թարգմանել Արիստոտելին, Տակիտոսին, Ցիցերոնին, Չամչյանին, Պուշկինին, կազմել իտալա–պարսկա–թուրքերեն բառարան: Զբաղվել է նաև ֆիզիկայով, երկրաչափությամբ, իրավագիտությամբ, բուսաբանությամբ, կենդանաբանությամբ, ռազմական արվեստով: Ընտրվել է Ռուսասատանի Բիբլիական ընկերության պատվավոր (1814 թ.), Փարիզի Ասիական ընկերության (1831 թ.), Պետերբուրգի ԳԱ (1837 թ.) և Հնախույզների Կոպենհագենի թագավորական ընկերության (1844 թ.) անդամ:

Գրկ შარაძე გ., თეიმურაზ ბატონიშვილი, თბ., 1972. Գ. Մետրևելի

ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ Նիկոլայ Ալեքսանդրի (1884 թ. հունվարի 5(17), գյուղ Հիլիս (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում) – 1960 թ. հուլիսի 28, Երևան), հայ սովետական դիրիժոր, երաժիշտ–մանկավարժ: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939 թ.): Ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի կապել–մայստերական դասընթացները (1906 թ.): Եղել է երգ–երաժշտության ուսուցիչ Իգդիրում, Շուշիում: Կազմակերպել և ղեկավարել է փողային նվագախմբեր Շուշիում, Երևանում, Լենինականում, Կիրովականում և այլուր: 1947 թ.-ին հիմնել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի նոտային գրականության բաժինը, ղեկավարել մինչև 1953 թ.-ը: Փողային նվագախմբի համար ներդաշնակել է հայկական ժողովրդական երգաշարեր, գրել քայլերգեր, կազմել և հրատարակել է մատենագրություններ («Ք. Կարա–Մուրզա», 1956 թ., «Կոմիտաս», 1957 թ., «Մ. Եկմալյան», 1959 թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

ԹԵՅՇԵԲԱ, հողմի ու անձրևի աստվածն ուրարտական դիցարանում: Խալդիի և Շիվինիի հետ կազմել է ուրարտական դիցարանի գերագույն եռյակը: Կինը աստվածուհի