Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանկավարժական դպրոցում և համալսա– րանում: Աշխատությունները (ավելի քան 8 00 անուն) նվիրված են Լեհաստանի XIX դ., ինչպես նաև մամուլի պատմու– թյանը: Թ. ինֆորմացիայի ուսումնասիր– ման և հետազոտման միջազգային ասո– ցիացիայի (Փարիզ), ՑՈԻՆԵՄԿՕ–ի լեհա– կան բաժանմունքի անդամ է:

ԹԻՐՈՔՍԻՆ, վահանաձև գեղձի հորմոն: Ամինաթթու է, պարունակում է մոտ 65% յոդ: Բարձրացնում է կենդանի օրգանիզ– մի հիմնական նյութափոխանակությունը, խթանում հյուսվածքների աճն ու տարբե– րակումը: Միաժամանակ ակտիվացնում է կարոտինազ ֆերմենտը, որի ազդեցու– թյան տակ լյարդում կարոտինը ճեղքվում է և վիտամին A է առաջանում: Օրգանիզ– մում սինթեզվում է յոդից և թիրոզինից: Մարդու վահանաձև գեղձից օրական ար– տադրված Թ–ի քանակը համապատաս– խանում է մոտ 0,3 մգ յոդի: Թ. ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով:

ԹԻՈՒԼ, ֆեոդայական պարգևական հո– ղատիրության ձև XVI–XIX դդ. Իրանում, Արևելյան Հայաստանում և Ադրբեջա– նում: Թ–ի ինստ–ը ւայն տարածում ստա– ցավ Մեֆյանների օրոք: Պետ. և արքունի ծառայության դիմաց, իբրև պարգև, բարձ– րաստիճան ամիրաներին ու զինվորա– կանությանը, երբեմն նաև հոգևորակա– նությանը, իբրև Թ. տրվում էին մեկ կամ մի քանի գյուղերից ստացվող եկամուտ– ները: Թ. ստացող ֆեոդալ–զինվորական– ները կոչվում էին թիուլդարներ, որոնք իրենց տրված Թ–ի սահմաններում բնակ– վող ռայաթների (հպատակների) նկատ– մամբ ունեին նաև դատական իրավասու– թյուն: Թ. ընդհատվում կամ մեկ ուրիշին էր փոխանցվում տվյալ թիուլդարի պաշ– տոնից ազատվելու դեպքում: Թ. տրվում էր ոչ միայն պետ. (դիվանի), այլ նաև մասնատիրական (մուլքային) գյուղերից գանձվող հարկերի հաշվին: Երբ գյուղի մուլքադարը (սեւհաևանատեոս՝) ստանում էր նաև նույն գյուղի պետ. հարկը գանձե– լու իրավունքը իբրև Թ., ապա գյուղն ամ– բողջապես կախյալ վիճակի մեջ էր ընկ– նում նրանից: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին նման գյուղերի թիվը բավական մեծ էր Արևելյան Հայաստանում: Գրկ. IleTpyraeBCKHH H. Ո., Onep- kh no hctophh (freoflajibHbix oTHomeHHH b A3ep- 6aiifljKaHe h ApMeHHH b XVI–Haqajie XIX bb., JI., 1949; II a n a յ a h A. JX., ArpapHbie OTHOmeHHH B BoCTOqHOH ApMeHHH b XVI – XVII Beicax, E., 1972. Հ. Փափազյան

ԹԻՔՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, նախկին Կարսի մարզում, Կարս քաղաքից 40 կմ հյուսիս–արևելք: XIX դ. վերջին ուներ 390 (61 տուն) հայ բնակիչ: Նրանք մինչև 1868-ը բնակվում էին մեկ ուրիշ գյուղում, թուրքերի հետ միասին: իյուսավւելով հետապնդումներից՝ հայե– ՐԸ լքեցին իրենց բնակավայրը և հիմ– նադրեցին Թ.: 1870-ին կառուցվեց եկե– ղեցի (Մ. Մինաս): Թ–ի շրջակայքում կային հայկ. հին գերեզմանոց, ավերակ վանքի և եկեղեցու մնացորդներ: Թ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ– թուրքական պատերազմի ժամանակ:

ԹԻՖԼԻՍ, Թբիլիսի քաղաքի նախկին ան– վանումը: Տես Թրիչիսի:

ԹԻՖԼԻՍԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», Թիֆլիսի բանվորների առաջին սոցիալ– դեմոկրատական մարքսիստական խում– բը: Գործել է 1898–1901-ին: Միության անդամներն էին Մ. Մելիքյանը (Դեդուշ– կա), Ա. Կախոյանը (բանվոր Խեչո), Գ. Ղա– րաջյանը (Ա. Տ. Արկոմեդ), Հ. Փիլոսյանը (Ադամյան), Գ. Կոզիկյանը (Եսալեմ) և ուրիշներ: «Թ. բ. մ.» գաղտնի հեղափոխա– կան աշխատանք է տարել բանվորների մեջ, նրանց համար մարքսիստական որո– շակի ծրագրով պարապմունքներ է անց– կացրել, լույս է ընծայել «Բանվոր» ձեռա– գիր թերթը (բազմացվել է 60–100 օրի– նակ, լույս է տեսել 23 համար), մասնակ– ցել է Թիֆլիսի բանվորների քաղ. ելույթ– ներին: «Թ. բ. մ.» հայերեն է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստա– կան կուսակցության մանիֆեստը» և մարքսիստական այլ գրքույկներ: Միու– թյունը կապված էր վրաց. և ռուս, ս–դ–ների հետ, իր ճյուղերն ուներ Բաքվում, Բաթու– մում և այլ քաղաքներում: 1901-ին ցարա– կան գործակալները հայտնաբերել են «Թ. բ. մ.» և ջախջախել: Գրկ. Բարսեղյան Ի*. Հ., Մարքսիզ– մի տարածումը Հայաստանում, գիրք 1, Ե., 1967:

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՏԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, առաջին հայկական տպարանը հիմնվել է 1823-ին, Ներսիսյան դպրոցին կից: Նույն տարում տպագրվել է բժիշկ Դ. Մկրտչյան Կարբեցու խոլերայի մասին գրքույկը: Պատմական արժեք ունեն ռուս–պարս– կական պատերազմի (1827–28) առթիվ տպագրված գեն. Աիպյագինի «Ազդարա– րություն առ հայս» և «Առաջադրություն հայոց նոր սարքվող զորքի համար», ապա՝ «Երախայրիք Ներսիսյան դպրոցի» (գիրք 1 - - 2, 1828) գրքերը: Շուրջ չորս տասնյակ հրատարակություններից նշանավորը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն է Թիֆլիսի հայկական տպագրության հրատա– րակություններից (1858): Այստեղ են տպագրվել 1846– 1847-ին՝ «Կովկաս», 1858–61-ին՝ «Մե– ղու Հայաստանի» թերթերը: Տպարանը վւակվել է 1860-ական թթ. կեսերին: Երկ– րորդ տպարանը Հակոբ և Գավիթ Արզան– յաններինն էր. գործեց 1838–43-ին և նշանավորվեց Աբովյանի «Նախաշավիղ»-ի առաջին տպագրությամբ (1838) և ժա– մանակի խոսակցական աշխարհաբարով գրված «Կանոններ Պյւուզինո Իմերետինս– կի գուբերնիայի» (1842), Ե. Տեր–Ղու– կասյանի «Կանոնք գործածականք» (1843) գրքույկներով: Տպարանատեր Հ. էնֆիաճ– յանցը միայնակ կամ Գ. Մելքումյանցի և այլոց ընկերակցությամբ 1860–80 ին տպագրել է Աբովյանի, Պռոշյանի, Աղա– յանի, Մունդուկյանի, Րաֆֆու և այլոց երկերի առաջին հրատարակությունները, նաև՝ «Կռունկ հայոց աշխարհին» – «Հայ– կական աշխարհ», «Փորձ» պարբերական– ները: Տպարանն անցել է Մ. Ռոտինյան– ցին, որը 1883-ից մինչև դարավերջ տպա– գրել է շուրջ 200 անուն գիրք և «Մուրճ» ամսագիրը: Հոր գործը մինչև 1920-ը շա– րունակել է որդին՝ Տ. Ռոտինյանցը: Հայկ. ամենաարգասավոր և նորագույն սարքա– վորումներով հագեցած տպարանը պատ– կանել է Հ. Մարտիրոսյանցին և նրա Կոս– տանդին ուՄնացական որդիներին: Նրանք 1875–1900-ին տպագրել են 500-ից ավելի գիրք, «Արձագանք», «Մշակ», «Մանկա– վարժական թերթ», «Թատրոն» պարբե– րականները: Իսկ 1881-ին հիմնված Մ. Վարդանյանի տպարանում տպագրվեյ են մոտ 200 գիրք և մի քանի պարբերա– կան: Տ. Նազարյանի «Արոր»-ը (1890– 1915) հայ ու համաշխարհային գեղար– վեստական գրականությունից բացի տպագրել է գիտահանրամատչելի գըր– քույկներ, նկարչական ալբոմներ, վեր– արտադրություններ, գեղագրության ձեռ– նարկներ: XIX դ. 80-ական թթ. մինչև XX դ. սկզբները գործող Ա. Մելիք–Շահ– նազարյանի տպարանը լույս է ընծայել «Նոր–Դար» լրագիրը և մի քանի տասնյակ գրքեր: XX դ. սկզբներին բուռն գործու– նեություն է ծավալել միակ կին տպարա– նատեր Ն. Աղանյանցը: Տարբեր ժամա– նակներում Թիֆլիսում գործել են նաև Գ. Պատկանյանի, Հ. Արզումանյանի, Հ. Աղանյանի, Թառումյանցի, Մ. Հակոբ– յանի, Լ. Պողոսյանի և այլոց տպարաննե– րը: Մինչև 1920-ը Թիֆլիսում գործել են ավեւի քան 30 հայկ. և ՉՕ օտարալեզու, բայց նաև հայերեն գրքեր լույս ընծայող (Մ. Շարաձեի, Ծերեթելի և ընկ. Չանցնի, Ցակշատի, Միխելսոնի և այլոց) տպարան– ներ: «Տպարան Կովկասի փոխարքայի գլխավոր կառավարչության»-ը հայերե– նով պաշտոնական հրատարակություն– ներից բացի տպագրել է պարբերական– ներ, հասարակական, քաղ., տնտեսա– գիտական, գեղարվեստական գրքեր (Երեմիա Արծրունու «Խնդիր երկաթե ճա– նապարհի վերա դեպ ի Հնդկաստան» (1872), Պ. Զուբովի «Ղարաբաղի աստղա– գետը» (1882), Րաֆֆու «Գավիթ Բեկ»-ը (գիրք 1 – 2, 1881–82), «Խամսայի մելի– քությունները» (1882) ևն: Ներկայումս հայերեն գրքերը տպագրվում են «Զար– յա վոստոկա»-ի, իսկ «Մովետական Վրաս– տան» օրաթերթը և «Կամուրջ» ալմանա– խը՝ Վրաստանի կոմկուսակցության Կենտկոմի հրատարակչության տպարան– ներում: Գրկ. Թ և ո դ ի կ, Տիպ ո տառ, ԿՊ, 1912: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրու– թյան արվեստը, Ե., 1958: Հ. Դավթյան

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆ–

ԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է 1912-ին՝ ընդգրկելով «Երաժշտական ւիգա»-ի ան դամներին և այլ երաժիշտների: Նպա